«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 31

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մարինե Մկրտչյան
«Երաժշտությունը կրտսեր դպրոցում»

Մեթոդական մշակումներ

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
«Գետի նման» գրքից

«Մատիտի մասին»


«Գիշերազգեստով ննջեցյալը»

Բաց եղիր սիրո առաջ
Մարդկային էության տարօրինակությունը
Տան նորոգումը
Զվարճասեր Նորման

Էռնեստ Հեմինգուեյ
«Ծերունին կամրջի մոտ»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Մանուկ Մկրտչյան
«Ժամանակակից դիդակտիկայի հիմունքները ըստ Վ. Կ. Դյաչենկոյի»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Բլեյան

Գրականություն և դպրոց. ահավասիկ Հանրապետությունն Արարատյան

«Աչքներս լույս. մենք նորից միասին ենք, տոնական մարմարյա սրահում
»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»

Մարկոս Ավրելիոս
«Ինքս ինձ հետ մենակ»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Արկադի Ավերչենկո
«Երեխաների մասին»

ԱՐՁԱԳԱՆՔ

Աշոտ Բլեյան
«Մեր ընկեր Հակոբը»

Աշոտ Տիգրանյան
«Գիտնականը մեր կողքին»


Մանուկ Մկրտչյան

Ժամանակակից դիդակտիկայի հիմունքները ըստ Վ. Կ. Դյաչենկոյի

Համարձակորեն կարելի է ասել, որ բոլոր ժամանակներում գլխավորը նոր սերնդի ուսուցման ու դաստիարակության խնդիրներն են մնում: Գործնականում անհնար է առանձնացնել որևէ հայտնի մտավորականի, ով իր աշխատություններում այդ հարցին այսպես թե այնպես չի անդրադարձել: Բնական է, որ վաղ թե ուշ ուսուցման և դաստիարակության պատմա-հասարակական փորձը պետք է առանձնանար ոչ միայն որպես ըմբռնումային մտածողության, այլ նաև որպես գիտահետազոտական գործունեության առարկա: Մանկավարժությունն արդեն միջին դարերում ուրվագծվում և առանձնանում է որպես մտավոր գործունեության ուրույն ոլորտ:

Սակայն, եթե մեծ մանկավարժների (Յան Կոմենսկի և ուրիշներ) մանկավարժական գործունեությունը դրսևորվել է որպես յուրահատուկ արհեստ և արվեստ, իսկ նրանց մանկավարժական ստեղծագործությունները ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման յուրօրինակ կանոններ ու ցուցումներ էին, ապա 19-20-րդ դարերում մանկավարժական տեսությունները գիտականության հավակնություն ունեին:

Նորաստեղծ սոցիալական գիտությունները, հատկապես հոգեբանությունը, հավակնել են նրան, որ բացահայտել են ուսուցման և դաստիարկության հիմնական օրենքներն ու օրինաչափությունները, և որ խնդիրը միայն դրանց կիրառումն է: 20-րդ դարի կեսերին լուրջ բանավեճեր էին ծավալվում մանկավարժության և փորձի մեջ «հոգեբանականության» հաղթահարման վերաբերյալ:
Հենց այս շրջանում էր Վ. Կ. Դյաչենկոն ակտիվորեն պաշտպանում դիդակտիկայի՝ որպես ուսումնական գործընթացի կազմակերպման և պատմական զարգացման օբյեկտիվ օրենքների մասին գիտության ձևավորումը՝ միաժամանակ մշակելով այդ գիտության հիմունքները: 
Դյաչենկոյի դիդակտիկայի մեթոդոլոգիական հիմունքները

Դյաչենկոյի մոտեցման մեջ ելակետայինը ուսուցման նյութեղենության հարցն է. նրա նյութեղենությունն ըստ էության այն է, որ ուսուցումը փոխազդեցություն է մարդկանց միջև:
Հաջորդ կարևոր պահը կրթության ոլորտի օբյեկտիվ օրինաչափությունների և պատմական զարգացման փուլերի առկայության ենթադրությունն է: Ըստ էության, ընդհանուր առմամբ զարգացումը հենց մի փուլից մյուսին անցումն է:

Այնուհետև ուսուցման մասին գիտության (դիդակտիկայի) ստեղծման հարցն է: Վ. Կ. Դյաչենկոյի համոզմամբ, այդ գիտությունը պիտի կառուցվի ուսուցման էության բացատրության և որոշման հիման վրա: Ընդ որում հարկ է պազաբանել ուսուցման՝ ներկայումս գոյություն ունեցող եղանակի օբյեկտիվ հակասությունները և որոշել հաջորդ եղանակի սկզբունքները (հետագայում Դյաչենկոն դրանք կանվանի ուսուցման լիակատար սկզբունքներ):

Ուսուցման էությունը


Ուսուցումը մարդկանց հատուկ ձևով կազմակերպված  հաղորդակցումն է (հնչյունա-նշանային փոխազդեցություն), որի արդյունքում վերարտադրվում և յուրացվում է հասարակական - պատմական փորձը, մարդկային գործունեության բոլոր տեսակները:

Կրթությունը գիտելիք և փորձ ունեցողների և դրանք  ձեռք բերողների միջև հնչյունա-նշանային փոխազդեցությունն է:

Ուշադրություն դարձնենք այդ առումով մի քանի կարևոր բանի:

Ուսուցման գործընթացը վերարտադրման և յուրացման գործընթաց է, և ոչ թե ուղղակի խոսելու, լսելու և կրկնելու: Իսկ վերարտադրվում և յուրացվում է հասարակական-պատմական փորձը, այսինքն՝ ուսուցման բովանդակությունը հասարակական-պատմական փորձն է: Իսկ հասարակական-պատմական փորձը մարդկային գործունեության տեսակներն են: Այսինքն՝ ուսուցման բովանդակության միավորը գործունեության տեսակն է: Ահա սա է նյութական և գործնական ելակետը: Դա թույլ է տալիս հասկանալ ուսումնական գործընթացի կառուցվածքը և մնացած մանկավարժական հասկացությունները կառուցել որպես ածանցյալ բովանդակություն:

«Ուսուցման կազմակերպման ընդհանուր ձևեր» հասկացությունը ներմուծելու  անհրաժեշտությունը և նշանակալիությունը


Ուսումնական գործընթացի կառուցվածքային հիմքերը պարզելու համար հարկ է լինում ներմուծել հասկացություն՝ «ուսուցման կազմակերպման ընդհանուր ձևեր», որոնք մարդկանց փոխհարաբերությունների հիմնական կառուցվածքներն են ներկայացնում: Դյաչենկոն դրանք անվանում է՝

  • ուսուցման կազմակերպման անհատական ձև. սա մարդկանց միջնորդավորված  հաղորդակցումն է.
  • ուսուցման կազմակերպման զույգային ձև. սա մշտական կազմով զույգ մարդկանց  հաղորդակցումն է.
  • ուսուցման կազմակերպման խմբային ձև. սա մարդկանց  հաղորդակցումն է խմբով, երբ յուրաքանչյուր խոսող խոսքն ուղղում է միաժամանակ մի քանի լսողների.
  • ուսուցման կազմակերպման կոլեկտիվ ձև. սա մարդկանց  հաղորդակցումն է խմբով, երբ փոփոխվող կազմով զույգերի  հաղորդակցում է տեղի ունենում: Յուրաքանչյուրը ոք յուրաքանչյուրի հետ հերթով հաղորդակցվում է զույգի կազմում, և արդյունքում բոլորը  հաղորդակցվում են միմյանց հետ:

Ուսուցման կազմակերպման հասարակական-պատմական ձևերը

Վ. Կ. Դյաչենկոյի դիդակտիկայի մեջ այս հասկացությունը կարևորներից մեկն է: Հենց դա է օգնում հետևելու ուսուցման պատմական զարգացման ընթացքին և որոշելու նրա ապագան:

Ելակետային է այն դրույթը, որ ուսումնական գործընթացը ուսուցման կազմակերպման համակարգիչ բաղադրամասն է, և հետևաբար, ըստ ուսումնական գործընթացի կազմակերպական կառուցվածքի իրականացվում է ուսուցման այս կամ այն մեթոդը: Ինքը կազմակերպական կառուցվածքը որոշվում է ուսուցման կազմակերպման ընդհանուր ձևերի փոխազդեցություններով և փոխհարաբերություններով:

Այսպիսով առանձնացնում են ուսուցման հասարակական-պատմական հետևյալ ձևերը:

  • Ուսուցման անհատական եղանակ: Այս եղանակի դեպքում ուսումնական գործընթացի կազմակերպական կառուցվածքը կազմվում է ուսուցման անհատական և զույգային կազմակերպական ձևերից, և այս պարագայում զույգային ձևը առաջատար է: Մինչև միջին դարեր իշխողն այս եղանակն է եղել:
  • Ուսուցման խմբային ձև: Այս ձևի դեպքում ուսումնական գործընթացի կազմակերպական կառուցվածքում անհատական և զույգային ձևերի հետ արդեն առկա է նաև ուսուցման կազմակերպման խմբային ձևը: Ավելին, խմբային ձևը ուսումնական խմբային մեթոդի կառուցվածքի ամբողջության մեջ հանդես է գալիս որպես առաջատար, որպես համակարգող: Այս մեթոդը հաստատվել է միջին դարում և որպես հիմնական եղանակ տիրում է մինչև մեր օրերը: Ուսուցման խմբային եղանակի կոնկրետ դրսևորման հիմնական տարատեսակներն են դասարանային-դասային և դասախոսա-սեմինարային համակարգերը:
  • Ուսուցման կոլեկտիվ եղանակ: Այս եղանակի կազմակերպական կառուցվածքը կազմվում է ուսուցման կազմակերպման բոլոր չորս ձևերի` անհատական, զույգային, խմբային և կոլեկտիվ. ընդ որում առաջատարը, համակարգայինը կոլեկտիվ ձևն է:

Ուսուցման խմբային եղանակի օբյեկտիվ հակասությունների պարզաբանման իմաստը

Ըստ էության, Դյաչենկոն նկատել և ձևակերպել է շատ կարևոր օրինաչափություն` ուսուցման եղանակի յուրաքանչյուր հաջորդող կազմակերպման կառուցվածք նախորդից տարբերվում է նրանով, որ ուսուցման նոր ձևի մեջ առաջատար, համակարգող է դառնում:

Սակայն ուսուցման խմբային եղանակից կոլեկտիվին անցնելու անհրաժեշտության և պատմական անխուսափելիության հիմնավորման համար հարկ է լինում պարզաբանել ուսուցման խմբային ձևի օբյեկտիվ հակասությունները: Դրանք հետևյալն են.

  • հակասություն դաստիարակության վերջնական նպատակի և ուսուցման արդիական, նույն պահի, մշտական նպատակների միջև միջև.
  • հակասություն սովորողների հայեցողական գործընթացների գերակայության և ակտիվ-փոխակերպման գործընթացների շատ թույլ դրսևորումների միջև.
  • հակասություն սովորողների ունակությունների մեծ տարբերության և ուսուցման միասնական տեմպի միջև.
  • հակասություն դասավանդման անհատական բնույթի և դաստիարակության կոլեկտիվ բնության միջև.
  • հակասություն ուսումնական գործընթացում հաղորդակցման հիմնական կառուցվածքի և  սոցիալ-տնտեսական-արդյունաբերական գործընթացներում մարդկանց հաղորդակցման հիմնական կառուցվածքի  միջև.
  • հակասություն ուսուցման միալեզու հիմքի և հասարակական կյանքի բազմալեզու բնույթի միջև:

Ուսուցման կոլեկտիվ եղանակի սկզբունքների  որոշման նշանակությունը

Ուսուցման մի եղանակից մյուսի անցման` նկատված պատմական օրինաչափությունը դեռ հաջորդի անհապաղ և անպայման առաջացում չի նշանակում: Հարկ է լինում այն դեռ կառուցել` օբյեկտիվորեն անհրաժեշտ անցումային փուլի յուրահատուկ դժվարություններն ու խնդիրները հաղթահարել: Իսկ սուբյեկտիվ մոտեցումներից և հետաքրքրություններից խուսափելու համար պետք է եղել ձևակերպել ուսուցման կոլեկտիվ եղանակի  իրական սկզբունքները, որը և Դյաչենկոն անում է` ավելի ուշ դրանք անվանելով ուսուցման ամբողջական սկզբունքներ:  Դրանք են.

