Հակոբ Հակոբյան
Էջեր ֆիզիկայի ապագա դասագրքից
Շփման ուժ
ՈւսԲ 3. Բնության ուժերը
ՈւսՄ Շփման ուժեր
Նպատակը՝
- Սովորել նոր ֆիզիկական մեծություններ սահմանել:
- Սովորել տրված նպատակին համապատասխան փորձ նախագծել:
- Սովորել փորձերի միջոցով երևույթը բնութագրող մեծությունների միջև առնչություններ հաստատել:
- Ծանոթանալ բնության մեջ գործող տարբեր տեսակի շփման ուժերի (դադարի, սահքի և գլորման) հետ:
- Փորձերի միջոցով պարզել թե այդ ուժերից յուրաքանչյուրը ինչի՞ց է կախված: Ստանալ այդ ուժերը հաշվելու համար բանաձևեր:
- Բացատրել շփման ուժերի առաջացման պատճառները:
- Պարզել թե ինչպե՞ս կարելի է մեծացնել կամ փոքրացնել շփման ուժերը:
Պետք է.
ա) իմանալ՝
- Շփման ուժերը ազդում են երկու մարմինների հպման մակերևույթների վրա: Շփման ուժերը խանգարում են մարմինների իրար նկատմամբ շարժվելուն:
- Շփման ուժերը միշտ ուղղված են շփվող մակերևույթներին զուգահեռ և շարժման ուղղությանը (հնարավոր ուղղությանը ) հակառակ:
- Շփումը ուղեկցվում է շփվող մարմինների հետ կատարվող այլ փոփոխություններրով (մարմինների տաքացում, էլեկտրականացում և այն):
- Դադարի շփման ուժի առանձնահատկությունները, նրա որոշման բանաձևը:
- Սահքի շփման ուժի հատկությունները, նրա որոշման բանաձևը:
- Գլորման շփման ուժի հիմնական առանձնահատկությունը:
- Շ փման ուժի մեծացման և փոքրացման եղանակները.
ա. շփվող մակերևույթների հղկում
բ. մակերևույթների յուղում,
գ. առանցկակալնելի կիրառում:
բ) կարողանալ
- Փորձնական ճանապարհով ստանալ դադարի, սահքի և գլորման շփման ուժերի բանաձևերը:
- Չափել դադարի շփման ուժի առավելագույն արժեքը, սահքի և գլորման շփման ուժերը:
- Գնահատել ավտոմեքենայի արգելակման ճանապարհը և ժամանակը կախված նրա արագությունից:
Դաս 1. Դադարի շփման ուժ
ՈւսԱռ 1. Նախապատրաստական աշխատանք
1. Այս դասը շփման մասին է, մի երևույթ, որը ուղեկցում է մեզ ամբողջ կյանքի ընթացքում` յուրաքանչյուր քայլափոխին: Այն դարձել է այնքան սովորական, որ հաճախ չենք էլ նկատում նրա գոյությունը: Շփման ուսումնասիրությամբ տարբեր ժամանակաշրջաններում զբաղվել են ամենահայտնի գիտնականները (Արիստոտել, Լեոնարդո դա Վինչի, Գալիլեյ, Նյուտոն, Էյլեր, Ջոուլ և այլն): Բայց այս երևույթին վերաբերվող բազմաթիվ հարցեր մինչև հիմա էլ մնում են անբացատրելի: Առօրյա կյանքի փորձից դու ինքդ էլ շատ բան կարող ես ասել շփման մասին: Բերված սխեման գծիր տետրում և լրացրու այն:
2.Ձևակերպիր Նյուտոնի երկրորդ օրենքը:
3. Բերված բանաձևերից ո՞րն է այդ օրենքի մաթեմատիկական ձևակերպումը.
4. Բերված պնդումներից ո՞րն է հակասում Նյուտոնի երկրորդ օրենքին:
ա. Երբ մարմնի վրա ազդում է միայն մեկ ուժ, ապա մարմինը անպայման կստանա արագացում, անկախ այն բանից այդ ուժը մեծ է, թե փոքր:
բ. Եթե մարմնի վրա ազդում է միայն մեկ ուժ, ապա մարմինը արագացում կստանա միայն այն դեպքում, երբ այդ ուժը մեծ է որոշակի արժեքից:
գ. Երբ մարմնի վրա ազդում են երկու ուժեր, ապա մարմինը արագացում չի ստանա , եթե այդ ուժերը մեծությամբ իրար հավասար են, ուղղված են նույն գծով և հակառակ ուղղություններով:
5. Ի՞նչ ես հասկանում, երբ ասում են.
