«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 31

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մարինե Մկրտչյան
«Երաժշտությունը կրտսեր դպրոցում»

Մեթոդական մշակումներ

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
«Գետի նման» գրքից

«Մատիտի մասին»


«Գիշերազգեստով ննջեցյալը»

Բաց եղիր սիրո առաջ
Մարդկային էության տարօրինակությունը
Տան նորոգումը
Զվարճասեր Նորման

Էռնեստ Հեմինգուեյ
«Ծերունին կամրջի մոտ»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Մանուկ Մկրտչյան
«Ժամանակակից դիդակտիկայի հիմունքները ըստ Վ. Կ. Դյաչենկոյի»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Բլեյան

Գրականություն և դպրոց. ահավասիկ Հանրապետությունն Արարատյան

«Աչքներս լույս. մենք նորից միասին ենք, տոնական մարմարյա սրահում
»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»

Մարկոս Ավրելիոս
«Ինքս ինձ հետ մենակ»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Արկադի Ավերչենկո
«Երեխաների մասին»

ԱՐՁԱԳԱՆՔ

Աշոտ Բլեյան
«Մեր ընկեր Հակոբը»

Աշոտ Տիգրանյան
«Գիտնականը մեր կողքին»


Պաուլո Կոելիո

«Գետի նման» գրքից

Բաց եղիր սիրո առաջ

Լինում են պահեր, երբ դու մեծ ցանկություն ես ունենում օգնելու նրան, ում սիրում ես, բայց ինչ-որ բան անելու անկարող ես լինում. կա´մ իրադրությունն այնպիսին է, որ քեզ հնարավորություն չի ընձեռում մոտենալ նրան, կա´մ էլ այդ մարդն ինքն իր մեջ ամփոփվել ու մերժում է քո կարեկցանքն ու աջակցությունը:

Նման դեպքերում մնում է ուղղակի սիրելը: Երբ ամեն ինչ թվում է անիմաստ, մենք դեռևս կարող ենք սիրել` չհուսալով փոխադարձ սեր, մեր նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն, չակնկալելով երախտագիտություն: Եթե դա ստացվում է, ապա սիրո էներգիան մեր շուրջն ամեն ինչ փոխում է: Սկիզբ առնելով` նա անպայման ինչ-որ բանի է վերափոխվում: «Ժամանակը չի փոխում մարդկանց: Կամքի ուժը չի փոխում մարդկանց: Մարդկանց վերափոխում է սերը»,-ասում է Էնրի Դյումոնդը:

Ես լրագրում կարդացել եմ բրազիլացի մի երեխայի մասին, որին ծնողները այնքան անգթորեն էին ծեծել, որ կաթված էր ստացել և կորցրել խոսելու ունակությունը:

Երեխային տեղափոխել էին հիվանդանոց, ուր նրան խնամում էր մի բուժքույր: Նա ամեն օր երեխային ասում էր. «Ես քեզ սիրում եմ»: Թեև բժիշկները վստահեցնում էին, որ երեխան ընդունակ չէ լսելու, և բոլոր ջանքերն իզուր են, բուժքույրը շարունակում էր համառել. «Ես քեզ սիրում եմ, չմոռանա՛ս այս մասին»: Երեք շաբաթ անց, երեխայի մոտ վերականգնվել է շարժվելու կարողությունը: Չորս շաբաթ անց, նա սկսել է խոսել ու ժպտալ:

Բուժքույրը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին և թույլ չի տվել հրապարակել իր անունը, սակայն դիպվածը մեզ պարտադրում է երբեք չմոռանալ` սերն է բուժում:
Սերը կերպարանափոխում է, սերը բուժում է, բայց պատահում է, որ սերն իր ցանցն է գցում և կործանում նրանց, ովքեր որոշել են ամբողջությամբ տրվել սիրուն: Ինչքա~ն բարդ է այս զգացմունքը, որն իրականում կյանքի շարունակության, պայքարի, կատարելության միակ իմաստն է:
Իմ կողմից անպատասխանատվություն կլիներ սիրո սահմանումներ տալու փորձ անելը.  ինչպես մյուս մարդիկ, ես միայն կարող եմ զգալ սերը: Հազարավոր գրքեր են գրվել սիրո մասին, բեմադրվել ներկայացումներ և նկարահանվել կինոնկարներ, հորինվել են բանաստեղծություններ, կերտվել են քանդակներ` փայտից, մարմարից: Այդ ամենը, ինչին ընդունակ է արվեստագետը, սիրո մասին տալիս է ընդամենը մոտավոր պատկերացում: Ոչ ոք ի զորու չէ սիրո զգացմունքը փոխանցելու:

Սակայն ես գիտեմ, որ սերը դրսևորվում է մանրուքներում, թվացյալ քիչ նշանակալից արարքներում, այդ պատճառով սիրո մասին պետք է հիշել միշտ` և՛ գործելու, և՛ անգործության պարագայում:

Զանգահարի՛ր հեռախոսով և ասա՛ քնքուշ բառեր, որ զլացել ես նախկինում ասել:

Քո դուռը բա՛ց պահիր նրանց առջև, ովքեր օգնությանդ կարիքն ունեն: Համաձայնի՛ր պաշտոն զբաղեցնել: Ազատվի՛ր պաշտոնից: Ընդունի՛ր որոշում այսօր` չթողնելով վաղվան: Ներողությո՛ւն հայցիր այն արարքի համար, որը քեզ հանգիստ չի տալիս: Պաշտպանի՛ր սեփական իրավունքներդ: Դրամապանակդ բացի՛ր ծաղկավաճառի, ոչ թե ոսկերիչի մոտ: Երաժշտության ձայնը բարձրացրո՛ւ նրա համար, ում սիրում ես, որպեսզի նա հեռվից լսի, և չափազանց բարձր երաժշտությունը ցածրացրո՛ւ, երբ նա մոտիկ է: Կարողացի՛ր ասել «այո» և «ոչ», քանզի սերը գործ ունի մարդու ամենատարբեր էներգիաների հետ: Ընտրի՛ր այնպիսի մարզաձև, որով կարելի է երկուսով զբաղվել: Մի՛ հետևիր ոչ մի դեղատոմսի, այդ թվում` նաև իմ կողմից տրված, քանզի սերը ստեղծագործական մոտեցում է պահանջում: Իսկ,եթե այս ամենը հնարավոր չէ, և դու միայնության մեջ ես, հիշի՛ր այս պատմությունը, որը մի անգամ ինձ պատմեց իմ ընթերցողը.

«Վարդը զօր ու գիշեր երազում էր ընկերանալ մեղուների հետ, բայց նրանք ոչ մի անգամ չէին իջում նրա ծաղկաթերթերի վրա: Բայց, միևնույն է, վարդը շարունակում էր երազել: Երկար գիշերները նա անրջում էր երկնքի մասին, որտեղից մեղուները մեկը մյուսի հետևից շտապում էին քնքշորեն հպվել վարդի թերթիկներին: Նրա ծաղկաթերթերը վերստին կբացվեին արևի շողերի հետ, սակայն նա չկարողացավ ապրել մինչև առավոտ:

Գիշերը, լուսինը նկատելով միայնակ վարդին, հարցրեց.

