«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 31

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մարինե Մկրտչյան
«Երաժշտությունը կրտսեր դպրոցում»

Մեթոդական մշակումներ

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
«Գետի նման» գրքից

«Մատիտի մասին»


«Գիշերազգեստով ննջեցյալը»

Բաց եղիր սիրո առաջ
Մարդկային էության տարօրինակությունը
Տան նորոգումը
Զվարճասեր Նորման

Էռնեստ Հեմինգուեյ
«Ծերունին կամրջի մոտ»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Մանուկ Մկրտչյան
«Ժամանակակից դիդակտիկայի հիմունքները ըստ Վ. Կ. Դյաչենկոյի»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Բլեյան

Գրականություն և դպրոց. ահավասիկ Հանրապետությունն Արարատյան

«Աչքներս լույս. մենք նորից միասին ենք, տոնական մարմարյա սրահում
»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»

Մարկոս Ավրելիոս
«Ինքս ինձ հետ մենակ»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Արկադի Ավերչենկո
«Երեխաների մասին»

ԱՐՁԱԳԱՆՔ

Աշոտ Բլեյան
«Մեր ընկեր Հակոբը»

Աշոտ Տիգրանյան
«Գիտնականը մեր կողքին»


Պաուլո Կոելիո

Մատիտի մասին (1)

«Գետի նման» գրքից

Փոքրիկը նայում է, թե տատիկն ինչպես է նամակ գրում և հարցնում է.
- Դու գրում ես, թե մեզ ինչ էր եղե՞լ: Իսկ կարող է իմ մասի՞ն ես գրում:

Տատիկը դադարում է գրելուց, ժպտում թոռնիկին ու ասում.
- Կռահեցիր, քո մասին եմ գրում: Բայց ավելի կարևոր է ոչ թե այն, ինչ գրում եմ, այլ այն, թե ինչով եմ գրում: Կցանկանայի, որ դու, երբ մեծանաս, այս մատիտի նման լինես:

Փոքրիկը հետաքրքրասիրությամբ մատիտին է նայում, բայց առանձնահատուկ ոչինչ չի նկատում:
- Սա ճիշտ այնպիսին է, ինչ բոլոր այն մատիտները, որ տեսել եմ:

- Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ես իրերին նայում: Այս մատիտն օժտված է հինգ հատկություններով, որոնք քեզ անհրաժեշտ են, եթե ցանկանում ես ամբողջ աշխարհի հետ հաշտ ապրել:

Առաջինը՝ դու կարող ես հանճար լինել, բայց երբեք չպետք է մոռանաս Ուղղորդող ձեռքի գոյության մասին: Այդ ձեռքն անվանում ենք Աստված և մեզ պետք է միշտ Նրա կամքին վստահենք:

Երկրորդ՝ ժամանակ առ ժամանակ հարկ է լինում մատիտը սրել, որ գրի: Այդ գործողությունը նրա համար մի քիչ ցավոտ է, բայց փոխարենը դրանից հետո ավելի նուրբ է գրում: Հետևաբար, ցավին կարողացիր դիմանալ՝ հիշելով, որ այն վսեմացնում է քեզ:

Երրորդ՝ եթե մատիտ ես օգտագործում, միշտ կարող ես ռետինով ջնջել այն, ինչ սխալ ես համարում: Հիշիր, որ ինքն իրեն ուղղելը միշտ չէ, որ վատ է: Դա հաճախ ճիշտ ճանապարհին մնալու միակ միջոցն է:

Չորրորդ՝ մատիտի մեջ կարևորը ոչ թե փայտն է, ինչից պատրաստված է, և ոչ էլ ձևը, այլ նրա ներսի գրաֆիտը: Այդ պատճառով միշտ մտածիր, թե ինչ է կատարվում քո ներսում:

Եվ վերջապես հինգերորդ՝ մատիտը միշտ իրենից հետո հետք է թողնում: Նույն ձևով էլ դու ես քո հետևից հետք թողնում քո արարքներով, և այդ պատճառով լավ կշռադատիր յուրաքանչյուր քայլդ:

Ռուսերենից թարգմանեց Գևորգ Հակոբյանը

1) Թարգմանությունը նվիրվում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 2010թ. շրջանավարներին:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.