ԴՊԻՐ 23
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ
Ուսումնական բնագավառներ
Աշոտ Տիգրանյան,
Հայկազ Մարգարյան
«Հայաստանի քաղաքակրթական ինքնությունը քաղաքակրթական բախումների և երկխոսության համատեքստում»
Հակոբ Հակոբյան
Էջեր ֆիզիկայի ապագա դասագրքից (շփման ուժ)
Մեթոդական մշակումներ
Ով է առաջնորդը
Եթե ծաղրածուի դեր է, արդեն ծիծաղելի չէ
Ուսումնական նյութեր
Անրի Բարբյուս
«Քնքշություն»
Վոլտեր
«Բաբելոնի արքայադուստրը»
Պաուլո Կոելիո
«Յոթ մահացու մեղքեր»
ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
«Երբ բացում են դասագիրքը... և փակում սովորելու ցանկությունը»
ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ
Սելեստեն Ֆրենե
«Մանկավարժական ինվարիանտներ»
Մարիա Մոնտեսորի «Երեխայի տունը»
Հեգել
«Գիմնազիայի տնօրենի ճառեր»
ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)
ԱՐՁԱԳԱՆՔ
|
Սելեստեն Ֆրենե
Մանկավարժական ինվարիանտներ
6-10-րդ ինվարիանտներ
3. Ուսուցման և դաստիարակության մեթոդներ
Իվարիանտ 11. Ո՛չ հսկումն է գիտելիքների յուրացման առավել արդյունավետ ճանապարհ, ո՛չ բացատրությունը և ո՛չ ցուցադրությունը, որ ավանդական դպրոցի հիմնական գործելաձևերն են կազմում, այլ փորձարարական որոնումը` իմացության համակողմանի և բնական մեթոդը:
Ավանդական դպրոցը միայն բացատրություններն է գործածում: Երբեմն դրանք ուղեկցվում են լոկ ասվածի ցուցադրմանը ծառայող փորձերով: Բայց անգամ այդպիսի պարզաբանումներով բացատրությունները մարդու գիտակցության մեջ չարմատավորվող, ձևական և մակերեսային գիտելիքներ են տալիս: Դրանք նման են ծառից կտրած մատղաշ շիվերի, որոնք նոր են տնկել հողի մեջ. որոշ ժամանակ առողջ տեսք են ունենում, սակայն, արմատից զրկված՝ կյանքի համար անհրաժեշտ սնունդը չեն ստանում և շուտով մահանում են:
Ցավոք, հենց այդպիսի մակերեսային գիտելիքներ է տալիս ավանդական դպրոցը, որոնց թերությունները քողարկվում են բովանդակազուրկ, բայց բարձրագոչ շատախոսությամբ: Եվ քննություններին ուշադրության կենտրոնում հատկապես այդ գիտելիքներն են հայտնվում:
Նման գիտելիքների մակերեսայնությունն ու անօգտակարությունը ավելի ու ավելի ակնհայտ են դառնում: Եվ այժմ ամենուր, ավա՛ղ, բացի դպրոցից, սկսել են խոսել ընդունակ և խելացի աշխատողներ ձևավորելու համար անհրաժեշտ իսկական, խորը մշակույթի կարևորության մասին:
Ենթադրում ենք, որ իսկական մշակույթի ճանապարհն անցնում է մեր մանկավարժության կարևորագույն մեթոդը համարվող փորձարարական որոնման միջով:
Թեստ
Դուք կողմ եք կյանքի և փորձի, փորձարարական որոնման վրա հիմնված ուսուցմանը: Կանաչ
Դուք աստիճանաբար ընդարձակում եք փորձարարությունների կիրառման ոլորտը, սակայն հաճախ որոշ առարկաների ուսումնասիրության ժամանակ անդրադառնում եք «բերանացի» մեթոդներին: Դեղին