ա. դադարի վիճակում գտնվող մարմինը արագացում ստացավ,
բ. մարմինը շարժվում է առանց արագացման` a= 0:
6. Նկ. 1-ում պատկերված է սեղանի վրա դրված չորսուն, որի վրա ազդում է F=0.5Ն ուժ: Ուսուցչի այն հարցին, թե կշարժվի՞ արդյոք չորսուն, երկու աշակերտներ տվեցին տարբեր պատասխաններ:
I աշակերտ. Կշարժվի ազդող ուժի ցանկացած արժեքի դեպքում: Դա բխում է Նյուտոնի II-րդ օրենքից` : Քանի որF հավասար չէ 0, հետևաբար a հավասար չէ 0, և մարմինը կպոկվի տեղից:
II աշակերտ. Կախված ուժի մեծությունից կարող է շարժվել կամ էլ մնալ դադարի վիճակում: Բավականաչափ մեծ ուժերի դեպքում կշարժվի, իսկ փոքր ուժերի դեպքում կմնա դադարի վիճակում: Դրանում համոզվում ենք փորձի միջոցով (կատարիր համապատասխան փորձը և ինքդ էլ կհամոզվես):
Այս պատասխաններից ո՞րի հետ ես համաձայն: Կարո՞ղ ես առաջարկել մեկ այլ բացատրություն, որ երկու պատասխաններն էլ ճիշտ լինեն:
7. Նկ. 2-ում պատկերված է մի գլանաձև մարմին,որի մի մասը գտնվում է անթափանց պատերով տուփի ներսում: Գլանաձև մարմնի երևացող ծայրից զսպանակի օգնությամբ քաշում ենք որոշակի ուժով, բայց մարմինը չի շարժվում: Ձգում ենք ավելի մեծ ուժով` միևնույնն է, գլանը մնում է դադարի վիճակում: Նկարը արտանկարիր տետրում (տուփը կարող ես չնկարել) և ցույց տուր թե ի՞նչ կարող է լինել տուփի ներսում: Նկարագրված փորձից ուրիշ ի՞նչ եզրակացություն կարող ես անել:
8. Գալիլեյի և Նյուտոնի պատկերացումների համաձայն ուժը մարմնի արագության փոփոխության (այսինքն`արագացման) պատճառն է: Եթե մարմնի վրա ուժեր չեն ազդում մարմինը կամ, ……………. …………. կամ էլ կշարժվի…………. ……….: Մինչ այդ, մոտ 2000 տարի, գիտության մեջ իշխում էին շարժման վերաբերյալ հույն փիլիսոփա Արիստոտելի պատկերացումները: Արիստոտելը պնդում էր, որ մարմինների բնական վիճակը դադարի վիճակն է:
Որպեսզի մարմինը շարժվի ուղղագիծ և հավասարաչափ պետք է նրա վրա ազդի հաստատուն ուժ: Չկա ուժ` չկա շարժում: Իր այս միտքը նա հիմնավորում էր հետևյալ օրինակով: Ձին քաշում է սայլը և այն հորիզոնական ճանապարհով շարժվում է ուղղագիծ և հավասարաչափ: Հենց որ ձին կանգ առնի (դադարի ուժով ազդել սայլի վրա) կանգ կառնի նաև սայլը:
ա. Բերված օրինակը արդյոք չի՞ հակասում Նյուտոնի օրենքներին: Եթե հակասում է, ապա հատկապես ո՞ր օրենքին: Ինչու՞մ է կայանում հակասաությունը:
բ. Կարո՞ղ ես բերված փորձնական փաստը ինչ-որ կերպ համաձայնեցնել Նյուտոնի II-րդ օրենքի հետ:
գ. Ո՞րն էր Արիստոտելի սխալը:
ՈւսԱռ 2 Դադարի շփման ուժի ուսումնասիրումը
Շփման ուժերի ուսումնասիրությունը սկսենք նրա տեսակներից մեկի` դադարի շփման ուժից:
Փորձ 1.
