«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 2

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ
Աշոտ Բլեյան
«Այս ոչ լեգիտիմ կյանքը մեզ ո՞վ է տվել»

Աիդա Պետրոսյան
«Թատրոնը նախակրթարանում»

Մեթոդական մշակումներ
Գայանե Թերզյան, Նաիրա Նիկողոսյան, Գայանե Նիկողոսյան
«Արև-շաբաթ. ինտեգրված թեմատիկ միավոր»

Նունե Մովսիսյան
«Մայրենիի առաջադրանքների փաթեթ»

Ուսումնական նյութեր
Հակոբ Հակոբյան
«Բնագիտություն. փորձեր և առաջադրանքներ 6-րդ դասարանցիների համար»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սեմյոն Սոլովեյչիկ
«Սովորում եմ շվեդական դպրոցում»

Դանիել Գրինբերգ
«Դպրոց, որտեղ ուսուցիչները չեն սովորեցնում երեխաներին»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Բլեյան
«Կրթությունը կյանք է»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Ջոն Դյուի
«Դպրոցը և հասարակությունը»
(երկրորդ գլուխ)

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ
(մանկավարժական ակումբ)

Սեմյոն Սոլովեյչիկ
«Քաղաքավարի երեխանե՞ր»

Սեմյոն Սոլովեյչիկ
«Ազատ մարդ»

Մոհանդաս Գանդի
«Իմ հավատամքը հակաբռնությունն է»

Ալբերտ Էյնշտեյն
«Իմ հավատամքը»

ԱՐՁԱԳԱՆՔ

Սովորում եմ շվեդական դպրոցում

Երազանքս իրականացավ, ահա ես սովորում եմ շվեդական դպրոցում: Այդ մասին սկսեցի երազել, երբ երկու տարի առաջ կարդացի լոնդոնյան «Էկոնոմիստ» թերթի հոդվածը. հոդվածում գրված էր, որ Շվեդիայի դպրոցները համարյա լավագույնն են Եվրոպայում, որ այնտեղ ամեն ինչ այնպես չէ, ինչպես ամենուր, և մանկավարժական բոլոր ամենադժվար խնդիրները լուծված են: ԱՄՆ ճամփորդության ժամանակ,ելույթ ունենալով մանկավարժների առջև, ես միշտ վկայակոչել եմ այդ հոդվածը և ասել, որ կարծես բոլոր խնդիրները լուծված են Շվեդիայում, բայց ոչ ոք այնտեղ չէր եղել:

Եվ ամեն անգամ դահլիճը ծիծաղում էր. իրականում չէին եղել և չգիտեին:
Ծայրահեղ դեպքում երեք մոտեցում կա ուրիշի փորձին` ամերիկական, սովետական և ճապոնական: Ամերիկական մոտեցումը` ոչ մի ուրիշ փորձ չկա, մեզ մոտ` Ամերիկայում, ամեն ինչ լավն է բոլորից:Ճապոնական մոտեցումը` աշխարհում օտար ոչինչ չկա. այն ամենը, ինչ լավն է, մերն է կամ մերը կլինի: Սովետական մոտեցումը` աշխարհում ամեն ինչ մերնից լավն է, բայց մեզ ոչինչ պետք չէ:
Վերցրեք արևմտյան դպրոցների մասին գրեթե ցանկացած գիրք. դա փաթեթավորված մեղադրանք է հասցեագրված կապիտալիստներին և նրանց մանկավարժական ձեռքբերումներին:

Տեր Աստված, ԽՍՀՄ մանկավարժական գիտությունների ակադեմիային պատժի´ր այն ամբողջ չարիքի համար, որ պատճառեց մեր երեխաներին:

Սովորում եմ շվեդական դպրոցում: Քաղաքային տեղեկատուի մեջ գտա մոտակա տարրական դպրոցը և ուղևորվեցի այնտեղ, անկոչ ու անսպասելի, ինչը բացարձակապես անհնարին է և ոչ հարգալից տեղական պատկերացումներով:
Փողոցից հայտնվեցի դպրոցական մեծ հոլում, որտեղ դագամացի բարձրահասակ հավաքարարները հատակի մեծ փայտերով լվանում էին հատակը :