Դուք անփոփոխ եք թողել սերտման վրա հիմնված ուսուցման ավանդական սխոլաստիկ մեթոդիկան: Կարմիր
Ինվարիանտ 12. Հիշողությունը, որին դպրոցն այնքան մեծ կարևորություն է տալիս, մեծ արժեք ունի այն դեպքում, եթե միացած է փորձարարական որոնման գործընթացին:
Անգիր իմանալ դեռ չի նշանակում իմանալ»,- ասում էր Մոնտենը(1)` ժխտելով սխոլաստիկների գլխավոր մեթոդը` մարդու մեջ, ինչպես փոսի մեջ, գիտելիքներ լցնելը: Իհարկե, լավ հիշողությունը թանկ որակ է: Այդ իսկ պատճառով շատ մանկավարժներ ենթադրում են, որ գլխավորը հիշողության անընդհատ մարզանքն է, կարծես հենց այդ եղանակով է հնարավոր գիտելիք յուրացնել: Սակայն հակառակ սխոլաստիկների համոզմունքին` հիշողությունը վարժություններով չի զարգանում: Դրանց օգնությամբ ընդամենը կարելի է գիտելիքների պատրանք ստեղծող մի քանի հուշամարզական հնարներ յուրացնել: Հիշողության մեխանիկական օգտագործումը, ընդհակառակը, հանգեցնում է դրա թուլացմանը և սպառմանը, ինչ որ լինում է մեր տառապյալ երիտասարդության հետ:
Դժբախտաբար, ողջ մանկավարժությունը հիմնված է հիշողության վրա, և քննություններին բացառապես ստուգվում է այն, թե ինչ են հիշում աշակերտները:
Թեստ
Դուք կազմակերպում եք ուսուցման կենդանի գործընթաց, որտեղ հիշողությունը միայն օժանդակ դեր ունի: Կանաչ
Ձեր մեթոդիկայում հիշողությանը դեռ նշանակալից տեղ է հատկացվում, սակայն արդեն սկսվում է ձևավորվել մտածելու խորը կուլտուրա: Դեղին
Ուսուցումը գլխավորապես հիմնված է հիշողության վրա: Կարմիր
Ինվարիանտ 13. Գիտելիքները ձեռք են բերվում փորձի ճանապարհով, այլ ոչ թե, ինչպես հաճախ մտածում են, օրենքների և կանոնների ուսումնասիրությամբ:
Առաջին հերթին օրենքներին և կանոններին անցնելը նույնն է, ինչ սայլը ձիուց առաջ դնելը:
Կանոնները և օրենքները փորձերի պտուղն են, այլապես դրանք ընդամենը բովանդակազուրկ և անօգուտ բանաձևեր են:
Թեստ
«Միայն զնդանի մոտ ես դարբին դառնում» սկզբունքին հետևելով՝ կենդանի փորձարարական աշխատանք եք կազմակերպում: Կանաչ
Այդպիսի աշխատանքը համադրում եք կանոնների ուսումնասիրության հետ այն հույսով, որ կարող են պետք գալ: Դեղին
Դուք կողմնակից եք օրենքներն ու կանոնները անգիր սերտելու վրա հիմնված դասական ուուցմանը: Կարմիր
Ինվարիանտ 14. Հակառակ սխոլաստիկայի դրույթներին` մտածողությունը մտածելու՝ ոչ թե կարծես մեկուսի և փակ շրջանում անջատ գործող, այլ մարդու մյուս հատկությունների հետ սերտ համագործակցող կարողությունն է:
Սովորաբար ասում են`այս երեխան խելացի է, մյուսը` ոչ: Սակայն մտածողությունն ինքնին չի լինում, նա անհատի ողջ բարձր ներուժի արտահայտությունն է: Հետևաբար չեն կարող նաև մտածողության ձևավորման առանձնահատուկ մեթոդներ լինել: Ինչպես և առողջությունը, այն սերտորեն կապված բաղադրամասերի համադրություն է, որոնց վրա պետք է դրականորեն ներգործել:
Համոզված ենք, որ մտածողական ունակությունը ձևավորվում և արտահայտվում է գործունեության մեջ: Մարդը որքան հաջողությամբ է կիրառում իր ձեռք բերած փորձը իր վարքում, այնքան արագ է ընթանում նրա զարգացումը:
Փորձարարական որոնման մեթոդը թե՛ դասերի ժամանակ և թե՛ դպրոցից դուրս գործածելով, դրանով մեծ արդյունավետության հասնելով` վերջին հաշվով կարելի է կատարելագործել մտածողական ունակությունները:
Թեստ
Ֆրենեի մանկավարժության համապատասխանությամբ ինտենսիվ կիրառում եք փորձարարական որոնման մեթոդը: Կանաչ
Աստիճանաբար ընդլայնում եք այդ գործընթացը, բայց դեռ մնում եք հին ինտելեկտուալիստական մանկավարժության շրջանակում: Դեղին
Դուք առաջվա պես հիմք եք ընդունում մտավոր ունակությունների դասական ըմբռնումը, որի վրա կառուցված է ավանդական դպրոցի սխոլաստիկ փորձը: Կարմիր
Ինվարիանտ 15. Ավանդական դպրոցը զարգացնում է իրական կյանքի պահանջներից հեռու, վերացական մտածողության ունակություններ:
Մարդիկ, որոնց մեջ մտածողության այս ձևն է գերզարգացած, կարող են փայլուն կերպով խորհել ցանկացած մտացածին թեմայով, բայց այն հարցերում, որ վերաբերում է կյանքին և շրջապատին հարմարվելուն, նրանք կարող են բացարձակ անխելք թվալ:
Սակայն լինում են և մտածողության՝ փորձարարական որոնման գործընթացում դրսևորված այլ որակներ` ձեռքի աշխատանքի ունակություն, գեղարվեստի ունակություն, խնդրի սառը, պրակտիկ ըմբռնման (առողջ մտքի) ունակություն, տեսական կառույցների ունակություն (գիտական ձիրք), սոցիալ-քաղաքական ուղղվածության մտածողություն, որի կրողներից ձևավորվում են հասարակական գործիչներ:
Մարդկությունը միշտ էլ բարձր է գնահատել մտածողության այդ տարբեր դրսևորումները: Դրանք մեզ տվել են արվեստի հանճարեղ գործիչներ, գյուտարարներ և գիտնականներ, որոնք, սակայն, դպրոցում հաճախ անհաջողության են մատնվել և այդ պատճառով ըմբոստացել են ավանդական ուսուցման դեմ:
Ժամանակակից հասարակությունը բազմակողմանի կադրերի, հետազոտողների, գյուտարարների կարիք այնքան ունի, որ մտածողության այդ զանազան ձևերը զարգացնելու որոշակի միտում է դրսևորվում, հաճախ կրթական համակարգից դուրս: Կանխատեսելով այդ միտումը` մեր մանկավարժությունը այստեղ էլ առաջատար դիրք է գրավում:
Սակայն հաղթանակը դեռ հեռու է: « Ինտելեկտուալները» պաշտպանում են և դեռ երկար կպաշտպանեն վկայականներով և կնիքներով ամրագրված իրենց արտոնությունները:
Թեստ
Դուք առավելագույնս զարգացնում եք ձեր աշակերտների մտավոր ներուժը համապատասխան մեթոդների օգնությամբ: Կանաչ
Միայն դեպքից դեպք եք դա անում: Դեղին
Ձեզ լիովին բավարարում են դպրոցականների ինտելեկտի ձևավորման ավանդական մեթոդները: Կարմիր
1) Միշել դը Մոնտեն (1533-1592) - ֆրանսիացի փիլիսոփա-հումանիստ, սխոլաստիկայի և դոգմատիզմի հակառակորդ
16-րդ ինվարիանտ
Ռուսերենից թարգմանեց Կարինե Պետրոսյանը
|