1. Կատարիր նկ. 3ա -ում պատկերված փորձը: Փայտե չորսուն տեղադրիր տակդիրի սկզբնամասում, մեծ մակերեսը դեպի ներքև: Նրա վրա դիր 100գ զանգվածով կշռաքարը: Ուժաչափի օգնությամբ չորսուի վրա ազդիր հորիզոնական ուղղված F1= 0.1Ն ուժով:
Տետրում արտանկարիր նկ.3բ-ն: Չորսուն և կշռաքարը դիտարկելով որպես մի մարմին ցույց տուր այդ մարմնի վրա ազդող ուժերը:
Լրացրու բերված դատողությունները և պատասխանիր հարցերին:
ա. Ուղղաձիգ ուղղությամբ չորսուի վրա ազդում են ............ և ................................... ուժերը:
Այդ ուղղությամբ չորսուն չի շարժվում (a=0): Հետևաբար ........................................ ուժը և ........................ ուժը իրար համակշռում են: Այսինքն`
բ. Հորիզոնական ուղղությամբ չորսուի վրա քանի՞ ուժ է ազդում: Որքա՞ն է ուժի մեծությունը:
գ. Կշռիր չորսուն և գտիր նրա զանգվածը: Չորսուի զանգվածին գումարիր կշռաքարի զանգվածը և գտիր մարմնի լրիվ զանգվածը: Օգտվելով Նյուտոնի II - րդ օրենքից հաշվիր թե ի՞նչ արագացում պետք է ստանար չորսուից և կշռաքարից կազմված մարմինը:
aտ = մ/վ2
դ. Հաշվիր թե ունենալով այդպիսի արագացում մարմինը որքա՞ն ժամանակում կանցնի 1սմ ճանապարհ:
ե. Ի՞նչ է ստացվում փորձի արդյունքում: Արդյոք հաշված ժամանակում մարմինը անցնում է այդ 1սմ ճանապարհը: Եթե շատ ավելի երկար սպասես, չորսուն կսկսի՞ շարժվել: Որքա՞ն է չորսուի արագացումը:
aփ =
Ինչպես տեսնում ես, տեսության (Նյուտոնի II-րդ օրենքի) և փորձի միջև կա բացահայտ հակասություն: Ձևակերպիր՝ ո՞րն է հակասությունը:
Պրոբլեմը ընկալելու և հստակ ձևակերպելու համար
Ինչպե՞ս վարվենք: Կարելի է, իհարկե, ենթադրել, որ Նյուտոնի II-րդ օրենքը այս դեպքում կիրառելի չէ: Բայց դժվար է հավատալ, որ մի օրենք, որը բազմաթիվ այլ դեպքերում ճիշտ է նկարագրում մարմինների շարժումները, այս մի մասնավոր դեպքում չի գործում: Ուրիշ ին՞չ պատճառ կարող ես գտնել կատարածդ փորձի արդյունքը բացատրելու համար: Ինչը՞ կարող էր խանգարել F ուժին չորսուին արագացում հաղորդել: …………………………………………………….
……………………………………………………………………….…. :
զ. Տետրումդ արված նկարի վրա ցույց տուր այն ուժը, որը խանգարում է F ուժին չորսուին արագացում հաղորդել:
Այդ ուժին կանվանենք դադարի շփման ուժ և կնշանակենք Fդ.շփ.:
է. Ո՞ր մարմինը կարող էր ազդել չորսուի վրա դադարի շփման ուժով: ………………………………………………….
ը. Ինչպե՞ս է ուղղված դադարի շփման ուժը (հիշեցնեմ, որ F-ի և Fդ.շփ միասին ազդելու արդյունքում չորսուն արագացում չի ստանում): ………………….
թ. Ինչի՞ է հավասար Fդ.շփ. : ………………………………………
Հիմա արդեն կարող էս ավելի ճշգրիտ սահմանել թե ի՞նչ ուժ է դադարի շփման ուժը:
Ս ա հ մ ա ն ու մ
Սահմանման մեջ անհրաժեշտ է նշել.
ա. որ մարմինն է ազդում այդ ուժով.
բ. որ մարմնի վրա է այն ազդում.
գ. ի՞նչ պայմաններում է ազդում.
դ. ինչպե՞ս է այն ուղղված:
2. Հեռացրու ուժաչափը: Հիմա, երբ չորսուի վրա հորիզոնական ուղղությամբ արտաքինից ուժ չի ազդում, տակդիրը ազդու՞մ է արդյոք նրա վրա դադարի շփման ուժով: Պատասխանդ հիմնավորիր (եթե ազդեր ապա .............................……………………………………………………………… )
3. Դադարի շփման ուժի բերված հատկությունները ձևակերպիր բառերով:
I հատկություն. երբ F= 0, ապա Fդ.շփ =
II հատկություն. երբ Fհավասար չէ 0, ապա Fդ.շփ = և ուղղված է F- ին ………………….. ուղղությամբ:
4. Ուժաչափը նորից ամրացրու չորսուին և ձգիր այն F= 0.2Ն ուժով: Պատասխանիր բերված հարցերին:
ա. Որքա՞ն է չորսուի ստացած արագացումը այս փորձում:
բ. Ինչի՞ է հավասար դադարի շփման ուժը:
5. Շարունակիր մեծացնել չորսուի վրա ազդող արտաքին ուժը, հաջորդաբար կիրառելով 0.3Ն; 0.4Ն; 0.5Ն; 0.6Ն և 0.7Ն ուժ: Յուրաքանչյուր դեպքում որոշիր դադարի շփման ուժը: Տետրում գծիր աղյուսակ 1-ը և լրացրու այն:
Աղյուսակ 1
F |
Fդ.շփ |
0.1Ն
0.2Ն
0.3Ն
0.4Ն
0.5Ն
0.6Ն
0.7Ն |
|
6. Արա եզրակացություն այն մասին, թե ինչպես է փոփոխվում դադարի շփման ուժը արտաքինից ազդող ուժը մեծացնելիս:
………………………………………………………………………….
