«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 18

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Դավիթ Մինասյան
«Web կայք: Ստեղծման գործընթացը»

Մեթոդական մշակումներ

Ն. Նարիցին
«Ո՞ւմ են պետք հրաշամանուկները»

Ուսումնական նյութեր

Թամեռլան Թադտաև
«Որդին»

Գուրամ Օդիշարիա
«Օտարացման մոլորակը»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սոլովեյչիկյան XII ընթերցումներից

Լյուդմիլա Կոժուրինա
«Ինչու է մեզ համար դժվար երեխաներին դաստիարակելը»

Տատյանա Բաբուշկինայի ռոստովյան ակումբը ներկայացնում է

Լյուդմիլա Պեչատնիկովա
«Շալվա Ամոնաշվիլու բաց դասը»

Դաստիարակությունը և բարդ համակարգերը, երեխաներ, մեծահասակներ, դպրոց

Ելենա Կուցենկո
«Ուսուցիչ-աշակերտ փոխներգործություն:
Ըմբռնում փոխաբերական խաղի միջոցով»


Լյուդմիլա Ռոստովա
«Ստիպել կարելի է, բայց արդյո՞ք անհրաժեշտ է«

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Նոր ֆրանսիական դպրոց»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

Դիպակ Չոպրա
«Ծնողների դերն ու Ոգու շնորհը»

ԱՐՁԱԳԱՆՔ


Լյուդմիլա Ռոստովա

Ստիպել կարելի է, բայց արդյո՞ք անհրաժեշտ է

Երեխային ավելի զիջող դառնալու հարցում կհաջողվի օգնել,
եթե մի քանի պարզ, բայց անհրաժեշտ կանոններ հիշենք

Գովե՛ք երեխայի լավ վարքը: Ծնողների ամենատարածված սխալն այն է, որ որդու կամ դստեր դրական, ճիշտ վարմունքը պարզապես չի նկատվում, ընկալվում է որպես «այդպես էլ պետք է», իսկ վրիպումները, չգիտես ինչու, ուռճացվում են, ամպերին հասնում:

Ուշադրությունը կամակորության վրա մի՛ կենտրոնացրեք, չարին չարով մի՛ պատասխանեք: Երեխային կամակորության մեջ մեղադրելուց առաջ վերլուծեք ձեր իսկ պահվածքը, իսկ արդյոք դու՞ք չեք ընտանիքում գլխավոր կամակորը:

Գոնե երբեմն ձեզ երեխայի տեղը դրեք, որպեսզի հասկանաք, թե ինչ է նա զգում: Բայց նրա հետ մի՛ համաձայնեք միայն նրա համար, որ ձեզ «հանգիստ թողնի», «պոկ գա»:

Երեխային ընտրություն կատարելու կամ որոշում կայացնելու հնարավորություն ավելի հաճախ տվեք: Օրինակ. «Անմիջապե՛ս դասերիդ անցիր» հրամանի փոխարեն, հարցրեք. «Արդեն որոշե՞լ ես, երբ ես տնային աշխատանք անելու», կամ. «Նախ հանրահաշի՞վդ ես անելու, թե՞ զբոսնելու ես»:

Ջանացեք կամակորություն սադրող իրավիճակներ չստեղծել. չնչին բաներից խնդիրներ մի՛ առաջացրեք: Երբեք ուժային մեթոդներ մի՛ կիրառեք, մի՛ ճնշեք երեխային ձեր բարոյական, նյութական և ֆիզիկական գերազանցությամբ: Մի՛ վիրավորեք նրա ինքնասիրությունը. այդպես կամակորությունը չեք հաղթահարի, իսկ այ նրա մեջ անվստահություն, հավանաբար, կառաջանա:
Իհարկե, կարելի է նեղանալ, միայն թե անկեղծ: Այդ դեպքում ձեր զգացմունքները մի՛ թաքցրեք, որպեսզի ձեզ հետ միասին անհանգստանա և հասկանա, որ ինքը ճիշտ չէր:

Ընդհանուր առմամբ դժվար չէ առաջին դասարանցուն ստիպել, որ ձեր ուզածով վարվի: Եվ հնարավոր է նույնիսկ, որ մեկ-երկու անգամ անի այն, ինչ պնդում էք: Իսկ հետո անպայման պայքարի նոր մեթոդներ կհայտնագործի և կսովորի անհարմար վիճակի մեջ չընկնել:

Միայն չի կարելի այն, ինչ իսկապես չի կարելի: Եվ այդ մասին արժե լրջորեն խոսել: Իսկ մնացած ամեն ինչ կարելի է:

Երեխային թույլ տվեք իր ուզածով անել: Իսկ դուք պարզապես կողքին եղեք ու հետևե՛ք: Հետո օգնեք, եթե ինչ-որ բան չստացվի: Միայն թե առանց դաստիարակչական բաց քարոզների և վիրավորական դիտողությունների: Թող ձեր խորհուրդներն ու նախազգուշացումները գործով հասկանա ու գնահատի:

Երեխայի բացասական արձագանքն առաջացրած յուրաքանչյուր որոշակի դեպքի տարբեր կերպ կարելի է նայել: Եվ տեսանկյունը կորոշի ոչ միայն ձեր արձագանքը, այլ նաև արդյունքը:

Մանկան համառությունն ում ասես հունից կհանի: Եվ միևնույնն է, տեղի մի´ տվեք ցասմանն ու նյարդայնությանը: Անպայման կպարտվեք, եթե ոչ հիմա, ապա վաղը: Համառությունն ըստ էության երեխայի զինանոցի այն միջոցներից, որն օգտագործում է ձեզ հետ մենամարտում: Եվ հնարավոր է, բոլոր նորմալ միջոցները փորձելուց հետո է ձեր երեխան սկսել հենց այդպես վարվել, որովհետև ձեզ հետ լեզու գտնելու հույսը կորցրել է:   

Ինչքան էլ դժվար է, երբեմն ինչ-որ վիճելի խնդրի լուծումը պետք է փորձել մեկ-երկու օրով հետաձգել կամ դրա քննարկմանը ներգրավել ընտանիքի բարեկամներին: Այլ կերպ ասած՝ ձեր ինքնավերահսկման պրակտիկան երեխաներին ինքնավերահսկում սովորեցնելու լավագույն միջոցն է:

Միգուցե իզո՞ւր ենք պայքարում նրանց համառության դեմ: Չէ՞ որ դա միշտ բանական հիմք է ունենում և ավելի շուտ իրար չհասկանալու մասին է վկայում, քան թե փչանալ սկսող բնավորության:

«Լավ դաստիարակը վատից տարբերվում է միայն թույլ տված սխալների և երեխաներին հասցրած վնասների քանակով»,- ասում էր Յանուշ Կորչակը:

Պետք չէ ծուլանալ և խուսափել երեխաների հետ զրուցելուց, նրանց հետ նույնիսկ չնչին, ձեր կարծիքով, խնդիրները քննարկելուց: Ծնողների ուշադրության պակասից գանգատները հանգեցնում են մեր երեխաների անհուն մենության մտքին:
Որոշ ծնողներ հաջողեցնում են նույնիսկ ամենահրաշալի խորհուրդները վերածել պատժիչ միջոցների: Կարճ ասած` այն, թե ինչպե՛ս ենք անում, շատ ավելի կարևոր է նրանից, թե ի՛նչ ենք անում:

Թարգմանեց Արմինե Թոփչյանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.