«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ12

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Նունե Մովսիսյան
«Խոսքի մասերի ուսուցումը 4-րդ դասարանում»

Մեթոդական մշակումներ

Ն. Կոնոպլյովա
«Հրաշամանուկների ճակատագիրը: Դրա մասին մտածե՞լ եք»

Հետարքրքությո՞ւն, զվարճա՞նք, թե՞ պահանջմունք
Դեռահասներին ի՞նչ է տալիս «չաթը»

Ուսումնական նյութեր

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
«Բերիի կանոնը»

Սեյմուր Բայջան
«Չորս ռոմանտիկ պատմվածք»


ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Մասնավոր դպրոցի մոդել

Ամերիկայի այլընտրանքային դպրոցների միություն
«Դպրոցի փորձից, որը ղեկավարում է Ջերրի Մինցը»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Նոր ֆրանսիական դպրոց»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

Տեսլայի հետազոտական մեթոդը

Մինչև երեքն եմ հաշվում: Երեխաներին արդյոք պատժել գիտե՞ք

ԱՐՁԱԳԱՆՔ


Տեսլայի հետազոտական մեթոդը

Վերադառնանք 19-րդ դարի կեսերը, ավստրո-հունգարական Լիկե գավառի փոքրիկ Սմիլյան գյուղը: Այդտեղ 1856թ. հուլիսի 10-ին հայր Միլուտին Տեսլայի (սերբ ուղղափառ հոգևորական) և մայր Գեորգինայի (մականունը՝ Դյուկա, ծագումով հայտնի Մանդիչ ընտանիքից) ընտանիքում ծնվեց չորրորդ երեխան` Նիկոլան:

Մինչև ութ տարեկանը Տեսլան թույլ և անվճռական էր: Պարզապես ուժն ու համարձակությունը չէին բավարարում կոնկրետ ինչ-որ որոշում կայացնելու համար: Զգացմունքներն անընդհատ փոթորկում էին նրա մեջ, և փոքրիկ Տեսլան մշտապես երկու ծայրահեղությունների` հիացմունքի և տխրության միջև էր: Ցավի, մահվան, կրոնական վախի մասին մտքերը հետապնդում էին նրան: «Ինձ կեղեքում էին սնահավատ նախապաշարումները, ես չար ոգու, հսկա մարդակերի և խավարի այլ սատանայական հրեշների նկատմամբ մշտական սարսափի մեջ էի ապրում: Իսկ հետո հանկարծ կտրուկ շրջադարձ եղավ, և ամբողջ էությունս այլ հունով շարժվեց:

Այդ ժամանակ զարմանալի շատ հակումներ և սովորություններ էին զարգանում նրա մեջ, և դրանց մի մասն արտաքին ազդեցություններին կարելի է վերագրել, սակայն որոշ մասը շարունակում է չբացատրված մնալ: Այսպես, մարգարտի նայելիս նա սուր նոպայի նման ինչ-որ բան էր զգում, բյուրեղները, ինչպես նաև այլ սուր եզրերով և հարթ մակերևույթներով առարկաները նրան հիացմունք էին պատճառում: Դեղձը դողէրոցքի նոպա էր առաջացնում, տանը ամենաաննշան հարմարության ստեղծումը՝ ինչ էլ լիներ, նրա համար անտանելի անհարմարության պատճառ էր դառնում, ինչպես վաթսուն տարի անց նա գրում է. «Շատ զգայուն եմ նշված տհաճ ազդակների մի մասի նկատմամբ: Բավական է՝ թղթի ուղղանկյուն կտորները գցեմ հեղուկի մեջ, որ անմիջապես բերանումս տարօրինակ և տհաճ համ առաջանա» (1):

Ամենաշատը կարդալ էր սիրում, և քանի որ հայրը հրաշալի գրադարան ուներ, կարդալու նկատմամբ վաղ արթնացած կիրքը տղան այնտեղ էր հագեցնում: Սակայն դրան ընդդիմանում էր հայրը, որը կատաղում էր, երբ տղային բռնացնում էր գիշերային ընթերցանության ժամանակ: Նա պահում էր մոմերը՝ չցանկանալով, որ տղան փչացնի աչքերը: Բայց Տեսլան ճարպ էր հայթհայթում, պատրույգներ պատրաստում և բարակ ճարպե մոմեր թափելով՝ կարդում երբեմն մինչև լուսաբաց՝ նախօրոք բոլոր ճեղքերը և բանալու անցքը փակելով:

Տեսլայի ընտանիքը, հատկապես հայրը, նրան չէր թույլատրում Պոլիտեխնիկական ինստիտուտում սովորել. հայրը պահանջում էր, որ նա հոգևորական դառնա: Իր մեջ իր կոչումը (էլեկտրաինժեներ) խորապես զգալով՝ Տեսլան ծանր հիվանդացավ: Երբ հիվանդությունը հասավ ճգնաժամային վիճակի, և պարզ դարձավ, որ տղան կարող է և չապրել, հայրը տղայի ցանկությանը տեղի տվեց: Տղան կարծես հրաշքով մեկ-երկու օրում լրիվ ապաքինվեց և ամբողջությամբ խորասուզվեց հայտնագործական երևակայության մեջ: Մտավոր գերլարման պատճառով նա սկսեց տառապել տարօրինակ խանգարումից՝ «հայտնվում էին հստակ տեսիլքներ, որոնք երբեմն ուժեղ լուսային բռնկումներով էին ուղեկցվում, դա, կարելի է ասել, պարահոգեբանական մեծ հզորությամբ օժտված մարդկանց է հատուկ»…. «Լույսի ուժեղ բռնկումները ծածկում էին իրական մարմինների պատկերները և պարզապես փոխարինում էին իմ մտքերին: Այդ առարկաների և տեսարանների պատկերները իրականության հատկություն ունեին»: Տեսլան նշել է, որ այդ պատկերներն ինքը հստակ տարբերում էր երևակայական պատկերներից: Այն ժամանակ իր հետ կատարվածը բացատրելով՝ Տեսլան առանձնացնում էր հատկապես այն, որ ինչ տեսարանից ցերեկվա ընթացքում գրգռում էր իր նյարդերը, գիշերները հանկարծ հայտնվում էր ամենաիրական տեսքով և շարունակում էին պահպանվել նույնիսկ այն ժամանակ, երբ ինքը փորձում էր դրանք ձեռքերով հեռացնել: Որպեսզի «տարօրինակ իրական տեսիլքների» պատճառած տանջանքներից ազատվի, նա մտասևեռվում էր առօրյա կյանքի տեսարանների վրա:

«Ձգտելով ազատվել՝ այդ ձևով անընդհատ նոր տեսիլքներ էի փնտրում և շուտով սպառեցի տանը և շրջապատում եղած ծանոթ պատկերները: Այն բանից հետո, երբ բազմաթիվ անգամներ դիմել էի այդ մտքի վարժություններին՝ ձգտելով վանել իմ ուրվականներին, նկատեցի, որ «սովորական կյանքը» պարտություն է կրում. տեսիլքների իրական լինելը ավելի ու ավելի ստույգ էր դառնում: Այնուհետև բնազդաբար սկսեցի շրջել այն փոքրիկ աշխարհի սահմաններից դուրս, որտեղ ապրում էի, և նոր տեսարաններ սկսեցի տեսնել: Սկզբում դրանք բավականին մշուշոտ էին և ցրվում էին, երբ դրանց վրա կետրոնանալ էի փորձում, բայց շուտով հաջողվեց պահել: Նրանք ուժ ու պայծառություն էին ձեռք բերում և վերջապես նույնքան կոնկրետ դարձան, որքան որ իրական առարկաները: Շուտով նկատեցի, որ ամենալավը զգում եմ այն ժամանակ, երբ թուլանում եմ և թույլ եմ տալիս, որ երևակայությունս ինձ ավելի ու ավելի հեռու տանի: Մշտապես նոր տպավորություններ էին առաջանում, և այդպես իմ մտավոր ճամփորդություններն սկիզբ առան: Ամեն գիշեր, երբեմն նաև ցերեկները, երբ ինքս ինձ հետ միայնակ էի մնում, մեկնում էի նման ճամփորդությունների՝ անծանոթ տեղեր, քաղաքներ, երկրներ, այնտեղ ապրում էի, մարդկանց հանդիպում, ծանոթություններ հաստատում, ընկերություն անում, և որքան էլ որ դա անհավանական թվա, բայց փաստ է, որ նրանք բոլորն ինձ համար նույնքան թանկ էին, որքան իմ ընտանիքը, և այդ բոլոր ուրիշ աշխարհներն իրենց դրսևորումներով նույնքան վառ էին»:

Ի զարմանս իրեն, Տեսլան նկատեց, որ առանց փորձերի, մոդելների և գծագրերի կարիքն զգալու կարողանում է հստակ տեսանելի դարձնել իր հայտնագործությունները: Այսպես նա զարգացրեց ստեղծագործական մտահղացումների նյութականացման իր նոր մեթոդը: Տեսլան շատ հստակ տարբերում էր գաղափարները, որոնք որպես միտք շարվում էին տեսիլքների շնորհիվ, և նրանք, որոնք ծագում էին հիպերբոլայի (չափազանցության) միջոցով:

«Պահը, երբ որևէ մեկը նախագծում է իր պատկերացրած սարքը, կապված է խակ գաղափարից գործնականին անցնելու խնդրի հետ: Այդ պատճառով, այս եղանակով արված ցանկացած հայտնագործությանը պակասում են առանձին մասեր, և այն ամբողջական (կատարյալ) չէ»Č

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.