7. Դադարի շփման ուժի երրորդ հատկությունը ձևակերպիր բառերով.
III հատկություն. եթե արտաքին F-ը մեծացնում ենք, ապա Fդ.շփ = ………………………. է, և միշտ ………………………
8. Շարունակիր զգուշորեն մեծացնել չորսուի վրա ազդող արտաքին ուժը: Նկարագրիր փորձի արդյունքը: Պատասխանիր բերված հարցերին:
……………………………………………………………………………
……………………………………………………………………………..
ա. Արտաքին ուժի ի՞նչ արժեքի դեպքում է չորսուն պոկվում տեղից (այս հարցը այլ կերպ ձևակերպիր):
……………………………………………………………………
բ. Այն պահի համար, երբ չորսուն պոկվում է տեղից, բերված առնչություններից ո՞րն է ճիշտ: Ինչպե՞ս կհիմնավորես պատասխանդ:
գ. Ինչպե՞ս կբացատրես փորձի նման արդյունքը` Fդ.շփ -ը աճում էր` միշտ արտաքին ուժին հավասար մնալով, և հանկարծ դառնում է ավելի փոքր, քան արտաքին ուժը:
9. Դադարի շփման ուժի չորրորդ հատկությունը ձևակերպիր բառերով:
IV. հատկություն. Գոյություն ունի Fդ.շփ.-ն այնպիսի արժեք` Fդ.առ, որ Fդ.շփ. հավասար չէ Fդ.առ.
10. Քո կատարած փորձի ժամանակ որքա՞ն է դադարի շփման ուժի առավելագույն արժեքը: …………………………………………
Նկարագրիր ինչպե՞ս կարելի է փորձնականորեն որոշել Fդ.առ :
……………………………………………………………………………...
……………………………………………………………………………. :
11. Նկար 4-ում հորիզոնական առանցքի վրա տեղադրված են չորսուի վրա ազդող արտաքին ուժի արժեքները, իսկ ուղղձիգ առանցքի վրա` չորսուի վրա ազդող դադարի շփման ուժի արժեքները: Գծիր դադարի շփման ուժի արտաքին ուժից ունեցած կախումն արտահայտող գրաֆիկը:
12. Քո կարծիքով, ինչի՞ց կարող է կախված լինել հենարանի և մարմնի միջև գործող դադարի շփման ուժի առավելագույն արժեքը:
ա. ………………………………………………………
բ. ………………………………………………………
գ. ………………………………………………………
Փորձերի օգնությամբ ստուգիր քո առաջարկած ենթադրությունները:
Փորձեր կատարելու և փորձերից համապատասխան եզրակացություններ անելու հմտությունների համար
Կուտակված ինֆորմացիան տարբեր ձևերով կոդավորելու հմտությունների համար
I. Պարզիր, թե F դ.առ. –ը ինչպե՞ս է կախված հենարանի վրա մարմնի կողմից ազդող ճնշման ուժից:
Սահմանում: Մարմնի կողմից հենարանի վրա ուղղահայաց ուղղությամբ ազդող ուժը անվանում են ճնշման ուժ:
Տարբեր դեպքերում որպես ճնշման ուժ կարող են հանդես գալ տարբեր ուժեր: Բայց մի պնդում կա, որը միշտ ճիշտ է:
Նկ. 4-ում պատկերված յուրաքանչյուր դեպքում որոշիր ճնշման ուժը:
ա) mg-ն (ուժի անվանումը) այն ուժն է, որով ................ ազդում է ........................... վրա:
P-ն (ուժի անվանումը) այն ուժն է, որով ................ ազդում է ........................... վրա:
N-ն (ուժի անվանումը) այն ուժն է, որով ................ ազդում է ........................... վրա:
Fճն =
1. Թվարկիր ի՞նչ ուժեր են պատկերված նկ. 4բ -ում (նշիր ո՞ր մարմինն է ազդում այդ ուժով, ո՞ր մարմնի վրա է այն կիրառված):
1. ………………………………………………………………………
2. ………………………………………………………………………
3. ………………………………………………………………………
4. ………………………………………………………………………
5. ………………………………………………………………………
6. ……………………………………………………………………….
Fճն =
2. Նկ. 4գ-ում պատկերված է հորիզոնական սեղանի վրա դրված երկաթե չորսուն, որին վերևից մոտեցրել են մագնիսը: Թվարկիր ի՞նչ ուժեր են պատկերված նկ. 4գ - ում ( նշիր ո՞ր մարմինն է ազդում այդ ուժով, ո՞ր մարմնի վրա է այն կիրառված ):
F1 ……………………………………………………………………….