- Չե՞ս ձանձրացել սպասելուց:

- Թերևս, ձանձացել եմ: Բայց, չի կարելի, չէ,՞ հանձնվել:

- Ինչո՞ւ:

- Որովհետև, եթե չբացվեմ, ապա կթոշնեմ»:

Երբ գեղեցկությանը միայնություն է սպառնում, դա պահպանելու միակ միջոցը սիրո առջև բաց մնալն է:

Մարդկային էության տարօրինակությունը

Մի պարոն հարցրեց իմ բարեկամ Ջեյմ Կոենին:
- Քո կարծիքով, մարդկային էության մեջ ի՞նչն է ամենատարօրինակը:
Կոէնը պատասխանեց.
- Մարդն ամեն ինչ հակառակն է անում: Շտապում է մեծանալ, իսկ հետո` հոգոց հանում մանկությունը հիշելիս: Կորցնում է առողջությունը հանուն փողի և անմիջապես փող ծախսում առողջությունը վերագտնելու համար:
Ապագայի մասին այնքան անհամբեր է մտածում, որ մոռանում է ներկայի մասին, այդ իսկ պատճառով չունենալով ո՛չ ներկա, ո՛չ ապագա:
Ապրում է այնպես, կարծես չի մեռնելու, և մեռնում է այնպես, կարծես երբեք չի ապրել…

Տան նորոգումը

Իմ ծանոթներից մեկը, ով չէր կարողանում երազանքներն ու իրականությունը համատեղել, լուրջ ֆինանսական խնդիրներ ուներ: Եվ ամենավատն այն էր, որ գործերի մեջ ներգրավել էր սիրելի մարդկանց` դնելով նրանց անհարմար դրության մեջ:
Եվ, քանի որ ի վիճակի չէր վերադարձնելու կուտակված պարտքը, նա սկսել էր մտածել ինքնասպանության մասին: Մի անգամ նա անցնում էր փողոցով և տեսավ մի քանդված տուն: «Ահա, ես էլ եմ այսպիսին»,- հոգոց հանեց նա: Եվ նույն պահին նրա մեջ այդ տունը նորոգելու մեծ ցանկություն առաջացավ: Նա գտավ տանտիրոջն ու առաջարկեց տունը նորոգել: Տանտերը համաձայնեց, թեև չհասկացավ, թե դրանից ինչ օգուտ իմ ծանոթին: Նրանք միասին գնեցին աղյուս,փայտանյութ, ցեմենտ: Իմ ծանոթը աշխատում էր սրտանց, ինքն էլ չիմանալով` ինչու և ինչի համար: Նրան թվում էր, թե տունը նորոգելու ընթացքում և իր սեփական գործերը կկարգավորվեն:
Տարվա վերջին տան նորոգումն ավարտվեց, և նրա բոլոր խնդիրներն էլ լուծվեցին:

Զվարճասեր Նորման

Մադրիդում ապրում է Նորմա անունով ոմն բրազիլուհի` իրապես ինքնատիպ մի կին: Իսպանացիները նրան անվանում են «երկաթե տատիկ»: Նա արդեն վաթսուն տարեկան է, բայց համատեղում է մի քանի աշխատատեղ և անվերջ կազմակերպում տարբեր միջոցառումներ, տոնախմբություններ, երաժշտական երեկույթներ:
Այդպիսի մի միջոցառման ժամանակ, մոտավորապես առավոտյան ժամը չորսին, երբ հոգնությունից հազիվ էի ոտքի վրա կանգնում, ես Նորմային հարցրի` որտեղից այդքան էներգիա:
- Ես ապրում եմ համաձայն կախարդական օրացույցի: Եթե ուզում ես, կարող եմ ցույց տալ:
Հաջորդ օրը, գնացի նրա տուն: Նա ձեռքն առավ մի հնամաշ օրացույց`ամբողջովին պատված ծաղրանկարներով:
- Եվ այսպես, այսօր այն օրն է, երբ հայտագործվել է պոլիոմելիթի դեմ շիճուկը,- ասաց նա,-պետք է նշել այս իրադարձությունը, որովհետև կյանքը հրաշալի է:
Նորման օրացույցի յուրաքանչյուր թերթիկի վրա նշել էր կարևոր որևէ իրադարձություն` օրվա հետ կապված: Նրա համար կյանքը առիթ էր, որպեսզի ուրախանա:

Ռուսերենից թարգմանեց Նունե Մովսիսյանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.