«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 18

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Դավիթ Մինասյան
«Web կայք: Ստեղծման գործընթացը»

Մեթոդական մշակումներ

Ն. Նարիցին
«Ո՞ւմ են պետք հրաշամանուկները»

Ուսումնական նյութեր

Թամեռլան Թադտաև
«Որդին»

Գուրամ Օդիշարիա
«Օտարացման մոլորակը»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սոլովեյչիկյան XII ընթերցումներից

Լյուդմիլա Կոժուրինա
«Ինչու է մեզ համար դժվար երեխաներին դաստիարակելը»

Տատյանա Բաբուշկինայի ռոստովյան ակումբը ներկայացնում է

Լյուդմիլա Պեչատնիկովա
«Շալվա Ամոնաշվիլու բաց դասը»

Դաստիարակությունը և բարդ համակարգերը, երեխաներ, մեծահասակներ, դպրոց

Ելենա Կուցենկո
«Ուսուցիչ-աշակերտ փոխներգործություն:
Ըմբռնում փոխաբերական խաղի միջոցով»


Լյուդմիլա Ռոստովա
«Ստիպել կարելի է, բայց արդյո՞ք անհրաժեշտ է«

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Նոր ֆրանսիական դպրոց»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

Դիպակ Չոպրա
«Ծնողների դերն ու Ոգու շնորհը»

ԱՐՁԱԳԱՆՔ


Գուրամ Օդիշարիա

Օտարացման մոլորակը
 (հատվածներ)

  Երևանում ցուցադրում ենք ադրբեջանցի բեմադրիչ Յավեր Ռզաևի «Դեղին հարսնացու» ֆիլմը: Դա էլ պատերազմի մասին է: Ցուցադրությունից հետո ինձ հետ ծանոթանում է ռադիոյի թղթակիցը և պատմում հետևյալ պատմությունը. «Մորաքույրս Ադրբեջանում էր ապրում: Ղարաբաղյան պատերազմից հետո փախստական է և այժմ այստեղ, Երևանում  է ապրում: Ադրբեջանում մահացել է նրա 15-ամյա որդին, որն այնտեղ էլ թաղված է: Մի անգամ մորաքույրս գաղտնի ուղևորվեց Ադրբեջան`այցելելու որդու գերեզմանին: Նրա կյանքի համար վախենալով` սկզբում հայ սահմանապահները չէին թողնում անցնել, իսկ հետո և ադրբեջանցիները, սակայն մորաքրոջս հաջողվեց համոզել և´ սրանց, և´ նրանց, որ անպայման պետք է այցելի իր որդու գերեզմանին, որը երազներում խնդրել է այդ մասին: Զինվորականները հարգեցին սգավոր կնոջ խնդրանքը և ճանապարհ տվեցին նրան:

Սկզբում նա գնացել է իր տուն, որտեղ ապրում էին ադրբեջանցի փախստականներ Հայաստանից: Նա նրանց ասել է, որ տան մասին ընդհանրապես չի մտածում, Բաքու նրան բերել է որդու գերեզմանը: Մորաքույրը չորս օր ապրել է նրանց հարկի տակ և ամեն օր գերեզման այցելել: Ադրբեջանցիներն նրան նաև իրենց ապրումների մասին են պատմել, իսկ հինգերորդ օրը ուղեկցել են մինչև սահման: Այժմ իմ զարմիկի գերեզմանը նրանք են խնամում:

  Բաքվում ինձ պատմեցին. «Մինչև պատերազմը մի ղարաբաղցի հայ ադրբեջանցուց փայտամշակման հաստոց էր գնել: Հայը պարտավորվել էր վճարել աշնանը, միրգը վաճառելուց հետո: Սակայն շուտով պատերազմ սկսվեց, և ադրբեջանցին ստիպված լքեց Ղարաբաղը: Այժմ նա ապրում է Ադրբեջանում` «փախստականների միասնական բնակության կենտրոնում»: Պատերազմի ավարտից 10 տարի անց նրան այցելեց մի բաքվեցի, հանձնեց 500 դոլար և ասաց. «Պատերազմից առաջ դու Ղարաբաղում հաստոց ես վաճառել, ես դրա տիրոջ հետ Մոսկվայում եմ ծանոթացել, նա խնդրել է քեզ ջերմ ողջույն հաղորդել և հանձնել այս փողը»:

  Բաքվում են ինձ պատմել. ղարաբաղցի հայտնի ադրբեջանցի վիրաբույժը Մոսկվայում անվճար վիրահատել է մի հայի: Երբ վերջինս վերադարձել է հայրենիք, իր բարեկամների հետ գնացել է Ղարաբաղ, գտել ադրբեջանցի վիրաբույժի տունը, բացատում սեղան գցել և թթի օղիով խմել վիրաբույժի կենացը: Այդ ամենը նկարահանել են տեսաժապավենի վրա և ուղարկել Մոսկվա` վիրաբույժին: Ասում էին, որ հայը անսովոր կենաց է ասել, սակայն դժբախտաբար ինձ չկարողացան ցույց տալ տեսանյութը, ինչ-որ մեկը Բաքու էր տարել. շատերն էին դրա հետևից ընկել:                                                  
  Իմ վաղեմի ընկերուհին խնդրեց մասնակցել պատերազմի ժամանակ որդի կորցրած հայ և ադրբեջանցի մայրերի հանդիպմանը: Նրանց որդիներն անհայտ կորած են համարվում և ահա արդեն քանի տարի մայրերն անարդյունք փնտրում են իրենց զավակներին:

Հանդիպումը ծանր էր, կանայք բազմաթիվ ողբերգական պատմություններ պատմեցին: Կազմակերպիչները մայրերին բաժանեցին թերթիկներ, որոնցից յուրաքանչյուրի վրա պատկերված էր երկու մարդուկ, մեկը` ծիծաղող, մյուսը` արտասվող: Մայրերին խնդրեցին կարմիր ֆլոմաստերով շրջագծել մարդկային մարմնի այն մասը, որով նա ուրախություն կամ վիշտ է զգում: Երբ նայեցին թերթիկները, պարզվեց, որ և´արտասվող, և´ծիծաղող մարդուկների սրտերն էին շրջագծված ֆլոմաստերով:
    
  Զանազան նախագծերի համար մեզ խիստ անհրաժեշտ է արդյունքաչափղ անունով վերահսկողական մի սարք, բայց որտեղի՞ց այն ձեռք բերենք, որտեղից ձեռք բերել:

  Հանցագործություն է քաղաքականացնել ամեն ինչ ու ամեն բան, օրինակ` քնարական բանաստեղծությունների ժողովածուն:

  Հանդիպումներից մեկի ժամանակ ուսանողական տարիների իմ աբխազ ընկերուհին ասաց ինձ. «Դու վրացի գրող ես, բայց չէ՞ որ դու նաև սուխումցի գրող ես: Դա մի´ մոռանա»::

  Բարեկամներ, միմյանց համար մենք փրկօղակներ ենք, ուստի պետք չէ կոտրել միմյանց դառը խոսքերով, որոնք բոլորիս կարող են խորտակել:

  Ակակի Ծերեթելին մի  «Չղջիկ» բանաստեղծություն ունի: Այնտեղ պատմվում է, թե մի մուկ շատ էր ցանկանում թռչուն դառնալ: Աստված կատարեց նրա երազանքը և  թևեր տվեց, սակայն ջղջիկին իրենցը չհամարեցին ո´չ թռչունները, ո´չ էլ մկները:
Դժբախտաբար, հետբախումնային հասարակություններում շատ մարդիկ տարբեր պատճառներով հայտնվել են այդ մկան վիճակում. նրանց յուրային չեն համարում:

  Երբ Մաչու-Պիկչուի շինարարության ընթացքում ծանր աշխատանքով լեռը բարձրացրած քարերը գլորվում էին ցած, տեղացիները դրանում չէին տեսնում ո´չ քարերի, ո´չ շինարարների մեղքը: Հատուկ կարեկցանք դրսևորում էին քարերի նկատմամբ. նրանց անվանում էին «հոգնած»:

  Բախումների ախտորոշումը և բուժումը շատ բանով կախված են բանակցությունների մասնակիցների առաջին հանդիպումների ռոմանտիկայից:

  Վրացական մյունհաուզենականությունը եվրոպականից բազմազան է:

  Շատերը մոռանում են, որ Թբիլիսին ողջ Վրաստանը չէ, այլ նրա տարածաշրջաններից մեկը:

  Ժամանակ առ ժամանակ մարդիկ հեշտությամբ ենթարկվում են մե´կ խելագարներին, մե´կ սրիկաներին:

  Ծանոթացել եմ մի հետաքրքիր իսպանացու հետ. նա ամեն ինչ գիտի Դոն Կիխոտի մասին, բայց ոչինչ չգիտի ոչ այն մասին, թե ով էր թագավորում Սերվանտեսի ժամանակ, ոչ էլ այն մասին, թե այդ արքան ինչ քաղաքականություն էր վարում:

  Ինչ արժանապատիվ է հնչում «Prodeo Larratus» (առաջ եմ գնում` պաշտպանվելով ձեռքերով): Ինչ ողբերգական և բանաստեղծական է «կամիկաձե» («աստվածային քամի»):

  Օզոնային անցքի ընդարձակման հետ նաև մարդկային տգիտությունն է ընդլայնվում, վաղուց ենք տառապում հոգու արտահոսքից, և ահա նրա սակավարյունության նշաններն արդեն  առկա են:

  Իմ օս ընկերուհին պատմում է, թե ինչպես է իր երկար չթե շորը մի քանի տեղից գնդակով ծակել նշանառուն: Դա օս-վրացական հակամարտության ժամանակ Ցխինվալիում է եղել:

- Չեմ կարծում, թե նշանառուն ցանկանում էր սպանել ինձ,- ասում է ընկերուհիս,- նա, հավանաբար, կատակում էր, որոշել էր սիրախաղ անել ինձ հետ:

Դժվար է պատկերացնել արհեստավարժության այդպիսի մակարդակ, բայց ավելի դժվար է պատկերացնել տգիտության աստիճանը նրա, ով ահա այդպիսի եղանակով որոշել է սիրախաղ անել հմայիչ կնոջ հետ:

  Հետբախումնային հակամարտությունների բախումնային ժամանակաշրջանում ենք ապրում:

  Ամերիկայից մեզ մոտ է վերադարձել մի քանի դար առաջ կամավոր այնտեղ վերաբնակեցված Եվրոպան: Այնտեղ նա այլ կրթություն ու դաստիարակություն է ստացել: Մի խոսքով` անառակ որդին ծնողական տուն է վերադարձել և սկսել է իր կարգերը հաստատել:

  Եթե գործն անկեղծորեն չի արվում, ապա Աստված այն չի օրհնում:

  Երբեմն հանդիպումներում շփման ժամանակ նոր համընդհանուր հայրենիքի` աշխարհին դեռ անհայտ, գաղտնիքով պարուրված ուրվագծերն են առկայծում:

  2001թվական: Թբիլիսի: Վրաստանի նախագահի շքասենյակները Կրծանիսում: Վրաց-աբխազական հակամարտությանը նվիրված միջազգային կոնֆերանս: Ելույթ է ունենում իմ ծանոթ փորձագետը: Նա համոզիչ խոսում է հակամարտության կարգավորման սկզբունքների մասին, սակայն նրա ելույթից պարզ է դառնում, որ  նույնիսկ չգիտի Աբխազիայի հետ երկաթուղային հաղորդակցության բացակայության մասին: Չգիտի և այն, թե որտեղ է Գուդաուտի շրջանը. Գալիի մոտ, Ռուսաստանի հետ սահմանին թե…

Միտս է գալիս հնդկական զրույցը երեք կույրերի և փղի մասին: Զեկուցմանս  ժամանակ այն մեջբերում եմ.

