«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 31

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մարինե Մկրտչյան
«Երաժշտությունը կրտսեր դպրոցում»

Մեթոդական մշակումներ

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
«Գետի նման» գրքից

«Մատիտի մասին»


«Գիշերազգեստով ննջեցյալը»

Բաց եղիր սիրո առաջ
Մարդկային էության տարօրինակությունը
Տան նորոգումը
Զվարճասեր Նորման

Էռնեստ Հեմինգուեյ
«Ծերունին կամրջի մոտ»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Մանուկ Մկրտչյան
«Ժամանակակից դիդակտիկայի հիմունքները ըստ Վ. Կ. Դյաչենկոյի»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Բլեյան

Գրականություն և դպրոց. ահավասիկ Հանրապետությունն Արարատյան

«Աչքներս լույս. մենք նորից միասին ենք, տոնական մարմարյա սրահում
»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»

Մարկոս Ավրելիոս
«Ինքս ինձ հետ մենակ»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Արկադի Ավերչենկո
«Երեխաների մասին»

ԱՐՁԱԳԱՆՔ

Աշոտ Բլեյան
«Մեր ընկեր Հակոբը»

Աշոտ Տիգրանյան
«Գիտնականը մեր կողքին»


Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի ողջույնը 2009-2010 ուսումնական տարվա շրջանավարտներին

Աչքներս լույս. մենք նորից միասին ենք, տոնական մարմարյա սրահում

Ու այս տարի ևս, ուռա, մենք մեդալակիր չունենք, այսպես ահա քանի՛ տարի, մենք կառուցում ենք մեր կրթական Տունը` որպես արդար համակեցություն։ Փողով գնահատական չեն ստացել, ուսուցիչ աշխատանքի չենք ընդունել, գնահատանիշով, մեդալով սովորողին չենք ստրկացրել. սովորողով, ուսուցչով, ծնողով վստահել ենք։

Երեկ մի իններորդ դասարանցի տղա, դիմացի դպրոցի վերջինզանգյան աղմուկից հետո մտավ մարմարյա սրահ, որտեղ տարատարիք երեխաներ (և ոչ մի ուսուցիչ) պատրաստվում էին այսօրվա ծեսին, ու թռա՛վ սրտից` մեր դպրոցն ուրիշ է։ «Ուրիշ» ասել է` ինքնօրինակ, ազատ-ստեղծող մարդու ինքնաբուխ կյանք։ Այս «ուրիշն» է հենց մեր այլընտրանքը գործող պետականին, մեր հեղինակային մանկավարժությունը։

Ես ինձ լավ եմ զգում այն մտքից, որ ուսումնառության ընթացքում Ձեզ շրջապատել են լավ ուսուցիչներ, պարզապես լավ մարդիկ։ Բայց մենք լավ դպրոց դառնալու ճանապարհին մի նշաձող ունենք, որ պիտի ավելի արագ հաղթահարենք. յուրաքանչյուր շրջանավարտ չի կարող չունենալ Սեբաստացու նկատմամբ հիացմունքը։ Այո, ես Սեբաստացի եմ, Մխիթարն իմ հերոսն է, ես հիանում եմ այս հանճարեղ մարդով, նրա կատարած գործի գիտակցումը ինձ ոգեշնչում է։ Բրավո, Մխիթար Սեբաստացի, բրավո, դպրոց, որ կրում ես Սեբաստացու անունը և բարձրացնում սովորողներին դեպի նա։

Ամենալավ բանն այն գործն է, որ միավորում է մեզ, և մենք մեր հավաքական տաղանդով, համերաշխ կառուցում ենք լավ դպրոց։ Լավ դպրոցն այն դպրոցը չէ, որտեղ մենք ենք երբևէ սովորել, այլ դպրոցը, որտեղ սովորել եք դո´ւք,  ձեր ընտրությամբ` ձեր երեխաներն ու նրանց երեխաները պիտի ձգտեն սովորել, և այսպես հարատև։  1984թ. 183 դպրոցի հիմնադիր Աշոտները` Մանուչարյանն ու Դաբաղյանը, ունեին լավ դպրոցի ծրագիրը։ Ինձ 1985-ին այս դպրոց բերեց լավ դպրոց ղեկավարելու վճիռը։ Եվ ահա դուք` որպես երիտասարդ ծնողներ կամ կրթահամալիրի հնարավոր աշխատողներ, նաև ընտրության առաջ եք։ Եթե սա այն դպրոցն է, որտեղ պիտի սովորի ձեր երեխան, որտեղ կարող եք տարիներ հետո վերադառնալ որպես աշխատող, ինչպես Վահե Գևորգյանը, ուրեմն մենք անբաժան ենք։ Իմ ձեռքին է 2010-2011 ուստարվա բուկլետը. մենք միասին ենք կազմակերպում ընդունելությունը, միասին ենք աշխատում, որ զարգացման ծրագիր իրագործենք ու ամեն քայլից հետո ավելի լավ դպրոց ունենանք` մեզ ու մեր երեխաներին արժանի դպրոց…

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.