Ո´չ երեխաներ, ո´չ ուսուցիչներ, ո´չ հերթապահներ. ոչ մեկը չկար, բոլորը դասի էին: Ոչ շունչ, ոչ հոգի: Շվեդական դպրոցում ուսուցիչը աշխատավարձ ստանում է անկախ ժամերի շաբաթական քանակից, դրա համար էլ տնօրինությունը ջանում է, որ բոլորը ուսումնական ամբողջ օրը զբաղված լինեն, և ուսուցիչները պատուհան չունեն: Վճարում են` աշխատիր:

Հավաքարարները ընկերասիրաբար ինձ ցույց տվեցին` որտեղ է ուսուցչանոցը,բայց այնտեղ էլ ոչ ոք չկար: Ես չգիտեի` ինչ անեի: Այդ պահին վերջապես հայտնվեց մի ուսուցչուհի և խիստ ուրախացավ, ասես ինձ սպասել էր մի քանի օր: Ես բացատրվեցի: Նա ինձ սուրճ լցրեց ուսուցիչների համար նախատեսված մեծ թերմոսից և գնաց ավագ ուսուցչին հարցնելու, թե ինձ հետ ինչպես վարվեն: Վերջինս դաս էր վարում:

Տնօրենը չկար: Շվեդիայում սովորաբար երեք – չորս դպրոցին մեկ տնօրեն է. տնտեսում են:
Այո, ուսուցիչներին պետք չէր տնօրենի հսկողությունը:
Կա աշխատակարգ, բոլորն աշխատում են իրենց ուժերի չափով, ուրիշ ինչ:
Եթե ուսուցիչը լավն է, ինչի՞ համար է տնօրենը:
Եթե վատն է, նրան ինչո՞վ կօգնի տնօրենը:

Այստեղ այդպես են մտածում: Ոչ մի տիպի հսկողություն չկա ... Զրո հսկողություն....
Մինչ ուսուցչուհի Իրենա Էլեմարը գնաց պլանավորելու իմ այդ օրվա ճակատագիրը, ևսմ մի կին մտավ սենյակ: Նա չէր կարող իմանալ` ով եմ ես և ինչու եմ այստեղ` մենակության մեջ նստած: Բայց ինձ տեսնելով` այնպես նա ուրախացավ, ասես միասին էինք սովորել, կրքոտ սիրել իրար, հետո քսան տարի բաժանված եղել, և հանկարծ ես հայտնվել էի:

Կյանքում ինձ համար ոչ ոք այդպես չէր ուրախացել, ինձ մարդ էի զգում: Սովորում եմ շվեդական դպրոցում, նշանակում է` ինձ զգում եմ ցանկալի, պետքական և բոլորին ուրախություն պատճառող մարդ: Ահա հիմա գրեցի այս տողերը, վերատպեցի, հիշեցի այդ օրը և այդ օրերը, նորից հանգստություն զգացի: Ուրախ եմ և ապրել եմ ուզում:

Ինչ է դպրոցը: Դպրոցը այն վայրն է, ուր զարթնում է ապրելու ցանկություն,ուր երեխաներին սովորեցնում են և ընտելացնում են ապրել: Դպրոցը լավ, մաքուր և ուրախ տեղ է:

Սովորում եմ շվեդական դպրոցում: Չգիտեմ` ինչու այդ մասին չեն խոսում, չեն գրում, չեն գոռում, բայց Շվեդիայում դրված է մանկավարժական մեծագույն փորձը, կարելի է ասել դարի փորձը: Մանկավարժական երկու հավերժ հարցերի համոզիչ պատասխանները փորձված են ու ստացված:

Առաջին հարց. կարելի՞ է երեխաներին սովորեցնել առանց ստիպելու և մինչև անգամ առանց ոչ այդքան հարկադրանքի, ինչպիսին գնահատականն է:

Մեր հանրահայտ Շալվա Ամոնաշվիլին սկսեց սովորեցնել առանց գնահատականի տարրական դպրոցում և ապացուցեց, որ դա հնարավոր է: Բայց համարվում է, որ սովորեցնել առանց գնահատականի կարող է միայն ինքը` Ամոնաշվիլին, որովհետև նա գերազանց մանկավարժ է: Իսկ այն,որ նրա դպրոցում համատարած բոլոր ուսուցիչները սովորեցնում են առանց գնահատականի դրա վրա ուշադրություն չեն դարձնում:

Մի խոսքով, միայն Ամոնաշվիլին, առանձին վերցրած դպրոցում և միայն ցածր դասարաններում, ահա փորձարարության սահմանը: Իսկ Շվեդիայում բոլոր երեխաներին են սովորեցնում առանց գնահատականի մինչև 8-րդ դասարանի կեսերը: Իր կյանքում առաջին անգամ դպրոցականը գնահատական ստանում է ուսում սկսելուց յոթ և կես տարի անց: Դնում եմ վերջակետ, որովհետև չգիտեմ, թե որքան բացականչական նշաններ կպահանջվեր դնել այսպիսի հայտարարությունից հետո: Եվ դա հիմա նույնիսկ նորություն չէ, այդպես այստեղ սովորեցնում են 1965 թվից: 25 տարի: Սա ինչ կյանք է: Պետք է գնաս այդ Շվեդիան, որ իմանաս մանկավարժական այդ մեծագույն իրադարձության մասին: Այնուամենայնիվ, կարելի է, բայց և այնպես մանկական բնությունը թույլ է տալիս սովորեցնել առանց հարկադրանքի կամ առանց գնահատականի: Հետևաբար, դպրոց առանց լացի հնարավոր չէ, ֆանտազիա չէ, այլ իրական:
Հենց Շվեդիայում առանց գնահատականի ուսմանը մինչև այժմ վերաբերում են երկակի: Ոմանք գտնում են, որ այդպես լավ է, ոմանք մինչև հիմա ասում են, որ գնահատականի հանելուց հետո սովորելու մակարդակը իջել է, և հիմա այն չէ, ինչ առաջ: Վեճը մնում է վեճ, բայց և փաստը մնում է փաստ: Դպրոցը չի քանդվել, դպրոցը դադարել է երեխաների նյարդերը սղոցելուց:Իսկ շվեդ աշխատողը, ինչպես նախկինում, Եվրոպայում համարվում է համեմատաբար զարգացած: Նրան ուրիշների հանենատ հեշտ է մասնագիտություն սովորեցնել և վերապատրաստել: Շվեդիայում մարդիկ գերադասում են վերապատրաստվել` որպես մասնագետի, քան անգործության թոշակ ստանալ: Ցնցող արդյունք:

Երկրորդ փորձն էլ ավելի ապշեցուցիչ է: Այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհում երեխաներին բաժանում են ընդունակների և անընդունակների, ստեղծում են հատուկ դասարաններ հավասարության, առանձնացնելով նրանցից թույլերին, ստեղծում են հատուկ դպրոցներ տաղանդավորների համար, այդ ժամանակ, երբ մեր դպրոցական երկիրը հասարակության լռակյաց օգնությամբ գնում է դեպի կործանում, որից երբեք դուրս չես պրծնի: Երեխաների բաժանումը ըստ ընդունակությունների կործանարար է: Շվեդիայում միանշանակ եկել են այն եզրակացության, որ երեխաներին չի կարելի բաժանել ըստ ընդունակությունների, ոչ մի մակարդակում: Շվեդիայում առաջադեմ մաթեմատիկների կամ հումանիտար դպրոցներ չկան: Հենց գոյությունը նման դպրոցների վտանգավոր է, որովհետև դրանք մերկացնում են բոլոր մնացածին և ծնում են անհավասարություն: Իսկ Շվեդիայում Իսկ Շվեդիայում սոցիալական անհավասարությանը վերաբերում են ծայրահեղ սուր:Փորձով ընդգծում եմ, անգամ բազմամյա փորձով հայտնի է, որ երեխաները լավ են սովորում, երբ միևնույն նստարանին նստած են խելացին և ոչ խելացին, բանվորի երեխան և նախարարի երեխան. ոչ մի խնդիր: Մեր նոր վարժարանները և հատուկ դպրոցները բոլորի մոտ առաջացնում են այն տպավորությունը, կարծես մարդկանց գրպանն են մտել, կարծես իմ փողերով հատուկ ձևով սովորեցնում են ուրիշի երեխաներին` հարուստների առավելությամբ:

Սովորում եմ շվեդական դպրոցում: Իհարկե, այս ամենը տարօրինակ է: Իննամյա հիմնական դպրոցը պարտադիր է բոլորի համար, բայց և դրանից հետո սովորաբար բոլորը ընդունվում են վարժարան: Միջնակարգ կրթություն ստանում են սովորաբար բոլոր պատանի շվեդներն ու շվեդուհիները: Այն, ինչ մեզ չհաջողվեց, այն, ինչից մենք հետ կանգնեցինք, դա Շվեդիայում գործում է: Իններորդ դասարանի կեսերին քաղաքային հատուկ որոշման համակարգը ապագա ավարտողների և նրանց ծնողների հետ միասին հանգիստ որոշում են, թե որ վարժարանում պետք է շարունակի իննամյա դպրոցն ավարտողը:Որոշ վարժարաններ, օրինակ` շինարար աշխատողների համար` երկամյա, մյուսները` եռամյա և քառամյա, բայց բոլորը վարժարաններ: Ես եղա վարժարաններից մեկի տասներորդ դասարանում մաթեմատրկայի դասին. դասը մոտենում էր ավարտին, հանկարծ ուսուցչուհին ինչ-որ բան ասաց դասարանին, և տասնյոթ տարեկան բոլոր երեխաները հրեշտակի ձայնով երգեցին: Պարզվեց, որ դա գրեթե պրոֆեսիոնալ երգչախումբ է: Պարզվեց` ես ընկել եմ երգեցողության թեքումով վարժարան: Ես հարցուփորձ արեցի երեխաներին. ոմանք պատրաստվում էին դառնալ կիբեռնետիկներ, ոմանք` վիրաբույժ. երգել բեմում ոչ ոք չէր մտադրվում: Պարզապես նրանք սիրում են երգել և վարժարան ընտրել են այն բանի համար, որ այնտեղ սովորեցնում են նաև երգել: Կան նկարչության, դահուկային թեքումով վարժարաններ, բայց ոչ ճնշելու աստիճան խորացված ինչ-որ մի հիմնական առարկայով: Շվեդիայում մաթեմատիկայի պաշտամունք է: Կրթությունը համարվում է լավ այնքանով, որքանով նրանում շատ է մաթեմատիկան, և այդ առիթով ոչ ոք չի վիճում: Մեզ մոտ մաթեմատիկան հետզհետե դուրս է մղվում. գտնում են, որ չպետք է տանջել երեխաներին: Ով է ավելի ճիշտ, կիմանանք տաս տարի անց: Կամ չենք իմանա: Մեր հսկայական դպրոցը ինչ կապ ունի փոքր երկրի փորձի հետ:

Սովորում եմ շվեդական դպրոցում: Իրենա Էլեմարի հետ աստիճաններով բարձրացանք նրա դասարան: Դասի զանգն արդեն հնչել էր. երեխաները փակ դասարանի մոտ հանգիստ կանգնած սպասում էին ուսուցչուհուն: Վարդագույն, մանուշակագույն, դեղին բլուզներ: Շվեդ երեխաները կյանքի գույներ են: Երեխաները հանեցին իրենց կոշիկները և միայն նասկիներով, գրեթե բոլորինը սպիտակ, մտան դասարան: Հատակը ծածկված էր սովորական լինոլիումով, բայց մաքուր էր: Դասի վերջում տասնմեկ տարեկան աղջիկների և տղաների նասկիները այդպես էլ սպիտակ էին մնացել: Ուսուցչուհին մաթեմատիկայի դասը սկսեց փայլելով: Ես մտքում ձևակերպեցի ամենապարզ բանաձևը` պայծառություն + մաքրություն հավասար է դպրոց: Եվ իհարկե, կրթություն: Երեխաները նստել էինչորս հոգու համար նախատեսված սեղանների շուրջ: Ուսուցչուհին երեխաներին մեր մնան շարքերով նստեցնում է միայն այն դեպքում, երբ դժգոհ է դասարանից, որպես պատիժ: Այն, ինչը մեզ մոտ միշտ է, շվեդների մոտ պատիժ է: Երեխաները սովորում էին միասին, հետո սկսեցին վարժություններ լուծել, ստուգում էին պատասխանները: Ում մոտ չէր համընկնում, մոտենում էին ուսուցչուհուն: Երեխաները հետզհետե փոքր-ինչ չարաճճիացան, երեք աղջիկ երգեցին, քանոն, մատիտ և ռետին զենքերով վարժությունը լուծեցին (Շվեդիայում երեխաները հաճախ գրում են մատիտներով և ուղղում, եթե սխալ է, դա արգելված չէ):

