«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 31

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մարինե Մկրտչյան
«Երաժշտությունը կրտսեր դպրոցում»

Մեթոդական մշակումներ

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
«Գետի նման» գրքից

«Մատիտի մասին»


«Գիշերազգեստով ննջեցյալը»

Բաց եղիր սիրո առաջ
Մարդկային էության տարօրինակությունը
Տան նորոգումը
Զվարճասեր Նորման

Էռնեստ Հեմինգուեյ
«Ծերունին կամրջի մոտ»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Մանուկ Մկրտչյան
«Ժամանակակից դիդակտիկայի հիմունքները ըստ Վ. Կ. Դյաչենկոյի»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Բլեյան

Գրականություն և դպրոց. ահավասիկ Հանրապետությունն Արարատյան

«Աչքներս լույս. մենք նորից միասին ենք, տոնական մարմարյա սրահում
»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»

Մարկոս Ավրելիոս
«Ինքս ինձ հետ մենակ»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Արկադի Ավերչենկո
«Երեխաների մասին»

ԱՐՁԱԳԱՆՔ

Աշոտ Բլեյան
«Մեր ընկեր Հակոբը»

Աշոտ Տիգրանյան
«Գիտնականը մեր կողքին»


Մեր գործընկերոջ պայծառ հիշատակին

Մեր ընկեր Հակոբը

Հակոբ Հակոբյան գիտնական ֆիզիկոսը սրանից 32 տարի առաջ թողեց հետազոտական լաբորատորիան ու իրեն բնորոշ հաստատակամությամբ մտավ հանրակրթական դպրոց: 1988թ., երբ կազմավորվում էր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, շնորհակալ եմ, Հակոբն ընդունեց իմ առաջարկը և կարողացավ իրեն հարազատ թիվ 112 դպրոցից տեղափոխվել կրթահամալիր, ձևավորել բնագիտության և տեխնիկայի ուսումնական կենտրոնը` որպես ուսումնահետազոտական աշխատանքների դինամիկ փոխվող արդիականացնող միջավայր, տարատեսակ և տարատարիք սովորողների ամենագրավիչ անկյուններից մեկը, ինչպես մեր «Տիգրան Հայրապետյան» գրադարանը: Տաղանդավոր ուսուցիչ էր, իհարկե, ընկեր Հակոբը. նա բոլորիս ուսուցիչն էր, ոչ միայն որպես հետազոտող-վերապատրաստող ուսուցչի դասական տիպար, այլ նաև որպես մանկավարժություն ուսումնասիրող և իր մանկավարժությունը անդադրում, ծրագրված առաջ տանող եզակի անձ: Մեր ընկեր Հակոբը կա´մ պիտի սովորեցներ, կա՛մ սովորեր. այլ վիճակ չգիտեր: Ասենք` հանգիստ, ասենք` կենցաղ… Ահա ինչու սովորող երեխան նրա պարգևն էր, ու որպես սովորեցնող` իսկապես անհոգնել էր: Մենք տաղանդավոր ուսուցիչ կորցրինք: Մեր ընկեր Հակոբը ամենաջանասեր սովորողն էր. նույն անդադրությամբ սովորում էր` իր նույնքան տաղանդավոր մանկավարժ եղբորից` Գևորգ Հակոբյանից, կրթական այն միջավայրից, որ ձևավորում էինկրթահամալիրում տասնյակ օժտված ուսուցիչներ, ժամերով ինտերնետում կարդում էր, իսկ իր 10-րդ դասարանցի Վարդան Պետրոսյանը վերջին երկու տարում գործընկերն էր` միասին գրեցին հոդվածներ, ստուգատեսներին` ներկայացումներ պատրաստեցին. համակարգչային ծրագրեր ու էլ. գրատախտակ սովորեց Վարդանից: Ահա ինչու մեր Հակոբը չծերացող ուսուցչի տեսակ էր, և ինչքան անելիք թողեց այս անզանգ աշխատող ու աշխատանքը կյանք դարձրած ուսումնասիրողը…Սա այն դեպքը չէ, որ մարդ չունի իր անձնական կյանքը: Նախանձելի, հարգանքի արժանի ընտանիք` Սեդրակ և Արմեն որդիներով, աղջիկ Արփինեով ու Արփինեի ծնած զույգ թոռնուհիներով, Գոհար, Ազգուշ, Գևորգ եղբայր-քույրերով, մեծով պստիկով` մեծ ու առողջ ընտանիք: Ո՞վ կկարողանա Հակոբի գործը շարունակել. սա անփոխարինելի կորուստ է: Վերջին տարիներին մենք ունեինք միայն ծնունդներ` ծնունդ-երեխաներ, ծնունդ-սերմեր, տնկիներ, լաբորատորիաներ, գաղափարներ… Ի՞նչ, մա՞հ  էլ կա, ընկեր Հակոբ: Ինչքա՞ն հարցեր կիսատ մնացին, անգամ նորմալ չքննարկվեցին… Ոչ միայն ես, քո սովորողները, գործընկերները սկսել են մի զրույց քեզ հետ կայքով, ռադիոլուրով, խոսքուզրույցով: Սրանք նաև երախտագիտության հուզիչ դրսևորումներ են: Իմ ավագ եղբայր, ակնածանքը քո հանդեպ, աշխատանքով տարվածի մեր անուշադրությունը միմյանց` աշխատավորին, նրա հոգսին, ցավին, ներելի չէ: Կկարողնա՞նք ավելի ուշադիր լինել միմյանց հանդեպ: Հիմա ո՞նց անենք, եղբայր իմ, մարդ ումից ես միշտ ակնածել եմ: Ո՞նց ենք գլուխ հանելու քո անհաշիվ մշակումներից: Քո ստեղծած ուսումնական կենտրոնը չի կարող այլ անուն ունենալ, քան ընկեր Հակոբի անվան: Չի կարող մեր սովորողը չձգտել քո անվան մրցանակ ստանալու: Քո գործընկերները ի մի կբերեն քո թողած մշակումները. որպես ուսումնական ձեռնարկներ` նրանք կսկսեն գործածվել, տարածվել: Բոլորս ենք անցավոր, իհարկե: Դու անփոխարինելի ես, որպես ֆիզիկայի, բնագիտության ուսուցիչ, մեր մանկավարժության մշակ:
Բռավո՛, մեր ընկեր Հակոբ:    

Կրթահամալիրի տնօրեն` Աշոտ Բլեյան  

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.