F2 ………………………………………………………………………
F3 ……………………………………………………………………….
F4 ………………………………………………………………............
Fճն =
Ուսումնասիրված ուժերի վերաբերյալ ունեցած գիտելիքների համար
Փորձ 2. Նկար 5-ում պատկերված են այն սարքերը, որոնց օգնությամբ կարող ես իրականացնել անհրաժեշտ փորձը: Ձևակերպիր թե այս փորձով ինչ էիր ուզում պարզել:
Փորձի նկատակը. …………………………………………………………
Փորձի ընթացքում ի՞նչ մեծություններ պետք է չափես ………………
Որպեսզի Fճ-ը հեշտ չափես, ինչպե՞ս է հարմար տեղադրել տակդիրը.
ա. հորիզոնական դիրքով բ. որոշակի թեքությամբ
Եթե տակդիրը տեղադրել ես հորիզոնական դիրքով, իսկ չորսուի և կշռաքարի կշիռները համապատասխանաբար հավասար են P0 և P1, ապա.
Fճ =
Հետևաբար, Fճ-ը որոշելու համար պետք է չափես ……….. և ………
Դա ինչպե՞ս կանես: ………………………………………………………….
Fդ.առ.-ը չափելու համար ………………………………………………….
3. Կատարիր փորձը օգտագործելով նախ միայն չորսուն, հետո հերթականությամբ չորսուի վրա դնելով մեկ, երկու, երեք , չորս կշռաքարեր: Փորձերի արդյունքները գրանցիր աղյուսակ 2-ում:
Ցուցումներ.
ա. Փորձերը կատարելիս ամեն անգամ չորսուն տեղադրիր տակդիրի վրա նույն տեղում:
բ. Յուրաքանչյուր դեպքում չորսուի պոկվելու պահը դիտիր մի քանի անգամ, որպեսզի ճիշտ նշես Fդ.առ -նի արժեքը (ուժաչափի ցուցմունքը այն պահին, երբ չորսուն պոկվում է տեղից ):
Աղյուսակ 2
N |
Չորսուի կշիռը |
Օգտագործված կշռաքարերի կշիռը |
Fճ (Ն) |
F դ. առ. (Ն) |
|
|
|
|
1 |
|
|
|
|
|
|
|
|
2 |
|
|
|
|
|
|
|
|
3 |
|
|
|
|
|
|
|
|
4 |
|
|
|
|
|
|
|
|
5 |
|
|
|
|
|
|
|
|
4. Օգտվելով կատարածդ փորձերի արդյունքներից ընտրիր բերված հարցերի ճիշտ պատասխանները:
ա. Ինչպե՞ս է փոփոխվում Fդ.առ. –ը ճնշման ուժը մեծացնելիս:
1. մեծանում է 2. փոքրանում է 3. մնում է հաստատուն
բ. Ի՞նչ կարող ես ասել Fդ.առ/ Fճ հարաբերության մասին (նայիր աղյուսակ 2-ի 6-րդ սունյակի տվյալներին)
1. մեծանում է 2. փոքրանում է 3. մնում է հաստատուն
Եզրակացություն: Տվյալ երկու մարմինների համար
…………………………………………………………………………………. և կախված չէ ճնշման ուժի մեծությունից:
Այս բանաձևի մեջ մտնող (կարդացվում է` մյու) մեծությունը կոչվում է տվյալ երկու մարմինների դադարի շփման գործակից:
5. Օգտվելով (1) բանաձևից` ձևակերպիր դադարի շփման գործակցի սահմանումը.
……………………………………………………………………………………………………………………………………………………………….
6. Դադարի շփման գործակիցը ցույց է տալիս թե ……………………...
……………………………………………………………………………….:
Օրինակ` երբ ասում ենք դադարի շփման գործակիցը հավասար է 0,7 հասկանում ենք, որ …………………………………………………
7. -ն մաս արտահայտող թիվ է (վերացական թիվ է) և չունի չափողականություն: -ի թվային արժեքի կողքին ոչինչ չի գրվում:
Եթե հայտնի է տվյալ երկու մարմինների միջև դադարի շփման գործակիցը, ապա (1) բանաձևից կարող ենք որոշել դադարի շփման ուժի առավելագույն արժեքը` տրված ճնշման ուժի դեպքում:
Բայց քանի որ Fճ = N (N-ը հենարանի հակազդեցության ուժն է), ուստի (2)-րդ բանաձևը սովորաբար օգտագործում են տեսքով: Սա դադարի շփման ուժի առավելագույն արժեքի որոշման բանաձևն է:
8. (3)-րդ բանաձևը ցույց է տալիս, որ Fդ.առ -ը N-ից կախված է ……………………………………… օրենքով: Դրանում համոզվելու համար ընտրիր հարմար կոորդինատական առանցքներ և օգտվելով աղյուսակ 2-ի տվյալներից կառուցիր Fդ.առ -ի N-ից ունեցած կախվածության գրաֆիկը: Ինչպիսի՞ գրաֆիկ է ստացվում:
9. Նկար 6-ում միևնույն առանցքների վրա կառուցված են Fդ.առ-ի` N-ից ունեցած կախվածության գրաֆիկները երկու տարբեր մարմինների համար: Գրաֆիկների օգնությամբ որոշիր ո՞ր մարմնի համար է շփման գործակիցը մեծ:
Սահմանումներ և օրենքներ ձևակերպելու հմտությունների համար
II. Պարզիր թե F դ.առ. –ը ինչպե՞ս է կախված մարմնի և հենարանի հպման մակերևույթի մակերեսի մեծությունից:
Ցանկացած փորձ իրականացնելուց առաջ անհրաժեշտ է նախագծել այն: Դա նշանակում է պարզել մի քանի կարևոր հարցերի պատասխաններ:
1. Հստակ պատկերացնել փորձի նպատակը:
2. Ի՞նչ պայմաններ են անհրաժետ ապահովել փորձի ընթացքում:
3. Ի՞նչ գործիքներ, սարքեր և նյութեր են պետք:
4. Փորձի ընթացքում ի՞նչ մեծություններ ենք չափելու և ինչպիսի՞ ճշտությամբ:
5. Ի՞նչ արդյունք ենք ակնկալում ստանալ փորձից:
Փորձ 3.
1. Այս փորձի նպատակն է պարզել ……………………………………… …………………………………… :
2. Ուրեմն ի՞նչ մեծություն պետք է չափել և ի՞նչ պայմաններում:…………………………………………………………………………..
3. Ամենաքիչը քանի՞ չափում պետք է կատարել: ……………………..
4. Fդ.առ. -ը գիտես չափել: Դրա համար ի՞նչ գործիք է պետք: ………………………………………………………….
5. Մակերես չափել նույպես գիտես: Դրա համար ի՞նչ գործիք է պետք: …………………………………………………………
6. Նախորդ փորձում օգտագործված չորսուն հնարավորություն է տալիս Fդ.առ. -ը չափել երկու տարբեր մակերեսների դեպքում:
7. Հիմա խոսենք մի հարցի մասին, որը հետագա բազմաթիվ փորձերի ժամանակ կարող է հանդիպել: Ասենք թե ուսումնասիրում ես A ֆիզիկական մեծության կախվածությունը մեկ այլ` B մեծությունից: Հայտնի է նաև, կամ կասկածում ես, որ A-ն կախված է (կարող է կախված լինել) մի քանի ուրիշ մեծություններից` C, D և այլն: A-ի և B-ի կապը գտնելու համար B-ի տարբեր արժեքների դեպքում դու պետք է չափես A-ի համապատասխան արժեքները: Այդ չափումները ի՞նչ պայմաններում պետք է իրականացնես: ………………………………………………………………………………………………………………………………………………………… :
8. Fդ.առ. –ի մասին դու արդեն գիտես, որ այն կախված է ճնշման (հակազդեցության` N) ուժից: Ի՞նչ պայմաններում պետք է կատարես չափումները, որպեսզի պարզես Fդ.առ.-ը կախվա՞ծ է հենման մակերեսից թե ոչ: ……………………………………………………………………………………………
9. Փորձերի ժամանակ չորսուի հենման մակերեսը մի քանի տասնյակ սմ2 է: Ենթադրենք չափումները ցույց տվեցին, որ Fդ.առ.-ը կախված չի հենման մակերեսից: Կարող ես վստահ լինել, որ այդ արդյունքը ճիշտ կլինի հենման մակերեսի շատ փոքր (օրինակ 0,1մմ2) կամ շատ մեծ մակերեսների (օրինակ մի քանի մ2 ) դեպքում: …………………………………………………..
10. Նույնը վերաբերվում է նաև ճնշման ուժին: Փորձերիդ ժամանակ ճնշման ուժերը մի քանի Ն են: Արդյոք փորձի արդյունքը ճիշտ կլինի, եթե ճնշման ուժերը լինեն մի քանի մՆ-ների կարգի:
………………………………………………………………………………
11. Ի՞նչ է պետք անել 9-10-րդ կետերում ձևակերպված հարցերի պատասխանները ստանալու համար:
………………………………………………………………………………………………………………………………………………………………
Այդպիսի նուրբ չափումների համար նախատեսված չափիչ սարքեր քեզ տրամադրել չեմ կարող: Գուցե հնարավոր է ինչ-որ բան հորինել: Փորձիր: Կամ կարող է ուրիշները պարզել են այս հարցերը: Փնտրիր:
12. Շարադրիր փորձի կատարման քայլերի հաջորդականությունը և իրականացրու այն: Փորձը կրկնիր ճնշման ուժի երեք տարբեր արժեքների դեպքում: Փորձերի արդյունքները գրանցիր համապատասխան աղյուսակներում: …… ……………………………………………………………………………..
