Հեծանիվը` մարմնակրթության գործիք

Մարմնակրթության կազմակերպումը կրտսեր դպրոցում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 1-3-րդ դասարանում ֆիզկուլտուրան կազմակերպվում է ամենօրյա պարապմունքներով, որոնք ներառում են մարմնամարզական վարժություններ, շարժուն խաղեր, հեծանիվ: Առաջին դասարանցիները շաբաթական մեկ անգամ լողում են: Ծրագրի մաս են նաև քայլարշավները, բարձունքներ արշավելը, որոնց ընթացքում սովորողները ծանոթանում են անվտանգ գործունեության տարրերին:

Ինչպես արդեն նշել ենք նախորդ հոդվածում, հեծանիվները, որպես ուսումնական գործիք, մուտք են գործել կրթահամալիր 2014-2015 ուսումնական տարում և դարձել մարմնակրթության պարապմունքների՝ սովորողների և ուսուցիչների կողմից ամենացանկալի, ամենասպասված, ամենակիրառվող ուսումնական գործիքը: Հեծանիվը՝ լինելով կրտսեր դպրոցականի ամենօրյա օգտագործման առարկա, իր հետ բերեց մի շարք խնդիրներ, որոնք էլ նպաստեցին, որ սովորողների հետ մասին գտնեք այդ խնդիրների լուծման ուղիները:

Կարծում ենք՝ նոր բան ասած չենք լինի, որ կրտսեր դպրոցում դասարանների համագործակցությունը այնքան թափանցիկ է, որքան դպրոցի ֆիզիկական միջավայրը: Այդպիսի համագործակցության օրինակներ են երկու դասարանների միջև կազմակերպած ֆլեշմոբները, մարզատոները: Ֆլեշմոբներն ու մարզատոները ուղղված էին միջանձնային հարաբերությունների զարգացմանը, սովորողների հեծանիվ վարելու հմտության զարգացմանը, կրթական պարտեզը և հարակից այգիներն ու բակերը, որպես ուսումնական տարածք օգտագործելուն և այլն: Այս մարզատոների և ֆլեշմոբների արդյունքում սովորողների մեծ մասը դարձել են հմուտ հեծանվորդներ:

Այսօր այդ սովորողնեը դարձել են սովորեցնողներ:  Որպեսզի հեծանիվը հասանելի լինի բոլոր սովորողներին, իրականացրինք «Սովորող-սովորեցնող» նախագիծը, հմուտ հեծանվորդները, յուրացրած լինելով  հեծանիվ վարելու և վարել սովորեցնելու հմտությունները, իրենց փորձը փոխանցեցին կրտսեր ընկերներին:

Ինչպես արդեն նշել էինք վերևում, հեծանիվ վարելիս օգտագործում էինք ոչ միայն կրթական պարտեզի տարածքը, այլև հարակից բակերն ու խաղադաշտերը:  Թվում էր, թե եղանակային փոփոխությունը պետք է պարապուրդի մատնեին հեծանիվները, սակայն դպրոցի բաց, ազատ, լուսավոր ու ընդարձակ միջանցքները դարձան հեծանիվների գործածման հարթակներ: Սա էլ իր հերթին բերեց մի շարք խնդիրներ. հեծանվորդ-հետիոտն, հեծանվորդ-հեծանվորդ բախումների: Սովորողների հետ միասին որոշեցինք առանձնացնել հետիոտնի և հեծանվորդի ուղիները, որպեսզի խուսափենք բախում-վթարներից: Սկզբում վարում էինք երևակայական հեծանվային ուղով, սակայն սա խնդրի լուծման լավագույն տարբերակը չէր: Այդ պատճառով ուսումնացիրեցինք երթևեկության կանոնները, նախագծեցինք և իրականացրեցինք Արևելյան դպրոցի ներքին հեծանվային ուղու գծումը՝ առանձնացրեցինք հետիոտնի, հեծանվորդի ուղիները և հետիոտնային անցումները:

Սովորողները դասավանդողների հետ գիտագործնական հավաքին ցուցադրեցին և և  ներկայացրին իրենց հմտությունները, նոր հեծանվային ուղին:

Հեծանվային ուղին դարձավ կիրառելի Արևելյան դպրոցի բոլոր հեծանվորդների համար: Այն դարձավ ամենահաջողված հարթակը ձմռանը հեծանվային ստուգատեսի անցկացման համար:

 

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский