«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 20

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Հարցազրույց.
«Բիլ Գեյթսը տեխնոլոգիաների աշխարհում իր դերի և ապագայի մասին իր կանխատեսումների մասին»

Ա. Խինչին
«Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին»

Դավիթ Մինասյան
«Ուսումնական հաստատությունների Web կայքեր, նրանց նախագծման և տեղադրման աշխատանքներ»

Մեթոդական մշակումներ

Հակոբ Հակոբյան
«Բնագիտական առարկաների դասավանդման կազմակերպումը»

Ուսումնական նյութեր

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

Սեյմուր Բայջան
«Թիֆլիս. միշտ քիչ է»

Վոլտեր
«Բաբելոնի արքայադուստրը»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Մանկավարժական ինվարիանտներ»

Մարիա Մոնտեսորի «Երեխայի տունը».
Հենրի Հոլմսի նախաբանը

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

ԱՐՁԱԳԱՆՔ

Մանե Գևորգյան «Խորհրդայնացում»

Աշոտ Տիգրանյան
«Լեոն մեր ժանակակակիցն է»

Աշոտ Տիգրանյան
«Երրբ առաջարկը պահանջարկի կարիք չունի»


Մանե Գևորգյան

Խորհրդայնացում
Լեոյի «Անցյալից» երկը` որպես սկզբնաղբյուր

Ապրում ենք ներկայով` չմոռանալով անցյալն ու ապագան: Սակայն ապագան մեր ձեռքերում է, իսկ անցյալը կորել է անանուն գետի հորձանուտում: Ավելի ճիշտ, ոչ թե կորել, այլ թաքնվել է անիրականության թանձր թաղանթում: Ամեն ինչ չէ, որ պետք է արվի որպես պարտականություն եւ որպես ծանր աշխատանք, ինչպես արել են բազմաթիվ պատմաբաններ: Նրանք «իբրեւ թե» հանդիսացել են «կարեկցանքի» կարիք ունեցող ժողովրդի պատմությունը կործանումից փրկող երկնային հրեշտակներ: Ցանկացել են, որ չմոռացվի պատմությունը, հանձնել են թղթին «իրողությունը» եւ ստիպել բավարարվել ու հավատալ: Բավարարվել ինչո՞վ. նրանց «ստեղծագործական աշխատանքներով», թե՞ պատմության վերաբերյալ գրած աքրոստիկոսներով: Որտե՞ղ է իրականությունը. երկրի ընդերքո՞ւմ, թե՞ երկնային դղյակներում: Այն պետք է փնտրել ու երեւան հանել, բայց ոչ թե ընդերքից, այլ մեզ շրջապատող աշխարհից:

Չպետք է թողնել, որ պատմությունը մթագնի ու քայքայվի այս անօդ տարածությունում: Բնական է, երբ մարդիկ վախենում են մթությունից, աչքերը լայն բացում են` շրջակայքում լույսի մի նշույլ փնտրելու եւ ճանապարհը շարունակելու համար, սակայն սարսափելի է, երբ նրանց աչքերը փակ են նույնիսկ ցերեկով, հետեւաբար անհնար է դառնում նրանց շարժումը:
 Քչերին է հաջողվել «բացել» մարդկանց աչքերը: Եւ դա արել են` համարելով ոչ թե պարտականություն, այլ իրականությունը արտացոլելու ցանկությունից մղված: Պատմությունը չպետք է «դիտել» բարձունքից, այն էլ` հեռադիտակի օգնությամբ, այլ պետք է քայլել նրա միջով ու բարեւել բոլոր անցորդներին:

Այդ իրատես մարդկանց թվին է պատկանում Լեոն: Մարդ, ով արծվի պես սավառնել է երկնքում ու սուր տեսողության շնորհիվ նկատել  բոլոր իրադարձությունները:

Նա միայն չի գովերգել մեր` գովեստի կարիք ունեցող ժողովրդին, այլ սխալները համատեղել է գիտակից քայլերի հետ: Ինչպես յուրաքանչյուր մարդ, այնպես էլ յուրաքանչյուր ազգ ունի սխալվելու իրավունք, սակայն պետք է ընդունել այդ սխալները, այլ ոչ թե անորոշ ճանապարհներով փախչել դրանցից: Չպետք է ապրել` ամեն ինչ թողնելով վերացական երեւույթի` բախտի քմահաճույքին. պետք է ինքներս ղեկավարենք ճակատագիրն ու հարմարեցնենք մեզ: Պատմությունը կարծես ստվեր լինի, ստվերի նման հետեւող մի բան, եւ նրանից փախչելն ուղղակի անհնարին է:

Լեոն` անցյալից դեպի ներկա հոսող աղտոտված գետը մաքրել է բոլոր տեսակի կեղտերից ու վնասակար  մանրէներից, եւ այդ գետը հոսոււմ է ներկայով` մաքուր ու ջինջ: Կարելի է նստել այդ գետի ափին ու երկար ժամանակ հանգստանալ:

Երբեք հարկավոր չէ խաբել կամ խաբվել, ուղղակի պետք է ունենալ կամքի մեծ ուժ` սխալ ուղին փոխելու ու դեպի հեքիաթներ չուղեւորվելու համար:

Պատմությունը մի ֆիլմ է` ունի սկիզբ, ընթացք և ավարտ: Այն նկարահանվում է տարբեր ժողովուրդների առաջարկած բազմաթիվ սցենարներից միայն մեկի հիման վրա, որն էլ դառնում է պատմական փաստ եւ իրողություն:

Ովքե՞ր ենք մենք՝ փորձարկողներ, թե՞  փորձարկվողներ: Հարց, որի երկու պատասխաններն էլ ամեն ինչի հիմքն են, իսկ երբեմն էլ հիմքերը թուլացնող ուժեղ փոթորիկը: Բոլորս, հետեւաբար եւ ողջ ժողովուրդն ապրում ու գոյատեւում է` հոգու խորքում ապաստան տալով վախին ու կասկածին: Ո՞վքեր են մեր թշնամիներն ու դաշնակիցները, մեզ շրջապատող բազմաթիվ գունավոր խոստումներից, որոնք են ավելի իրական: Անընդհատ հնչող հարցեր,  ու պատասխանների փոխարեն անտարբեր հայացքներ: Գեթ մի բան է հարկավոր` պատմական անկենդան ու երկար հեքիաթները քառատողերի վերածելու ու իրական դարձնելու համար՝ ցանկություն:

Բավակա´ն է երազել ու ապրել անհիմն ստեղծված հույսերով, փափագել, որ ժամանակը մոռացության կմատնի այն. ինչը դու չես կարողանում մոռանալ, երբ հույսը ընդամենը երազի մասունք է , իսկ ժամանակը` ավարտը ավետող վերջին գարուն: Մի՞թե մենք ապրում ենք ավարտի, այլ ոչ թե ընթացքի, հուսալու, այլ ոչ թե իրագործելու ու պայքարելու համար: Հարկ է քայլել առաջ` չմոռանալով անցած ճանապարհը, բայց ոչ թե ետ վերադառնալու, այլ մյուսներին ուղղորդելու համար:

Խորհրդայնացում… ո՞րն այս բառի ներքո թաքնված հավատը կամ ատելությունը, նրա սփոփանքն ու դավադրությունը: Պետք է միշտ հավատալ ու վստահ լինել սեփական ուժերին, չկործանվել անարդարության փլատակներում, հավատալ ոչ թե բառերին ու այդ բառերի ենթատեքստին, այլ հավատալ անարդարության մեջ արդարություն փնտրելու կամքին:

Ապրել ու մշտապես բողոքել ապրածդ կյանքից. դա ուղղակի ցնորք է: Մի՞թե հողն ավելին արժե, քան մարդկային կյանքերը, երբ այդ անշունչ ստեղծագործության պատճառով, բնությունը կորցնում է ամենախելացի, բայց միեւնույն ժամանակ ամենադատարկամիտ էակին: Միշտ փորձում ենք վերականգնել մեր կորցրածը,սակայն երբեւէ որեւէ մեկը փորձել է վերականգնել անկենդանի կյանքը.իհարկե ոչ , որովհետեւ նման բան սահմանված չէ «կյանքի Սահմանադրությամբ»: Ինչո՞ւ ոչ ոք այդ «անվերականգնելի» տարիների ընթացքում չի փորձում գոնե վերականգնել այն, ինչը կդառնա անվերականգնելի կյանքի ցանկալի մասնիկը:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.