Աղյուսակ 3
F1ճ (Ն) |
S1
(սմ2) |
S2
(սմ2) |
Fդ.առ. |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Աղյուսակ 4
F2ճ(Ն) |
S1(սմ2) |
S2 (սմ2) |
Fդ.առ. |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Աղյուսակ 5
F3ճ(Ն) |
S1(սմ2) |
S2 (սմ2) |
Fդ.առ. |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
13. Օգտվելով փորձերի արդյունքներից արա համապատասխան եզրակացություն:
Եզրակացություն: Դադարի շփման ուժի առավելագույն արժեքը ………………................ մարմնի հենման մակերեսից:
Փորձերով դու պարզեցիր, որ տվյալ մարմնի և հենարանի միջև դադարի շփման ուժի առավելագույն արժեքը ուղիղ համեմատական է ճնշման (հակազդեցության) ուժին և կախված չի հենման մակերեսի մեծությունից: Մարմնի և հենարանի էլի ո՞ր հատկություններից կարող է կախված լինել F դ.առ. –ը:
1. Նկար 7-ում պատկերված են նույն կշիռն ունեցող երեք չորսուներ, որոնք դրված են տարբեր հենարանների վրա: Ի՞նչ կարող ես ասել չորսուների կողմից հենարանների վրա ազդող ճնշման ուժերի մասին.
ա) դեպքում ճնշման (հակազդեցության) ուժը ամենամեծն է
բ) դեպքում ճնշման (հակազդեցության) ուժը ամենամեծն է
գ) դեպքում ճնշման (հակազդեցության) ուժը ամենամեծն է
դ) երեք դեպքում էլ ճնշման ուժերը նույնն են
2. Ի՞նչ կարող ես ասել չորսուների վրա հենարանների կողմից ազդող դադարի շփման առավելագույն ուժերի մասին:
ա) դեպքում F դ.առ. –ը ամենամեծն է.
բ) դեպքում F դ..առ. –ը ամենամեծն է.
գ) դեպքում F դ.առ. –ը ամենամեծն է.
դ) երեք դեպքում էլ F դ.առ. –ը նույնն է:
3. Վերջացրու բերված նախադասությունը.
Ենթադրում եմ, որ F դ.շփ.առ. –ը կարող է կախված լինել ……………............................................................................................ :
Փորձ 4.
III Նախագծիր և իրականացրու այնպիսի փորձ, որով ստուգես քո ենթադրությունը:
Փորձի նախագծում
1. Այս փորձի նպատակն է պարզել ……………………………………
……………………………………………………………………………
2. Փորձի ժամանակ պետք է չափեմ …………………………………
………………………………………………………………………….. :
3. Տարբեր չափումների ժամանակ հաստատուն եմ պահելու ……., իսկ տարբեր պետք է լինեն ……………………………………………
4. Ուրեմն, նախորդ փորձերում օգտագործող սարքերից բացի անհրաժեշտ են …………………………………………………………
հենարաններ:
5. Արդյունքները կարող եմ ստանալ …………….. ճշտությամբ:
6. Շարադրիր փորձի կատարման քայլերի հաջորդականությունը և իրականացրու այն: Փորձերից արա համապատասխան եզրակացություն :
Եզրակացություն: Նույն ճնշման ուժի դեպքում F դ.առ. –ը կախված է ………………………………………………………………………………… :
Հիմա նայիր (3)-րդ բանաձևին: Քո կատարած բոլոր չափումների ժամանակ Fճ -ը (N-ը) նունն էր, իսկ F դ.առ.-ի արժեքները տարբեր են ստացվում: Ի՞նչ եզրակացություն կարող ես անել:
Եզրակացություն Տվյալ մարմնի և հենարանի համար …………………………………… և կախված է ……………………………………….. :
IV. Երեք տարբեր հենարանների վրա դրված են միատեսակ փայտե չորսուներ (նկ. 8): Նկարում ցույց են տրված այն F1, F2, F3 ուժերը, որոնցից մի փոքր մեծ ուժերի դեպքում չորսուները սկսում են շարժվել:
1. Ո՞ր համարով է նշված չորսուների վրա ազդող դադարի շփման ուժերի առավելագույն արժեքների և F1, F2, F3 ուժերի միջև եղած ճիշտ առնչությունները:
1. F1.դ.առ. > F1 F2.դ.առ. = F2 F3.դ.առ. < F3
2. F1.դ.առ.= F1 F2.դ.առ. < F2 F3.դ.առ. > F3
3. F1.դ.առ. > F1 F2.դ.առ. < F2 F3.դ.առ. = F3
4. F1.դ.առ. = F1 F2.դ.առ. = F2 F3.դ.առ. = F3
2. Բերված երկու ենթադրություններից որի՞ հետ ես համամիտ.
