«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 31

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մարինե Մկրտչյան
«Երաժշտությունը կրտսեր դպրոցում»

Մեթոդական մշակումներ

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
«Գետի նման» գրքից

«Մատիտի մասին»


«Գիշերազգեստով ննջեցյալը»

Բաց եղիր սիրո առաջ
Մարդկային էության տարօրինակությունը
Տան նորոգումը
Զվարճասեր Նորման

Էռնեստ Հեմինգուեյ
«Ծերունին կամրջի մոտ»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Մանուկ Մկրտչյան
«Ժամանակակից դիդակտիկայի հիմունքները ըստ Վ. Կ. Դյաչենկոյի»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Բլեյան

Գրականություն և դպրոց. ահավասիկ Հանրապետությունն Արարատյան

«Աչքներս լույս. մենք նորից միասին ենք, տոնական մարմարյա սրահում
»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»

Մարկոս Ավրելիոս
«Ինքս ինձ հետ մենակ»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Արկադի Ավերչենկո
«Երեխաների մասին»

ԱՐՁԱԳԱՆՔ

Աշոտ Բլեյան
«Մեր ընկեր Հակոբը»

Աշոտ Տիգրանյան
«Գիտնականը մեր կողքին»


 Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս

ԻՆՔՍ ԻՆՁ ՀԵՏ ՄԵՆԱԿ
Խորհրդածություններ
( հատվածներ)

Առաջին գիրք

Սկիզբը

16. Հորիցս {ժառանգել եմ} մեղմաբարոյություն և հանգամանորեն կշռադատված որոշումներում անհողդողդ հաստատակամություն, կեղծ մեծարանքի նկատմամբ հետաքրքրության բացակայություն, սեր աշխատանքի նկատմամբ և ջանասիրություն, ուշադրություն բոլոր նրանց նկատմամբ, ովքեր կարող են ներկայացնել որևէ հանրօգուտ առաջարկ, հաստատուն հատուցում յուրաքանչյուրին ըստ իր արժանիքի, ըմբռնումն այն բանի, թե որտեղ է պետք խստություն, իսկ որտեղ`վերին աստիճանի մեղմություն: Հորս շնորհիվ`տղաների հետ սիրային գործերի դադարեցում և նվիրվածություն հասարակական գործերին: Հայրս թույլ էր տալիս իր բարեկամներին չգալու ճաշկերույթներին, և պարտադիր չէր ճանապարհորդությունների ժամանակ նրան ուղեկցելը. նրանք, ովքեր բացակայել էին իրենց գործերով, վերադառնալիս պահպանում էին նրա նախկին բարեհաճությունը: Խորհրդակցությունների ժամանակ նա համառորեն պնդում էր գործի բոլոր հանգամանքների հետազոտումը և չէր շտապում վերջ դնել քննարկմանը՝ բավարարվելով մտքին եկած առաջին որոշմամբ: Բարեկամների հետ հարաբերություններում  կայունություն էր պահպանում՝ չփոխելով դրանք հագեցածության պատճառով, բայց և չտրվելով դրանցով չափազանց տարվելուն: Ինքնուրույնություն ամեն ինչում, պայծառ խելք, հեռավոր ապագայի իրադարձությունների կանխատեսություն, շրջահայաց տնօրինելու ունակություն ամեն ինչում, ընդհուպ մինչև մանրունքները, առանց սեփական  ընդունակություններով գոռոզանալու նշույլի: Նրա օրոք ողջույնի բացականչությունները և ամեն տեսակի շողոքորթություները քչացան: Եվ անխոնջ ու անդադար պահպանումը նրա, ինչ անհրաժեշտ է պետությանը, խնայողությունը ծախսերում և ինքնատիրապետում, երբ դրան համար իրեն մեղադրում էին: Եվ սնահավատ վախ չուներ աստվածներից, իսկ ինչ վերաբերում է մարդկանց, ապա ո´չ ժողովրդին հաճոյանալ կար, ո´չ դուր գալու ձգտում, ո´չ շողոքորթություն ամբոխին, այլ ընդհակառակը` զգաստամտություն և հիմնավորվածություն և երբեք նորամուծության ճաշակազուրկ հետամտում: Այն ամենից, ինչ դարձնում է կյանքը դյուրին (իսկ դա ճակատագիրը տալիս էր նրան առատորեն), նա օգտվում էր և համեստորեն և միաժամանակ պատրաստակամությամբ, այնպես որ հանգիստ վերցնում էր այն, ինչ կա և կարիք չուներ այն բանին, ինչ չկար: Եվ ոչ ոք չէր ասի նրա մասին, թե սոփեստ է, գռեհիկ դատարկաբան կամ ձևապաշտ, այլ հակառակը` որ նա կայացած, կատարյալ մարդ է՝ զերծ քծնանքից ու ընդունակ ղեկավար և՛ իր, և´ օտար գործերի: Ի լրումն՝ նա գնահատում էր ճշմարիտ իմաստասերներին, իսկ մյուսներին չէր պախարակում, թեև նրանց ազդեցության տակ չէր ընկնուն: Բացի դրանից` մարդամոտություն և սիրալիրություն, բայց ոչ չափազանց: Իր մարմնի մասին նա հոգ էր տանում պատշաճ կերպով, ոչ որպես ինչ-որ կենսամոլ անձ և ոչ էլ ցուցադրաբար, սակայն չէր քամահրում այն, որպեսզի մարմնի խնամքի շնորհիվ ինչքան հնարավոր է քիչ զգա բժշկության, ներքին և արտաքին գործածության դեղամիջոցների կարիքը:

Մանավանդ նա առանց որևէ նախանձի ընդառաջում էր ինչ-որ բանով՝ լիներ արտահայտիչ խոսք, օրենքների կամ բարքերի հետազոտում, թե մի այլ որևէ բան, բացառիկ մարդկանց:
Նա օժանդակում էր այն բանին, որպեսզի յուրաքանչյուրը հարգի լինի՝ համապատասխան իր շնորհների:

Չնայած ամեն ինչում պահպանում էր հայրական սովորույթները, սակայն ոչ մեկին նկատելի չէր, որ նա ջանում էր դրանք պահպանել.... Բացի դրանից, նրանում չկար դես ու դեն ընկնելու և անդադրում բնավորություն, նա ժամանակն անցկացնում էր նույն տեղերում և նույն զբաղմունքով:
Եվ գլխացավի նոպաներից հետո նա մեկեն դառնում էր առույգ ու լի եռանդով՝ առօրյա ծառայությունների համար:

Նա շատ գաղտնիքներ չուներ, ընդհակառակը՝ քիչ և այն էլ հազվադեպ. դրանք բոլորն էլ բացառապես պետական գործերին էին վերաբերում:  Զվարճանք կազմակերպելիս, շինարարություն անելիս և նպաստներ բաժանելիս ողջմիտ էր և չափավոր: Նա ուշադրություն էր դարձնում պարտքի բուն կատարմանը, այլ ոչ թե փառքին, որին բերում է պարտքի կատարումը:

Տարաժամ չէր օգտվում բաղնիքներից, չէր տարվում շքեղ շինությունների կառուցմամբ, սննդի, գործվածքի, հանդերձների գույնի, գեղեցիկ ստրուկների ընտրության հարցերում՝ հեշտ բավարարվող: .... Նրանում կոպիտ, անվայելուչ, անզուսպ ոչինչ չկար, ոչինչ այնպիսին, որ թույլ կտար խոսելու «ոչ բանական ջանքի» մասին, ընդհակառակն, նա ամեն ինչ ուշադրությամբ քննում էր ամենայն մանրամասնությամբ, կարծես ազատ ժամանակ, հանգիստ, հերթականությամբ, համբերատար, գործի էությանը համապատասխան: Հորս համապատասխան կլիներ այն, ինչ պատմում են Սոկրատեսի մասին, և´անձնապահ լինելու, և´ վայելք ապրելու նրա կարողության մասին, երբ նույն ժամանակ մեծամասնությունն ի վիճակի չի զսպվածության, չի տրվում վայելքների: Լինել կայուն և´մեկում, և´ մյուսում, լինել համոզիչ և սթափ դատողություններում. դա կատարյալ և անհաղթ հոգով մարդու հատկություն է:

17. Աստվածներից {ստացել եմ} այն, որ ունեմ լավ պապեր, լավ ծնողներ, լավ քույր, լավ ուսուցիչներ, լավ տնեցիներ, ազգականներ, բարեկամներ, համարյա բոլորը: Եվ այն, որ նրանցից ոչ մեկին ոչնչով չեմ նեղացրել, չնայած ունեմ այդպիսի հակում, և առիթի դեպքում կարող էի դա անել:
Աստվածների բարերարությունն է, որ չի եղել հանգամանքների այդպիսի զուգադիպում, որը կարատավորեր ինձ:

Եվ այն, որ ես երկար չեմ դաստիարակվել պապիս սիրուհու մոտ: Եվ որ փրկեցի իմ պատանեկությունը. և որ չհասունացա վաղաժամ, այլ նաև փոքր-ինչ հետաձգեցի այն:

Ես սովորեցի ենթարկվել պետին և հորս, ով դիտավորյալ կերպով իմ միջից արմատախիլ էր անում ամեն տեսակ ամբարտավանություն և ներշնչում էր ինձ, որ նույնիսկ արքունիքում պետք չեն ո´չ թիկնապահներ, ո´չ շքեղ հանդերձներ, ո´չ ջահեր, ո´չ արձաններ և նմանատիպ ճոխություն, բայց որ կա հնարավորություն ինքնասահմանափակման, ինչքան հնարավոր է շատ մերձենալով մասնավոր անձանց կենցաղին, և որ դրանից բնավ երբեք չես դառնում ավելի դանդաղկոտ և վեհերոտ, երբ պետք է կառավարման գործերում զորություն դրսևորել:

Ես ունեմ այնպիսի եղբայր, ով իր բարոյական հատկանիշներով կարող էր խթանել ինձ դեպի զարգացում և միաժամանակ ուրախացնում էր ինձ և´ մեծարանքով, և´ սիրով:

Երեխաներս աշխարհ են եկել բավական խելոք և առանց մարմնական թերությունների: Լավ է և այն, որ ես չցուցաբերեցի նկատելի հաջողություններ ո´չ ճարտասանության մեջ, ո´չ բանաստեղծական արվեստում, ո´չ մնացյալ զբաղմունքներում, որոնց ես, հավանաբար, կտրվեի, եթե զգայի, որ նրանցում արագ առաջ եմ գնում:

Ես չհապաղեցի ապահովել իմ դաստիարակներին այն պատվավոր դիրքը, որը նրանք, ինչպես ինձ թվում էր, ցանկանում էին, և չհետաձգեցի նրանց հույսերի իրականացումը հետագա ժամանակներին այն պատրվակով, որ նրանք դեռ երիտասարդ են:

Եվ այն, որ ես ծանոթացա Ապոլլոնիուսի, Ռուստիկուսի և Մաքսիմուսի հետ: Հաճախ և պարզորոշ պատկերացում էի ունենում այն մասին, թե ինչպիսին է բնությանը ներդաշնակ կյանքը, այնպես որ, քանզի դա կախված է աստվածներից ու նրանցից բխող շնորհներից, ներգործությունից և ներշնչումներից, ոչինչ արդեն չի խանգարում ինձ ապրել բնությանը ներդաշնակ, իսկ եթե ինձ դրա համար ինչ-որ բան չի բավարարում, ապա միայն իմ մեղքով ու որովհետև ես ճշտորեն չեմ պահպանում աստվածներից բխող հիշեցումները և համարյա ուղղակի հորդորանքները:

Եվ այն, որ ես դեռ այսչափ պահպանել եմ իմ առողջությունն այսպիսի կյանքի դեպքում: Ես հաճախ բարկանում էի Ռուստիկուսի վրա, բայց ոչ մի այնպիսի բան  չարեցի, որի համար հետո կզղջայի:

Մայրս, ում վիճակված էր երիտասարդ մահանալ, իր վերջին տարիներն այնուամենայնիվ ինձ հետ ապրեց:

Քանի անգամ էլ ես  ցանկացա օգնել որևէ չքավորի կամ ինչ-որ բանով կարիքավորի, ինձ երբեք չվիճակվեց լսել, որ դրա համար դրամ չունեմ: Ինձ էլ առիթ չի եղել ընկնել այնպիսի կարիքի մեջ, որ ուրիշից պարտք վերցնեմ:

Եվ այն, որ կինս այնքան հնազանդ է, այնպես քնքուշ սիրելի, այնպես բարեհոգի:

Եվ այն, որ բազմաթիվ պիտանի դաստիարակներ եղան երեխաների համար:

Աստվածներին ես պարտական եմ և այն բանի համար, որ երազներում  ինձ տրվեց օգնություն:
Եվ այն, որ երբ ձգտում էի իմաստասիրության, չհանդիպեցի որևէ սոփեստի, չնստեցի պատմիչների ստեղծագործությունների առջև, չզբաղվեցի հետևությունների վերլուծությամբ և չտրվեցի երկնային մարմինների ուսումնասիրությանը:
 
Չէ՞ որ այդ ամենը զգում է աստվածների և ճակատագրի օգնության կարիքը:
Գրված է կվադների մարզում, Գրանուի ափին

Շարունակությունը

Ծաղկաքաը և ռուսերենից թարգմանությունը` Աշոտ Տիգրանյանի

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.