ԴՊԻՐ12
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ
Ուսումնական բնագավառներ
Նունե Մովսիսյան
«Խոսքի մասերի ուսուցումը 4-րդ դասարանում»
Մեթոդական մշակումներ
Ն. Կոնոպլյովա
«Հրաշամանուկների ճակատագիրը: Դրա մասին մտածե՞լ եք»
Հետարքրքությո՞ւն, զվարճա՞նք, թե՞ պահանջմունք
Դեռահասներին ի՞նչ է տալիս «չաթը»
Ուսումնական նյութեր
Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
«Բերիի կանոնը»
Սեյմուր Բայջան
«Չորս ռոմանտիկ պատմվածք»
ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
Մասնավոր դպրոցի մոդել
Ամերիկայի այլընտրանքային դպրոցների միություն
«Դպրոցի փորձից, որը ղեկավարում է Ջերրի Մինցը»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ
Սելեստեն Ֆրենե
«Նոր ֆրանսիական դպրոց»
ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)
Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»
Տեսլայի հետազոտական մեթոդը
Մինչև երեքն եմ հաշվում: Երեխաներին արդյոք պատժել գիտե՞ք
ԱՐՁԱԳԱՆՔ
|
Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
Բերիի կանոնը
Սկիզբը
Առաջարկություն եղավ այդ օրենքը կիրառել 19-ից մեծ թվերի համար: Սովորողներն աշխատում էին զույգերով: Յուրաքանչյուր զույգ փորձում էր տասը թիվ: Աշխատանքի արդյունքում ստացվեց, որ յուրաքանչյուր թվի համար առաջին կամ երկրորդ քայլում ստացվում էր վերևում բերված շրջանագծի վրա գտնվող որևէ թիվ, և գալիս էինք առաջին մասում ներկայացված վիճակին: Այդ աշխատանքի արդյունքում 19-ից մեծ երկնիշ թվերը բաժանվեցին խմբերի ըստ նրա, թե շրջանագծի վրա գրված ո´ր թվին են համապատասխանում: Ստացվեց այսպիսի աղյուսակ.
շրջանագծի վրա գրված թիվը |
Դրան համապատասխանող թվերը |
1 |
|
2 |
20; 29; 48; 67; 86; |
3 |
30; |
4 |
21; 39; 40; 58; 77; 96 |
5 |
31; 50; |
6 |
22; 41; 49; 60; 68; 87; |
7 |
32; 51; 70; |
8 |
23; 42; 59; 61; 78; 80; 97 |
9 |
33; 52; 71; 90; |
10 |
24; 43; 62; 69; 81; 88; |
11 |
34; 53; 72; 91; |
12 |
25; 44; 63; 79; 82; 98 |
13 |
35; 54; 73; 92 |
14 |
26; 45; 64; 83; 89; |
15 |
36; 55; 74; 93; |
16 |
27; 46; 65; 84; 99 |
17 |
37; 56; 75; 94; |
18 |
28; 47; 66; 85; |
19 |
38; 57; 76; 95 |
Խորհուրդ ենք տալիս, որ երկնիշ թվերի ստացված խմբերին ուշադիր նայեք և փորձեք գտնել օրինաչափություններ, դրանցից շեղումներ և այդ շեղումների հնարավոր բացատրություններ:
Քննարկեցինք առաջադրանքի զարգացման տարբերակներ: Առաջարկվեց նմանատիպ նոր օրենք սահմանել: Եղավ երկու առաջարկ.
- թվի տասնավորը բազմապատկել երկուսով և ստացվածին գումարել միավորը,
- թվի միավորը բազմապատկել 2-ից տարբեր ամբողջ թվով ու գումարել միավորը:
Մենք որոշեցինք գնալ երկրորդ ճանապարհով: Որոշվեց տրված թվից նոր թիվ ստանալու համար կիրառել հետևյալ կանոնը. 28-ից փոքր բնական թվի միավորը բազմապատկում ենք 3-ով և ստացվածին գումարում ենք տասնավորը:
Առաջարկում ենք փորձել այս տարբերակը:
Սպասում ենք արձագանքի:
Շարունակությունը
|