ա. F1.դ.առ. = F2.դ.առ. = F3.դ.առ.
բ. F1.դ.առ. հավասար չէ F2.դ.առ. հավասար չէ F3.դ.առ.
3. Քո ենթադրությունը ստուգիր համապատասխան փորձերով: Չափումների արդյունքները գրանցիր աղյուսակ 6-ում:
Աղյուսակ 6
4. Փորձերից արա համապատասխան եզրակացություն :
………………………………………………………………………………………………………………………………………………….. :
Նոր նյութի ուսումնասիրության ընթացքի համար
ՈւսԱռ 3 Ելքային ստուգում – ամփոփում
1. Ընտրիր նախադասության ճիշտ շարունակությունը:
Դադարի շփման ուժ առաջանում է …
ա. երկու պինդ մարմինների հպման դեպքում
բ. հեղուկի և պինդ մարմնի հպման դեպքում
գ. գազի և պինդ մարմնի հպման դեպքում
դ. գազի և հեղուկի հպման դեպքում
2. Ո՞ր տառով է նշված այն նկարը, որում պատկերված չորսուի վրա ազդում է դադարի շփման ուժ (նկ. 9):
Դադարի շփման ուժը ազդում է այն մարմնի վրա, .....
ա. …………………………………………………………………………….
բ. ………………………………………………………………………………..
գ. ………………………………………………………………………………..
3. Ո՞ր տառով է նշված այն նկարը, որտեղ ճիշտ է պատկերված հենարանի վրա գտնվող մարմնի վրա ազդող դադարի շփման ուժի ուղղությունը (Նկ. 10): F-ը մարմնի վրա ազդող արտաքին ուժն է:
Դադարի շփման ուժը միշտ ուղղված է …………………………………………………………………………………………………… :
4. Ո՞ր տառով է նշված այն նկարը, որտեղ ճիշտ է պատկերված հենարանի վրա գտնվող մարմնի վրա ազդող դադարի շփման ուժի մեծությունը (Նկ. 11): F-ը մարմնի վրա ազդող արտաքին ուժն է:
Եթե մարմնի վրա ազդում է արտաքին ուժ, բայց մարմինը գտնվում է դադարի վիճակում, ապա Fդ.շփ -ը ..………………………………………… :
5. Սեղանի վրա ազդող արտաքին ուժը աստիճանաբար մեծացնում են, բայց սեղանը տեղից չի շարժվում: Աղյուսակ 7-ում տրված են այդ ուժի մի քանի արժեքներ: Լրացրու աղյուսակը:
Դադարի շփման ուժը ……………………….. մեծություն է (հաստատուն թե փոփոխական): Եթե մարմնի վրա ազդող ուժը մեծացնում ենք, ապա Fդ.շփ -ը ……………….........., բայց միշտ Fդ.շփ -ը մնում է …………………………………
արտաքին ուժին (մեծ, փոքր, հավասար):
6. 10կգ զանգվածով մարմինը գտնվում է սեղանի հորիզոնական մակերևույթի վրա դադարի վիճակում: Շփման գործակիցը սեղանի մակերևույթի և մարմնի միջև հավասար է 0.2: Բերված արժեքներից ո՞րը չի կարող ընդունել սեղանի կողմից մարմնի վրա ազդող դադարի շփման ուժը:
1. 5Ն 2. 25Ն 3. 12Ն 4. 15Ն
Տվյալ մարմնի և հենարանի համար դադարի շփման ուժը …………………………………………
լինել մի որոշակի արժեքից, որը կոչվում է դադարի շփման ուժի առավելագույն արժեք (Fդ.շփ.առ):
7. Բերված գրաֆիկներից (նկ. 12) ո՞րն է ճիշտ արտահայտում դադարի շփման ուժի առավելագույն արժեքի կախվածությունը հենարանի հակազդեցության ուժից:
Fդ.առ – ը հակազդեցության ուժից կախված է .................................................................................... օրենքով.
Fդ.առ =
8. Լրացրու բերված նախադասությունը:
Դադարի շփման գործակիցը՝ կախված է ...........................................................................................
Դու բավական մանրամասն ուսումնասիրեցիր դադարի շփման ուժի հատկությունները: Բայց մի կարևոր հարց մնաց անպատասխան: Ինչպե՞ս բացատրել դադարի շփման ուժերի առաջացումը և նրա առանձնահատկությունները: Սրանք այնքան էլ հեշտ հարցեր չեն: Քանի որ տարբեր տեսակի շփման ուժերը նույն բնույթն ունեն, նշված հարցերի քննարկմամբ կզբաղվենք մյուս շփման ուժերը ուսումնասիրելուց հետո:
2-րդ դաս
|