Լուծում են վարժությունները և երգում ուրախությունից: Այնպես տարօրինակ է: Հետո ուսուցչուհին ուշադրություն դարձրեց նրանց, ինչ-որ բան ասաց ոչ խիստ, աղջիկները դադարեցին երգելը և դասարանը կենտրոնացավ ուցուցչուհու վրա: Դպրոցական կարգապահությունը կարգ չէ, ինչպես հաճախ մտածում են. դա թեթև անցում է կարգապահությունից անկարգապահության և հակառակը:

Էլ ինչ ասեմ շվեդական դպրոցի մասին, այն ամենից հետո, ինչ ասվեց: Այն սովորեցնում է առանց գնահատականի և երեխաներին չի բաժանում ըստ ընդունակությունների: Խոսեմ դասագրքերից: Ուսուցչուհի Իրենա Էլեմարի տրամադրության տակ կա չորս գիրք, որ հեշտ լինի երեխաներին մաթեմատիկա սովորեցնել: Մեկը` պատկերազարդ գիրք, որը պատմում է ինչ-որ դոկտոր Պլյուսի արկածների մասին, բայց աշակերտներին տանում է մաթեմատիկայի թագավորությունով: Բոլոր խնդիրները կենդանիների մասին են, բոլոր էջերում թափառում են ակնոցավոր օձեր, նույն տիպի պահանջով` չափիր: Եթե օձ է նկարած, ուրեմն` չափիր:

Մյուս գիրքը ուսուցչի համար է, նույն գիրքն է, բայց ոչ գունավոր( տնտեսման համար), դաշտերի վրա էլ ուսուցչական խորհուրդներ են:
Հաջորդ գիրքը նորից երեխաների համար է` բարակ տետր` բոլոր խնդիրների պատասխաններով և օրինակներով: Դրանք առանձին են տպում. երեխաներին երբեմն թույլ են տալիս օգտվել պատասխանները ստուգելու համար, իսկ երբեմն չեն թույլատրում: Եվ վերջապես չորրորդ գլխավոր գիրքը` երեք մատ հաստության մաթեմատիկական օգնություն ուսուցչին: Չորրորդ դասարանի մաթեմատիկայի յուրաքանչյուր դաս մանրամասն նախագծած է` լրացուցիչ նյութեր և թեստեր, գիրքը զսպանակով է ամրացված այնպես, որ համապատասխան դասի կարևոր նյութերը կարելի է վերցնել և գնալ դասարան, հեշտությամբ հանվում են, վերցրու և մտիր դասարան, պետք չէ ոչ մի պլան, ոչ մի նախապատրաստում: Ամեն ինչ կա: Ամեն ինչ տրված է մեթոդիստ ուսուցչին: Պատկերացնում եմ քմծիծաղը երեսներին ուսուցիչներին«... իսկ մանկավարժական ստեղծագործությունը» , և գնացին պերճախոսելու: Գնացին Ճառելու այն թեմայով, որ ամեն ուսուցիչ ստեղծագործող անձ է: Տեր Աստված, ինչպես եմ ատում ես այդ հռետորներին:

Տեր Աստված, պատժիր նրանց, խնդրում եմ: Եվս մի քիչ և նրանք այնքան կխոսեն մինչև ուղեղների մթագնումը:
Ընդ որում ուսուցչուհի Իրենա Էլեմարը հուշելու ձեռնարկից չի օգտվում, նա դասավանդում է քսանհինգ տարի և նրան ավելի հետաքրքիր է դասը ինքնուրույն հայտնագործել:

Շվեդիան մանկավարժական հայտնագործությունների երկիր է:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.