«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 20

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Հարցազրույց.
«Բիլ Գեյթսը տեխնոլոգիաների աշխարհում իր դերի և ապագայի մասին իր կանխատեսումների մասին»

Ա. Խինչին
«Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին»

Դավիթ Մինասյան
«Ուսումնական հաստատությունների Web կայքեր, նրանց նախագծման և տեղադրման աշխատանքներ»

Մեթոդական մշակումներ

Հակոբ Հակոբյան
«Բնագիտական առարկաների դասավանդման կազմակերպումը»

Ուսումնական նյութեր

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

Սեյմուր Բայջան
«Թիֆլիս. միշտ քիչ է»

Վոլտեր
«Բաբելոնի արքայադուստրը»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Մանկավարժական ինվարիանտներ»

Մարիա Մոնտեսորի «Երեխայի տունը».
Հենրի Հոլմսի նախաբանը

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

ԱՐՁԱԳԱՆՔ

Մանե Գևորգյան «Խորհրդայնացում»

Աշոտ Տիգրանյան
«Լեոն մեր ժանակակակիցն է»

Աշոտ Տիգրանյան
«Երրբ առաջարկը պահանջարկի կարիք չունի»


Լեոն մեր ժամանակակիցն է

«Լեո կարդալուց հետո դասագիրքը բացել չես ուզում»:
Մանե Գևորգյան, 9-րդ դասարան

Սկսեմ շնորհակալությունից: Ինձ ոչ գաղափարակից պահպանողական կուսակցության մարտիկներից շնորհակալ եմ մեր ազգին ու քաղաքացիական հասարակության սաղմերին մեր պատմության դասերը ըմբռնելու հնարավորություն ստեղծելու համար: Մեծն Լեոյին վերադարձնելու համար: Անկողմնակալ տաղանդի գիտական վերլուծությամբ լի հուշերը 21-րդ դարի աշակերտներին հասու դարձնելու համար: Իսկ նրանցից մեկի հոգու պոռթկումն իմ այս համառոտ ու բարձրաձայն մտորման բնաբանն է:

Անցյալ ու ներկա դարերի զուգահեռները ցավոք ակնհայտ են: Ցավոք, որովհետև ունկն չենք դնում մեր մեծերին ու ահագնանում են մեր սխալների չարագուշակ հետևանքները:
Լեոն աղաղակում է. «Անտանտը, քանի կարելի էր և պետք էր խաբել հայերին, համարում էր նրանց իր դաշնակիցը: Այսպես էին անվանում նրանց անգլիական, ֆրանսիական ռուսական լրագրերը: Այս ամենին, դժբախտաբար, հավատացին հայերը:… Պատերազմի ընթազքում նրանք իրար հետևից, հերթով ծախեցին իրենց այդ «դաշնակցին»: Առաջին հերթում Նիկոլայի Ռուսաստանն էր»: Իսկ մենք օտարամոլ ենք:

Լեոն արձանագրում է. «Այժմ Թուրքահայաստան չկա: Նա դարձել է մի վիթխարի գերեզման, որի վրա հավիտենական արձանագրված է` «Եվրոպայի զոհը»… Իսկ մենք մնում ենք օտարամոլ:

Լեոն վկայում է. «Երեսուն տարի մենք միայն մի լեզու գիտեինք` «Կայծե՛նք» (մարտնչողականություն առանց դիմացինին հասկանալու ձգտման – Ա. Տ.) …Եվ մինչ մենք կայծում էինք ու սովորում, որ կայծելուց ավել բան չէր պահանջվում,մեր թիկունքում աճել ու պտուղներ էր տվել մի ամբողջ քաղաքական շարժում`թուրք ցեղերի զարթոնքը»: Հիշեք ՀՀ նախագահի աթոռը զբաղեցնողի և նրա ձայնակիցների հրապարակային հոխորտանքները և հակառակորդներին ճանաչող մարտնչողների այսօրվա կարգավիճակը:

Լեոն պատգամում է. «Նրա (հայ ժողովրդի – Ա.Տ.) համար այլևս վերադարձ չկա դեպի երեկվա դրությունը…Նորից պետք է սկսել ապրել, և ապրել որ միալն նորից, այլև նորովի»: Պատգամը կատարվում է, բայց դեռ բազում են մոլորյալները:

ՀՀ
քաղաքացիներ, կարդացեք Լեոյի «Անցյալից» գործը:

 Աշոտ Տիգրանյան
 Պատմության և հասարակագիտության ուսուցիչ

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.