«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 2

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ
Աշոտ Բլեյան
«Այս ոչ լեգիտիմ կյանքը մեզ ո՞վ է տվել»

Աիդա Պետրոսյան
«Թատրոնը նախակրթարանում»

Մեթոդական մշակումներ
Գայանե Թերզյան, Նաիրա Նիկողոսյան, Գայանե Նիկողոսյան
«Արև-շաբաթ. ինտեգրված թեմատիկ միավոր»

Նունե Մովսիսյան
«Մայրենիի առաջադրանքների փաթեթ»

Ուսումնական նյութեր
Հակոբ Հակոբյան
«Բնագիտություն. փորձեր և առաջադրանքներ 6-րդ դասարանցիների համար»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սեմյոն Սոլովեյչիկ
«Սովորում եմ շվեդական դպրոցում»

Դանիել Գրինբերգ
«Դպրոց, որտեղ ուսուցիչները չեն սովորեցնում երեխաներին»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Բլեյան
«Կրթությունը կյանք է»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Ջոն Դյուի
«Դպրոցը և հասարակությունը»
(երկրորդ գլուխ)

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ
(մանկավարժական ակումբ)

Սեմյոն Սոլովեյչիկ
«Քաղաքավարի երեխանե՞ր»

Սեմյոն Սոլովեյչիկ
«Ազատ մարդ»

Մոհանդաս Գանդի
«Իմ հավատամքը հակաբռնությունն է»

Ալբերտ Էյնշտեյն
«Իմ հավատամքը»

ԱՐՁԱԳԱՆՔ

Ալբերտ Էնշտեյն
ԻՄ ՀԱՎԱՏԱՄՔԸ

Հատուկ պատիվ է այն մարդկանց թվին պատկանելը, ովքեր իրենց բոլոր ուժերը նվիրում են ոչ անցողիկ նշանակություն ունեցող օբյեկտիվ փաստերի քննարկմանը և հետազոտմանը: Շատ ուրախ եմ, որ ես էլ ինչ-որ չափով արժանացել եմ այդ պատվին, ինչը մարդուն հնարավորություն է տալիս բավականին անկախ լինելու սեփական ճակատագրից և շրջապատողների արարքներից: Բայց այդ անկախությունը ձեռք բերելով՝ պետք է չմոռանանք այն պարտականությունները, որոնք մեզ անքակտելիորեն կապում են անցած, այժմ ապրող և ապագա մարդկային սերունդների հետ:

Ինձ հաճախ ճնշում է այն միտքը, թե իմ կյանքում բավականին շատ բան կառուցվում է ինձ շրջապատող մարդկանց աշխատանքի վրա, և ես գիտակցում եմ, թե ինչքան շատ եմ նրանց պարտական:

Ես երբեք բարեկեցության կամ շքեղության չեմ ձգտել և նույնիսկ ինչ-որ չափով արհամարհում եմ դրանք: Սոցիալական արդարության իմ ձգտումը, ինչպես նաև իմ բացասական վերաբերմունքը բոլոր տեսակի կապերի և կախվածությունների նկատմամբ, որոնք ես չեմ համարում բացարձակ անհրաժեշտ, հաճախ ինձ ստիպել են մարդկանց հետ հակամարտության մեջ մտնել: Ես միշտ հարգանքով եմ վերաբերվում անհատականությանը և բռնության ու անդեմության նկատմամբ անհաղթահարելի զզվանք եմ զգում:
Այս ամենն ինձ դարձրել է ցանկացած ազգայնամոլություն (եթե նույնիսկ հանդես է գալիս հայրենասիրության տեսքով) մերժող կրքոտ պացիֆիստ և հակամիլիտարիստ:

Հասարակության մեջ ունեցած դիրքով կամ հարստությամբ պայմանավորված առավելություններն ինձ միշտ թվում են անարդարացի և կործանարար, ինչպես և անհատի չափից դուրս պաշտամունքը: Իդեալ համարում եմ ժողովրդավարությունը: Չնայած պետության ժողովրդավարական կարգի թերություններն ինձ քաջ հայտնի են: Սոցիալական իրավահավասարությունը և առանձին անհատի տնտեսական բարեկեցությունն եմ միշտ համարել պետությունը ղեկավարող հասարակության առջև դրված կարևոր նպատակ։

Չնայած ամենօրյա կյանքում ես անհատապաշտ եմ, բայց ճշմարտության, գեղեցկության և արդարության ձգտող մարդկանց հետ անտեսանելի ընդհանրության գիտակցումը թույլ չի տալիս, որ միայնակության զգացումը տիրի ինձ:

Մարդուն բաժին ընկած ամենխորը և ամենագեղեցիկ ապրումը խորհրդավորության զգացումն է: Դա է արվեստի ու գիտության ամենխորը ուղղությունների և կրոնի հիմքում: Նա, ով չի ապրել այդ զգացումը, ինձ թվում է եթե ոչ մահացած, ապա գոնե կույր: Հավատացյալությունը հենց մեր գիտակցության համար այն անհասանելիի ընկալման կարողությունն է, որը սքողված է անմիջական ապրումներով, որի կատարելությունն ու գեղեցկությունը մեզ հասնում են միայն կողմնակի թույլ արձագանքի ձևով: Այդ իմաստով ես հավատացյալ եմ։ Ես բավարարվում եմ նրանով, որ զարմանքով կռահումներ եմ կատարում այդ գաղտնիքների մասին և մտովի խոնարհաբար փորձում ամբողջ բնության կատարյալ կառույցի ոչ լրիվ պատկերն ստեղծել:

Մարդու իրավունքներն լիգան 1932թ. գարնանը Գերմանիայում հրատարակել է Էնշտեյնի այս ճառը՝ որպես պատեֆոնի սկավառակ։

Օգտագործված գրականություն

Альберт Эйнштейн, Собрание научных трудов, т. IV, издательство Наука, Москва, 1967

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.