ԴՊԻՐ12
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ
Ուսումնական բնագավառներ
Նունե Մովսիսյան
«Խոսքի մասերի ուսուցումը 4-րդ դասարանում»
Մեթոդական մշակումներ
Ն. Կոնոպլյովա
«Հրաշամանուկների ճակատագիրը: Դրա մասին մտածե՞լ եք»
Հետարքրքությո՞ւն, զվարճա՞նք, թե՞ պահանջմունք
Դեռահասներին ի՞նչ է տալիս «չաթը»
Ուսումնական նյութեր
Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
«Բերիի կանոնը»
Սեյմուր Բայջան
«Չորս ռոմանտիկ պատմվածք»
ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
Մասնավոր դպրոցի մոդել
Ամերիկայի այլընտրանքային դպրոցների միություն
«Դպրոցի փորձից, որը ղեկավարում է Ջերրի Մինցը»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ
Սելեստեն Ֆրենե
«Նոր ֆրանսիական դպրոց»
ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)
Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»
Տեսլայի հետազոտական մեթոդը
Մինչև երեքն եմ հաշվում: Երեխաներին արդյոք պատժել գիտե՞ք
ԱՐՁԱԳԱՆՔ
|
Ամերիկայի այլընտրանքային դպրոցների միություն
Կրթության ժողովրդավարական արարողությունները՝ ժողովի անցկացում
Դպրոցի փորձից, որը ղեկավարում է Ջերրի Մինցը
Ամբողջ հավաքանիի կամ առանձին շահագրգիռ անձանց ժողովը Ջերրիի ղեկավարած դպրոցի ամենօրյա և ամենակարևոր իրադարձություններից է: Ոչ մեկից թույլտվություն չհարցնելով, ոչ մեկի հետ չխորհրդակցելով՝ ժողով կարող է հրավիրել ով ասես` ուսուցիչը, երեխան: Ընդամենը պետք է ժողովի հատուկ զանգը հնչեցնել: Զանգը տարածվում է ամբողջ դպրոցով, և դա լսելով՝ մարդիկ շտապում են դահլիճ, որտեղ նախաձեռնողը ներկայացնում է շտապ ժողով հրավիրելու պատճառը: Եթե հանկարծ, Աստված չանի, պարզվի, որ դա ինչ-որ մեկի հիմար կատակն է, ինչ-որ մեկը զանգել է ձանձրույթից կամ հետաքրքրությունից, հավաքը, միևնույն է, կկայանա: Միայն դրա թեման կդառնա կատակասերի վարքի քննարկումը: Ճիշտ է, վերջին քսան տարում զանգի հետ ոչ ոք չի կատակել:
Դպրոցի մթնոլորտի ժողովրդավարացման հետ այդ ժողովները մի մեծ արդյունք էլ են ունենում՝ աշակերտների խոսքի զարգացումը, նրանց բառապաշարի հարստացումը:
Ամիսներով նրանք ուշադիր լսում են յուրաքանչյուրին, որպեսզի հասկանան, թե ինչ է նա ուզում ասել, և իրենք ընտրում են բառեր, որպեսզի իրենց հասկանան, աջակցեն: Նույնիսկ փոքրերը կես տարուց հետո սկսում են գեղեցիկ և համոզիչ արտահայտվել և ոչ միայն ժողովներին, այլ նաև դպրոցի բակում, դասարանում: Երկար տարիների ընթացքում նման միջոցառումների որոշ օրինաչափություններն ակնհայտ են դարձել, ձևակերպվել են չգրված կանոններ:
1. Հավաքը վարելն ավելի շուտ արվեստ է, քան գիտություն, ինչ-որ շատ փխրուն, ցանկացած կեղծիքից վայրկենապես անհետացող մի բան, որը միայն անկեղծ հարգանքով և կանոնները պահպանելով պետք է պահել: Եթե երեխաները կասկածեն, որ կատարվողի նկատմամբ պատասխանատվությունը հենց իրենց վրա է դրված, նրանք ակնթարթորեն կկորցնեն հավաքի հանդեպ հետաքրքրությունը:
2. Բոլոր կարևոր որոշումները (գույքի ձեռքբերում, նորոգում, ծախսերի նախահաշիվ) միայն ընդհանուր ժողովում են ընդունվում, որտեղ աշակերտները բնականաբար շատ են ուսուցիչներից: Ուսուցիչներն ամեն շաբաթ հավաքվում են առանձին խորհրդակցության, բայց մեծահասակների ժողովները իշխանություն չունեն:
3. Դպրոցի ղեկավարն ուղղակի պարտավոր է ընդհանուր հավաքին գալ առանց որոշման նախագծի, որին կցանկանար հանգեցնել բոլորին:
4. Ժողովները կարող են ժամեր տևել, որքան կրքերը եռան: Չէ՞ որ ամբողջ դպրոցի կյանքը քվեարկության արդյունքից է կախված: Խստորեն որոշված ժամանակով ժողով, ասենք՝ ամեն ուրբաթ՝ երեքից չորսը, հազվադեպ է իսկապես կենդանի և ժողովրդավարական լինում: Եթե իսկապես պարզաբանում ենք այն ամենը, ինչ պատահել է շաբաթվա ընթացքում կամ պետք է կատարվի ապագայում, մեզ չի հերիքի ո´չ մեկ ժամը, ո´չ երկու: Ծայրահեղ լարված պահերին լինում են երկու և նույնիսկ երեք օր տևող ժողովներ: Իհարկե, այդպիսի ժողովները կազմում են ընդհանուր թվի տասը տոկոսից ոչ ավելին:
5. Ընդհանուր ժողովի բոլոր որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Յուրաքանչյուր որոշման կատարումը հանձնարարվում է կամավորների մի խմբի (կամ ընտրված մարդկանց), որտեղ նորից երեխաներն ավելի շատ են մեծերից: Խումբն աշխատանքի արդյունքների մասին պայմանավորված ժամկետում անպայման զեկուցում է ժողովին:
Ժողովրդավարությունը պահպանվում է ոչ միայն ընդհանուր քվեարկությամբ: Որոշում կայացվում է, եթե եղել է հետաքրքրված անձանց կամ առանձին խմբերի համաձայնությունը: Դրա համար ժողովում խոսք է տրվում յուրաքանչյուրին, որպեսզի բոլոր տեսակետերնարտահայտվեն, բոլոր հնարավոր տարբերակները լսվեն:
6. Փոքրամասնության կանոնը. քննարկումը միշտ սկսում են հենց նրանցից, ում հիմնական մասը չի պաշտպանում: Հնարավոր է՝ հրապարակայնորեն փաստարկված ելույթը մյուսներին ստիպի փոխել իրենց կարծիքը: Այսպես երեխաները սովորում են պաշտպանել իրենց իրավունքները, հետաքրքրությունները` չվախենալով մեծամասնությանը հակառակ գնալուց:
7. Ցանկացած ժողովի պետք է նախագահ: Դա հերթով գործ է, ժամանակ առ ժամանակ այդ դերը կատարում է դպրոցի յուրաքանչյուր քաղաքացի` և´ երեխաները, և´ չափահասները: Օրակարգից և անձնական հետաքրքրվածությունից կախված՝ այս կամ այն մարդիկ հայտնում են ժողովը վարելու իրենց ցանկությունը:
8. Հավաքը չի սկսվում առանց կամավոր քարտուղարի, որը գրանցում է ամբողջ օրակարգը և բոլոր որոշումները հատուկ տետրում: Դրանով կարելի է վերականգնել մեր կյանքի յուրաքանչյուր օրը:
9. Ժողովը սկսվում է նրանից, որ նախագահը հրապարակում է օրակարգը (շաբաթվա ընթացքում թերթիկի վրա ժողովի հարցեր գրում են բոլոր ցանկացողները), հարցնում է, թե ով լրացում ունի: Երբեմն հաջողվում է միանգամից քվեարկել ողջ ցուցակը, բայց լինում է, որ մեկ ժամ վիճում են այս կամ այն դեպքը օրակարգ մտցնելու մասին:
10. Համարյա յուրաքանչյուր ժողովի պարտադիր հարցը «կանգառ» օրենքի խախտումն է: Դեռ անհիշելի ժամանակներից դպրոցում ընդունվել է այդ օրենքը, որպեսզի վեճից, իրար չհասկանալուց առաջացող վիրավորանքից, իրեն ուրիշի տեղը դնել չկարողանալուց խուսափեն: Տղան կատակում է, կռվում, իսկ խաղընկերը լրջորեն զայրանում է: Նա, ում դուր չի գալիս կատարվողը, պետք է բարձր և հստակ արտասանի «կա´նգ առ»:Եվ բացատրի, թե որ գործողությունը պետք է դադարեցնել.
- Հերիք է թևս քաշես:
- Հերիք է ինձ «չաղ» ասես:
Եթե «կանգառից» հետո վիրավորողը չհանգստացավ, դա արդեն իսկական պատերազմ է, խոսքակռիվ, դա կքննարկի ժողովը: Եվ առաջին հարցը, որ այնտեղ տալիս են՝
- Դու ասացի՞ր «կա´նգ առ»:
- Իսկ դու լսեցի՞ր «կանգառը»:
Արձանագրելով այդ կարևորագույն օրենքի խախտումը`ժողովը սովորաբար ընտրում է երկու որոշումներից մեկը`հայտարարել նկատողություն կամ խիստ նկատողություն: Զարմանալի է, թե ինչպես են երեխաները սրտատրոփ ընդունում այդ, կարծես թե անէական, տարբերությունը: Ուղղակի նկատողությունը նշանակում է, որ նրանք եղածն ընդունում են որպես սխալմունք, թյուրիմացություն, մարդուն մի րոպե պատած մթագնում: Խիստ նկատողությունը վկայում է կոլեկտիվի ծայրահեղ վրդովմունքի և հաջորդ խախտման դեպքում ծայրահեղ միջոցներ կիրառելու մասին: Ընդհուպ մինչև ժամանակավոր հեռացում, որից հետո երեխան դպրոց է վերադառնում նորեկի իրավունքներով`փորձաշրջանով, են այդ նույն ընդհանուր ժողովում նրա ուսման պայմանների քննարկումով:
Թարգմանեցին մանկավարժական քոլեջի 1-ին կուրսի ուսանողները
|