«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 23

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Աշոտ Տիգրանյան,
Հայկազ Մարգարյան
«Հայաստանի քաղաքակրթական ինքնությունը քաղաքակրթական բախումների և երկխոսության համատեքստում»

Հակոբ Հակոբյան
Էջեր ֆիզիկայի ապագա դասագրքից (շփման ուժ)

Մեթոդական մշակումներ

Ով է առաջնորդը

Եթե ծաղրածուի դեր է, արդեն ծիծաղելի  չէ

Ուսումնական նյութեր

Անրի Բարբյուս
«Քնքշություն»


Վոլտեր
«Բաբելոնի արքայադուստրը»

Պաուլո Կոելիո
«Յոթ մահացու մեղքեր»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

«Երբ բացում են դասագիրքը... և փակում սովորելու ցանկությունը»


ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Մանկավարժական ինվարիանտներ»

Մարիա Մոնտեսորի «Երեխայի տունը»

Հեգել
«Գիմնազիայի տնօրենի ճառեր»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)


ԱՐՁԱԳԱՆՔ


Երբ բացում են դասագիրքը… և փակում սովորելու ցանկությունը

Հներից մեկը, ով այնքան իմաստուն էր, որ մեզ չի ավանդել իր անունը, ձևակերպել է. «Դասագրքի հեղինակը պետք է լինի և՛ ուսուցիչ, և՛ գիտնական, և՛արվեստի մարդ (չշփոթել արվեստագետի հետ. Ա.Տ.)»: Բուդդան, ով ևս իմաստուն էր, բայց անունն ավանդվեց, որովհետև իր կամքին հակառակ աստվածացվեց (իսկ 10-րդ դասարանների նորահայտ դասագրքերում ասվածն էլ աղավաղվեց) ասում էր. «Մի՛ ասա՝ այդպես է գրված դասագրքում, մի՛ ասա՝ այդպես է ասել ուսուցիչը…. Ասա դրանում համոզված եմ ես»: Իսկ ինչում են համոզված դասագրքի հեղինակները, ովքեր Բուդդայի`անհատի ինքնակատարելագործման ուսմունքը ներկայացնում են. «Ըստ դրա (իմա`Բուդդայի ուսմունքի. Ա. Տ.) կյանքը տառապանք է…» (մեջբերում 10-րդ դասարանի «Համաշխարհային պատմություն» դասագրքի հումանիտար տարբերակից, էջ118):
 
10-րդ դասարանի «Պատմություն» դասընթացի նոր դասագրքերը քաղաքակրթական շեշտադրում ունեն, ի հեճուկս հասարակարգային նախկին մոտեցման, սակայն եվրոպակենտրոն ուսուցումը, որն ավանդված է խորհրդային ժամանակներից, չի զիջում իր դիրքերը: Իսկ «քաղաքակրթություն» հասկացության սահմանումը («Քաղաքակրթությունը մարդկային հասարակության զարգացման գործընթացն է`իր տարբեր փուլերով», Հումանիտար հոսքի դասագիրք, էջ 6, ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսք, էջ 5) պետք է հիմնավորվեր, որովհետև հակասում է մինչ այդ հայտնի ավելի քան 300 սահմանումներին միասին վերցրած, քանզի ներառում է նախնադարը:

Բայց քանի որ գիտական իրականությունը դպրոցական իրականության հետ դեռևս քիչ աղերսներ ունի (բացառությունների մասին բարձրաձայնելն անհամեստություն է) անդրադառնանք հանրապետության դասավանդողների մեծամասնությանը հուզող հարցադրումներին:

Առաջին. դասագրքերի ժամանակագրական անհամապատասխանություն: Հումանիտար հոսքի վերջին թեման «Վաղ բյուզանդական մշակույթն» է, իսկ մյուս հոսքինը` «Գաղութային համակարգը 20-րդ դարի սկզբին»: Իսկ եթե սովորողը փոխի՞ հոսքը: Պատասխանի բացակայությունը ևս պատասխան է:

Երկրորդ. չնայած առկա է, այսպես կոչված բեռնաթափման միտումը, սակայն տարեթվերի, անունների և հասկացությունների առատությունը երբեմն անհասկանալի է հռչակագրված նպատակների տեսանկյունից: Որպեսզի մեր ձևակերպումը մերկապարանոց չհնչի, տեղի սղության պատճառով լոկ մի հղում անենք`էտրուսկների մասին հատվածում թվարկված են մոտ քսան հատուկ անուններ (էթնոնիմ, տոպոնիմ և այլ «նիմ»-եր), սակայն լռության են մատնված այդ քաղաքակրթության առեղծվածները:

Երրորդ. համաշխարհային պատմությունն այնպես է ներկայացված, կարծես գիտնականների նոր սերնդի կարիք չկա, և ներկայացված բոլոր տեսակետները վերին ճշմարտություն են: Որ այդպես չէ, վկայում է Վանի թագավորության էթնո-քաղաքակրթական էության մասին դասագրքային բազմանշանակալից լռությունը:

Չորրորդ. դասագրքերում առկա հասկացությունների, օրինակ`արիստոկրատիա, մասնավոր իրավունք, միաստվածություն, սահմանման պատիվը հեղինակները փոխանցել են դասավանդողներին: Շնորհակալություն:
 
Հինգերորդ. դասագրքի երկու տարբերակների հարցերի և առաջադրանքների միջև էական կամ սկզբունքային, ոնց կուզեք, տարբերություն չկա: Կարծում եմ տարբերության անհրաժեշտությունը հիմնավորելու կարիք չկա, որովհետև չեմ ցանկանում որևէ մեկին ակամա վիրավորել:

Ավարտում եմ, որովհետև մայրամուտ է (բառացիորեն, առանց ենթատեքստի և համատեքստի): Իսկ գրեցի, որովհետև պատմություն սիրող, բայց պատմության դասերից փախչող խալխ ենք:

Աշոտ Տիգրանյան
 ուսուցիչ

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.