«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ12

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Նունե Մովսիսյան
«Խոսքի մասերի ուսուցումը 4-րդ դասարանում»

Մեթոդական մշակումներ

Ն. Կոնոպլյովա
«Հրաշամանուկների ճակատագիրը: Դրա մասին մտածե՞լ եք»

Հետարքրքությո՞ւն, զվարճա՞նք, թե՞ պահանջմունք
Դեռահասներին ի՞նչ է տալիս «չաթը»

Ուսումնական նյութեր

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
«Բերիի կանոնը»

Սեյմուր Բայջան
«Չորս ռոմանտիկ պատմվածք»


ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Մասնավոր դպրոցի մոդել

Ամերիկայի այլընտրանքային դպրոցների միություն
«Դպրոցի փորձից, որը ղեկավարում է Ջերրի Մինցը»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Նոր ֆրանսիական դպրոց»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

Տեսլայի հետազոտական մեթոդը

Մինչև երեքն եմ հաշվում: Երեխաներին արդյոք պատժել գիտե՞ք

ԱՐՁԱԳԱՆՔ


Հետարքրքությո՞ւն, զվարճա՞նք, թե՞ պահանջմունք
Դեռահասներին ի՞նչ է տալիս «չաթը»

Այսօր արդեն անհնար է պատկերացնել ժամանակակից կրթությունն առանց համակարգչի. նույնիսկ նախադպրոցական տարիքի երեխաները հրապուրվում են համակարգչային խաղերով, իսկ դեռահասներին գրավում են ինտերնետային ծանոթությունները, նամակագրական կապերը կամ, այլ կերպ ասած, «չաթը»: Ինչո՞վ է պայմանվորված…

Դեռահասության փուլում սկսում են ձևավորվել համեմատաբար կայուն հետարքրքրություններ, հիմնականում դեռահասին գրավում է այն, ինչ նոր է, վառ գույներով, հետարքրքրաշարժ է, շոյում է ուշադրությունը: Սակայն այս փուլի հետարքրքրությունները ոչ այնքան առարկաների, երևույթների արտաքին տեսքով պայմանավորված են ձևավորվում, որքան կայուն ներքին պահանջմունքներով: Վերջիններս լինում են տարբեր. օրինակ` ավելին իմանալ, բավարարել հետաքրքրասիրությունը կամ շփման պահանջը, հասակակիցների մոտ սեփական վարկը բարձրացնել, իր անձի նկատմամբ ուշադրություն գրավել, իր ինքնագնահատականն ավելի կայուն դարձնել, անել այն, ինչ իրեն տհաճություն չի պատճառում, չի ձանձրացնում: Տարբեր պահանջմունքներ արտահայտվում են տարբեր զվարճանքների միջոցով, որոնք կարելի է պայմանականորեն բաժանել մի քանի խմբի.

  • ինտելեկտուալ-գեղագիտական՝ կապված գիտության, արվեստի, արհեստի այս կամ այն ոլորտում առկա խորը հետարքրքրությունների հետ.
  • մարմնական՝ կապված ֆիզիկական կամ արտաքին ինքնակատարելագործման հետ, օրինակ` սպորտի տարբեր ակումբների պարապմունքների հաճախելը և այլն.
  • էգոցենտրիկ («եսի» վրա կենտրոնացածություն), որի հիմնական նպատակն ուշադրությունը սեփական անձի վրա կենտրոնացնելն է.
  • ինֆորմացիոն, որն ուղեկցվում է տարբեր տեսակի տեղեկություններ ստանալու ցանկություններով.
  • շփվողական, որի հիմնական նպատակը շփվելն է, մասնավորապես ինտերնետի միջոցով նոր կապերի, ծանոթությունների հաստատումը: Շփման այս տեսակը կարող է տարբեր նպատակներ ունենալ՝ սկսած ուղղակի շաղակրատանքից մինչև լուրջ հարաբերությունների հաստատումը

Ըստ էության դեռահասների բոլոր հետարքրքրություններն ու զվարճանքները դրսևորվում են հասակակիցների հետ շփման պահանջմունքի հիման վրա: Ընդհանուր հետարքրքրությունները տալիս են միմյանց հետ հանդիպելու, զրուցելու, իրար ապրումակցելու և հասկանալու հնարավորություն:

«Եթե դեռահասն սկսում է ինչ-որ բանով զբաղվել, նրան մեղադրում են դրա վրա կենտրոնանալու համար, իսկ եթե չի զբաղվում որևէ կոնկրետ գործունեությամբ, ապա նրան մեղադրում են անտարբերության ու պասիվության համար: Երբ դեռահասների զվարճանքները դառնում են փոփոխական ու կարճատև, նրան մեղադրում են, թե թեթևամիտ է, երևույթներին մոտենում է մակերեսային, իսկ եթե դեռահասի հետարքրքրություններն ու զվարճանքները խորն են, կայուն ու չեն համընկնում ծնողների պատկերացումների հետ, ապա ջանում են դրանից շեղել, կտրել»: Ի.Ս. Կոն, «Վաղ պատանեկության հոգեբանություն», Մ. 1989թ.

Սկզբունքորեն ամեն մի զվարճանք կարող է ազդել դեռահասի զարգացման վրա ինչպես դրական, այնպես էլ բացասական առումով. պետք է հաշվի առնել, թե ինչ զվարճանք է, ինչպես է դրան վերաբերում դեռահասը:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի վարժարանում հոգեբանի անցկացրած դիտարկումները, դեռահասների հետ անհատական զրույցները ցույց են տալիս, որ մեր դեռահասները նույնպես շատ կարևորում են ինտերնետային ծանոթությունները, որոնք հասակակիցների հետ շփվելու, հաղորդակցվելու հնարավորություն են տալիս: Գրավոր խոսքի ժամանակ մարդը հոգեբանական տեսանկյունից ավելի անկաշկանդ է, ազատ, որոշ դեռահասներ, որոնց բնորոշ է թերարժեքության բարդույթը, ցածր ինքնագնահատականը, մի շարք այլ էմոցիոնալ բարդույթներ, ձերբազատվում կամ մասամբ հաղթահարում են իրենց հոգեբանական խնդիրները հենց այս տեսակի շփման միջոցով:

Վերջերս ժամանակակից հոգեբանական գրքերում (մասնավորապես Практическая психология для подросков и родителей, Питер 2008г.) նշվում է մի նոր տերմին՝ «համակարգչային կախվածություն», որը ներկայացվում է որպես այնպիսի հոգեվիճակ, որի ժամանակ մարդն զգում է անբաժանելի ձգողականություն համակարգչի նկատմամբ, պատրաստ է իր ազատ ժամանակն անցկացնել համակարգչի առջև՝ նույնիսկ անտեսելով հանգստի, քնի, սննդի պահանջմունքները:

Փաստորեն, ինտերնետային «չաթն» օգնում է հաղթահարել մի շարք հոգեբանական խնդիրներ (միայնության զգացում, ցածր ինքնագնահատական և այլն), այն տալիս է հասակակիցների հետ շփման մեծ հնարավորություն, որը մենք` արդեն մեծերս մեր դեռահասության փուլում ցավոք սրտի չենք ունեցել:

Երեխայի զարգացման ծառայությունների կենտրոն,
հոգեբան Գոհար Բադալյան

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.