«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 7

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ
Սուսան Մարկոսյան
«Խոսքի մշակույթ»

Մեթոդական մշակումներ
Մարգարիտ Սարգսյան, Ժաննա Հակոբյան
«Լրագրության և թարգմանության դասընթաց»

Ուսումնական նյութեր
Անահիտ Ավագ յան
«Բնագիտական փորձեր կրտսեր դպրոցականների համար»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Նիկոլայ Բոռիտկո
«Մա՞րդը... Նրան կորցնում ենք»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
Աշոտ Բլեյան
«Սկսենք մեր գործը, նորեն ու մեզնից սկսենք»
«Սովորող դպրոց»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Ջոն Դյուի
«Դպրոցը և հասարակությունը» (վեցերորդ գլուխ)

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»
Անատոլի Բերշտեյն
«Բարձրաձայն խոհեր»
Խազրաթ Ինյաթ Խան
«Շատ ծիծաղել և հաճախ խաղալ»

ԱՐՁԱԳԱՆՔ
Ա. Տիգրանյան
«Կրթակարգ և ուսուցիչներ. անտեղյակների հակամարտություն»


Բարձրաձայն խոհեր

Այսօր դեռ ամառ է, իսկ վաղը չէ մյուս օրն արդեն՝ աշուն, սեպտեմբեր, դպրոց։ Երբեք ժամանակների հերթափոխն այնքան ճշգրիտ ու հանկարծակի չի լինում, ինչպես սեպտեմբերի 1-ին։ Նրանք առավոտյան անսովոր վաղ կարթնանան։ Ու նոր բոկոտիկներով ու կոշիկներով ճամփա կընկնեն։ Շուրջը գեղեցիկ-գեղեցիկ կլինի, իսկ լույսը՝ նորովի թափանցող-դեղին։

Իսկ գուցե սա է որ կա՞ հենց այն ակնթարթը։ Եվ սա է մարդկային երջանկության գաղտնիքը։ Քայլես ու հաստատ իմանաս, որ տանը քեզ սիրում են, իսկ դպրոցում սպասում են։

Խազրաթ Ինյաթ Խան

Շատ ծիծաղել և հաճախ խաղալ

Հավանաբար սա ամենակարևորն է, որ պետք է իմանան իրենց վեց տարեկան երեխային դպրոց ուղարկող ծնողները:

Երբ երեխան վեց տարեկան է դառնում, նրա հետ զարմանալի բաներ են կատարվում: Դա արտաքին աշխարհի հետ նրա ներքին առաջին մեծ հակասության տարիքն է:

Շատ հաճախ այդ ընթացքում նա նույնիսկ սեփական ծնողներին դուր չի գալիս: Նա տհաճ, անհանգիստ, համառ, չափից դուրս ակտիվ, պակաս կարեկից է թվում: Յոթ տարեկանում սովորաբար դա ավարտվում է, և նա նորից դառնում է բնական, հավասարակշռված, կարեկցող, խորհուրդ լսելու պատրաստ։ Բայց մի ամբողջ տարին մեծ փորձություն ու ապրումներ են և՛ նրա, և՛ ծնողների համար:

Շատերը, չգիտես ինչու, համարում են, որ վեց տարեկան երեխային դպրոց ուղարկելու ժամանակն է, բայց դա ճիշտ չէ: Եվ լավ կլինի, որ այդ տարիքում նա տանը մնա, քանի որ այդ տարիքում հայտնվելով մեծ և իր համար անսովոր խմբում՝ կարող է շփոթվել, վախենալ և լքված զգալ: Իսկ յոթ տարեկանն արդեն դպրոց գնալու ժամանակն է:

Արևելքում ընդհանրապես համարում են, որ դպրոց գնալու ամենալավ ժամանակը ինը տարեկանն է: Գուցե որոշ եվրոպացիների համար էլ է դա այդպես, սակայն կարևոր է, որ միայն ոչ վեց տարեկանում: Նաև պետք է հիշել, որ ցանկացած գործի սկիզբը կարևոր և անհատական է: Հայտնի է, որ ինչքան շուտ են մեծերը երեխային գրագիտություն ու հաշիվ սովորեցնում, նրան ուսուցման գործում ընդգրկում, հետագայում այնքան արագ է մաշվում նրա մենթալիտետը, և չքանում է մտավոր պոտենցիալը: Իսկ փորձը ցույց է տալիս, որ լավ խաղացած երեխան մի տարի հետո ավելի արագ ու արդյունավետ է յուրացնում դպրոցական առարկաները:

Մասնագետները պնդում են, որ վեց տարեկան երեխան ունակ չէ ընկալելու և ընդունելու որևէ նպատակ։ Նրան անհարաժեշտ միակ բանը ավելի շատ ծիծաղել և ավելի շատ խաղալն է:
Իսկ, ա՛յ, յոթ տարեկանում երեխային արդեն հասկանալի է իդեալականը: Համարվում է, որ հենց յոթից ինը տարեկանում է երեխան առավել հետաքրքիր ու բաց:  Նրան հասկանալի են գաղափարների աշխարհը, մարդկանց աշխարհը, և հետաքրքիր է աշխարհը:

Նկարչություն, երաժշտություն, պար

Մի զրույց կա շատ հարուստ մարդու մասին, որ խոստանում էր իր ամբողջ կարողությունը պետությանը տալ, եթե իրեն թույլատրեն անմիջապես բանտից դուրս գալ: Բայց տարիներ հետո, երբ կառավարությունը վերջապես որոշում է կատարել նրա խնդրանքը, բանտարկյալը պատասխանում է. «Ուշ է, հիմա արդեն մնում եմ: Այն ժամանակ իմ երեխան յոթ տարեկան էր, և նրան շատ բան կարող էի սովորեցնել»:  

Յոթ տարեկանում երեխային պետք է ավելի լրջորեն, քան նախկինում, ծանոթացնել նկարչությանը, երաժշտությանը, պարին. այնպես, որ նրա համար իսկապես հետաքրքիր լինի: Եվ ոչ մի դեպքում պետք չէ ինչ-որ որոշակի բան սովորեցնել ինչ-որ հատուկ նպատակով. դա վնասակար է հոգու և մտահորիզոնի համար:  Նկարել է ուզում` ներկեր, մատիտներ, թուղթ տվեք և խնդրեք, որ պաստառների վրա չնկարի. յոթ տարեկանում դա լրիվ բավարար է: Երգել է ուզում` թող երգի, դա յուրաքանչյուր մարդու բնական ցանկությունն է, եթե ժամանակին չեն վախեցրել և շփոթեցրել քննադատությամբ ու կտրուկ դատողություններով: Նրա հետ մանկական երգեր սովորե՛ք ու երգե՛ք: Աղմկոտ և շարժուն շատ երեխաների համար դա բավական է լինում, որ ավելի սուսիկ, փափուկ, երաժշտական դառնան:

Բոլոր երեխաները թռչկոտում են բազմոցին, անկյունից անկյուն վազվզում, որովհետև զբաղմունք չունեն: Իսկ եթե մի քիչ օգնեք և ցույց տաք, թե ինչ է պարը, նրանք հաճույքով կսկսեն շարժվել  ավելի սահուն ու ռիթմիկ:  

Իսկ եթե հաշվի առնենք, որ երեխաները հաճույքով են կրկնօրինակում, նրանց պետք է ծանոթացնել բալետի, ժամանակակից, ժողովրդական, պարահանդեսային պարերի հետ:  Ոչ թե պատմելով, այլ հենց ցույց տալով՝ հեռուստացույցով կամ համերգներում:

Տատիկի պատմած առակը

Երեխային բառերով ինչ-որ բան սովորեցնելու ամենահաստատ ձևը նրան որևէ պատմություն, առակ կամ Աստվածաշնչից որևէ բան պատմելն է: Այդ տարիքում դա նրանց հետաքրքիր և հասկանալի է, քան երբեք: Իսկ ամենակարևորն այն է, որ ամբողջ կյանքում կհիշի:

Մանկությունից մի առակ եմ հիշում, որը տատիկս պատմել է, երբ ես ընկերոջս հետ կռվելուց հետո լաց էի լինում:  «Լինում են չեն լինում, մի էշ և մի ուղտ են լիում: Մի անգամ էշն ուղտին ասաց. «Արի ընկերանանք»։ Եվ նրանք միասին մարգագետին գնացին: Էշը մի կուշտ կերավ և սկսեց էշավարի երգել: Վազելով եկավ հովիվը և ուղտին փայտով դուրս քշեց մարգագետնից: «Չէ,- ասաց ուղտը,- մեր ճանապարհները տարբեր են, դու գնա՛ քո ճանապարհով, իսկ ես կգնամ մյուսով»։ Հետո շատ անգամներ եմ հիշել այս պատմությունը և միշտ նոր իմաստ եմ գտել այնտեղ. կարծես նա ինձ հետ մեծանում էր:

Երեխայի մտավոր զարգացման համար ամենից առաջ կարևոր է, թե նա ինչքան մանրամասն է ծանոթացել բնության հետ: Բայց ոչ դասագրքով, այլ կենդանի շփման, ծառերի, միջատների, թռչունների, կենդանիներին մասին անշտապ զրույցների միջոցով: Երբ առանց շտապելու կարելի է դիտել, զննել, տնտղել: Ոչ մի այլ բան այդպես չի խթանում  իսկական հետաքրքրասիրությունը, ընդհուպ մինչև փիլիսոփայություն:

Ցավոք, հիմա հաճախ է կտեսնես, որ երեխան շատ կարդացած լինի կենդանիների մասին, բայց հասարակ մրջյուն էլ տեսած չլինի:   Կամ Ճապոնիայի ու Պարսկաստանի մասին ամեն ինչ գիտի, տեսել է Եգիպտոսն ու Չինաստանը, բայց սեփական պապի անունը ոչ մի անգամ չի լսել: Արդյունքում մնում է դատարկ՝ չհասկանալով, թե ընդհանրապես իր ինչին են պետք գիտելիքները։ Իսկ առանց արմատների ավելի դժվար է հարմարվելն ու հասկանալը, թե շուրջն ինչ է կատարվում: Բայց հենց յոթ տարեկանում է երեխան սկսում մտորել ավելի կարևոր և խորը բաների մասին: Ցանկանում է իմանալ ընդհանրապես կյանքի մասին, և թե որն է դրա սկիզբը: Միգուցե հետո հենց նրա՞ն հաջողվի այդ հավերժական հարցին պատասխանել:

«Դպրոցի ժամանակն է» հոդվածից
Թարգմանեց Գևորգ Հակոբյանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.