Երեք ի ծնե կույրեր շատ էին լսել փղի մասին, բայց չգիտեին` ինչպիսին է այդ կենդանին: Մի անգամ նրանք խնդրեցին իրենց մոտ բերել փղին, որպեսզի գոնե շոշափելիքով իմանան` ինչպիսին է փիղը:
Նրանց խնդրանքը կատարեցին: Կույրերից մեկը բռնեց փղի ոտքը, երկրորդը` կնճիթը, իսկ երրորդը` պոչը:

Հետո, երբ նրանց հարցրեցին, թե ինչպիսին են պատկերացնում փղին, նա, ով շոշափել էր ոտքը, ասաց` փիղը սյուն է, նա, ով շոշափել էր կնճիթը, ասաց, որ փիղը վիշապ է, իսկ երրորդը, որ բռնել էր փղի պոչը, ասաց, որ փիղը ո´չ սյուն է և ո´չ էլ օձ, այլ պարան է:
Պատմում եմ այս այլաբանությունը և հույս ունեմ, որ չեմ վիրավորի այն փորձագետին:

  Բարեկամական զրույցների ժամանակ երբեմն անտեսանելի, ինձ անծանոթ մարդկանց մասնակցությունն եմ զգում: Նրանցից ոմանք ողջ են, իսկ մյուսները վաղուց չկան:

  Ե´վ ոչնչացնող հաղթանակ կա, և´վերածնող պարտություն:

  Մեդիա-թմրանյութ: Գովազդային հոլովակից. «Գնեցե´ք, գնեցե´ք, այս թերթում դուք խարդավանք, շանտաժ, բռնություն, սպանություն, սադրանք կգտնեք»: Ավելի ազդու գովազդներ էլ կան:

  Աֆրիկայում զարմանալի ծառ է աճում. երբ նրա տերևների քանակը հասնում է կրիտիկական վերջնակետին, դրանք թունավոր են դառնում, և կենդանիները չեն ուտում: Իսկ երբ վերականգնվում է խախտված հաշվեկշիռը, տերևները դադարում են թունավոր լինելուց:

  Հնդկաստանի անառականոցներից մեկում պոռնիկներն իրենց եկամուտների մի մասը փոխանցում էին պատերազմի հաշմանդամներին:

  Սիբիրում, ընդամենը 30 քառակուսի մետր տարածության վրա, աշխարհում եզակի բույս էր աճում: Այնտեղ ավտոմայրուղի անցկացրին, որը ոչնչացրեց այդ բույսը: Մոլորակն ընդմիշտ զրկվեց կյանքի ևս մի տեսակից:

  Գիտնականների մի մասը պնդում է, որ 21-րդ դարի վերջին Երկրում գոյություն ունեցող լեզուների 80-90 %-ը կվերանա: Ավելի լավատեսական կանխագուշակումներով կանհետանա ընդամենը  50%-ը: Բայց չէ՞ որ նույնիսկ մեկ լեզվի մահը ողբերգություն է մնացած բոլորի համար:

  Գոյություն ունեն նաև գաղութացված գաղութատեր երկրներ:

  Իրեն նսեմացնող երկիրը բարձր է դասում մյուսներին:

  Երբ զինված հակամարտությունն ավարտվում է, անձնագրերի հրավառություն է սկսվում: Իմ ծանոթներից մեկը տարբեր երկրների երեք անձնագիր ունի:

  Արդեն ո՛րերորդ անգամ է վարդը քաղաքական ծաղիկ դառնում:

  Լպիրշությունը պարբերաբար վերածվում է մարդկային փոխհարաբերությունների ոճի:

  Հիշում եմ պատերազմի դրվագներից մեկը. արևոտ ձմեռային մի օր Սուխումի կենտրոնում արկ է պայթում: Հեռվից լավ երևում է պայթյունից առաջացած սև «սունկը»: Դա հիշեցնում է Լիբանանի պատերազմը: Մինչև պատերազմը հաճախ էին հնչում. «Երկրի լիբանանացում կարող է լինել», «սպասվում է լիբանանացում» և այլն:

Աբխազական պատերազմից հետո այդ արտահայտությունները վերացան: Հավանաբար, որովհետև լիբանանացումն արդեն իրականացել էր:

Շարունակությունը

Ռուսերենից թարգմանեց Աշոտ Տիգրանյանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.