«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 2

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ
Աշոտ Բլեյան
«Այս ոչ լեգիտիմ կյանքը մեզ ո՞վ է տվել»

Աիդա Պետրոսյան
«Թատրոնը նախակրթարանում»

Մեթոդական մշակումներ
Գայանե Թերզյան, Նաիրա Նիկողոսյան, Գայանե Նիկողոսյան
«Արև-շաբաթ. ինտեգրված թեմատիկ միավոր»

Նունե Մովսիսյան
«Մայրենիի առաջադրանքների փաթեթ»

Ուսումնական նյութեր
Հակոբ Հակոբյան
«Բնագիտություն. փորձեր և առաջադրանքներ 6-րդ դասարանցիների համար»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սեմյոն Սոլովեյչիկ
«Սովորում եմ շվեդական դպրոցում»

Դանիել Գրինբերգ
«Դպրոց, որտեղ ուսուցիչները չեն սովորեցնում երեխաներին»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Բլեյան
«Կրթությունը կյանք է»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Ջոն Դյուի
«Դպրոցը և հասարակությունը»
(երկրորդ գլուխ)

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ
(մանկավարժական ակումբ)

Սեմյոն Սոլովեյչիկ
«Քաղաքավարի երեխանե՞ր»

Սեմյոն Սոլովեյչիկ
«Ազատ մարդ»

Մոհանդաս Գանդի
«Իմ հավատամքը հակաբռնությունն է»

Ալբերտ Էյնշտեյն
«Իմ հավատամքը»

ԱՐՁԱԳԱՆՔ

ԱՐԵՎ-ՇԱԲԱԹ
ԻՆՏԵԳՐՎԱԾ ԹԵՄԱՏԻԿ ՄԻԱՎՈՐ

(ՙՀանրակրթական դպրոցում նախապատրաստական ուսուցում՚
ծրագրով դաստիարակների վերապատրաստման մոդուլից)


ՏԱՐԻՔԱՅԻՆ ԽՈւՄԲ - 5-6 տարեկանններ
ՄԻԱՎՈՐԻ ԹԵՄԱՆ – Արև
Երեխայի գործունեության ձևերի ընդգրկումը


Չափորոշիչները
Չափորոշիչներն ընդհանուր բնույթի են և կարող են օգտագործվել նաև մյուս թեմատիկ միավորների ստեղծման ժամանակ:
Նախադպրոցական կրթության նպատակներն ու խնդիրներն են.
- Մայրենի լեզվով հաղորդակցվելու կարողությունների զարգացում,
- ֆիզիկական առողջության պահպանում ու ամրապնդում,
- դպրոցական ուսուցմանը նախապատրաստում,
- մտավոր, գեղագիտական զարգացման հիմքերի ստեղծում,
- աշխատանքային տարրական հմտությունների ու կարողությունների ձևավորում,
- երեխայի անհատականության ձևավորում, ստեղծագործական ունակությունների զարգացում,
- բնության, բնապահպանության, պատմության և ազգային մշակույթի տարրերին ծանոթացում.
- աշխարհաճանաչողության ազատ մթնոլորտի ստեղծում....
(Նախակրթության մասին ՀՀ օրենքից)

Ուղեցույց հարցեր
- Որտե՞ղ է ապրում արևը:
- Ինչո՞ւ է անհրաժեշտ արևը։
- Ի՞նչ է լույսը, ի՞նչ է մութը, ի՞նչ է ստվերը։
- Ինչի՞ է նման արևը:
- Ինչո՞ւ է արևը տաք։
- Ինչպե՞ս է առաջացել արևը (ավանդապատումներ)։
- Ինչի՞ն է ծնունդ տալիս արևը։
- Ի՞նչ կլիներ, եթե արևը չլիներ...

Ուղենիշներ
Լսել, սովորել պատմություններ, ավանդություններ, հանելուկներ, խաղիկներ, երգեր արևի մասին։
Ռոդարիական մշակումներ (արևային լիմերիքներ, արևային պատճենումներ)։
Արև-հերոսների կերպարների համեմատումը տարբեր ստեղծագործություններում։
Արևային թատրոն (ժպտացող, ջղային, տխուր, սառած, մրսած…արևներ)։

Արևային հետազոտություն
- Արևային ժամացույցների ստեղծում ու փորձարկում բակ-պարտեզի պայմաններում։
- Բույսերի և արևի կապը (բնագիտական փորձեր)

Արևից ծնվածները
- Ստվերը՝ որպես արևի ծնունդ. ստվերային թատրոն։
- Գույների խաղ (ծիածան)

Պատրաստել, նկարել
- Արև՝ ամենատարբեր նյութերով ու միջոցներով (մրգեր, բանջարեղն, երկրաչափական պարզ պատկերներ, խեցի, ավազ, թուղթ, պլաստիլին, կավ և այլն)։
- Արև-դիմակներ։
- Արև-տիկնիկներ։

Արևային խահանոց
(խոհանոցը՝ որպես երեխայի ազատ գործունեության լաբորատորիա)
- արև-աղցաններ
- արև-բլիթներ
- արև-ձևավորումներ

Արևային խաղեր (շարժուն, դերային խաղերի, ժողովրդական խաղերի ուսուցում)։
Դերային խաղեր։