  • ուսուցման լրիվության սկզբունք,
  • գիտելիքի (տեղեկության) հաղորդման հրատապության և անընդհատության սկզբունք,
  • ընդհանուր գործընկերության և ընկերական փոխօգնության սկզբունք,
  • թեմաների (առաջադրանքների, գործառույթների) բազմազանության սկզբունք,
  • ըստ ունակությունների ուսուցման սկզբունք,
  • տարատարիքության և տարամակարդակության սկզբունք,
  • ուսումնական պարապմունքի յուրաքանչյուր մասնակցի գործունեության մանկավարժականացում,
  • ուսուցման գործընթացի միջազգայնացման կամ երկլեզվության և բազմալեզվության հիման վրա ուսուցման սկզբունք:

Մանկավարժական նոր տեխնոլոգիա ըստ Դյաչենկոյի

Փորձը միշտ էլ եղել է Դյաչենկոյի մասնագիտական գործունեության անբաժան մասը: Ըստ էության, իր ամբողջ դիդակտիկան նա ստեղծել է ոչ թե հանուն հետաքրքրաշարժ վերացական ընդհանրացումների, այլ հանուն կրթական նոր փորձի գիտականորեն հիմնավորված և նպատակաուղղված կառուցման: Եվ պատահական չէ, որ ունենալով բնագիտական մոտեցման ամուր նեցուկը և վերջացնելով ժամանակակից դիդակտիկայի հիմքերի կառուցման հետազոտությունը` Դյաչենկոն ուղղակի անցնում է կոլեկտիվ ուսուցման եղանակի ստեղծմանը: Ռիվինի մեթոդիկայի նշանակությունը բոլորովին չթերագնահատելով` նա ստեղծում է նոր մեթոդիկա: Այն կառուցված է գիտելիքների անընդհատ ու անհապաղ փոխանցման և Դյաչենկոյի կողմից կրթական նոր` իր իսկ կողմից մշակված և մի քանի հանրակրթական դպրոցներում իրականացվող տեխնոլոգիայի հիմքում դրված սկզբունքի հիման վրա: Այն փորձարկված է հենց իր կողմից մի շարք ընդհանուր ուսուցողական դպրոցներում:

Ուսուցման կոլեկտիվ եղանակի ձևավորման փորձը


Ուսուցման կոլեկտիվ եղանակի ձևավորման խնդիրներն ու դժվարությունները պայմանավորված են երկու կարևոր հանգամանքներով:

Առաջինը կապված է պաշտոնական գիտա-հետազոտական հաստատությունների, ուսումնա-մեթոդական կենտրոնների, ինչպես նաև մանկավարժական կադրեր պատրաստելուն ուղղված ինստիտուտների լիակատար բացակայության հետ (ինչն անընդհատ ցույց է տալիս Դյաչենկոն): Գոյություն ունեցող հնարավոր կառուցվածքները, կամա թե ակամա, գործում են ուսուցման իրեն սպառած խմբային եղանակը պահպանելու ուղղությամբ:

Երկրորդը կապված է հասարակական և մասնագիտական գիտակցության հետ: Մարդկանց մանկավարժական պատկերացումների մեջ այնքան ամուր են նստած դասարանա-դասային և դասախոսա-սեմինարային կազմակերպման ձևերը, որ այն ամենը, ինչ դուրս է այդ շրջանակներից, անխոս մերժվում է:

Սկզբունքորեն դա նորմալ է: Երբ խոսքը ոչ թե մասնավոր նորարարական հնարների կամ ռացիոնալիզատորական հայտնագործությունների, այլ ուսուցման գիտականորեն հիմնավորված հասարակական-պատմական եղանակի մասին է, ապա հասարակության գիտակցության ընդդիմությունն անխուսափելի է: Բայց, փառք Աստծո, կան էնտուզիաստներ… Այնուամենայնիվ վերջին երկու տասնամյակների բազմաթիվ փաստերը, մասնավորապես` «Ուսուցման կոլեկտիվ եղանակ» մասնագիտական ամսագրի հրապարակումը, բազմաթիվ գրքերի և հոդվածների լույսընծայումը, ուսուցման կոլեկտիվ եղանակի ձևավորման ռագիոնալ նորարարական համալիրների ստեղծումը, ամենամյա ամառային հավաքները, ուսուցման կոլեկտիվ եղանակի հարցերով մասնագիտացված գիտա-մեթոդական լաբորատորիաների և կաբինետների բացումը, զանազան գիտա-գործնական կոնֆերանսների պարբերական անցկացումը, ամենուրեք (այդ թվում` այն դպրոցներում, որտեղ տարատարիք խմբերով ուսուցում է կազմակերպվում) մանկավարժական հրապարակների հայտնվելը և, իհարկե, կոլեկտիվ ուսուցման գաղափարը կրողների բազմաքանակությունը վկայում են մեծ տեսաբանի  մանկավարժական հայացքների արդյոււնավետության և հեռանկարայնության մասին:

Թարգմանությունը` քոլեջի երկրորդ կուրսեցիների

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.