«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 31

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մարինե Մկրտչյան
«Երաժշտությունը կրտսեր դպրոցում»

Մեթոդական մշակումներ

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
«Գետի նման» գրքից

«Մատիտի մասին»


«Գիշերազգեստով ննջեցյալը»

Բաց եղիր սիրո առաջ
Մարդկային էության տարօրինակությունը
Տան նորոգումը
Զվարճասեր Նորման

Էռնեստ Հեմինգուեյ
«Ծերունին կամրջի մոտ»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Մանուկ Մկրտչյան
«Ժամանակակից դիդակտիկայի հիմունքները ըստ Վ. Կ. Դյաչենկոյի»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Բլեյան

Գրականություն և դպրոց. ահավասիկ Հանրապետությունն Արարատյան

«Աչքներս լույս. մենք նորից միասին ենք, տոնական մարմարյա սրահում
»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»

Մարկոս Ավրելիոս
«Ինքս ինձ հետ մենակ»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Արկադի Ավերչենկո
«Երեխաների մասին»

ԱՐՁԱԳԱՆՔ

Աշոտ Բլեյան
«Մեր ընկեր Հակոբը»

Աշոտ Տիգրանյան
«Գիտնականը մեր կողքին»


Գիտնականը մեր կողքին
Սերիալային ենթամշակույթը Հայաստանում. վիճակն ու ազդեցությունները» հոդվածի զգացմունքա-խոհական գնահատականը)

Վահրամ Թոքմաջյանի (սովորողների` ընկեր Վահրամի, իսկ աշակերտների` մեր Վահրամի) գիտական պրպտումների արդյունքներից մեկին անդրադառնում եմ ժամանակային մեծ ուշացումով, սակայն սևակյան չուշացումով:

«Սերիալային ենթամշակույթը» (հասկացության հեղինակը եթե Վահրամը չէ, ապա մեկ ուրիշ երիտասարդ տաղանդ) գրախոսվող հոդվածում պատճառա-հետևանքային տեսակետից էականորեն ներկայացված է: Համաձայն եմ հեղինակի այն դիտարկմանը, որ այդ «ենթամշակույթը» «ամենատարբեր միջոցներով պարտադրվեց հայ հասարակությանը»: Սակայն մեր կարծիքով նշված հոդվածի առանցքային հիմնադրույթը հետևյալն է. «Գլոբալիզացիոն գործընթացների ազդեցության տարածման ճանապարհին արևմուտքը` արևմտյան քաղաքակրթությունը, Հայաստանում պետք է լուծեր հիմնականում երեք ինստիտուտների հետ կապված խնդիրներ` ընտանիք, եկեղեցի և լայն առումով`հասարակություն»: Հիմնավորվում է այդ երեք ինստիտուտների խոցելությունը: Վահրամ Թոքմաջյանն իր հիմնավոր վերլուծականում համոզում է մեզ, որ այս ենթա-հակա-մշակույթի էթնո-ինստիտուցիոնալ ավերումների դեմն առնելն ազգի ինքնակազմակերպման բարձրագույն ձևի` պետության, ապագան ապահովելու կարևորագույն գործոններից է: Սակայն հեղինակը ցավալիորեն անտեսում է արիածին բեկորներ պարունակող իրականության չորրորդ ինստիտուտի` անհատի, դերը, իսկ ընտանիքի էթնո-սոցիալական թուլացման պայմաններում այդպիսի անհատի արժեքը մեծանում է և դառնում հիմնարար:

Վերապահմամբ ենք մոտենում Վ. Թոքմաջյանի հետևյալ տեսակետին. «Սերիալ» երևույթը չի կարելի դիտարկել որպես օրվա խնդիր լուծող իրողություն», քանզի հեղինակի իսկ կարծիքով. «…սերիալը լուծում է նաև քաղաքական խնդիր (մենք կասեինք օրապակաս իշխանությունների օրվա խնդիրը)»: Իհարկե ակնհայտ է, որ սերիալ կոչվող աղետն այն գործոնների թվում է, որոնց երկարատև առկայության դեպքում հայոց արարչաստեղծ աշխարհը կդառնա նյութապաշտների ամրոցներից մեկը:

Կարելի է երկար վերլուծել Վահրամ Թոքմաջյանի ոչ ծավալուն գիտական ամփոփումը, սակայն քանի որ սույն հրապարակումն ունի ընդամենը երկու նպատակ, որոնցից մեկն արտացոլված է վերնագրում, իսկ երկրորդը` հակամշակույթի մասին մշակութային քննարկում ծավալելն է, ապա այսօր բավարարվենք ավարտելով մեր խոսքը հետևյալ հաստատումով «հասարակության տարաֆունկցիոնալ էլիտան» կգա փոխարինելու միաբջիջ իշխանավորներին: Այս վստահության գրավականը Վահրամի և նրա նմանների առկայությունն է հայաստանյան իրականությունում ի հեճուկս սոցիալական ….. :

22.05.10

Աշոտ Տիգրանյան

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.