«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 18

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Դավիթ Մինասյան
«Web կայք: Ստեղծման գործընթացը»

Մեթոդական մշակումներ

Ն. Նարիցին
«Ո՞ւմ են պետք հրաշամանուկները»

Ուսումնական նյութեր

Թամեռլան Թադտաև
«Որդին»

Գուրամ Օդիշարիա
«Օտարացման մոլորակը»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սոլովեյչիկյան XII ընթերցումներից

Լյուդմիլա Կոժուրինա
«Ինչու է մեզ համար դժվար երեխաներին դաստիարակելը»

Տատյանա Բաբուշկինայի ռոստովյան ակումբը ներկայացնում է

Լյուդմիլա Պեչատնիկովա
«Շալվա Ամոնաշվիլու բաց դասը»

Դաստիարակությունը և բարդ համակարգերը, երեխաներ, մեծահասակներ, դպրոց

Ելենա Կուցենկո
«Ուսուցիչ-աշակերտ փոխներգործություն:
Ըմբռնում փոխաբերական խաղի միջոցով»


Լյուդմիլա Ռոստովա
«Ստիպել կարելի է, բայց արդյո՞ք անհրաժեշտ է«

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Նոր ֆրանսիական դպրոց»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

Դիպակ Չոպրա
«Ծնողների դերն ու Ոգու շնորհը»

ԱՐՁԱԳԱՆՔ


Տատյանա Բաբուշկինայի ռոստովյան ակումբը ներկայացնում է

Վարողներ` Վիոլետա և Դանիլկա Խրյաշևաներ, Մարինա Կիրնոսովա, Վլադիմիր և Լյոշա Ցեխ, Իրինա և Նիկիտա Գոնչուկ

Սիրելի´ ընթերցողներ: Ամեն տարի Սոլովեյչիկյան ընթերցումների ավարտին ընթերցումների բոլոր միջոցառումների մասին մանրամասն հաշվետվություն ենք ներկայացնում ձեզ: Առաջին հերթին դա անում ենք նրանց համար, ովքեր այդ օրերին կցանկանային, բայց ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել գալ Մոսկվա: Եվ նրանց համար, ովքեր ընթերցումների եկել են, բայց բոլոր պարապմունքներին լինել չեն հաջողացրել, չեն լսել բոլոր զրույցները: Նաև նրանց համար, ովքեր ամեն տեղ հաջողացրել են լինել, ամեն տեղից ինչ-ինչ բան վերցնել, բայց ամբողջական պատկեր այդպես էլ չեն կազմել:

Եվ հետո, իհարկե, որպեսզի ընթացիկ ժամանակահատվածում մանկավարժական մտքի վիճակը դրոշմվի: Այսօր դաստիարակության մասին նույն բանը չեն մտածում կամ խոսում, ինչ մեկ կամ հինգ տարի առաջ: Այսօր ուշադրության կենտրոնում նախկինում սահմանային համարվող գործընթացներն են հայտնվում: Մանկավարժական անդրադարձ: ենթագիտակցություն: Հանպատրաստից ստեղծագործելու ընդունակություն: Ինքնաբուխություն: Ոճ: Սա հատուկ չի պլանավորվել, բայց Սոլովեյչիկյան XII ընթերցումների բոլոր ելույթներում է հնչել:

Մենք բոլորս մի աշխարհից ենք

«Մանկությունը հոգեվիճակ է: Փակեք աչքերը, հոտոտեք, ձեր մանկության բույրերը հիշեք»,– դահլիճում նստծներին այս կերպ դիմելով` սկսվեց Տատյանա Բաբուշկինայի Ռոստովյան ակումբի ծրագիրը:

«Վանիլին… դարչին… մանդարինի կեղև… կարկանդակ… հոտավետ թութուն», - ոգևորված պատասխանում են մարդիկ: Միգուցե ճիշտ է, որ մանկության քարտեզ կազմելը բույրերից պետք է սկսել: Հոտառությունը մյուս զգայական օրգաններից ավելի հին է, ավելի ապահով է պահպանում հիշողությունը:

Մյուս առաջարկը. «Հիշեք ձեր մանկության խաղերի թաքուն անկյունները»: Ցախատուն, ձեղնահարկ, նկուղ, մուտք, թփերում փոքրիկ բացատ, նստարան խնձորենու տակ, ծառի վրայի տախտակ… «Ձեռք բարձրացրեք, ում տեղը ցախատունն է եղել».  դահլիճի կեսը: «Ո՞ւմը` նկուղը». դահլիճի մեկ երրորդը: Պարզվում է, մենք բոլո´րս մանկությունը ապրել ենք մի տարածության մեջ: Մանկությունը մինչ օրս էլ կորած չէ, և ոչինչ չի խանգարում երեխաների հետ ազգակցաբար (մանկության կողմից ենք ազգակից) վերաբերվել:

Այնտեղ մեզ համար շատ կարևոր առարկաներ կային, անկրկնելի խաղլիքներ. այո, մարդիկ պատմում են առանձնահատուկ արջուկների, հին լաթե կատուների, խնձորից պատրաստված տիկնիկների մասին: Բայց այս ամենը նրա համար չի ասվում, որ մեծահասակները պետք է նմանվեն երեխաներին: Խոսքը երեխայի «ուրիշ աշխարհի» վերաբերյալ մեծահասակների ընկալման մասին է: Մանկական տարածությունը «կախարդական» առարկաներով է բնակեցված, իսկ մանկական ժամանակը դանդաղեցված է: Բայց ի´նչ հաճախ է մեզ նյարդայնացնում այն զննողական դանդաղկոտությունը, որով երեխան ժամերով «ինչ-որ անհեթեթությամբ» կարող է զբաղվել: Ինչքա´ն հաճախ ենք երեխային կտրում իր ժամանակից ու տարածությունից:

«Մարդն իր կյանքի առաջին տարիներին դեռ ճանապարհորդում է այն աշխարհներում, որտեղից եկել է, և դա խաղի միջոցով է անում,- էկրանից ասում է Տատյանա Բաբուշկինան,- դրա համար անհրաժեշտ է, որ նա ազատ լինի… Շտապեցնելուց վատ բան չկա»:

Մեծ անհեթեթություն

Մեծերից մեկը աթոռին է նստում, նրան շալով ոտից գլուխ ծածկում են. Կենդանի բազմոցը պատրաստ է: Երեխան միանգամից չի մոտենում, միանգամից չի համարձակվում նստել, բայց ի՛նչ գայթակղիչ է: Ու մի´ հարցրեք` թե առանձնապես ինչի է պետք շալը: Որպեսզի երեխան, որին Բազմոցը ճոճելու է, օտար ձեռքերից չվախենա: Երբ շուրջը շատ երեխաներ են, պատմում է վարողը, նրանք դեռ շատ երկար կարող են նայել, թե ինչպես է երեխաներից մեկը հաղորդակցվում Բազմոցի հետ:

Իսկ ինքնին բանաձևը պարզ է. առարկա, գործողություն, դրանից` իրադարձություն երեխայի ներքին աշխարհում: Շուրջը առարկաները շատ են: Բայց հանուն մանկական զարմանքի դրանք փոքր-ինչ փոխակերպել է պետք: Հանուն ներշնչանքի: Բացահայտման:

«Վերցնենք կաղամբի գլուխը,- ասում են բեմից,- և երկու րոպեում նրանից կախարդական առարկա պատրաստենք»: Ինչից հետո կաղամբի գլուխը շարքերով անցնում. «Ո՞վ է ապրում կաղամբի մեջ»: - «Պա´հ: Ե´ս»: Մեջը, խորքում, այն մասում, որտեղ կոթունն է, փոքրիկ հայելին: Ինչպիսի´ հարուստ փոխաբերություն-հաճոյախոսության հնարավորություն` է´լ խորություն, է´լ բազմաշերտություն, է´լ կենդանի էություն:

Միայն ցանկություն լինի` երևակայությունը կգործի: Իսկ հրաշքի առիթ կարող է դառնալ ամեն ինչը, շրջապատող աշխարհի ցանկացած երևույթ: Լույսը: Ջուրը: Քամին: Կրակը: Այս պարապմունքի ժամանակ մեզ ցույց տվեցին` ինչպես լույս նվիրել: Այս գործողության մասնակիցներին Տատյանա Վիկտորովնան «Լույս ըմպողներ» անվանեց: Լույսը կրակից է լինում, մոմի բոցից, երբ այն թեյնիկի մեջ են դնում: Լույսը բացարձակ մթության մեջ են լցնում, թեյնիկի ծորակից պարզված ափերի մեջ է թափվում: Եվ հասկանալի է. հրաշքը այստեղ ինքնին գործողությունը չէ, այլ այն, թե ինչ հրաշալի է դառնում երեխայի` մոմի բոցից լուսավորված դեմքը: Հրաշքը դա տեսնելու հնարավորությունն է:

Նման հրաշքների մասին, որոնց համար շատ գումար չենք ծախսում, բայց որոնք երեխայի համար անգին են, շատ մեծահասակներ չեն էլ կասկածում: Գլխի չեն ընկնում, որ երեխաների համար կարելի է ինչ-որ-բան հորինել, հենց նրանց աչքի առաջ կախարդանք ստեղծել:

 «Հեռանում, հեռանում են այս դատարկ մանրուքները,- էկրանից ասում է Տատյանա Վիկտորովնան,- գալիս է մեխանիկականը, անմարդկայնացնողը… մեծահասակները մեծերի նման չեն վարվում, ապրում են դեռահասության վիճակում, իսկ ամենակարևորը օրորոցի միջից թաթիկներով է աղաղակում»:

«Մենք բոլորս անտեսանելի թելերով կապված ենք միմյանց հետ»

Դահլիճից հնչեց. «մանկավարժական ներկայացում»: Մասամբ այո, դա նման է տեսողական արվեստի, որի ստեղծագործություն համարվում է իրական ժամանակի մեջ դիտարկվող արվեստագետի ցանկացած գործողություն: Բայց ծիծաղելի է մտածել, որ Տատյանա Բաբուշկինայի մանկավարժությունը գեղագիտությամբ էլ սահմանափակվել է:

 «Պետք է ոչ թե ուղղակի Ամանորյա ժամացույց պատրաստել և թույլ տալ երեխային մտնել դրա մեջ, որպեսզի իրեն կկու զգա, այլ նրա հետ պետք է զրուցել»: Երեխաների մեծ խմբի և առարկաների առատության բացակայության պայմաններում բեմում Տատյանա Բաբուշկինայի Ռոստովյան ակումբը, իհարկե, չէր կարող այդ փորձը ցուցադրել: Բայց մասնակիցների փոխազդեցությունից երևում էր, թե մանկական տոնի իրական տարածության մեջ ինչպես է դա արվում. հանկարծաստեղծություն, վայրկենապես բռնկվող իրավիճակ, և յուրաքանչյուր մասնակից միանում է նրան, ինչին կարող է միանալ, և իրադարձությունը ինքնին հասունանում է: Որոշիչ է, որ յուրաքանչյուրը խոսքի իրավունք ունի: Եվ սա է Տատյանա Բաբաուշկինայի մանկավարժության գլխավոր հրաշքը` միակ «քոնը» միայն շատ ու շատ «ընդհանուրից» կարող է ծնվել:

… Եզրափակում. Դահլիճ է բերվում թելի հսկայական կծիկ: Թելի մի մասը ձեռքի մեջ պահելով` յուրաքանչյուրը կծիկը հաջորդին է փոխանցում, մյուսը բաց է անում թելի մի մասը ու կծիկը փոխանցում: Կծիկը ձեռքից ձեռք «քանդվում» է, մինչև որ վերջանում է: «Իսկ հիմա,- ասում է վարողը,- ձեռքերը բարձրացրե´ք»:

Անփոխանցելի´ զգացողություններ: Թելը մի քիչ ձգես, կթաքցնես նրան, ով կողքիդ է, մի քիչ թուլացնես, նրա հետ կապը կկորցնես: Իսկ ո՞րն է լավագույն տարբերակը: Է~, հեշտ չէ: Միայնակ չի ստացվում…

Ինչո՞ւ է երեխաներին դաստիարակելը մեզ համար դժվար

Ընթերցման մասնակիցներին խնդրեցինք պատասխանել այս հարցին և շեշտը դնել այն բառի վրա, որը իրենց կարծիքով ամենակարևորն է: Ոմանք իրենց պատասխանների տակ ստորագրել էին, ոմանք էլ առանց ստորագրության թողել:

Ինչու

Որովհետև ավելի դժվար է ինքդ քեզ փոխելը: Ինչ-որ բան սովորել ենք, երեխաների հետ աշխատելու հաջող փորձ ունենք: Եվ մեզ թվում է, թե գիտենք ինչպես դաստիարակել: Բայց գալիս են ուրիշ երեխաներ, և նրանց արդեն հնարավոր չի լինում դաստիարակել այնպես, ինչպես նախորդներին: Մեզ հարկավոր է, որ ինքներս անընդհատ փոխվենք, ամբողջը նորովի վերաիմաստավորենք, վիճենք սեփական ձեռքբերումների, սեփական մտքերի հետ: Իսկ դա դժվար է:

Դժվար է նաև այն պատճառով, որ շտապում ենք, դաստիարակության արդյունքը դեռ դպրոցում, հենց այսօր ենք ուզում ստանալ: Իսկ դա հազվադեպ է լինում:
Վերա Զոց, ք. Կիև

Մեզ

Ընտանիքի դրական ավանդույթները կորչում են (ժամանակի, ցանկության պակաս, չիմացություն...):

Դաստիարակության հարցում ընտանիքն անգրագետ է (ամեն ինչ սովորեցնում ենք, բայց ամենակարևորը` ինչպես ընտանիք կառուցել, ինչպես երեխաներին դաստիարակել, փաստորեն ոչ մի տեղ չեն սովորեցնում):

ԶԼՄ-ները. ցավոք սրտի, հուզկանորեն և նյութապես լավ հանդերձավորված «հակառակորդ» ունենք (այսօր ավելի հաճախ` հակառակորդ):

Երեխաներին դաստիարակել

Երեխաներին դաստիարկելն ուրախություն է, երջանկություն, եթե իսկական ուսուցիչ եք դարձել: Այդ ժամանակ մինչև ձեր կյանքի վերջը ընկերներ կունենաք, որոնք ձեզ կայցելեն, կզանգեն, կգրեն: Երեխաները երախտագետ ժողովուրդ են: Նրանց հետ միշտ հետաքրքիր է:

Ինչու

Մեծահասակների գլխում ոչ մի միասնական հոգևոր կատարելատիպ չկա: Հակաօրինակները երեխաների աչքի առաջ շատ են: Մի խոսքով, անհրաժեշտ է գաղափարախոսությունը կարգի բերել: Մասնագետների դրական փորձը պետք է ընդհանրացնել, բոլորին դաստիարակչական աշխատանք տանելու ոգեշնչել:

Երեխաներին

Երեխաները յուրահատո´ւկ աշխարհ են: Այնտեղ իրենց օրենքներն ու կանոններն են թագավորում: Եվ երջանիկ է այն մանկավարժը, ում թույլ են տվել մտնել այդ աշխարհը:

Երեխաները շատ լավ են զգում, թե ով է իրենց սիրում. դու երեխաներին սիրի´ր, ուրիշ ոչնչով նրանց չես գրավի: Սիրի՛ր նրանց այնպիսին, ինչպիսին կան` բոլոր թերություններով հանդերձ, դրանք առավելություն դարձրու (խաղի, հասկացողության, սեփական անձի կատարելագործման միջոցով): Այո´, երեխաներին դաստիարակելը դժվար է, բայց միևնույն ժամանակ և հեշտ, եթե մանկական աշխարհը քո´ աշխարհն էլ է:
Լիդիա Տոլկաչևա, Սարատովի մարզ, ք. Բալակովո, № 2 վարժարան

Ինչու

Ընտրեցի «ինչու»-ն, քանզի իմ գլխում փոխաբերություն ծնվեց. ուսուցիչը պատեպատ է զարկվում ասելով` «Բայց ինչո՞ւ: Ինչո՞ւ: Ինչո՞ւ»:

«Մեր մշակույթում «ինչու»-ն «ինչ պատճառով» հարցը չէ, դա հաղորդում է. «Հիմա քեզ կցավեցնեն, հիմա քեզ կնախատեն»: Ինչո՞ւ տետրդ չես բերել: Ինչո՞ւ տնային առաջադրանքդ չես կատարել: Ընդ որում, իրական պատճառները ոչ մեկին չեն հետաքրքրում: Կարևորն այն է, որ աշակերտն ի պատասխան «ինչու»-ի պետք է արդարանա: «Ինչու»-ից դպրոցում շատ բաներ են խառնվել:
Անդրեյ Սիմակով, մանկավարժ-հոգեբան, կրթության Կենտրոն № 170, ք. Մոսկվա

Թարգմանեց Արմինե Թոփչյանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.