ԴՊԻՐ12
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ
Ուսումնական բնագավառներ
Նունե Մովսիսյան
«Խոսքի մասերի ուսուցումը 4-րդ դասարանում»
Մեթոդական մշակումներ
Ն. Կոնոպլյովա
«Հրաշամանուկների ճակատագիրը: Դրա մասին մտածե՞լ եք»
Հետարքրքությո՞ւն, զվարճա՞նք, թե՞ պահանջմունք
Դեռահասներին ի՞նչ է տալիս «չաթը»
Ուսումնական նյութեր
Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
«Բերիի կանոնը»
Սեյմուր Բայջան
«Չորս ռոմանտիկ պատմվածք»
ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
Մասնավոր դպրոցի մոդել
Ամերիկայի այլընտրանքային դպրոցների միություն
«Դպրոցի փորձից, որը ղեկավարում է Ջերրի Մինցը»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ
Սելեստեն Ֆրենե
«Նոր ֆրանսիական դպրոց»
ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)
Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»
Տեսլայի հետազոտական մեթոդը
Մինչև երեքն եմ հաշվում: Երեխաներին արդյոք պատժել գիտե՞ք
ԱՐՁԱԳԱՆՔ
|
Մասնավոր դպրոցի մոդել
1992թ. –ից ԱՄՆ-ում գոյություն ունեն մասնավոր դպրոցներ: Նրանք, որպես կանոն, հանրային դպրոցների հիման վրա են առաջանում և կրթական ծառայություններ մատուցելու և իրենց հատկացված ռեսուրսներն ինքնուրույն տնօրինելու իրավունքի մասին պայմանագիր են կնքում տեղական իշխանությունների հետ: Մասնավոր դպրոցների ստեղծման նախաձեռնությունը կարող է բխել ուսուցիչներից, ծնողներից, կոմերցիոն կառույցներից: Երբ աշակերտը տեղափոխվում է մասնավոր դպրոց, պետական գումարը «հետևում է նրան»: Մոտավորապես 3-5 տարին մեկ պատասխանատու անձինք ստուգում են մասնավոր դպրոցների գործունեությունը և կարող են լուծել պայմանագիրը, եթե արդյունքը որոշակի չափանիշների չի համապատասխանում:
Գոյություն չունի տիպային մասնավոր դպրոց, նրանք բոլորն էլ տարբեր են. դա բխում է երկրի ազգային և տնտեսական բազմազանությունից: Որոշ դպրոցներ իրենց առավելությունը համարում են առաջադեմ տեխնոլոգիաների կիրառումը, մյուսները` ուսուցիչների և երեխաների միջև վստահելի ընկերական հարաբերությունների ստեղծումը: Որոշները հիմնական ծրագրերից և չափորոշիչներից կտրականապես հրաժարվում են, մյուսները դրանք պահպանում են: Որոշ դպրոցներ աշխատում են միայն նույն տարիքի երեխաների հետ, մյուսները՝ հակառակը, հրաժարվում են դասարանների բաժանելուց, հավաքում են տարատարիք խմբեր: Կան հեռավար դպրոցներ, որտեղ ուսուցումը կատարվում է համացանցի միջոցով: Բնական է, որ մոտեցումների նման տարբերությունն ստիպում է ֆինանսական, վարչական և մանկավարժական խնդիրները տարբեր կերպ արտահայտել պայմանագրում:
Կազմակերպիչները կարծում են, որ պայմանագրային հարաբերությունները դպրոցին հնարավորություն են ընձեռում արդյունավետ լուծելու հենց այն խնդիրները, որոնք հավաքանուն առավել կարևոր են թվում, իրենց տեսանկյունից լավագույն տեխնոլոգիաները կիրառել, չսահմանափակվել միօրինակ ծրագրերով: Պայմանագրի պայմանները, իրավիճակից կախված, ինչպես ծնողներին կրթական գործընթացի մեջ ընդգրկվելու հնարավորություն են տալիս, այնպես էլ սահմանափակում են նրանց ազդեցությունը:
Մասնավոր դպրոցները գնալով ավելի մեծ համբավ են ձեռք բերում: Օրինակ՝ Միչիգանյան մասնավոր դպրոցում մեկ տեղի համար 3-ից 4 մարդ է պայքարում: Ուսուցիչների ամերիկյան դաշնության նախագահ Ալբերտ Շենկերը, մասնավոր դպրոցներն անվանել է «ուսուցման լաբորատորիաներ», որոնց փորձից պետական ամբողջ կրթական համակարգը կարող է օգտվել:
Ի դեպ, որտեղ մասնավոր դպրոցներ կան, այնտեղ ավանդական պետական դպրոցները սկսում են այլ կերպ գործել, որպեսզի նրանցից հետ չմնան:
Թարգմանեցին մանկավարժական քոլեջի 1-ին կուրսի ուսանողները
|