ԴՊԻՐ12
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ
Ուսումնական բնագավառներ
Նունե Մովսիսյան
«Խոսքի մասերի ուսուցումը 4-րդ դասարանում»
Մեթոդական մշակումներ
Ն. Կոնոպլյովա
«Հրաշամանուկների ճակատագիրը: Դրա մասին մտածե՞լ եք»
Հետարքրքությո՞ւն, զվարճա՞նք, թե՞ պահանջմունք
Դեռահասներին ի՞նչ է տալիս «չաթը»
Ուսումնական նյութեր
Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
«Բերիի կանոնը»
Սեյմուր Բայջան
«Չորս ռոմանտիկ պատմվածք»
ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
Մասնավոր դպրոցի մոդել
Ամերիկայի այլընտրանքային դպրոցների միություն
«Դպրոցի փորձից, որը ղեկավարում է Ջերրի Մինցը»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ
Սելեստեն Ֆրենե
«Նոր ֆրանսիական դպրոց»
ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)
Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»
Տեսլայի հետազոտական մեթոդը
Մինչև երեքն եմ հաշվում: Երեխաներին արդյոք պատժել գիտե՞ք
ԱՐՁԱԳԱՆՔ
|
Հրապարակելով Ն. Մովսիսյանի՝ 4-րդ դասարանում խոսքի մասերի ուսուցման փորձը՝ ուզում ենք անդրադառնալ հանրակրթության՝ մայրենի լեզվի ուսուցմանն առնչվող հիմնախնդիրներին։
Ի՞նչ են տալիս քերականության, թեկուզ և գործնական, ուսուցման վարժությունները, եթե սովորողի՝ կարդալ-հասկանալու, պատմելու և ձևակերպելու խնդիրները՝ մայրենի լեզվի ուսուցման իսկական խնդիրները, ըստ հիմնական և ավագ դպրոցի մյուս ուսուցիչների, չեն լուծվում։
Իրենք՝ դասվարները և կրտսեր դպրոցում, միջին դպրոցի առաջին աստիճանում (5-6-րդ դասարաններ) մայրենի լեզու դասավանդողները ո՞րն են համարում իրենց առարկայի հիմնական խնդիրը և ի՞նչ են անում այդ ուղղությամբ, իրենց փորձից ի՞նչ են առաջարկում գործընկերներին։
Ո՞րն է 5-6-րդ դասարանում «Մայրենի լեզու» առարկայի նպատակը։ Քերականության ուսուցումն ինչպե՞ս է անդրադառնում սովորողի կրթական ընդհանուր ունակություններն ու հմտությունները զարգացնելու վրա։
Ինչո՞ւ են «առարկայական» ուսուցիչները բողոքում, որ միջին դպրոցում սովորողը չի կարողանում կարդալ, կարդացածը չի հասկանում։ Ո՞վ կամ ի՞նչն է այդ բողոքի հասցեատերը։ Ո՞ւմ խնդիրն է կարդալ սովորեցնելը։ [email protected] հասցեով խնդրում ենք արձագանքել։ Սուսան Մարկոսյան
Նունե Մովսիսյան
Խոսքի մասերի ուսուցումը 4-րդ դասարանում
Որպեսզի չորրորդ դասարանի սովորողները ավելի լավ պատկերացնեն քերականության այս կամ այն բաժինը կամ կանոնը, ուսումնական նյութը էլ ավելի հասանելի ու մատչելի դարձնելու համար շատ հաճախ կարիք է լինում դասապրոցեսը վերածելու խաղի, երբեմն էլ… նկարչության դասի: Այդպիսի մի դասի մասին էլ ուզում եմ պատմել:
Դասի սկզբում, իմ խնդրանքով, երեխաները նկարեցին այն ամենը, ինչ տեսան դասարանում: Հետո գրեցին, թե ինչ առարկա են նկարել:
Երկրորդ փուլում երեխաներին հանձնարարվեց գունավորել նկարները և մեկ բառով գրել, թե ինչպիսին է այն` ձևը, չափը, գույնը և այլն:
Երրորդ փուլում երեխաները պիտի կարողանային իրենց նկարած առարկաները գործողությունների մեջ դնել` բացել, փակել, կոտրել, գցել և այլն:
Ի դեպ, այս փուլում երեխաները առավել ակտիվ էին ու աշխույժ, որովհետև «ծնվում» էին շատ հետաքրքիր ու անսպասելի բառակապակցություններ` վազող ժամացույցը, քայլող գրիչը, թռչկոտող գիրքը և այլն: Հետո դրանք դարձան սուտասելուկների, բանաստեղծությունների, շարադրությունների վերնագրեր:
Վերջին փուլում երեխաները սկսեցին հաշվել, թե քանի առարկա են նկարել:
Դասի ավարտին, ամփոփման արդյունքում, պարզ դարձավ, որ երեխաները առանց որևէ էական դժվարության կարողանում են տարբերել առարկա, հատկանիշ, գործողություն և թիվ ցույց տվող բառերը:
Վերջում ավելացնեմ, որ օրերս անցկացրած ստուգման արդյունքները սպասվածից ավելին էին. տասնութ սովորողից տասնյոթը հավաքել էր առավելագույն միավոր:
|