«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 2

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ
Աշոտ Բլեյան
«Այս ոչ լեգիտիմ կյանքը մեզ ո՞վ է տվել»

Աիդա Պետրոսյան
«Թատրոնը նախակրթարանում»

Մեթոդական մշակումներ
Գայանե Թերզյան, Նաիրա Նիկողոսյան, Գայանե Նիկողոսյան
«Արև-շաբաթ. ինտեգրված թեմատիկ միավոր»

Նունե Մովսիսյան
«Մայրենիի առաջադրանքների փաթեթ»

Ուսումնական նյութեր
Հակոբ Հակոբյան
«Բնագիտություն. փորձեր և առաջադրանքներ 6-րդ դասարանցիների համար»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սեմյոն Սոլովեյչիկ
«Սովորում եմ շվեդական դպրոցում»

Դանիել Գրինբերգ
«Դպրոց, որտեղ ուսուցիչները չեն սովորեցնում երեխաներին»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Բլեյան
«Կրթությունը կյանք է»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Ջոն Դյուի
«Դպրոցը և հասարակությունը»
(երկրորդ գլուխ)

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ
(մանկավարժական ակումբ)

Սեմյոն Սոլովեյչիկ
«Քաղաքավարի երեխանե՞ր»

Սեմյոն Սոլովեյչիկ
«Ազատ մարդ»

Մոհանդաս Գանդի
«Իմ հավատամքը հակաբռնությունն է»

Ալբերտ Էյնշտեյն
«Իմ հավատամքը»

ԱՐՁԱԳԱՆՔ

Այրման երևույթի դիտումը


Աշխատանքն սկսելուց առաջ նշի՜ր այն պատկերի համարը, որը համապատասխանում է այս պահի քո տրամադրությանը:

Աշխատանքի նպատակը
Պարզել երևույթը դիտելու, դիտումների արդյունքները ներկայացնելու, դիտումներից տվյալ երևույթի վերաբերյալ որակական եզրակացություններ անելու սովորողների հմտությունները:

Անհրաժեշտ սարքեր և նյութեր
Մոմ, սպիրտայրոցներ` հեղուկ և չոր սպիրտ այրելու համար, չոր սպիրտ, հեղուկ սպիրտ, թղթի շերտեր, մետաղե տուփ, ապակե բարակ խողովակ, լուցկի:

Առաջադրանք I.
1. Մոմը տեղադրի՜ր տակդիրի վրա այնպես, որ այրվելիս հալված մոմը չթափվի սեղանին: Վառի՜ր մոմը: Ուշադիր դիտի՜ր մոմի այրման երևույթը և հնարավորին չափ մանրամասն նկարագրի՜ր:
2. Հանգցրո՜ւ մոմը և վառի՜ր սպիրտայրոցի մեջ դրված չոր սպիրտի փոքրիկ կտորը: Դիտի՜ր սպիրտի այրման երևույթը և համեմատի՜ր մոմի այրման հետ:
3. Հանգցրո՜ւ չոր սպիրտը և վառի՜ր հեղուկ սպիրտով աշխատող սպիրտայրոցը: Դիտի՜ր հեղուկ սպիրտի այրման երևույթը և համեմատի՜ր նախորդ դիտումների արդյունքների հետ:
4. Ինչպիսի՞ նմանություններ ու տարբերություններ նկատեցիր այրման այդ երեք երևույթների միջև: Առանձնացրո՜ւ այրման երևույթի ընդհանուր օրինաչափությունները:

Առաջադրանք II.
1. Նորից վառի՜ր մոմը: Այնպե՜ս արա, որ այն վառվի հանգիստ, ուղիղ բոցով: Թղթի թերթը պահի՜ր բոցի վրա հորիզոնական դիրքով այնպես, որ այն գտնվի բոցի մութ տիրույթում: Թուղթը որոշ ժամանակ (այնքան, որ չբոցավառվի) բոցի վրա պահելուց հետո հանի՜ր և ուսումնասիրի՜ր ստացված պատկերը:
2. Ստացված պատկերը դիտելով՝ ի՞նչ կարող ես ասել բոցի տարբեր մասերի ու ջերմաստիճանների մասին:

