«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 16

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Թևան Դավթյան
«Մեթոդական ցուցումներ «Սովորենք շախմատ խաղալ» ձեռնարկով աշխատող ուսուցիչներին և ծնողներին»

Մեթոդական մշակումներ

Դավիթ Մինասյան
«Հերոնի բանաձևը»

Յուրի Լազարև և այլք
«Ժամանակի զգացում»
(օժտված երեխաների հետ խմբային աշխատանքի մեթոդներ)

Վեներա Խառատյան
«Ռեֆերատային ուսուցում քիմիայից»

Ուսումնական նյութեր

Գուրամ Օդիշարիա
«Օտարացման մոլորակը»

Լիանա Հակոբյան
«Խնդիր 5-րդ դասարանցիների և ավելի մեծերի համար»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
«Քարտեր և թվեր»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
«Սովորող դպրոց 2008» Կլոր սեղանի նյութերից

Սովորողի աշխատանքի կազմակերպումը

Նաիրա Նիկողոսյան
«Երկարացված օրվա ծրագիր»

Գևորգ Հակոբյան
Սովորողի աշխատանքի կազմակերպումը ավագ դպրոցում

Աշոտ Տիգրանյան
Հեռավար ուսուցում

Դասավանդողի աշխատանքի կազմակերպումը

Նելլի Թովմասյան
Դասավանդողի անհատական շաբաթական պլան

Մարգարիտ Սարգսյան
Դասավանդողի հաշվետվություն

Անահիտ Ավագյան
Համակարգչային ծրագրեր և ինտերնետ սովորելու իմ պատմությունը

Լուսինե Փաշայան, Նաիրա Դալուզյան
«Եթե համարձակվել ես սովորեցնել»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Նոր ֆրանսիական դպրոց»

Գեորգի Գյուրջիևի մանկավարժական հայացներից

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

ԱՐՁԱԳԱՆՔ

Գևորգ Հակոբյան
«Մաթեմատիկա սովորենք Նիկիտա Պողոսյանի օգնությամբ»

Դմիտրի Լիխաչյով

ՆԱՄԱԿՆԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ

20-21-րդ նամակներ

Քսաներկուերորդ նամակ
Կարդալ սիրեցեք

Յուրաքանչյուր մարդ պարտավոր է (կրկնում եմ` պարտավոր է) հոգալ իր մտավոր զարգացման մասին: Դա նրա պարտականությունն է հասարակության առաջ, որտեղ ապրում է, և հենց իր առաջ:
Մտավոր ինքնազարգացման հիմնական (բայց ոչ միակ) եղանակը ընթերցանությունն է:

Ընթերցանությունը պատահական չպետք է լինի: Դա ժամանակի շատ մեծ ծախս է, իսկ ժամանակը մեծագույն արժեք է, որը չի կարելի վատնել: Ընթերցել պետք է ծրագրով, հասկանալի է, դրան խստորեն չհետևելով, շեղվելով դրանից այն դեպքում, երբ ընթերցողի համար լրացուցիչ հետաքրքրություններ են առաջանում: Բայց սկզբնական ծրագրից յուրաքանչյուր շեղման դեպքում պետք է նորը կազմել` հաշվի առնելով ծագած նոր հետաքրքրությունները:

Ընթերցանությունը, որպեսզի արդյունավետ լինի, պետք է հետաքրքրի ընթերցողին: Անհրաժեշտ է, որ մարդ իր մեջ զարգացնի հետաքրքրությունն ընթերցանության նկատմամբ ընդհանրապես կամ մշակույթի որոշակի ուղղություններով: Հետաքրքրությունը որոշ չափով կարող է ինքնադաստիարակության հետևանք լինել:

Ինքն իր համար ընթերցանության ծրագրեր կազմելն այնքան էլ հեշտ չէ, և դա պետք է անել բանիմաց մարդկանց հետ խորհրդակցելով, օգտվելով տարբեր տեսակի տեղեկատվական գրքերից:
Ընթերցանության վտանգը տեքստերի «անկյունագծային» դիտման կամ արագ ընթերցելու այլ մեթոդների նկատմամբ հակումների զարգացումն է (գիտակցաբար կամ ակամա):

«Արագ ընթերցանությունը» գիտելիքի պատրանք է ստեղծում: Դա թույլատրելի է միայն որոշակի մասնագիտությունների համար՝ խուսափելով արագ ընթերցելու սովորույթ ձևավորելուց. դա հանգեցնում է ուշադրության տկարացման:

Նկատե՞լ եք, թե ինչ մեծ տպավորություն են թողնում գրական այն երկերը, որոնք ընթերցվում են հանգիստ, անշտապ և խաղաղ պայմաններում, օրինակ` հանգստավայրում կամ ոչ ծանր և ուշադրությունը չշեղող հիվանդության ժամանակ: 