Ուսումնառության արդյունքները կամ նպատակները
* Կսովորեն (գիտելիքներ)՝
- պատմության (հեքիաթ, պատմվածք և այլն/ տրամաբանական կառույցի ընկալում,
- գաղափար կկազմեն զրույցի, երկխոսության մասին,
- կսովորեն արևի մասին պատմություններ, հանելուկներ, շուտասելուկներ, բանաստեղծություններ,
- կճանաչեն բնական երևույթները (տարվա եղանակներ, ամիսներ, անձրև, ծիածան, ստվեր, ցուրտ, տաք, մառախուղ, ամպրոպ, կարկուտ և այլն),
- կսովորեն երաժշտական խաղեր, երգեր,
- կհասկանան երկար-կարճ, հաստ-բարակ, հեռու-մոտ, բարձր-ցածր հասկացությունները,
- կսովորեն նկարչական նյութերով, գործիքներով անվտանգ աշխատել,
- կսովորեն տեսակավորել ու դասակարգել ըստ գույնի, չափի, ձևի, կշռի (ծանր, թեթև),
- կտարբերեն զգայական բնութագրիչները (համ, հոտ, թթու, դառը, աղի կծու)։

* Կկարողանան (կարողություններ, հմտություններ)՝
- դիտարկումներ կատարել, եզրակացություններ անել,
- պատմության մասին կանխատեսումներ անել (Ջ. Ռոդարի ՙՀետո ի՞նչ եղավ՚)
- տրամաբանական պարզ եզրահանգումներ անել (այնքան-որքան, այնպես-ինչպես, եթե-ապա).
- օգտագործել հեռադիտակ,
- հետևել և կողմնորոշվել իրենց արևային ժամացույցներով,
- ձևավորումներ անել, նկարել,
- տարբերակել բանջարեղեններն ու մրգերը,
- օգտվել տեխնիկական միջոցներից (հեռուստացույց, հյութաքամիչ, փոշեկուլ և այլն),
- ճանաչել դիմախաղի տարրերը, տարբեր տրամադրությունները,
- տարբերակել գույները, երկրաչափական պարզ պատկերները,
- օգտվել նշանային ցուցանակներից,
- շփվել ու ազատ հաղորդակցվել։

* Կդառնան (արժեքներ, որակներ)՝
- ազգային արժեքները գնահատող,
- բնության նկատմամբ հոգատար և ուշադիր,
- բնական ռեսուրսների նկատմամբ ավելի խնայող,
- ավելի հանդուրժող,
- շփվող, հաղորդակցվող,
- ավելի ինքնուրույն, ինքնավստահ, համարձակ,
- ավելի ազատ իրենց գործունեության մեջ։

Գնահատման ենթակա առաջադրանքները
- Արևային ժամացույցներ
- Արևներ՝ ամենատարբեր նյութերով ու միջոցներով (մրգեր, բանջարեղեն, երկրաչափական պարզ պատկերներ, խեցի, ավազ, թուղթ, պլաստիլին, կավ)
- Արև-դիմակներ, տիկնիկներ
- Արև-խոհանոց
Սեղմագիր

ՙՏեղեկատվության վերծանման համար
յուրաքանչյուր տարիք իր կոդն ունի՚:
Ջ. Ռոդարի

ՙԱրև՚ թեմայի ընտրությունը պատահական չէ: Այս տարիքի երեխաների ամենասիրելի հեքիաթները, բանաստեղծությունները, նկարները կապվում են արևի հետ: Այս միավորի առանձնահատկությունն այն է, որ թեման երեխաներն իրենք են առաջարկել: Նրանք միավորի ստեղծման համահեղինակներ են, քանի որ առանձին մտքեր, գաղափարներ ծնվել են նրանց հարցերից ու եզրակացություններից: Այս համալիր գործունեությունը, երեխայի գործունեությունների այս միավորումը (ինտեգրումը) ապահովում է, որ երեխաների մոտ մշակվեն այնպիսի կարողություններ ու հմտություններ, որոնք նրանց անհրաժշտ են այս տարիքում:

Թեմատիկ միավորի ծրագրում հաշվի են առնվել նաև երեխաների ընկալումն ու ֆիզիոլոգիական զարգացումը, աշխատանքները կազմակերպել ենք այնպես, որպեսզի յուրացմանը զուգահեռ երեխաները զարգացնեն նաև իրենց հաղորդակցական, համագործակցային հմտությունները: Թեմատիկ միավորը հիմնականում իրագործել ենք բնության գրկում, դրանք փոքր ուսումնական ճամփորդության նախագծեր են եղել:

ՙԱրև՚ թեմատիկ միավորը կարող է իրագործվել և՜ ամռանը, և՜ գարնանը, և՜ աշնանը:
Հիմնավորում
Երեխայի գործունեության կազմակերպման համար ընտրվել է ինտեգրված թեմատիկ միավորի ձևը, քանի որ երեխային շրջապատող աշխարհը միասնական է, և երեխան այն ընկալում է որպես մի ամբողջություն։ Ահա թե ինչու հատկապես այս տարիքում երեխային տրվող տեղեկությունները, ինչպես նաև նրա գործունեության տեսակները չպետք է տարանջատվեն տարբեր բնագավառների։ 5-6 տարեկանների գործունեության առավել արդյունավետ տեսակը միավորված ամբողջական գործընթացն է, ուստի մեր թեմատիկ միավորում էլ դրանք տարանջատված չեն իրարից, այլ կապված են մեկ ընդհանուր թեմայով, ինչն էլ խթանում է երեխայի աշխարհաճանաչողության ու ստեղծագործական որակների զարգացմանը։
ՙԴաստիարակության առավել արդյունավետ ձևը առարկաների միավորումն է, որը մտքի արագ, մշտական ու ստեղծագործական հմտությունների ձևավորման միջոց է՚։
Ջ. Դյուի

Օրացուցային պլան (լրացնում են դաստիարակները)
Առաջին օր
Երկրորդ օր
Երրորդ օր
Չորրորդ օր
Հինգերորդ օր

Գայանե Թերզյան,
Նաիրա Նիկողոսյան,
Գայանե Նիկողոսյան

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.