«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 23

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Աշոտ Տիգրանյան,
Հայկազ Մարգարյան
«Հայաստանի քաղաքակրթական ինքնությունը քաղաքակրթական բախումների և երկխոսության համատեքստում»

Հակոբ Հակոբյան
Էջեր ֆիզիկայի ապագա դասագրքից (շփման ուժ)

Մեթոդական մշակումներ

Ով է առաջնորդը

Եթե ծաղրածուի դեր է, արդեն ծիծաղելի  չէ

Ուսումնական նյութեր

Անրի Բարբյուս
«Քնքշություն»


Վոլտեր
«Բաբելոնի արքայադուստրը»

Պաուլո Կոելիո
«Յոթ մահացու մեղքեր»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

«Երբ բացում են դասագիրքը... և փակում սովորելու ցանկությունը»


ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Մանկավարժական ինվարիանտներ»

Մարիա Մոնտեսորի «Երեխայի տունը»

Հեգել
«Գիմնազիայի տնօրենի ճառեր»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)


ԱՐՁԱԳԱՆՔ


Տատյանա Պանկովա, դպրոցական հոգեբան
Օլգա Կալինա, հոգեբան-խորհրդատու 

Եթե ծաղրածուի դեր է, արդեն ծիծաղելի  չէ

Նրանք հիմար են ձևանում, խախտում են դպրոցական կանոնները, խանգարում են դասերը:  Ուսուցիչները ու ծնողները բարկանում են նրանց վրա, ամաչեցնում: Բայց չեն էլ գուշակում, որ իրենք են նրանց մեջ ամրապնդում այդ  առանձնահատկությունը:

Ամեն դասարանում կա աշակերտ, որը հանդես է գալիս ծաղրածուի դերում: Այդպես է ընդունված: Ուսուցիչների մոտ նա տարբեր զգացողություններ է առաջացնում` ծաղրածու-երեխայի հնարամտության նկատմամբ անկեղծ ժպիտից մինչև նյարդայնացում և մինչև անգամ բարկություն, երբ ծաղրածուն սկսում է անպատկերացնելի բաներ ձեռնարկել:

Այդպիսի երեխաներին տարբեր կերպ կարելի է վերաբերվել, բայց ընդհանուրը մեկն է` չես կարող նրանց ուշադրություն չդարձնել: Ինչը և տալիս է  այն նպատակի ըմբռնման հուշող բանալին, որին ցանկանում են հասնել երեխաները՝ խաղալով «արենայում առաջինը» համարը:

Համարյա անլուծելի խնդիր

Նրանք մոլեգնորեն տենչում են ուշադրության: Բայց ինչո՞ւ են նման արտառոց միջոց ընտրում: Ինչո՞ւ ոչ լավ սովորելով կամ ինչ-որ տաղանդի դրսևորմամբ: Չէ՞ որ այդպիսի երեխաների մեջ դրանք բավարար են՝ և՛ որոշակի դերասանական ընդունակություններ, և՛ իրավիճակում շուտ կողմնորոշվելու, մյուսների տրամադրությունը որսալու կարողություն ուշադրությունը, և՛ զարգացած հումորի զգացում, և ՛ հեգնանք ինքն իր նկատմամբ:

Նրանց մտածողությունն էլ աղքատ չէ: Բայց երևում է, որ այդ ծաղրածուների մտքով իսկ չի անցնում օգտվել դրանցից ուսումնական հաղթանակների հասնելու նպատակով: Նրանք իրենց առջև առաջադրանք դնել և դրան հասնել չկարողացող թափթփվածի, անլուրջի, ինչ-որ  չաչանակի տպավորություն են թողնում: Նրանց գլխավոր առանձնահատկությունը տարիքին չհամապատասխանելն է: Թված  ծաղրածուներից շատերը փոքր են թվում, իսկ մյուսները` իրենց հասակիցներից մեծ:

... Տասներկուամյա տղան դպրոցում այնքան հաջող էր խաղում ծաղրածուի դերը, որ երկար ժամանակ ոչ ոք նրան լուրջ չէր ընդունում: Միջանցքում նրա կողքով անցնելիս ուսուցչուհին կատակով շպրտում էր. «Դեռ խաղո՞ւմ ես, Ռոմա: Լավ կլիներ մեծանայիր»:

Մյուս ուսուցչուհին, դասը սկսելով, սովորության համաձայն հարցնում էր. «Որտե՞ղ է գիրքդ, Ռոմա»: Եվ Ռոման թատերական դադարից հետո պայուսակից հանում էր գիրքը: Ուսուցչուհին չէր նահանջում. «Բա տե՞տրդ»: Երկուսի խաղացած այս կատակերգությունից հետո աստիճանաբար բոլոր անհրաժեշտ առարկաները հայտնվում էին սեղանին: Այդ ժամանակ ուսուցչուհին բարձրաձայն հայտարարում էր. «Ահա՛, նույնիսկ Ռոման է պատրաստ դասին: Կեցցե՛ նա»:

Դասարանն ուրախ ծափահարում էր: Եվ Դասարանն ուրախ ծափարում էր։ Իսկ ուշադրությունից գոհ Ռոման պատրաստվում էր կատակերգության հաջորդ արարին, ինքնամոռաց աշխատում էր շնորհակալ հասարակության համար: Եվ միայն Ռոմայի ծնողները գոհ չէին որդու թատերական շնորհից: «Հիմարիկի» դեր խաղալով՝ նա փշուր-փշուր էր արել ծնողների՝ խելացի-գերազանցիկ որդու ունենալու բոլոր երազանքները:

Նրա հավակնոտ ծնողներին մնում էր միայն ասել, թե իբր Ռոման պարզապես թափթփված է, դրա համար էլ չի դրսևորվել որպես հրաշամանուկ, ինչպիսին է հոգու խորքում: Մինչդեռ ծաղրածուի դերը, որը Ռոման նախընտրում էր հրաշամանուկի դերից, նրան ավելի ու ավելի հեռու էր տանում՝ դրդելով արդեն առողջության համար վտանգավոր գործողությունների:

Դպրոցը հարմարեցված չէ իր սովորողների այլընտրանքային կարիքներին։ Եվ նրան, որ յուրաքանչյուր սովորողի անձը կարիք ունի հարգանքի: Դասացուցակով կանոնակարգված դպրոցական մթնոլորտում հարմար են զգում միայն այն երեխաները, որոնք ուսման մեջ ձեռքբերումներ ունենալու են տրամադրված: Նրանք ընդունում են կարգուկանոնը, քանի որ ցանկանում են դպրոցական կյանքում հաջողության հասնել: Բայց ահա ոչ ակադեմիկական կողմնորոշում ունեցող սովորողները այնքան էլ չեն հետաքրքրվում կարգ ու կանոնով: Նրանց համար դպրոցն ուղղակի իրենց կյանքի մի մասն է, բայց ոչ այն մասը, որին լուրջ են վերաբերվում։

Ինքնագործունեության չհասկացված իմաստը

...15-ամյա դեռահասն իր համար խենթի համբավ և տարօրինակ գործողություններով «գժի» մականուն էր վաստակել: «Գիժը»-ը դպրոցական խոսքում նա է, ում արտաքինն ու արարքները «վայրենի» և «խենթ» են թվում: «Գժերի» վարքը հաճախ անկանխատեսելի է, բայց միշտ հակասում է սոցիալական նորմերին:

Նրանց նպատակը հանրության կողմից ընդունված ամեն ինչի նկատմամբ արհամարհանք ցուցադրելն է:

Բայց նրանց համար կարևորը այնուամենայնիվ ոչ թե ինքնին գործողություններն են, այլ պահվածքը, որով դրանք կատարվում են:

Մեր «գժուկին» բոլորը գիտեին՝ և՛ ուսուցիչները, և՛ երեխաները, և՛ ծնողները: Շատերը նրանից վախենում էին, որովհետև ինչի ասես ընդունակ էր: Կարող էր ասել կամ անել բաներ (ստուգողականի համար ուսուցչի բաժանած թուղթը ճմրթել ու շպրտել, լուռ վեր կենալ և դասասենյակից ցուցադրաբար դուրս գալ, գրատախտակի մոտ պատասխանելու փոխարեն ծաղիկները ջրել), որ բոլորին ապշեցնում էր, ում որ  այդ պահին ներկա լինելու«բախտ» էր վիճակված լինում։

Շիկամազ ծիծաղելի ծաղրածուի մակարդակի դեռ չէր հասել: Ավելի շուտ խեղկատակ-ծայրահեղական էր: Եվ եթե մեծերը կարողանային ետ տանել առաջինը  հայտնվող պաշտպանիչ զգացմունքները, ապա այդ անհասկանալի դեռահասի խեղկատակի դիմակի տակ խորը միայնություն և հուսահատություն կհայտնաբերին:

Նա միայն մի բան էր ցանկանում՝ բոլորի կողմից ընդունված և սիրված լինել: Բայց իր ցանկությունը ճիշտ հակառակ ձևով էր արտահայտում: Այդ իսկ պատճառով մարդկանց մեջ չհասկացվածությունից ու թշնամանքից, երբեմն նաև խղճահարությունից բացի ոչինչ առաջացնել չէր կարողանում: Դերը ծածկել էր տղային: Ուսուցիչներն ու դասարանցիները նրա հետ վերաբերվում էին այնպես, ասես նա իրենից ոչ մի արժեք չէր ներկայացնում: Մանկական հոգու համար ի՜նչ ծանր է, որ անհեթեթ, «աննորմալ» պիտի է լինես, որպեսզի քեզ նկատեն:

Նա հատուկ հարաբերությունների մասին էր երազում, բայց ավելի համապատասխան միջոցներով այդ ամենը ձեռք բերել չէր սովորել։ Ինչպես նաև՝ մեծահասակից օգնություն ընդունել։ Մոլորյալ որդուն խորհրդատվության հրավիրելու՝ դպրոցական հոգեբանի առաջարկին նրա մայրը պատասխանել էր. «Չեմ կարող. արդեն վաղուց իրար հետ չենք խոսում»։

Դասարանում ծաղրածուի դերը երբեմն էլ (հազվադեպ) աղջիկ է կատարում։ Նա սուր լեզու ունի։ Անկախ դատողություններ է անում։ Միշտ պատրաստ է սեփական կարծիքն արտահայտելու։ Ուսուցչի և դասարանի ուշադրությունն ամբողջ դասի ընթացքում կարողանում է իր վրա պահել։

Մյուս աղջիկները նրա նկատմամբ սովորաբար բացասական  վերաբերմունք ունեն։ Ծնողները զայրացած ու շփոթված են: Ուսուցիչներն էլ չեն խղճում նրան, համարում են դուսպրծուկ: Եվ շրջապատողներից ոչ մեկն  իրեն հարց չի տալիս՝ ում և ինչի դեմ  է պայքարում ծաղրածու-աղջիկը, ինչ է ուզում ապացուցել:

Բոլորը  գիտեն՝ լինում են վիճակներ, երբ մարդ  ծիծաղում է, որ  լաց չլինի: Անհանգստություն և  հիասթափություն առաջացնող, ահավոր բաների դեմ ծիծաղն ուժեղ  միջոց է:

«Առանց  պատճառի ծիծաղը հիմարության  նշան է»,- անխղճորեն հաստատում է ժողովրդական իմաստությունը: Միևնույն ժամանակ  հիմարներն ու խենթերը Ռուսիայում միշտ հատուկ  վերաբերմունքի են արժանացել: Հենց նրանք  էին դառնում են  այն մտքերի և զգացումների արտահայտիչը, որոնց մասին  մարդիկ վախենում  էին  անգամ ակնարկել: Հիմարի դիմակով մարդ կարող է իրեն թույլ տալ  ճշտմարտությունն ասել: Ինչ  մտածում, տեսնում և զգում է, դա էլ ասում է: Ուրեմն այդ  ամենը նաև երեխա-ծաղրածուի՞ն է վերաբերում: Եվ նրա  համար իր  ապրումների մասին պատմելու, դրանք մեղմելու, թեկուզ կարճ ժամանակով թեթևանալու միակ միջոցը իրեն հիմարի տեղ դնելը, դպրոցի կանոնները խախտելը և  դաս խանգարե՞լն է:


Գործել, ոչթեանհանգստանալ

Ստացվում է, որ ծաղրածու-երեխան ձգտում է իրեն իր տեսակի մեջ միակը ցույց տալու և այդպես հաղթահարում է հույզերը:

Բայց եթե բեմում   ծաղրածու-երեխան է, ապա ո՞վ է նրա իրական հանդիսատեսը, ում համար  կազմակերպված է ներկայացումը: Կարծես թե նրա բոլոր արարքները  դեպի ուսուցչուհին են ուղղված, սակայն հաճախ երեխան խեղկատակությունը իր ծնողների համար է անում: Իսկ այն ամենը, որ դպրոցում է  անում,  տանը եղած խնդիրների հետևանքն է, ընդամենը դրա մասը:

Հնարավոր է՝ տանը երեխա է ծնվել, և ծաղրածու-երեխան իրեն լքված, արհամարհված, անպետք է զգում: Իսկ ավելի շուտ ծնողներն ընդհանրապես նրան ճիշտ չեն ճանաչել, միշտ մեծ ակնկալիքներ են ունեցել, որոնք չեն իրականացվել:

Եթե ավելի ուշադիր հետևենք, երեխա-ծաղրածուի երգիծական ներկայացումներում կհայտնաբերվեն ոչ միայն նմանակման և տնազի տարրեր, այլ նաև օգնության և փոխըմբռնման քողարկված աղերս: Ցավոք, մեծերը երբեմն չեն կարողանում տեսնել երեխայի իսկական բնավորությունը: Եվ դիմակն ընդունում են որպես նրա իրական դեմք: Ինչ-որ չափով դա նույնիսկ նորմալ է. մեր ընկալումը պաշտպանվում է նրանով, որ շրջապատող իրականությունը հաղթահարելու համար մեզ որոշակիորեն հասկանալի կաղապարի (կերպարի) է հանգեցնում: Բայց երբ ծնողները ամբողջովին մնում են այդ սկզբունքին, նրանք զարմանքով նկատում են, որ իրենց խոսքերն ու գործերը հակառակ ազդեցություն են ունենում: Ծնողները որդուն սովորեցնում են պատասխանատու լինել, իսկ նա շարունակում է կորցնել իրերը: Սովորեցնում են դստերը հաշվի առնել շրջապատի կարծիքը, իսկ նա ավելի է պնդում իր կամակորությունը: Հանկարծ պարզվում է, որ որդին թափթփված է, իսկ սիրելի դուստրը` շատ եսասեր:

Ինչպե՞ս կարող էր այդպես լինել: Մեծահասակները սկսում են ավելի շատ կռվել, ամաչեցնել, վերահսկել, բայց զարմանալիորեն հակառակն է լինում՝ ախտորոշումը հիվանդություն է դառնում: Այդ գործընթացը նման է լուսանկար տպելու նախկին գործընթացին. սկզբում երևում է, հետո ամրանում: Դժվար, անհնար է հավատալ, որ մեծահասակներն իրենք են երեխային ամրակցում այն դերին, որը իրենց ընդհանրապես դուր չի գալիս: Ընդ որում երեխան սովորաբար նույնիսկ չի հասկանում, որ դեր է խաղում մի պիեսում, որը ծնողներն ու ուսուցիչներն են բեմադրում: Բայց դաստիարակներն էլ գիտակցո՞ւմ են, բամադրում են մի պիես, որի դերերն արդեն բաժանված են: Կյանքի ո՞ր պահին է երեխան ուղղակի կատակաբանից ծաղրածու դառնում: Մի՞թե այդպիսին է ծնվում։ Իսկ ծնողներից ի՞նչ է կախված: Չէ՞ որ դպրոցն ու հասակակիցներն էլ կան:

Երբեմն ծնողներն իրենց երեխաներին վնասում են, նույնիսկ եթե լրջորեն ուզում են օգնել նրանց դառնալու ավելի լավը: Նրանք անկեղծորեն հավատում են, որ եթե երեխային հասկացնեն, թե որն է վատը, նա հենց այդ պահին կուղղվի: Բայց դրա փոխարեն հասնում են հակառակ արդյունքի:

Նոր դերի ռեսուրս

Մի մայրիկ անընդհատ բողոքում էր, որ որդին դպրոցում անկարգություն է անում, մյուսներին խանգարում է և սովորաբար օրվա մեծ մասն անցկացնում է տնօրենի սենյակում։ Որդու արարքների մասին պատմելիս միևնույն ժամանակ ոչ առանց հպարտության ասում է. «Տղաս ամբողջ դպրոցի աստղն է»։

Ուրեմն ստացվում է, որ մեծերս, առանց այդ մասին կասկածելու իսկ, ինքներս ենք ստիպում երեխային խաղալ որոշակի մի դեր, եթե նույնիսկ գիտակցորեն դա մերժում ենք։ Եվ թեև բարձրաձայն դա չի ասվում, իրականում երեխաները ծնողներից ստանում են այսպիսի պատգամ. «Շարունակից ծաղրածուությունը։ Իմ դիմադրությանը մի՛ նայիր»։

Երբ երեխան ինչ-որ հատուկ դեր է կատարում, վատ չէր լինի՝ ծնողներն իրենք իրենց հարցնեին. «իսկ այս դերը պահելու համար ի՞նչ օժանդակություն եմ նրան տալիս։ Նրա հետ խոսելիս իրականում ի՞նչ եմ փոխանցում»։

Խնդիրն այն է, որ մինչև ծնողներն ու ուսուցիչները չդադարեն երեխայի մեջ ծաղրածու տեսնելուց, նա ինքն իրեն այլ կերպ չի տեսնի ու չի կարող փոխվել։
Անգլիացի գիտնական Ռոմ Հարին, որ անհատի հոգեբանություն է ուսումնասիրում, առաջարկում է իրավիճակը շտկելու մի «դեղատոմս», որից լավ բան առայժմ ուրիշ ոչ ոք չի մտածել։ Բոլոր դեպքերում դա օգնում է.

  • առաջին քայլ՝ հասկանալ, թե ինչ դեր է կատարում ձեր երեխան և դա անվանել իր անունով, լավ կլինի նաև հասկանաք, թե ինչ պատգամ է ստանում երեխան, երբ խոսում եք նրա հետ.
  • երկրորդ քայլ՝ փոխել երեխայի հետ հարաբերվելու ոճը, այսուհետ վարվել այնպես, կարծես նա արդեն դարձել է այնպիսին, ինչպիսին ուզում եք նրան տեսնել.
  • երրորդ քայլ՝ կա՛մ այդ նոր դերի ռեսուրսը գտնել երեխայի անցյալում, կա՛մ օգտագործել սեփական ռեսուրսը (չէ՞ որ եթե երեխան անցյալում բարեկրթություն և լրջություն չի ցուցաբերել, սեփական փորձի վրա չի կարող հիմնվել, ուրեմն ինքներդ պիտի Ձեր այդ որակներից փոխանցեք նրան)։

Ժամանակն է երեխայի վարքի նկատմամբ պատահական և ինքնաբուխ արձագանքին վերջ դնել։ Նրան հմուտ, խորիմաց և վստապելի ծնողներ են պետք։

Մի բան էլ. երեխայի բացասական դերը փոխելիս չի կարելի նրան նեղացնել։ Երեխան չի կարող մշտական քննադատության կրակի տակ մեծանալ։

Թարգմանեցին քոլեջի 2-րդ կուրսի սովորողները

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.