Գրականությունը մեզ կյանքի հսկայական, լայնածավալ և խորագույն փորձ է տրամադրում:  Նա մարդուն մտավորական է դարձնում, նրա մեջ ոչ միայն գեղեցիկի զգացողությունն է զարգացնում, այլ նաև ըմբռնումը` կյանքի ըմբռնումը՝ իր բոլոր բարդություններով, դեպի ուրիշ ժամանակաշրջաններ և ուրիշ ժողովուրդներ ուղեկցորդ է դառնում, ձեր առաջ բացում է մարդկանց սրտերը: Մի խոսքով`ձեզ խելոք է դարձնում:  Բայց այս ամենը տրվում է միայն այն ժամանակ, երբ կարդում եք՝ խորամուխ լինելով բոլոր մանրուքների մեջ: Քանի որ հաճախ ամենակարևորը թաքնված է լինում հենց մանրուքներում: Իսկ այդպիսի ընթերցանություն հնարավոր է միայն այն ժամանակ, երբ կարդում եք հաճույքով, ոչ նրա համար, որ այս կամ այն ստեղծագործությունը պետք է կարդալ (դպրոցական ծրագրով թե նորաձևության կամ փառամոլության մղումով), այլ այն պատճառով, որ ձեզ դուր է գալիս. զգացել եք, որ հեղինակն ասելիք ունի, ձեզ փոխանցելու բան ունի և դա կարողանում է անել: Եթե առաջին անգամ ստեղծագործությունն անուշադիր եք կարդացել, կարդացեք կրկին, երրորդ անգամ: Մարդ պետք է ունենա սիրելի ստեղծագործություններ, որոնց պարբերաբար անդրադառնում է, որոնք գիտի մանրամասնորեն, որոնց մասին համապատասխան միջավայրում կարող է հիշեցնել շրջապատողներին և դրանով մե՛րթ բարձրացնել տրամադրությունը, մե՛րթ լիցքաթափել իրադրությունը (երբ իրար նկատմամբ լիցքավորվում են), կա՛մ ծիծաղեցնել, կա՛մ էլ ձեր կամ ուրիշի հետ պատահածի մասին վերաբերմունք արտահայտել: «Անշահախնդիր» ընթերցանության ինձ վարժեցրել է գրականության իմ դպրոցական ուսուցիչը: Ես սովորել եմ այն տարիներն, երբ ուսուցիչները հաճախ էին ստիպված լինում բացակայել դասերից. նրանք կա՛մ խրամատ էին փորում Լենինգրադի մատույցներում, կա՛մ պարտավոր էին օգնել որևէ ֆաբրիկայի բանվորների, կա՛մ ուղակի հիվանդ էին լինում: Լեոնիդ Վլադիմիրովիչը (այսպես էին անվանում իմ գրականության ուսուցչին) հաճախ էր դասարան գալիս, երբ բացակայում էին մյուս ուսուցիչները, անբռնազոս ձևով նստում էր ուսուցչի սեղանին և պայուսակից գրքեր հանելով՝ առաջարկում էր ինչ-որ բան կարդալ:  Մենք արդեն գիտեինք, թե ինչպես է նա կարողանում կարդալ, ինչպես է կարողանում կարդացածը բացատրել, մեզ հետ միասին ծիծաղել, ինչ-որ բանով հիանալ, զարմանալ գրողի վարպետությամբ և ուրախանալ ապագայով:  Այդպես լսեցինք հատածներ «Պատերազմ և խաղաղություն», «Կապիտանի աղջիկը» վեպերից, Մոպասանի մի քանի պատմվածքներ, Սոլովեյ Բուդոմիրովիչի մասին ասքը, մեկ այլ ասք Դոբրինյա Նիկիտիչի մասին, Կռիլովի առակները, Դերժավինի ձոները և շատ, շատ այլ բաներ: Մինչև հիմա սիրում եմ այն, ինչ լսել եմ այն ժամանակ մանուկ հասակում: Իսկ երեկոյան տանը հայրս և մայրս էին սիրում կարդալ: Կարդում էին իրենց համար, իսկ որոշ դուր եկած մասերը կարդում էին նաև մեզ համար, բարձրաձայն:  Լեսկով էին կարդում, Մամին-Սիբիրյակ, պատմավեպեր. այն ամենը, ինչ դուր էր գալիս իրենց և ինչ աստիճանաբար սկսեց դուր գալ նաև մեզ:

«Անշահագրգիռ», սակայն հետաքրքիր ընթերցանություն. ահա, թե ինչն է ստիպում սիրել գրականությունը և ինչն է ընդարձակում է մարդու մտահորիզոնը:

Կարողացեք ընթերցել ոչ միայն դպրոցում պատասխանելու համար և ոչ այն պատճառով, որ այս կամ այն գործը այդ ժամանակ բոլորն են կարդում` մոդայիկ է: Կարողացեք կարդալ հետաքրքրությամբ և անշտապ:

Ինչո՞ւ է հիմա հեռուստատեսությունը մասնակիորեն դուրս մղում գրքին: Որովհետև հեռուստատեսությունը ձեզ ստիպում է առանց շտապելու դիտել որևէ հաղորդում, հարմար նստել, որ ոչինչ չխանգարի, նա շեղում է ձեզ հոգսերից, նա ձեզ թելադրում է` ինչպես և ինչ դիտեք: Բայց փորձեք ձեր ճաշակով գիրք ընտրել, ժամանակավորապես կտրվեք ամբողջ աշխարհից, հարմար նստեք և կհասկանաք, որ կան շատ գրքեր, առանց որոնց չի կարելի ապրել, որոնք ավելի կարևոր և հետաքրքիր են, քան շատ հաղորդումներ: Չեմ ասում` դադարեք հեռուստացույց դիտելուց: Բայց ասում եմ` դիտեք ընտրությամբ: Ձեր ժամանակը ծախսեք այն բանի վրա, որն արժանի է դրան: Նաև շատ կարդացեք և կարդացեք խստագույն ընտրությամբ: Ինքներդ կատարեք ձեր ընտրությունը՝ համապատասխանեցնելով այն բանի հետ, թե ձեր ընտրած գիրքն ինչ դեր է ստանձնել մարդկային մշակույթի պատմության մեջ, որպեսզի դառանա դասական: Սա նշանակում է, որ դրա մեջ ինչ-որ էական բան կա: Իսկ գուցե մարդկային մշակույթի համար էական այդ բանը նաև ձե՞զ համար էական լինի:

Դասական է այն ստեղծագործությունը, որը դիմացել է ժամանակի փորձությանը: Նրա հետ դուք ձեր ժամանակը չեք կորցնի: Սակայն դասական գրականությունն այսօրվա բոլոր հարցերին պատասխանել չի կարող: Դրա համար պետք է նաև ժամանակակից գրականություն կարդալ: Բայց ամեն մոդայիկ գրքի հետևից մի՛ ընկեք: Ունայնամիտ մի՛ եղեք: Ունայնամտությունը մարդուն ստիպում է վատնել իր ունեցած ամենամեծ և ամենաթանկարժեք կապիտալը` իր ժամանակը:

Քսաներեքերորդ նամակ
Անձնական գրադարանների մասին

Այսօր շատ տներում կան անձնական գրադարաններ: Նույնիսկ այսպիսի երևույթ կա` գրքային բում: Գրքային բո՛ւմ. հիանալի՛ է: Չէ՞ որ գրքային բում է և ոչ թե այլ տեսակի: Եվ լավ է այն, որ մարդիկ հետաքրքրվում են գրքերով, գնում են, գրքերի համար հերթ են կանգնում, դա խոսում է մեր հասարակության մշակութային որոշակի վերելքի մասին: Բայց ինձ կարող են ասել, որ գրքերը չեն հասնում այն մարդկանց, ում որ դրանք պետք են: Երբեմն որպես զարդարանք են օգտագործում. գնվում են գեղեցիկ կազմերի համար և այլն: Բայց դա էլ այնքան սարսափելի չէ: Գիրքը միշտ կգտնի նրան, ում հարկավոր է: Օրինակ, մեկը գիրք է գնում, որը զարդարում է իր ճաշասենյակը: Բայց նա կարող է և´ որդի, և´ զարմիկներ ունենալ: Հիշում ենք, թե մարդիկ ինպես սկսեցին գրականությամբ հետաքրքրվել գրադարանների միջոցով, որ իրենց հայրերը կամ հարազատներն ունեին: Այնպես որ գիրքը երբևէ կգտնի իր ընթերցողին: Այն կարող է վաճառվել, և դա էլ վատ չէ, գրքերի որոշակի պաշար կլինի, հետո այն նորից կգտնի իր ընթերցողին:

Ինչ վերաբերում է անձնական գրադարանին, կարծում եմ, այս հարցին պետք է մեծ պատասխանատվությամբ մոտենալ: Ոչ միայն այն պատճառով, որ անձնական գրադարանը համարում են տիրոջ այցեքարտը, այլ այն պատճառով, որ մեկ այլ դեպքում գրադարանը հեղինակության հարց է դառնում: Եթե մարդը գրքերը միայն հեղինակության համար է գնում, իզուր է դա անում: Առաջին իսկ զրույցի ժամանակ նա իրեն կմատնի: Պարզ կդառնա, որ նա ինքը գրքեր չի կարդացել, իսկ եթե կարդացել է, ապա չի հասկացել:

Սեփական գրադարանը չի կարելի շատ մեծ անել, «մեկ անգամվա ընթերցման» գրքերով լցնել չի կարելի: Այդպիսի գրքերը գրադարանից պետք է վերցնել: Տանը պետք է լինեն կրկնակի ընթերցման գրքերը, դասականներ (և ընդ որում սիրելի գրքերը), իսկ ավելի շատ` տեղեկագրեր, բառարաններ, մատենագիտություն: Դրանք երբեմն կարող են ամբողջ գրադարանի փոխարինել: Անպայման սեփական մատենավարություն ունեցեք և այդ մատենավարական քարտերի վրա նշեք, թե այդ գրքում ինչն եք կարևոր և պետքական համարում:

Կրկնում եմ: Եթե գիրքը ձեզ պետք է մեկ անգամ կարդալու համար, մի՛ գնեք: Անձնական գրադարան կազմելու արվեստը հենց այն է, որ զերծ մնաք այդպիսի գրքեր ձեռք բերելուց:

24-25-րդ նամակներ

Թարգմանեց Գևորգ Հակոբյանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.