«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 2

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ
Աշոտ Բլեյան
«Այս ոչ լեգիտիմ կյանքը մեզ ո՞վ է տվել»

Աիդա Պետրոսյան
«Թատրոնը նախակրթարանում»

Մեթոդական մշակումներ
Գայանե Թերզյան, Նաիրա Նիկողոսյան, Գայանե Նիկողոսյան
«Արև-շաբաթ. ինտեգրված թեմատիկ միավոր»

Նունե Մովսիսյան
«Մայրենիի առաջադրանքների փաթեթ»

Ուսումնական նյութեր
Հակոբ Հակոբյան
«Բնագիտություն. փորձեր և առաջադրանքներ 6-րդ դասարանցիների համար»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սեմյոն Սոլովեյչիկ
«Սովորում եմ շվեդական դպրոցում»

Դանիել Գրինբերգ
«Դպրոց, որտեղ ուսուցիչները չեն սովորեցնում երեխաներին»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Բլեյան
«Կրթությունը կյանք է»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Ջոն Դյուի
«Դպրոցը և հասարակությունը»
(երկրորդ գլուխ)

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ
(մանկավարժական ակումբ)

Սեմյոն Սոլովեյչիկ
«Քաղաքավարի երեխանե՞ր»

Սեմյոն Սոլովեյչիկ
«Ազատ մարդ»

Մոհանդաս Գանդի
«Իմ հավատամքը հակաբռնությունն է»

Ալբերտ Էյնշտեյն
«Իմ հավատամքը»

ԱՐՁԱԳԱՆՔ


Կրթահամալիրի ՙՆոր դպրոցի՚ 5-րդ դասարանի առաջադրանքների փաթեթի ստեղծումը նպատակ ունի լուծել մի շարք կարևոր խնդիրներ:

1. ՙՀայոց լեզվի՚ և ՙՄայրենիի ընթերցարան՚ դասագրքերը դիտարկվում են որպես մեկ միասնական առարկա: Ընդ որում, ՙՄայրենիի ընթերցարանում՚ զետեղված գրական ստեղծագործությունները որպես ուսումնասիրման նյութ են ծառայում ՙՀայոց լեզվից՚ ստացած քերականական գիտելիքները ամրապնդելու և գործնականում կիրառելու համար:
2. Բառարաններից և տեղեկատու գրականությունից օգտվելու հմտություն է զարգացնում:
3. Մայրենիի դասաժամերին համակարգչի կիրառումը դարձնում է անհրաժեշտություն:
4. Խթանում է երևակայությունը և ստեղծագործական միտքը:
5. Նպաստում է համագործակցային կարողությունների զարգացմանը:

Քայլերը`
- Նախ աշակերտները ծանոթանում են գրական նյութին:
- Կատարում են ընթերցարանում տրված առաջադրանքները:
- Այնուհետև իրենք են կազմում առաջադրանքներ`
-լեզվագործունեության
-գեղարվեստական մտածողության
- գրադարանային աշխատանք` բառարանային և հանրագիտարանային
-համակարգչային
-ստեղծագործական:

Յուրաքանչյուր աշակերտ իր կազմած առաջադրանքը քննարկում, ամբողջացնում է զույգի հետ:
Խմբով քննարկում են ու ներկայացնում:
Դասարանի բոլոր աշակերտները ի մի են բերում գրված առաջադրանքները, հավելում նորերը, միացնում կրկնվող հարցադրումները, խմբագրում են ու վերջնական տեսքի բերում:
Արդյունքում ստացվում է առաջադրանքների փաթեթ, որն էլ հետո, կիսամյակի վերջում, որպես ստուգարքային աշխատանք փորձարկվում է:

ՙՆոր դպրոց՚
5-րդ դասարան, ուսուցիչ`
Նունե Մովսիսյան

Մայրենիի առաջադրանքների փաթեթ

Ամփոփաթերթ երրորդ

Նմուշ
1. Գործնական քերականություն-թեմա` հնչյունաբանություն
Բանաստեղծությունից դուրս գրիր`
ա. ուղղագրական բարդություն ունեցող բառեր
բ. գրիր քանի հնչյուն, քանի տառ ունեն այդ բառերը
գ. վանկատիր:

2. Հանրագիտարանային աշխատանք
ա. Դուրս գրիր ՙԱշնան օր՚ բանաստեղծության հեղինակի` Վահագն Դավթյանի մասին պատմող տողերը:
բ. Դասագրքից կամ նրա բանաստեղծությունների գրքից ընտրիր քեզ դուր եկած բանաստեղծությունը և դասարանում ընթերցիր:

3. Բառարանային աշխատանք:
ա. Բացատրական բառարանի օգնությամբ բացատրիր ծավի բառի իմաստը:
բ. Հոմանիշների բառարանից դուրս գրիր կապույտ բառի հոմանիշները:
գ. Արմատական բառարանի օգնությամբ բացատրիր լաջվարդ բառը:

4.Համակարգչային աշխատանք
Ինտերնետից գտնել աշնան թեմայով բացիկներ կամ ստեղծել նորը:

5. Ստեղծագործական
ՙՀեքիաթ Կապույտի բալիկների` Լաջվարդի, Լազուրի, Մավի և Ծավի երկվորյակ քույրերի և փոքրիկ Բիլի մասին՚

Փորձարկել են`
Աննա Մելքումյանը
Գևորգ Թորոսյանը

1.
ա. թևեր, թախծագին, խորհրդավոր, օրոր, մամուռ, հեռացող
բ. թևեր-4տառ, 5 հնչյուն
գ. թե-վեր, թախ-ծա-գին, խոր-հըր-դա-վոր, օ-րոր, մա-մուռ, հե-ռա-ցող:

2. Դավթյան Վահագն Արմենակի: Ծնվել է 15. 8. 1922թ-ին, Արաբկիր, Արևմտյան Հայաստան: Բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս: 1926-ին ընտանիքով Արաբկիր գյուղաքաղաքից փոխադրվել է Սովետական Ռուսաստան: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին:
Գրել է ՙԱնկեզ մորենի՚ բանաստեղծությունների ժողովածուն: Թարգմանություններ է կատարել Շ. Պետեֆիից:

3. Կապույտ-ծովագույն, երկնագույն
փխբ-թույլ, աղոտ
ծավի-լազուր, լաջվարդ, մավի, բիլ
լաջվարդ-թանկարժեք քար, որի հանքերը գտնվում են Պարսկաստանում:

4 . ՙՀեքիաթ Կապույտի բալիկների` Լաջվարդի, Լազուրի, Մավի և Ծավի քույրերի և Բիլի մասին՚
Տիեզերքում ապրում էր Կապույտ անունով մի կին: Նա ուներ հինգ երեխա` Լաջվարդը, Լազուրը, Մավին, Ծավին, Բիլը: Լաջվարդը երկինքն էր, Լազուրը` երկիրը, Ծավին բնությունն էր, Մավին`օվկիանոսը, իսկ Բիլը կրակի նման անընդհատ թռվռում էր: Ամենագեղեցիկը Լաջվարդն էր: Նա այնքան չքնաղ էր, որ մարդիկ ժամերով կանգնում էին և հմայված նայում վերև: Եղբայրները և քույրերը սկսեցին նախանձել Լաջվարդին: Լաջվարդը շատ տխրեց ու լաց եղավ, այնքան լաց եղավ, որ ջուրը հեղեղեց աշխարհը:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.