Առաջադրանք III.
1. Թուղթը մի շերտով ամուր փաթաթիր մետաղյա տուփին և թեք դիրքով պահի՜ր մոմի բոցի վրա:
2. Նկարագրի՜ր դիտվող երևույթը: Ինչպե՞ս կբացատրես դիտման արդյունքը:

Առաջադրանք IV.
1. Ապակե խողովակի մի ծայրը տեղադրի՜ր մոմի բոցի մութ մասում: Նկարագրի՜ր՝ ի՞նչ է դիտվում:
2. Վառվող մարխը մոտեցրո՜ւ խողովակի մյուս ծայրին: Ի՞նչ է կատարվում: Ի՞նչ եզրակացություն կանես կատարված փորձից:

Առաջադրանք V.
1. Ի՞նչ հարցեր գրանցեցիր քեզ մոտ այրման երևույթի դիտման ընթացքում։
2. Ուրիշ ի՞նչ փորձեր կուզենայիր կատարել այրման երևույթը ուսումնասիրելու համար:

Աշխատանքը վերջացնելուց հետո մեկ անգամ ևս նշի՜ր այն պատկերի համարը, որը տվյալ պահին առավել լավ է համապատասխանում քո տրամադրությանը:

Ջրի եռման երևույթի դիտումը


Աշխատանքն սկսելուց առաջ նշի՜ր այն պատկերի համարը, որը համապատասխանում է այս պահի քո տրամադրությանը:

Աշխատանքի նպատակը
Պարզել երևույթը դիտելու, դիտումների արդյունքները ներկայացնելու, դիտումներից տվյալ երևույթի վերաբերյալ որակական եզրակացություններ անելու սովորողների հմտությունները:
Անհրաժեշտ սարքեր և նյութեր
Տարբեր ձևի ու չափսերի երկու ապակե անոթներ, ջերմաչափ, շատ փոքր բամբակե գնդիկներ, կալիումի պերմանգանատ, վայրկյանաչափ, ջեռուցիչ, ջուր:

Առաջադրանք I.
1. Կոնաձև անոթի մեջ լցրո՜ւ 100- 150 մլ ջուր: Ջրի մեջ գցի՜ր բամբակե գնդիկները: Դիտի՜ր, թե ինչ է կատարվում գնդիկների հետ:
2. Երբ գնդիկները խորասուզվեն ջրի հատակը, ջրի մեջ գցի՜ր կալիումի պերմանգանատի 2-3 հատիկ: Այդ գործողությունը պետք է անես այնքան զգույշ, որ ջուրը չգունավորվի:
3. Չափի՜ր ջրի սկզբնական ջերմաստիճանը և գրանցի՜ր:
4. Անոթը դի՜ր ջեռուցիչի վրա և սկսի՜ր տաքացնել:
5. Ուշադիր հետևի՜ր ջրի տաքացման ընթացքին և գրանցի՜ր բոլոր այն երևույթները, որոնք դիտվում են փորձի ժամանակ:
6. Յուրաքանչյուր 3 րոպեն մեկ գրանցի՜ր ջրի ջերմաստիճանը: Երբ ջուրը սկսի եռալ, գրանցի՜ր նրա ջերմաստիճանը յուրաքանչյուր րոպեն մեկ: Չափումների արդյունքները ներկայացրո՜ւ համապատասխան աղյուսակի տեսքով:
7. Փորձի արդյունքներից համապատասխան եզրակացությո՜ւն արա:

Առաջադրանք II.
1. Անջատի՜ր ջեռուցիչը և անոթը վերցրո՜ւ նրա վրայից: Կատարի՜ր համապատասխան չափումներ` պարզելու համար, թե ինչպես է փոփոխվում ջրի ջերմաստիճանը սառչելու ընթացքում:
2. Չափումների արդյունքները ներկայացրո՜ւ համապատասխան աղյուսակի տեսքով:

Առաջադրանք III.
Ջրի եռման երևույթն ուսումնասիրելու նպատակով էլ ի՞նչ փորձեր կարելի է կատարել:

Աշխատանքը վերջացնելուց հետո մեկ անգամ ևս նշի՜ր այն պատկերի համարը, որը տվյալ պահին առավել լավ է համապատասխանում քո տրամադրությանը:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.