«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 18

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Դավիթ Մինասյան
«Web կայք: Ստեղծման գործընթացը»

Մեթոդական մշակումներ

Ն. Նարիցին
«Ո՞ւմ են պետք հրաշամանուկները»

Ուսումնական նյութեր

Թամեռլան Թադտաև
«Որդին»

Գուրամ Օդիշարիա
«Օտարացման մոլորակը»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սոլովեյչիկյան XII ընթերցումներից

Լյուդմիլա Կոժուրինա
«Ինչու է մեզ համար դժվար երեխաներին դաստիարակելը»

Տատյանա Բաբուշկինայի ռոստովյան ակումբը ներկայացնում է

Լյուդմիլա Պեչատնիկովա
«Շալվա Ամոնաշվիլու բաց դասը»

Դաստիարակությունը և բարդ համակարգերը, երեխաներ, մեծահասակներ, դպրոց

Ելենա Կուցենկո
«Ուսուցիչ-աշակերտ փոխներգործություն:
Ըմբռնում փոխաբերական խաղի միջոցով»


Լյուդմիլա Ռոստովա
«Ստիպել կարելի է, բայց արդյո՞ք անհրաժեշտ է«

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Նոր ֆրանսիական դպրոց»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

Դիպակ Չոպրա
«Ծնողների դերն ու Ոգու շնորհը»

ԱՐՁԱԳԱՆՔ


Դմիտրի Լիխաչյով

ՆԱՄԱԿՆԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ

24-25-րդ նամակներ

Քսանվեցերորդ նամակ
Սովորե´լ սովորեք

Մտնում ենք մի դար, որտեղ կրթությունը, գիտելիքները, մասնագիտական հմտությունները մարդու կյանքում որոշիչ դեր կունենան: Առանց գիտելիքների, ի դեպ, գնալով բարդացող, ուղղակի հնարավոր չի լինի աշխատել, օգուտ բերել: Քանի որ ֆիզիկական աշխատանքն իրենց վրա կվերցնեն ավտոմատները և ռոբոտները: Նույնիսկ հաշվումները կկատարվեն համակարգիչներով, ինչպես նաև գծագրերը, հաշվարկները, հաշվետվությունները, նախագծումները և այլն: Մարդը նոր գաղափարները կներդնի, կմտածի այն հարցերի մասին, ինչի մասին մեքենան չի կարողանա մտածել:  Դրա համար մարդու ընդհանուր մտավորականությունը, նորը ստեղծելու կարողությունը և, իհարկե, բարոյական պատասխանատվությունը, ինչը ոչ մի դեպքում չի կարող մեքենան կրել, ավելի ու ավելի շատ պետք կլինեն: Նախորդ դարերի պարզ բարոյականությունը գիտության դարում անասելի կբարդանա: Սա պարզ է: Նշանակում է, մարդու վրա ոչ թե ուղղակի մարդ, այլ գիտության մարդ, մեքենաների և ռոբոտների դարում տեղի ունեցողի համար բարոյապես պատասխանատու մարդ լինելու ծանրագույն և բարդագույն խնդիր կընկնի: Ընդհանուր կրթությունը կարող է ստեղծել ապագայի մարդուն` ստեղծագործական, նոր ամեն ինչը արարող և բարոյապես պատասխանատու այն ամենի համար, ինչ կստեղծվի:

Ուսում. ահա, թե հիմա երիտասարդ մարդուն ամենավաղ հասակից ինչ է հարկավոր:  Պետք է միշտ սովորել: Մեծագույն գիտնականները մինչև իրենց կյանքի վերջը ոչ միայն սովորեցրել են, այլ նաև սովորել: Սովորելուց դադարես` նաև սովորեցնել չես կարող: Քանի որ գիտելիքները գնալով աճում և բարդանում են: Ընդ որում պետք է հիշել, որ սովորելու համար ամենանպաստավոր շրջանը երտասարդությունն է: Մարդու միտքը հատկապես երիտասարդության, մանկության, պատանեկության շրջանում  շատ ավելի ընկալուն է:  Ընկալուն է լեզուներ (ինչը շատ կարևոր է), մաթեմատիկա սովորելու նկատմամբ, ուղղակի գիտելիք յուրացնելու և գեղագիտական զարգացման նկատմամբ, ինչը բարոյական զարգացման կողքին է և հաճախ խթանում է այն:

Կարողացեք չծախսել ժամանակը դատարկ բաների, «հանգստի» վրա, որը երբեմն ավելի շատ է հոգնեցնում, քան ամենածանր աշխատանքը, ձեր պայծառ միտքը անիմաստ և աննպատակ տեղեկատվության պղտոր հոսքերով մի´ լցրեք: Ձեզ ուսման համար պահպանեք, այնպիսի գիտելիքների և հմտությունների ձեռքբերման համար, որ միայն երիտասարդ ժամանակ հեշտ ու արագ կյուրացնեք:

Ահա այստեղ լսում եմ երիտասարդ մարդու ծանր հոգոցը` ի~նչ տաղտկալի կյանք եք առաջարկում մեր երիտասարդությանը: Միայն սովորել: Իսկ ո՞ւր մնացին հանգիստը, զվարճությունները: Ի՞նչ է, չուրախանա՞նք էլ:

Իհա´րկե ոչ: Գիտելիքների և հմտությունների ձեռքբերումը նույնպես սպորտ է: Ուսումը ծանր է, եթե դրա մեջ չենք կարողանում ուրախություն գտնել: Պետք է սովորելը սիրենք և հանգստի ու զվարճանքների ձևերից էլ ընտրենք ուսուցողները` ընդունակ ինչ-որ բան սովորեցնելու, զարգացնելու այնպիսի հմտություններ, որոնք կյանքում պետք կգան:
Իսկ եթե սովորելը դուր չի գալի՞ս: Այդպիսի բան չի կարող պատահել: Նշանակում է` ուղղակի դեռ չեք բացահայտել այն ուրախությունը, որը գիտելիքների և հմտությունների յուրացումը բերում է երեխային, պատանուն, աղջկան:

Նայեք փոքրիկ երեխային. ի~նչ հաճույքով է սովորում քայլել, խոսել, տարբեր սարքեր քրքրել (տղաները), տիկնիկներին խնամել (աղջիկները): Աշխատե´ք պահպանել նորը յուրացնելու այդ ուրախությունը: Դա ամենաշատը հենց ձեզանից է կախված: Մի´ երդվեք` սովորել չեմ սիրում: Իսկ դուք բոլոր առարկաները, որ դպրոցում անցնում եք, փորձեք սիրել: Եթե դրանք ուրիշներին դուր են եկել, ձեզ ինչո՞ւ պիտի դուր չգան: Արժեքավոր գրքեր կարդացեք, այլ ոչ թե ուղղակի կարդալու մի բան: Պատմություն և գրականություն ուսումնասիրեք: Մտավորական մարդը պետք է լավ իմանա թե´ մեկը, թե´ մյուսը: Հենց դրանք են մարդուն բարոյական և գեղագիտական մտահորիզոն տալիս, շրջապատող աշխարհը դարձնում մեծ, հետաքրքիր, փորձ և ուրախություն ճառագող:  Եթե որևէ առարկայում ձեզ ինչ-որ բան դուր չի գալիս, լարվեք և փորձեք դրա ուրախության աղբյուրը գտնել` նորը ձեռք բերելու ուրախության:

Սովորե´ք սիրել սովորելը:

Քսանյոթերորդ նամակ
Չորրորդ չափումը

Հիշողությունը և անցյալի իմացությունը աշխարհը լցնում են, հետաքրքիր, կարևոր, ոգեշունչ դարձնում:  Եթե ձեզ շրջապատող աշխարհի ետևում նրա անցյալը չեք տեսնում, նա ձեզ համար դատարկ է: Ձեզ համար ձանձրալի է, տխուր, և վերջին հաշվով դուք միայնակ եք, քանի որ ընկերներն էլ իսկական ընկեր են, երբ ձեզ ինչ-որ ընդհանուր անցյալ է կապում` կա´մ դպրոց, ինստիտուտ եք ավարտել, կա´մ միասին եք աշխատել, իսկ ծերերը  հատուկ քնքշությամբ հիշում են նրանց, ում հետ մարտնչել են, ինչ-որ դժվարություն հաղթահարել:

Թող շենքները, որոնց մոտով անցնում ենք, քաղաքները և գյուղերը, որոնցում ապրում ենք, նույնիսկ գործարանները, որտեղ աշխատում ենք, կամ նավերը, որոնցով ճամփորդում ենք, մեզ համար կենդանի, այսինքն` անցյալ ունեցող լինեն: Կյանքը գոյության պահի կարճատևությունը չէ:

Իմանանք պատմությունը, այն ամենի պատմությունը, ինչ մեզ շրջապատում է` մեծ թե փոքր մասշտաբներով: Չէ՞ որ դա աշխարհի չորրորդ, շատ կարևոր չափումն է:

Բայց մեզ շրջապատող ամեն ինչի պատմությունը` սկսած մեր ընտանիքից, շարունակելով գյուղով, քաղաքով, մինչև երկիրն ու աշխարհը, ոչ միայն պիտի իմանանք, այլ պետք է պահպանենք այդ պատմությունը, շրջապատող աշխարհի այդ անտակ խորությունը:

Ուշադրությո´ւն դարձրեք. երեխաներն ու երիտասարդները հատկապես սիրում են սովորույթները, ավանդական տոնակատարությունները: Քանի որ յուրացնում են աշխարհը, յուրացնում են այն ավանդույթներով և պատմությամբ: Ակտիվորեն պաշտպանենք այն ամենը, որ մեր կյանքն իմաստալից, հարուստ, ոգեղեն է դարձնում:

28-29-րդ նամակներ

Թարգմանեց Գևորգ Հակոբյանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.