«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ12

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Նունե Մովսիսյան
«Խոսքի մասերի ուսուցումը 4-րդ դասարանում»

Մեթոդական մշակումներ

Ն. Կոնոպլյովա
«Հրաշամանուկների ճակատագիրը: Դրա մասին մտածե՞լ եք»

Հետարքրքությո՞ւն, զվարճա՞նք, թե՞ պահանջմունք
Դեռահասներին ի՞նչ է տալիս «չաթը»

Ուսումնական նյութեր

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
«Բերիի կանոնը»

Սեյմուր Բայջան
«Չորս ռոմանտիկ պատմվածք»


ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Մասնավոր դպրոցի մոդել

Ամերիկայի այլընտրանքային դպրոցների միություն
«Դպրոցի փորձից, որը ղեկավարում է Ջերրի Մինցը»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Նոր ֆրանսիական դպրոց»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

Տեսլայի հետազոտական մեթոդը

Մինչև երեքն եմ հաշվում: Երեխաներին արդյոք պատժել գիտե՞ք

ԱՐՁԱԳԱՆՔ


Դմիտրի Լիխաչյով

ՆԱՄԱԿՆԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ

13-14-րդ նամակներ

Տասնհինգերորդ նամակ
Նախանձի մասին

Երբ ծանրամարտիկը համաշխարհային ռեկորդ է սահմանում, նրան նախանձո՞ւմ եք: Իսկ մարմնամարզուհո՞ւն: Իսկ եթե ռեկորդակիրը ջրացատկո՞րդ է:

Սկսեք թվարկել այն ամենը, ինչ գիտեք, և ինչին կարելի է նախանձել. կնկատեք, որ ինչքան մոտ է ձեր աշխատանքին, մասնագիտությանը, կյանքին, այնքան զգալի է նախանձի մոտիկությունը: Մանկական խաղի նման է շատ՝ ցուրտ է, մի քիչ տաք է, ավելի տաք է, կվառվես:
Կապված աչքերով վերջին քայլում գտնում եք ուրիշի թաքցրած առարկան: Հենց այդպես էլ նախանձն է: Ինչքան ուրիշի հաջողությունը ձեր մասնագիտությանը, ձեր հետաքրքրություններին մոտ է, այնքան մեծանում է նախանձի այրող վտանգը:

Սարսափելի զգացողություն է, որից առաջին հերթին հենց նախանձողն է տուժում:

Հիմա կհասկանաք, թե նախանձի այդ հիվանդագին զգացողությունից ինչպե´ս ազատվեք. ձեր մեջ սեփական անհատական հակումները, ձեզ շրջապատող աշխարհում ձեր անձնական անկրկնելիությունը զարգացրեք, ինքներդ դուք եղեք, և երբեք չեք նախանձի:  Նախանձը նախ և առաջ այնտեղ է ծավալվում, որտեղ ինքներդ ձեզ օտար եք:  Նախանձը նախ և առաջ այնտեղ է զարգանում, որտեղ դուք ձեզ մյուսներից չեք տարբերում: Նախանձում եք, որեմն դեռ ձեզ չեք գտել:

Տասնվեցերորդ նամակ
Ագահության մասին

«Ագահություն» բառի բառարանային սահմանումներն ինձ չեն բավարարում: «Ինչ-որ բանի չափազանց մեծ, անկուշտ ցանկությունը բավարարելու ձգտում» կամ «կծծիություն, շահամոլություն» (սա ռուսաց լեզվի լավագույն բառարաններից մեկից է` քառահատորից, որի առաջին հատորը 1957թ. է լույս տեսել): Քառահատոր բառարանի այս սահմանումը սկզբունքորեն ճիշտ է, բայց չի փոխանցում զզվանքի այն զգացումը, որն ինձ համակում է, երբ հանդիպում եմ մարդու ագահության դրսևորմանը:   Ագահությունը սեփական արժանապատվությունը մոռանալն է, նյութական հետաքրքրությունները սեփական անձից վեր դասելու փորձ, հոգեկան շեղվածություն, միտքը չափազանց սահմանափակող սարսափելի ուղղվածություն, մտքի մթագնում, խեղճություն, հիվանդագին հայացք աշխարհին, իր և ուրիշների նկատմամբ մաղձոտություն, ընկերության մոռացություն:  Ագահությունը մարդու մեջ նույնիսկ ծիծաղելի չէ, նվաստացուցիչ է: Այն թշնամական է սեփական անձի և շրջապատի նկատմամբ: Խելամիտ խնայողությունն այլ բան է. ագահությունը դրա այլասերումն է, հիվանդությունը: Խնայողությանը միտքը տիրում է, իսկ ագահությունը զավթում է միտքը:

Տասնյոթերորդ նամակ
Արժանապատվորեն վիճել կարողանալու մասին

Կյանքում վիճելու, հակաճառելու, ուրիշների կարծիքը հերքելու, չհամաձայնելու առիթ շատ է լինում:

Մարդն իր դաստիարակվածությունն ամենաշատը ցուցաբերում է, երբ բանավիճում, վիճում, իր սկզբունքներն է պաշտպանում: 

Վեճի ժամանակ անմիջապես բացահայտվում են մարդու մտավորականությունը, մտքի տրամաբանականությունը, քաղաքավարությունը, ուրշներին հարգելու կարողությունը և … ինքնահարգանքը:

Եթե վեճի ընթացքում մարդ ավելի շատ ոչ թե ճշմարտության, այլ հակառակորդի նկատմամբ հաղթանակ տանելու մասին է մտածում, հակառակորդին լսել չի կարողանում, ձգտում է նրանից ավելի բարձր գոռալ, մեղադրանքներով վախեցնել, ապա այդ մարդը դատարկ մարդ է, և նրա վեճն էլ դատարկ է: 

Իսկ խելացի և քաղաքավարի մարդը վեճն ինչպե՞ս է վարում:

Ամենից առաջ նա ուշադիր լսում է իր հակառակորդին` այն մարդուն, ով իր կարծիքի հետ համաձայն չէ: Ավելին, եթե հակառակորդի դիրքորոշման մեջ ինչ-որ բան իրեն հասկանալի չէ, լրացուցիչ հարցեր է տալիս: Եվ հետո, եթե նույնիսկ հակառակորդի բոլոր պնդումները հասկանալի են, նա ընտրում է այդ պնդումների ամենաթույլ կետերը և ճշտում, թե հակառակորդը հենց դա՞ նկատի ունի:

Հակառակորդին ուշադիր լսելով և լրացուցիչ հարցեր տալով՝ վիճողը երեք նպատակի է հասնում. 1) հակառակորդը չի կարող առարկել, որ իրեն «ճիշտ չեն հասկացել», կամ ինքը «դա չէր պնդում », 2) հակառակորդի կարծիքի նկատմամբ իր ուշադիր վերաբերմունքով վեճին հետևողների համակրանքն է վաստակում, 3) իր հակառակորդին լսելով և հարցեր տալով՝ ժամանակ է շահում, որպեսզի ավելի լավ կշռադատի իր փաստարկները (իսկ դա պակաս կարևոր չէ), ճշգրտի իր դիրքորոշումը վեճի ժամանակ:

Հետագայում, առարկելիս, վեճի անթույլատրելի հնարքներին երբեք չի կարելի դիմել, և պետք է պահապանել հետևյալ կանոնները՝ 1)առարկել, բայց չմեղադրել, 2)  «սիրտը չկարդալ», հակառակորդի համոզմունքների շարժառիթների մեջ թափանցել չփորձել («դուք այս տեսակետն եք պաշտպանում, որովհետև այն ձեզ համար շահեկան է», «այդպես եք խոսում, որովհետև ինքներդ այդպիսին եք» և այլն), 3) վեճի թեմայից չշեղվել. վեճը մինչև վերջ հասցնել պետք է կարողանալ, այսինքն՝ կա´մ հակառակորդի թեզը հերքել, կա´մ ընդունել, որ հակառակորդն է ճիշտ:
Իմ վերջին պնդման մասին ուզում եմ հատուկ խոսել:

Եթե հեց սկզբից վեճը քաղաքավարի և հանգիստ եք վարում, առանց գոռոզության, ապա դրանով ապահովում եք արժանապատվորեն հանգիստ նահանջ:

Հիշեք, վեճի ժամանակ ավելի սիրուն բան չկա, քան անհրաժեշտության դեպքում հակառակորդի մասնակի կամ լրիվ ճիշտ լինելը հանգիստ ընդունելը: Դրանով շրջապատի հարգանքն եք շահում: Դրանով կարծես զիջելու կոչ եք անում հակառակորդին, ստիպում մեղմել իր դիրքորոշման ծայրահեղությունները:

Իհարկե, միայն այն դեպքում կարելի է հակառակորդի ճիշտ լինելն ընդունել, եթե հարցը ձեր ընդհանուր համոզմունքներին, ձեր բարոյական սկզբունքներին չի վերաբերում (դրանք միշտ պետք է ամենաբարձրը լինեն):

Մարդը պիտի հողմացույց չլինի, միայն նրան դուր գալու համար կամ, Աստված չանի, վախից, կարիերիստական մղումներից ելնելով և այլն, հակառակորդին չպետք է զիջի:

Արժանապատվորեն զիջել այն հարցում, որը ձեր ընդհանուր համոզմունքներից (հուսով եմ, բարձր) հրաժարվել չի ստիպում, կամ արժանապատվորեն ընդունել հաղթանակը, առանց պարտվողին չարախնդելու, առանց հաղթանակ տոնելու, առանց հակառակորդի ինքնասիրությունը վիրավորելու. սա ինչքա՛ն գեղեցիկ է:

Մտավոր ամենամեծ հաճույքներից մեկն այն է, որ խելացի և հմուտ վիճողների վարած վեճի ես հետևում:

Վեճի մեջ ավելի հիմար բան չկա, քան առանց փաստարկների վիճելը: Հիշեք Գոգոլի «Մեռած հոգիներում» երկու տիկինների զրույցը.
- Սիրելիս, սա խայտաբղետ է:
- Ախ, չէ, խայտաբղետ չէ:
- Վա՛յ, խ այտաբղետ է:

Երբ վիճողը փաստարկներ չունի, ուղղակի «կարծիքներ» են հայտնվում:

18-19-րդ նամակներ

Թարգմանեց Գևորգ Հակոբյանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.