«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 18

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Դավիթ Մինասյան
«Web կայք: Ստեղծման գործընթացը»

Մեթոդական մշակումներ

Ն. Նարիցին
«Ո՞ւմ են պետք հրաշամանուկները»

Ուսումնական նյութեր

Թամեռլան Թադտաև
«Որդին»

Գուրամ Օդիշարիա
«Օտարացման մոլորակը»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սոլովեյչիկյան XII ընթերցումներից

Լյուդմիլա Կոժուրինա
«Ինչու է մեզ համար դժվար երեխաներին դաստիարակելը»

Տատյանա Բաբուշկինայի ռոստովյան ակումբը ներկայացնում է

Լյուդմիլա Պեչատնիկովա
«Շալվա Ամոնաշվիլու բաց դասը»

Դաստիարակությունը և բարդ համակարգերը, երեխաներ, մեծահասակներ, դպրոց

Ելենա Կուցենկո
«Ուսուցիչ-աշակերտ փոխներգործություն:
Ըմբռնում փոխաբերական խաղի միջոցով»


Լյուդմիլա Ռոստովա
«Ստիպել կարելի է, բայց արդյո՞ք անհրաժեշտ է«

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Նոր ֆրանսիական դպրոց»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

Դիպակ Չոպրա
«Ծնողների դերն ու Ոգու շնորհը»

ԱՐՁԱԳԱՆՔ


Դաստիարակությունը և բարդ համակարգերը. երեխաներ, մեծահասակներ, դպրոց
Վարող` Վասիլի Կոլչենկո, Նյու-Յուրք ուսումնարանի պրոֆեսոր

Հանդիպելով այդպիսի անվանումով սեմինարի` համարյա յուրաքանչյուր ուսուցիչ կզարմանա` «Ի՞նչ բարդ համակարգ: Եվ դաստիարակությունն այստեղ ի՞նչ կապ ունի»: Չգիտես ինչու, թվում է, որ բարդ համակարգերի մասին գիտնականները պիտի է մտածեն, իսկ նրանք, ովքեր երեխաների հետ են աշխատում, պետք է գործ անեն, ոչ թե համակարգերից խոսեն:

Դեռ մինչև ընթերցումների սկիզբը, երբ ծրագիրը միայն քննարկվում էր ծագումով ռուս ամերիկացի պրոֆեսոր Վասիլի Կոլչենկոյի և Արտեմ Սոլովեյչիկի միջև վեճ ծագեց հենց այս միջոցառման անվանման համար: Վարողը այդ մասին պատմելով սկսեց իր դասախոսությունը և պարզաբանեց. «Արտյոմի հետ երկար վիճեցինք, և թվում է, կարողացա նրան ապացուցել, որ ինչպես այլ գիտությունների մեջ, դաստիարակության մեջ նույնպես բարդ համակարգերի մասին խոսելու ժամանակն է: Դա անհրաժեշտ է, որպեսզի հանգենք երեխաների, դաստիարակության, դպրոցի ըմբռնմանը: Հենց դաստիարակության գործընթացի ըմբռնմանը: Ինչո՞ւ, օրինակ, դաստիարակության մեր ջանքերի նկատմամբ երեխաների և յուրաքանչյուր առանձին երեխայի արձագանքը այդքան տարբեր է: Քանի որ և´ երեխան, և´ ուսուցիչը, և´ հենց դպրոցը պարզ համակարգերի օրենքներից տարբերվող իրենց օրենքներով ապրող և զարգացող բարդ համակարգեր են: Պարզ համակարգում միշտ որոշակի հիմնական մասեր կան, և նա գուշակելի է: Ահա սեղանը, մինչև ամենափոքր դետալները այն կարելի է նկարագրել. եթե բեմի ծայրին դնենք, կարող է ընկնել. դա հեշտ է գուշակելը: Բայց երեխայի արձագանքը  վատ կամ լավ գնահատականին չի կարելի գուշակել, ճիշտ այնպես, ինչպես մեկ ամիս առաջ եղանակը չի կարելի գուշակել: Քանի որ ցանկացած բարդ համակարգի վարքը արտաքին (բարդ համակարգերը միշտ բաց են) և ներքին շատ գործոններից է կախված:

Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է դաստիարակությունը: Սնունդ,  տեղեկատվության փոխանցում… Բայց ինչո՞ւ է մեզ համար դժվար երեխաներին դաստիարակելը: Երեխաներին տալիս ենք այն տեղեկությունը, որ ցանկանում ենք տալ, և սպասում ենք արդյունքի: Այն արդյունքին, որին ցանկանում ենք հասնել դաստիարակության միջոցով: Իսկ արդյունքը բոլորովին այլ է ստացվում. ուզում էինք, որ վարդ աճեր, իսկ արդյունքը մոլախոտ է ստացվում: Միգուցե կարելի է դաստիարակության նպատակներն ու խնդիրնե՞րը ճշտել: Քանի որ չի կարելի երեխաներից ակնկալել այն, ինչ մենք ենք հորինել: Կարելի է դիտարկել նրանց, գնալ նրանց հետ, ընդունել նրանց որպես բարդ համակարգեր: Եթե անիրականանալի սպասումների դաշտ չստեղծենք, ստիպված չենք լինի հիասթափվել:

Բարդ համակարգերի մասին առաջին անգամ,- շարունակեց Վասիլի Կոլչենկոն,- լսել եմ հանճարեղ վիրաբույժ, իմաստուն մարդ Նիկոլայ Ամոսովից: Մարդը բարդ համակարգ է, պնդում էր Նիկոլայ Միխայլովիչը, և նախքան մարդուն բուժելը անհրաժեշտ է գոնե նրան հասկանալու փորձ անել: Ամոսովի հետ չհամաձայնել չի կարելի. նախքան մարդուն սովորեցնելը, վատ չէր լինի նրան հասկանալ…

Իհարկե, և´ երեխան, և´ մեծահասակը բարդ համակարգեր են: Եկեք միասին մտածենք` ինչով են դրանք միմյանցից տարբերվում: Ո՞րն է երեխաների առանձնահատկությունը: Մեծերը նրանցից ինչո՞վ են տարբերվում: Եկեք անվանենք այն գծերը, որոնք երեխային և մանկության վիճակը առանձնացնում են,- և հենակետ կունենանք, որը մեզ կօգնի երեխայի կողքին լինել, կօգնի մանկավարժական համագործակցություն ստեղծել: Առանց այդ հենարանի դժվար է անհրաժեշտ պահին պատասխանատու որոշումներ ընդունել,  հետագա փոխըմբռնման քայլեր ձեռնարկել»:
Դահլիճը հետաքրքրությամբ արձագանքեց Վասիլի  Կոլչենկոյի առաջարկին, և արդյունքը եղավ մի ոչ մեծ աղյուսակ, որը ամեն ոք կարող է շարունակել` օգտագործելով սեփական փորձը և իր հետևությունները:


Մեծահասակներ

Երեխաներ

Ձգտում են երիտասարդ մնալ

Երազում են արագ մեծանալ

Բարդութավորված են

Ազատ են

Ապագան են պլանավորում

Այսօրով են ապրում

Պատասխանատու են, իմաստուն

Անմիջական են, անկեղծ, հետաքրքրասեր

Նախատրամադրված են սիրելու երեխաներին

Աշխարհը սիրում են

Աղյուսակի յուրաքանչյուր կետը լսողների հակասական վերաբերմունքն էր առաջացնում: Մեկն ասաց, որ մեծահասակներն իմաստուն են, մյուսները չէին համաձայնում. «Ցավոր սրտի, հիմար մեծահասակներն ավելի շատ են, քան իմաստունները»: Ոմանք պնդում էին, որ մեծահասակները բարդութավորված են, մյուսներն ասում էին, որ երեխաների բարդույթներն ավելի քիչ չեն, քան մեծերինը: Եվ այն մասին էին վիճում, թե մեծահասակներն արդյոք նախատրամադրված են երեխաներին սիրելու. այդ դեպքում ամբողջ աշխարհում որտեղից են անտուն, հարստահարված երեխաները:

Սակայն համատեղ ուժերով ստացած աղյուսակը չի  հավակնում ամբողջապես արտացոլելու մեծահասակների և երեխաների բոլոր տարբերությունները: Սա միայն խոսակցության սկիզբն է, փոխըմբռնման և մանկավարժական համագործակցության «հենարան» ստեղծելու առաջին փորձը: Խոսակցությունը հենց դրա մասին էլ շարունակվեց:
 
«1986թ. «Ուչիտելսկայա գազետա» թերթում լույս էր տեսել Սիմոն Սոլովեյչիկի «Համագործակցության մանկավարժություն» վերնագրով հոդվածը: Սա էր գլխավոր դրույթը, որն այն ժամանակ հնչում էր. «Բոլորը ստեղծագործ են, հակառակ դեպքում ինչո՞ւ»: Իսկ ինչպե՞ս անենք, որ ամեն ինչ ստեղծագործական լինի: Կարելի է կոլեկտիվ ստեղծագործական աշխատանք անել, կարելի է հարգել միմյանց: Կարելի է  յուրաքանչյուր երեխայի ընդունել որպես ինքնաբավ բաց համակարգ: Սակայն յուրաքանչյուր ստեղծագործության հենարան է պետք` այնպիսի թեզիսներ, որոնք կարող են միտքը ձևակերպելուն, որոշում ընդունելուն օգնել: Այդպիսի հենարանով աշխատանքը միշտ է ստեղծագործական, դա իր գործերում լավագույնս ցույց է տվել Վիկտոր Շատալովը: Այսօր այդպիսի հենարան ստեղծեցինք ինքներս մեզ, մանկավարժների համար: Բացի գրաֆիկական կամ խոսքային հենարաններից, կարող են լինել նաև միանգամայն այլերը: Օրինակ, այսօր առավոտյան, երբ Տատյանա Բաբուշկինայի ակումբն էին ներկայացնում, նեցուկը վանիլինի հոտն էր, այն զգալով` սկսեցինք մանկությունը հիշել, երևակայել: Հենարան կարեղ են լինել շատ բան` ավանդույթները, ծեսերը, տոները: Կարևորն այն է, որ և´ մեծերը, և´ փոքրերը այդպիսի հենարան ունենան»:

Ցավոք սրտի, որպես բարդ համակարգ` դպրոցի մասին խոսակցության համար ժամանակը չբավականացրեց: Թեև ներկաների համար այդ հարցը կարևոր էր, «Եթե դպրոցին նայենք, ապա հասկանալի է դառնում` այն կառուցված է ոչ թե բարդ, այլ հասարակ փակ համակարգերի սկզբունքով: Դպրոցի` որպես կրթական հաստատության վրա քիչ են ազդում նաև երեխաները, ովքեր այնտեղ սովորում են, և մեծեր, որ աշխատում են: Դպրոցը մոդելավորում են նրանք, ովքեր այնտեղ չեն աշխատում, վերադաս  կառույցները: Ասացեք, ի՞նչ կլինի բարդ բաց համակարգը, եթե այն արհեստականորեն փակենք»:  

 «Բարդ համակարգն արհեստականորեն փակելը վտանգավոր է: Կհանգեցնի աղքատ, անբովանդակ համակարգի առաջացմանը: Ե´վ գիտության մեջ, և´ կյանքում: Իհարկե, բարդ համակարգը պարզ դարձնելն անհնար է, բայց բյուրոկրատական մեքենան, ցավոք, հենց դրան է ձգտում: Դպրոցի համար վերագրումների համակարգը կործանարար է: Բարդ համակարգի հետ աշխատելիս պետք է հաշվի առնել հետադարձ կապերը, համակարգի հետ կատարվողի պատասխանը: Բարդ համակարգը միայն այդ պայմանով կզարգանա:

Իսկ ի՞նչ անենք: Ծրագրում նորանոր թեմաներ, սկզբունքներ, գիտելիքներ ներառենք և երեխաներից պահանջենք դրանք յուրացնե՞լ: Բայց բարդ համակարգերի հայեցակարգի տեսանկյունից դա ապրիորի անհնար է. բարդ համակարգերը արտաքին ազդակներին միատեսակ արձագանքել չեն կարող: Ազդակներն իրենք էլ այնքան միանշանակ չեն, և, թվում է, փակ համակարգում ապրելն ավելի անվտանգ է: Ահա  դահլիճից հնչում է առաջին հայացքից հասարակ հարց.  «Իսկ ի՞նչ անենք: Հարցնում եմ` իմ սեփական երեխաների հետ ինչպե՞ս վարվեմ: Մի կողմից` դեպի աշխարհը պատուհան է պետք. չէ՞ որ նրանք արտաքին աշխարհի համար պետք է բաց լինեն: Մյուս կողմից` հասկանում եմ, որ այն տեղեկատվությունը, որ հեռուստացույցի էկրաններից է հնչում.... Բոլորովին չէի ցանկանա իմ երեխաներին թույլ տալ այդպիսի աշխարհում ապրել: Այսպես թե այնպես վատ է ստացվում»:

Ավելի ոչ միայն սեմինարը վարողի, այլ նաև բոլոր մասնակիցների համար ավելի ծանր է հնչած հաջորդ պնդումը. «Լավ է, որ հիշեցինք Ամոսովին: Նա ասում էր, որ իր ճակատագրում դաժան պահեր եղել են, ինչպիսին հիվանդի մահն է: Կարծում եմ, մեզ համար էլ, մեզանից յուրաքանչյուրի համար այդպիսի պահեր եղել են` անհաջողություն, աշխատանքում ձախողումներ: Եկեք մտածենք դրանց մասին, հասկանանք, թե ինչը այնպես չենք արել»:
Դահլիճը լռեց: Վասիլի Կոլչենկոն իր պատասխանը տվեց: Չգիտեմ` նրա հետ արդյոք բոլո՞րը համաձայնեցին: Բոլորը մտասուզվեցին:

 «Ապրելը դժվար է, փնտրելը` հետաքրքիր: Մտածում եմ, որ հարկավոր է նորը, մեզ տրվածի մեջ լավագույնը փնտրելուց չհոգնել: Դա է հարստացնում մեզ: Եվ երբեք, ոչ մի պայմանով չմոռանանք իդեալը, քանի որ իդեալը, երազանքը, երբեմն իրականից էլ իրական են լինում: Եվ օգնում են ապրել նույնիսկ ամենաբարդ պայմաններում»:

Թարգմանեցին քոլեջի 2-րդ կուրսի ուսանողները

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.