«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 20

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Հարցազրույց.
«Բիլ Գեյթսը տեխնոլոգիաների աշխարհում իր դերի և ապագայի մասին իր կանխատեսումների մասին»

Ա. Խինչին
«Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին»

Դավիթ Մինասյան
«Ուսումնական հաստատությունների Web կայքեր, նրանց նախագծման և տեղադրման աշխատանքներ»

Մեթոդական մշակումներ

Հակոբ Հակոբյան
«Բնագիտական առարկաների դասավանդման կազմակերպումը»

Ուսումնական նյութեր

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

Սեյմուր Բայջան
«Թիֆլիս. միշտ քիչ է»

Վոլտեր
«Բաբելոնի արքայադուստրը»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Մանկավարժական ինվարիանտներ»

Մարիա Մոնտեսորի «Երեխայի տունը».
Հենրի Հոլմսի նախաբանը

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

ԱՐՁԱԳԱՆՔ

Մանե Գևորգյան «Խորհրդայնացում»

Աշոտ Տիգրանյան
«Լեոն մեր ժանակակակիցն է»

Աշոտ Տիգրանյան
«Երրբ առաջարկը պահանջարկի կարիք չունի»


Բիլ Գեյթսը վերջին 30 տարում տեխնոլոգիաների աշխարհում իր դերի
և ապագայի մասին իր կանխատեսումների մասին
(հարցազրույց)

2008թ. Բիլ Գեյթսը թողել է Microsoft-ում ծրագրային ապահովման (ԾԱ) գլխավոր ճարտարապետի իր գործը և իր ամենօրյա պարտականություններն այլևս չի իրականացնում այն ընկերությունում, որը ինքն է հիմնել և ղեկավարել 30 տարի: Հրաժեշտից առաջ PC Magazine հանդեսի գլխավոր խմբագիր Մայքլ Ջեյ Միլլերը նրա հետ զրուցել է համակարգչային արդյունաբերության փոփոխությունների և ՏՏ աշխարհի զարգացման հեռանկարների մասին: Էքսկլյուզիվ հարցազրույցը հրապարակվել է 01.07.2008թ.:  

Ուղիղ նշանակետին և մոտ
Մայքլ ՄիլլերՏեխնոլոգիաների առումով ի՞նչն եք համարում ամենամեծ ձեռքբերումը: Անհատական համակարգչի (ԱՀ) մատչելիությո՞ւնը: Շահագործողական գրաֆիկական ինտերֆեյսի ստեղծո՞ւմը: 

Բիլ ԳեյթսԱմենակարևորը որպես այդպիսին` ծրագրային արդյունաբերության և  այնպիսի հենքի ստեղծումն է, որը յուրաքանչյուր շահառու  կարող է ինքնուրույն օգտագործել (դրա համար ծրագրեր գրել և դրանք գործածել): Մեր ջանքերն սկսվում են Microsoft Basic-ի ժամանակներից, և մինչև Altair, Commodore PET, TRS-80, Atari 800, Apple II — միշտ էությունը այնպիսի ծրագրային ապահովման ստեղծումն է, որի օգնությամբ ցանկացած մարդ կարողանա ինչ-որ օգտակար բան անել:

Քանի  դեռ ԱՀ մասսայականացում ձեռք չէր բերել, ԾԱ արտադրություն, որպես այդպիսին, գոյություն չուներ:  Իրավիճակի ամբողջ հմայքն այն էր, որ հենց ԱՀ-ներն էժանացան, մարդկանց շատ ծրագրեր պետք եղան: Ծրագրերը միանգամայն մատչելի գներով դարձան մասսայական ապրանքներ: Վաճառքի ծավալը մոգական էր. մեծ և շատ թանկ համակարգիչների վաղ շրջանում դա  ուղղակի աներևակայելի մի բան էր: Ծրագրերի մշակումն ընկերությունների համար գործունեության մեծ մասամբ հարակից ձև էր: Մինչև որ մենք եկանք:

Ուղղակի ծրագրային արդյունաբերության գաղափարով էինք համակված և շատ-շատ բան արեցինք, որ դա կյանքի կոչենք: Այդ արդյունաբերության հենահարթակը զարգացրինք Basic-ից մինչև DOS, DOS-ից Windows, Windows-ից NET, մոդելավորում, «ամպային հաշվումներ»(1), բնական ինտերֆեյսներ... Սարքային մասի կատարելագործման հետ և´ ծրագրային հենքերն էին փոխվում, և´ համակարգչի գործածության եղանակները: Մի փոփոխությունն իր ետևից բերում էր մյուսները: Ե´վ ծրագրային հենքը, և´ ծրագրավորող ընկերությունը զարգացրինք:

Մ-
Անցած տարիներին նաև շատ տեխնոլոգիաների մասին էիք խոսում, որոնք հաջողություն պիտի ունենային, սակայն այն մասսայականությունը չունեցան, որ կուզեիք` SPOT, պլանշետային ԱՀ, խոսքը որոշելու հնարավորություն և այլն:  Ի՞նչ եք կարծում` դժվարությունները տեխնիկական (ծրագրային կամ սարքային) խնդիրներո՞վ են պայմանավորվում:  Թե՞ ուղղակի հասարակությունն այդ տեխնոլոգիաների համար չի հասունացել: Ինչո՞ւ որոշ մշակումներ անսովոր մասսայականություն են վայելում, իսկ մյուսները` ոչ, մնում են նեղ խորշում:

Գ- Հիշեք, թե ինչ էին գրում այն ժամանակ, երբ ես և Պոլը (Ալենը – ծանոթ. ռուսերեն թարգմանչի) նոր-նոր ստեղծում էինք Microsoft-ը: Չէ՞ որ մեր երազածի նվազագույնը կեսը արդեն մեր առջև է:

Բնական ինտերֆեյսները, այդ թվում` խոսքի որոշումը և ձեռագրով մուտքագրումը, պլանշետային համակարգերով են եկել:  Կարծում եմ` դուք էլ համառություն կհամարեք այն, որ ընդհանուր շուկայի համար դեռ շատ բան պատրաստ չէ: ԱՀ և սարքային միջոցների կատարելագործումը շարունակում ենք: Կասկած չունեմ, որ համակարգչի հետ փոխազդեցության ներկա միջոցը` ստեղնաշար և մուկ, հետագա 10 տարիներին լրջորեն կփոխվի:  Ստեղնաշարն ու մուկը չեն վերանա, սակայն համակարգչի հետ խոսքային և այլ տիպի փոխազդեցությունները մասամբ կգրավեն նրանց տեղը: Դա է պատճառը, որ Microsoft-ն այդպիսի ուսումնասիրությունների համար միլիարդներ է ծախսում:

Պլանշետային ԱՀ մի քանի ոլորտում մասսայական է. տարեկան միլիոններով վաճառվում է, բայց առայժմ ոչ տասնյակ միլիոններով: Հավատում եմ, որ շուտով տարեկան հարյուր հազարավոր հատ է վաճառվելու: Հավատում եմ, որ այդ շուկան կարող է հարյուր անգամով աճել, և, իմ կարծիքով, այդպես կլինի, երբ յուրաքանչյուր ուսանող սովորական թղթային գրքի փոխարեն փաստաթղթեր ստեղծելու և խմբագրելու, ձայնը գրանցելու, կայքեր նայելու հնարավորություն տվող, համացանցին միացած սարք ունենա. դա միանգամայն հրաշալի կլինի: 

Դանդաղ գնաս...

Մ - Իսկ ինչո՞ւ է դա ավելի շատ ժամանակ պահանջում, քան մեզանից շատերը կարծում էին:  
ԳԴե, ամեն ինչին ժամանակ է պետք: Ինչո՞ւ գրաֆիկական ինտերֆեյսն այդքան ուշ հասավ մասսաներին: Ինչո՞ւ համակարգիչները ցանցում միավորելու համար այդքան շատ ժամանակ` վեց կամ յոթ տարի, պետք եղավ:

Օրինակ` գրաֆիկական ինտերֆեյսը. Սթիվ Բալմերի հետ ամբողջ երկրով շրջագայեցինք և գրաֆիկական ինտերֆեյսի սեմինարներ էինք վարում և ամբողջ ժամանակ լսում էինք. «Չէ-չէ, սա շատ դանդաղ է, սրանով ծրագրեր գրելը դժվար կլինի»: Այդ գաղափարները առաջ մղելով` տարօրինակ էինք թվում: Սակայն մոտավորապես մեկ տարի անցավ, և ՆԳԻ (նախագծի գլխավոր ինժեներ) բոլորին սովորական և անվիճելի գործ է թվում: Զարմանալի է. դու երկար համոզում ես ինչ-որ բան, սակայն մարդիկ հետո չեն ասում. «Գրողը տանի: Ախր դու ճիշտ էիր»: Ինչ-որ պահից սկսեցինք լսել. «Դե, ի~նչ եք բաց դուռը ծեծում: Իհարկե, սա այն է, ինչ պետք է: Պատմեք ձեր հետագա անելիքների մասին»:

Առաջին Macintosh 128-ը համարյա տապալված էր: Նրան միայն այն փրկեց, որ Apple-ից և  Microsoft-ից մի քանի հմուտ մարդ կարողացան նրա մեջ մի քանի ծրագիր խցկել և ստիպել, որ աշխատի: Հետո հայտնվեց 512-կբայթ Մասը, որը «կրիտիկական զանգված» էր կարողանում հավաքել: Իսկ այդ ընթացքում Macintosh-ի համար ԱՀ հավաքող ընկերությունների 95% սնանկացավ, և դա զարմանալի չէր:

Տեսեք, թե դա ինչպես եղավ`  անցում IBM PC-ի որպես գրասենյակային հիմնական սարքավորում, անցում գրաֆիկական ինտերֆեյսի, անցում PC ճարտարապետությամբ սերվերի… Հիշում եմ, որ Fortune հանդեսի մի հոդվածում խոսվում էր այն մասին, թե որոշ աշխատող կայանների շուկան ավելի արագ է աճում, քան  PC-ի շուկան: Ճիշտ է, վաճառքի այն ժամանակվա չնչին մակարդակի պայմաններում... Մենք շարունակեցինք մեր գիծը տանել` մեծ ծավալներ գումարած ցածր գներ: Եվ հայտնվեցին PC-ներ, որոնց կարող էին նույնը անել, ինչ աշխատող կայանները: Ընդ որում խոսքը միայն մասնագիտացված գործառույթների մասին չէ, PC-ն դարձրինք ամենատարբեր խնդիրների կատարման սովորական գործիք:

Այդ բոլոր զարմանալի բաները տեղեկատվական տնտեսության մեջ եղան և հիմնավորվեցին միասնական ծրագրային հենքով: Բայց դրա համար ժամանակ պետք եղավ: Միանգամից ոչինչ չի լինում:

Պլանշետային ԱՀ, ինտերնետ-հեռուստատեսություն և «բնական» ինտերֆեյսներ. այս երեք տեխնոլոգիաները հասունացումից դեռ հեռու են, նույնիսկ կարելի է ասել, որ այստեղ նախատեսվածը չենք կատարել:  Եթե ապագայի մասին իմ լավատեսական պլանները հիշենք, կպարզվի, որ իսկապես բավականին ուշանում ենք...

Սակայն Microsoft-ի գործերն այնքան էլ վատ չեն. կարող ենք մեզ երբեմն էլ ուշանալու շքեղություն թույլ տալ... Կարող ենք համբերատար աշխատել` քայլ առ քայլ լավացնելով մեր արտադրանքը:

Վերցնենք ինտերնետ TV. ենթադրենք` AT&T հայտարարի. «Այո, ցանկանում ենք տեսա-պլատֆորմ ստեղծել, որն ավելի լավը կլինի, քան լարայինը, անհատականացված և նպատակային կլինի»: Հետո երկու կամ երեք տարի կանցնի, և վերջապես, նոր շոուն նայելով, կարող եք ընթացքում բաց թողնել այն, ինչ ձեզ հետաքրքիր չէ, և առանձնացնել այն, ինչ կարևոր եք համարում: Եվ երբ դա լինի, ինչ-որ մեկն արդյո՞ք կասի. «Հանճարե´ղ գաղափար է»: Ո´չ: Կասեն. «Ամեն ինչ շատ բնական է: Տարօրինակ է, որ առաջ այդպես չէր»: Եվ դա ճիշտ է: Բոլորի և յուրաքանչյուրի համար նույն ծրագրերը. դա անհաջող բան է, այն ժամանակների ծնունդը, երբ տեղեկատվության բիթերը ստիպված էին բարակ լարով  խցկել յուրաքանչյուր տուն: Սակայն հիմա խաղի կանոնները, գոնե հարուստ երկրների քաղաքային շրջաններում, փոխվում են:

Աշխարհը փոխվում է, չնայած երկար, շատ երկար ժամանակ է պետք, որպեսզի որոշ փոփոխություններ իրական դառնան: Եթե կենսական ստերեոտիպերի մասին խոսենք, այն մասին, թե ինչպես են մարդիկ գործում, ասենք, գնումներ անելիս,  միայն սերունդների փոփոխությունից հետո կարող է նորացում լինել: Եվ բոլորովին կարևոր չէ, թե նորագույն տեխնոլոգիաներն ինչքան են լավը: Մոբիլ կապ, բնական ինտերֆեյս. այս ամենը կարագացնի առաջընթացը, սակայն տեխնոլոգիաները դեռ ամեն ինչ չեն, նաև գները կան և մարդկային վարքի մոդելները:

Ինտերնետ հեղափոխության ալիքով

Մ – Եթե հետ նայենք և դիտարկենք ինտերնետ-հեղափոխությունը, Microsoft-ն ի՞նչն է ճիշտ արել, իսկ որտե՞ղ է սխալվել:

Գ –
Մեր գլխավոր ներդրումն այն է, որ աշխարհում ավելի քան 100 մլն ցանցին միանալու պատրաստ ԱՀ հայտնվեց:

Հետո պարզ դարձավ, որ բոլորին ընդունելի միացման գին պետք է սահմանել և դրա հիման վրա ընտրել այս կամ այն համաձայնությունը (2): Դա եղավ համալսարանական միջավայրից եկող ARPA համաձայնությունների միակցումը, գուցե այդ մասին լսե՞լ եք: Ես այդ համաձայնությունների մի մասն օգտագործում էի դեռ Microsoft հիմնադրելուց ավելի վաղ (Համալսարաններում և´ VAX-եր, և´ PDP-11 կային, և´ոչ այնքան հայտնի շատ մինի համակարգիչներ): Արդյունքում խորշ էր առաջացել, որտեղ այդ համաձայնությունները եռանդով տեղավորվում էին...   Դրանք լավ համաձայնություններ էին, բայց դրանց փոխարեն կարող էին և կամայական ուրիշները լինել: Ամեն դեպքում, ԱՀ լայն տարածումը և կապի համընդհանուր միջավայրի ստեղծումը հաջողություն էին երաշխավորում:

Չկարծեք, թե չգիտեինք, թե հատկապես երբ պետք է «նետել տափօղակը: Մի քանի տարի անընդհատ շատ փորձագետներ «ցանցի տարի» հայտարարեցին, և մենք էինք նրանց օգնում: Աշխատում էինք ուսումնական հաստատությունների հետ, և, խնդրեմ, կրիտիկական պահը եկավ, երբ որոշ համալսարաններում ուսանողներն սկսեցին ցանցում միաժամանակ ուսումնական դասընթացների բովանդակության հետ ծանոթանալ և պիցա պատվիրել:
Սակայն եթե շահառուների ամբողջ աշխարհը դիտարկենք, ակնհայտ կլինի, որ նոր մակարդակի անցնելու սցենարները բազմաթիվ են:

Մ –
Կայքեր և համացանց-գործիքներ  մշակելու համար շատ ժամանակ եք ծախսել: Այդ առումով ի՞նչն է ճիշտ արված և ի՞նչը` ոչ:

Գ - 
Կյանքի ճանապարհին անընդհատ պետք է դասեր քաղել... Կարելի է ասել, այն բուռն երեկույթին մենք մի կողմ քաշված սթափ տղաներ էինք, որոնց բոլորը նախանձով էին նայում: Կարո՞ղ եք պատկերացնել 10 մարդուց բաղկացած ծրագրա-տեխնիկական ընկերություն, որը 2 մլրդ դոլար արժե:  Գովազդի փոխանակում ապահովող ընկերություն ունեինք,  500 դոլար արժեր, և այնտեղ աշխատող տղաներն ինձ հարցնում էին. «Կարելի՞ է չորրորդ աշխատակից վարձել»: Բավական է հետաքրքիր նախագիծ մտածեք, և փողը անվերջ կհոսի ձեր ձեռքը: Տարօրինակ է, բայց այդպես է: Եվ դա այն դեպքում, երբ կային շատ փող ունեցող մարդիկ, և այդ փողերն օգտագործվում էին դասական ԾԱ համար, ուղղակի Microsoft-ում:

Դեռ 1975-ին մեր հայեցակարգը այնքան մասսայական ԾԱ ստեղծումն էր, որ ամբողջ տնտեսական համակարգը դրա շուրջը պտտվեր: Այդ երևույթն աննկատ չմնաց, և մարդիկ փորձում էին կրկնել մեր հաջողությունը` չմտածելով, որ ուրիշ շատ մարդիկ են նույնը ուզում:
90-ականների վերջի համընդհանուր խելահեղությունը մեզ էլ չշրջանցեց, և մի քանի նախագիծ գործի գցեցինք: Մինչ այժմ հավատում եմ Sidewalk-ին` քաղաքային պորտալներին, որտեղ կարող եք իրադարձություններին հետևել, գնումներ անել և հանգիստը պլանավորել: Եվ դա իրականում լինում է, ճիշտ է, այդ համակարգի հենքը առավելապես բջջային հեռախոսներն են դարձել... Սակայն հայեցակարգը լավն էր: Միլիարդ դոլար ծախսելով` ստեղծում էինք ընկերություն, և արդյունքը Expedia-ն եղավ: Սակայն ի վերջո այն վերափոխվեց ավիատոմսերի պատվերի ծառայության, ոչ թե ծրագրա-տեխնիկական ընկերության: Expedia, Slate, Sidewalk, MSN ենք ստեղծել: Hotmail ենք գնել, Link Exchange ենք գնել: Անկեղծ ասած, դժվարանում եմ բոլոր խելահեղությունները թվարկել, որ այն ժամանակ գործել ենք:

Սակայն ինչ արել ենք, գործարաության աշխարհին հրահրել է մտածելու համացանց գործածելու մասին: Այ, դա կարողացել ենք անել: Սակայն այն ժամանակ կախարդ-գուշակ չենք եղել, որ հստակ գիտեր` ինչ «կգնա», իսկ ինչը` ոչ, վերջնական կիրառման մակարդակում ինչ տեսք պիտի ունենա լուծումը:

Առաջինը, որ միտքս գալիս է, փնտրտուքն է: Հարցնում են. «Ինչո՞ւ նախկինում Microsoft-ը դրանով չէր զբաղվում». Բայց սպասեք, ախր չէինք կարող ամեն ինչ և միանգամից անել: Չէինք էլ պատրաստվում ամեն ինչ անել: Առանց այն էլ ավելի շատ բան ենք արել և ավելի հեռու ենք նայում, քան մնացած բոլորը:

Պատկերացրեք օվկիանոս, որտեղ մեծ ալիք է բարձրանում: Եվ կան մարդիկ, որոնք ճիշտ տեղում են հայտնվել և կարողացել են հեծնել այդ ալիքին, մինչ մյուսներն այդ մասին մտածում էին: Այ, Google-ի հիմնադիրներներն էլ`  շատ խելոք տղաներ, ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվեցին: Նրանք առաջինը չէին, սակայն ամեն ինչ անթերի են արել: Այստեղ նաև Adwords-ի շուրջ ամբողջ շուկայի ստեղծումն է մտնում: Այո, հիացած եմ, թե ամեն ինչ ի՛նչ լավ են արել: Լավ են սկսել և նույն ոգով էլ շարունակում են:

Սակայն ծրագրային արդյունաբերության մեջ մի կանոն կա. ԾԱ վաճառքը կորպորատիվ հաճախորդներին միշտ ավելի մեծ է, քան վերջնական շահառուներին: Microsoft-ը դա բոլորից լավ է հասկանում. գիտենք` ինչպես աշխատանքի արտադրողականությունը բարձրացնենք, ինչ խնդիրների է առնչվում ՏՏ բաժինը, կորպորատիվ կայքի մշակման համար ինչ քայլեր են անհրաժեշտ: Արդեն մի քանի տասնամյակ աշխատում ենք, գործարար կառույցների հետ փոխադարձ կապեր են ձևավորվել, և գիտենք` ինչպես են նրանք իրենց ԾԱ օգտագործում և ընդհանրապես ինչ են անում: Այս շուկայում մեր դիրքը շատ ամուր է:

Եթե ձեզ հետաքրքրում է, թե ինչու նրանք, որ տվյալների հետ են աշխատում, 10 տարի հետո ավելի արդյունավետ կաշխատեն, քան այսօր, ապա կասեմ, որ դա Microsoft Research Labs գաղափարների շնորհիվ կլինի: Այդտեղ և´ ինտերակտիվ եզրաշերտերն են, և´ Microsoft Surface տիպի սեղանները, և´ այն, թե ինչպես կաշխատեն հաղորդակցման ուղիները, և մոդելավորման տեխնոլոգիաներն ինչպես կձևակերպեն մտահղացումները: Աշխատանքի արտադրողականության բարձրացման սկզբունքային գաղափարներ ավելի շատ ունենք, քան ինչ-որ ուրիշ մեկը: Անկեղծ ասած, նույնիսկ անվանել չեմ ուզում այդ »ինչ-որ ուրիշներին»: Մեր տնտեսական ներուժը շատ մեծ է:

Կարևոր է, որ Microsoft-ը արդեն երկար ժամանակ միանգամայն գիտակցված մշակում է այդ ամենը: Ամենասկզբում կողմնորոշվում էինք նրանց ուղղությամբ, ովքեր ոչինչ չգիտեին ՏՏ մասին, իսկ հետո ուշադրություն դարձրինք նաև բոլոր մնացածներին: Հիմա հենց մշակման սկզբից ստիպված ենք լինում բոլոր մակարդակների շահառուների պահանջմունքների մասին մտածել: SharePoint ենք ստեղծել, NET մշակման հենքը, բայց դա շատ ժամանակ է գրավել:
Այս ամբողջ ընթացքում արտադրողականության և անվտանգության առումով Windows հենքը զարգացրել է մկանները: Վերցնենք Windows Server-ը, դժվար է հավատալ նրան, ինչ եղել է: Այսօր մեծ ԷՀՄ-ների վրա դեռ աշխատող ԾԱ արտադրողականության հետ ընդհանրապես կապ չունի: Նա մեր կողմից գրված կոդի հետ կապ ունի: Եվ չենք ուզում դա արտագրել: Մեծ մեքենաների վրա ոչ ոք գին-որակ հարաբերության լավացմամբ չի զբաղվում: Բայց այդ մեքենաներն ապրում են, քանի որ կոդի զանգվածը դեռ այնտեղ է... Սակայն Windows-ի  և UNIX-ի սերվերները նույն ապարատային միջոցներն են օգտագրծում, նրանք ամեն ինչ վերցրել են, բացառությամբ ԾԱ թանգարանի ցուցանմուշներից:

Հզորություն և ամպի խնդիրները

Մ – Հիմա բոլորը «ԾԱ որպես ծառայությունից» են խոսում (SaaS), «ամպային հաշվումներից» և այլն: Այդպիսի մոդելն ինչպե՞ս կանդրադառնա սեղանի ԱՀ-ի վրա, ոլորտ, որտեղ Microsoft-ն առաջատար է, որը Microsoft-ն ավելի լավ է հասկանում, քան ինչ-որ ուրիշ բան:

Գ –
Միշտ եղել է այդ հարցը. «Հաշվումները որտե՞ղ պիտի կատարվեն` տեղո՞ւմ, թե՞ հեռու սերվերի վրա»: Ինչքան բաց թողնող շերտը մեծ է և կասեցումը քիչ, այնքան ավելի մեծ ճկունություն կստանաք` այս տարբերակները համադրելով: Ժամանակի բաժանման ռեժիմում ընդհանրապես միայն տերմինալներ կան, ընդհանրապես ոչինչ տեղային չի արվում: Տեքստային դիսփլեյ լինի թե 3270 կամ X համաձայնություններ, բացի տեղեկատվության արտացոլումից, կենտրոնացված է արվել: Այնուհետև, դեռ համացանցից առաջ, հայտնվեց ԱՀ, որով բոլոր խնդիրները տեղային էին լուծվում, և միայն որոշ դեպքերում էին ֆայլերի պահպանման տեղն ու տվյալների բազան հեռու տեղադրվում: Բայց ամեն ինչ տեղում էր լինում, այդ թվում` արտացոլումը, խմբագրումն ու փոխազդեցությունը: Օֆլայն աշխատանքի հմայքը արձագանքման արագությունն է, հապաղման համար կարիք չունեք անհանգստանալու: Ովքեր ժամանակի մի բաժին մեծացել են, հասկանում են, որ չնայած աճած հնարավորություններին` դրան վերադառնալն այնքան էլ լավ չէ:

Այժմ ամեն ինչ հաշվեկշռված է: HTML-ը ինչ-որ իմաստով մեզ տերմինալի մոդելին է վերադրաձնում:  Դուք կայքեր եք կառուցում, չնայած նախկին համաձայնությունների համեմատ HTML-ի ողջ բարդությանը` այնուամենայնիվ դա արտացոլման համաձայնություն է: Գումարած` ակտիվ կառավարումը և տեղային սցենարները: Այդ նույն AJAX-ը թույլ է տալիս կատարել գաղտնաբառը... Հեգնանքն այն է, որ լավ կայքերը նրանք են, որոնք HTML-ի փոխարեն գործածում են լոկալ հաճախորդային ծրագրեր:


Այժմ մի աշխարհում ենք ապրում, որը երկու աշխարհներից լավագույնը վերցել է. համացանցով դուք գործածում եք ենթածրագիր, որը այլ ԱՀ-ում է աշխատում: Հիմա մշակողների համար գործիքներ ունենք, որոնք թույլ են տալիս համացանցով աշխատել այնպես, կարծես թե դա լոկալ ծրագիր է:

Ընդհանրապես, համակարգչային գիտության մեջ գործնականում ամեն ինչ հանգեցվում է նրան, որ պետք է ձգտել ծրագրային տեքստերը հնարավորինս քիչ գրել: Քիչ գաղտնաբառեր գրելու հնարքը կոչվում է ենթածրագրեր: Այն ամենը, ինչ որ ժամանակին արվել է` առարկայա-կողնորոշիչ ծրագրավորումը, «ԾԱ` որպես ծառայություն», ամեն ինչ օգտագործում է ենթածրագրերի գաղափարը: Երբ պետք է քարտեզ նկարել, կարող եք ասել. «Վա~յ, շատ դժվար է, ավելի լավ է ենթածրագիր օգտագործեմ»: Հիմա հեշտ է Virtual Earth-ին կամ Google Earth-ին դիմել և տվյալների և ֆորմատների մասին չմտածելով` ամեն ինչ հեշտ ու պարզ անել:  Ենթածրագրերի գաղափարը նոր մակարդակի ենք հասցրել և հեշտացրել մարդկանց կյանքը: Սակայն դեռ շատ աշխատանք կա` այդ ամբողջ տնտեսության կարգավորումը, արտադրողականության ապահովումը, տեղային մշակումները...

Ինչ-որ մեկի տվյալների մշակման կենտրոնը սահմանափակ չափով «հաշվողական ամպ» կարող ենք փոխանցել: Վարչարարության, սկավառակային տարածության, տվյալների տիրապետման և մուտքի հնարավորության բոլոր հարցերը, խնդիրների լուծումը, երբ աշխատանքում սխալներ են հանդիպում, «ամպային հաշվումների» համակարգի ադմինիստրատորի խնդիրը կդառնան: Այստեղ խորացված ուսումնասիրություններ և աշխատանքներ շատ կան: Մենք մյուսներից շատ ենք հետաքրքրված, որ ընկերությունները օգտագործեն «ամպամած հաշվումները», մի քանի դասական նախագիծ ունենք, որոնք Ռեյ Օզին եկող տարի կպատմի:

Սակայն այս ամենը չի նշանակում, որ միայն ձեր վերահսկողությանը ենթակա հաշվողական տեղային համակարգերը պետք չեն:

Այսօր մարդիկ այնքան էլ չեն գիտակցում, թե ինչ է կատարվում:  «Ամպում» պահատեղի կա, որը ցանկացած տեղից մուտքի վստահություն է տալիս (իսկ ադմինիստրատորը պահուստային պատճեն է անում), և այդ «ամպում» հաշվումներ:  Ե´վ մեկը, և´ մյուսը կարևոր և անհրաժեշտ որոշումներ են, սակայն «ամպի» տվյալների կառավարման ինչ-որ համակարգի անհրաժեշտության կասկածելը դժվար է: Նաև հաշվումների բեռնման մասին պիտի մտածեք, քանի որ դա անվճար չէ: Եվ անկասկած, մնում են խափանման, օֆլայն աշխատանքի, պլանավորման խնդիրները. ռեսուրսները շատ են, սակայն անսահման չեն... Եվ այնուամենայնիվ, արդեն մի քանի պիլոտային հաճախորդներ ունենք, տվյալների մշակման կենտրոնի (ՏՄԿ) մեծ «կտորները» տեղադրել ենք մեր հաշվողական «ամպում» և այդ ռեսուրսների կառավարումը մեզ վրա ենք վերցրել:  Կարծում եմ` ևս մի քանի տարի, և ՏՄԿ-ները կտեղադրգա «ամպերում»: Ոմանք կարծում են, որ դա շուտ կլինի, սակայն ես այդքան լավատես չէի լինի:

Փորձում եմ իրավիճակը պարզ դարձնել. երկու բան կարելի է «ամպ» տանել` տվյալները, երբ   հիմնական նմուշը օլակում է, իսկ քեշ-պատճենը` տեղային մեքենայում, և հաշվումները, երբ սերվերում տվյալները նաև մշակվում են: Դա ուղղակի տվյալների մշակման կենտրոն է, սակայն նոր տեսակի: Չէ՞ որ այժմ այդ կենտրոնը պետք է չափագրելի լինի: Այդ գաղափարներն իրականացնելու վաղ փորձերը, ինչպես  Amazon S3 էր, պահանջում էին, որ ծրագրավորողն իմանա, որ այդպիսի ծրագիրը կարող է իրականալ:

Այն, ինչ անում ենք, և ինչի մասին Ռեյ Օզին այս տարի ավելի ուշ PDC-ին կխոսի, այն է, թե ինչպես պարզեցնենք այդպիսի «գերբաշխված» ծրագրերը, որպեսզի շրջապատող ամեն ինչ կարողանաք իսկապես հասկանալ:

Ուրիշ ի՞նչ կարելի է անել  Windows-ով

Մ
- Անդրադառնանք օպերացիոն համակարգերին և նախ և առաջ, իհարկե, Windows-ին: Ձեր կարծիքով նրա ամբողջ պատմության մեջ ի՞նչ սխալներ եք արել: Ուրիշ ի՞նչ պիտի արվի: Հաջորդ տասնամյակում ի՞նչ պիտի ավելացվի:

ԳԻմ «հաղթաձին» տվյալների ինտեգրված պահպանումն է, երբ կիրառողը ոչ թե ֆայլային համակարգով է աշխատում, այլ ճկուն առարկայա-կողմնորոշիչ կառուցվածքով` շփումներ, օրացույց, «Ընտրանի», լուսանկար, երաժշտություն, այս ամենը կառուցվածքայնացված տեսքով պիտի պահպանվի: Ե´վ տվյալների կառուցվածքի վարումը, և´ կիրառական տարբեր ծրագրերի միջոցով դրանց մշակումը ավելի պարզ պիտի դառնան: Առայժմ այդ խնդիրը լուծված չէ: «Ամպային» մոտեցման մի մասի տեղաշարժը դեպի տվյալների պահպանումը իրականում մեր մտահղացումների իրականացումն է: Տվյալները մի հեռախոսից մյուսին հեշտ և արագ փոխանցելու, դրանք մի քանի ԱՀ-ների, հեռուստացույցների, մեքենաների միջև փոխանակելու հնարավորություն տվող տվյալների պահպանման  լրացուցիչ  համակարգ պիտի մշակենք: Եվ դրանք պարզապես ֆայլեր չեն լինելու, այլ ավելի բարդ կառուցվածքի տվյալներ: Տվյալների համակցված պահպանման հենց այսպիսի մոտեցում դեռ չի հայտնվել: Եվ դա վատ է: Apple և Microsoft օպերացիոն համակարգերում այս գաղափարաբանության որոշ սաղմերը տեքստային տողերի ֆոնային ինդեքսավորման տեսքով իրականացվել են, սակայն դա քիչ է:  Նպատակային կառուցվածք դեռ չկա:

Այսօր ՕՀ-երը շահագործողական բնական ինտերֆեյսների ներդրման գործում մեծ դեր ունեն: Արդեն մեր Surface-ի կառուցվածքի մեջ Windows ներդրել ենք, բայց այստեղ ինչպե՞ս ծրագրավորման մոդել ավելացնենք: Ինչպե՞ս պետք է համագործակցել նման սարքավորումների հետ: Շատ բան կա անելու:

Անվտանգության ոլորտում նույնպես շատ բան պետք է անել: Հիմա շահառուն ստիպված է լինում առնչվել շատ բաների, որոնք չի հասկանում, փոխանակ ընտրի` ինչպիսին պիտի լինեն այդ իրերը, և ինչը ինչպես պիտի արվի:  Արմատական վերակառուցում դեռ չենք արել, որպեսզի շահառուն հստակ իմանա` այս կամ այն գործողությունը անելով` ինչն է վտանգում: Այդ պատճառով բազում հարցեր են առաջանում, որոնց չի իմանում` ինչպես պատասխանի: Չնայած պաշտպանության հնարավոր ամեն տեսակի մեխանիզմների առկայությանը` շահառուն դեռ կարող է վտանգ պարունակող ինչ-որ բան անել: Դա բոլորովին հասարակ խնդիր չէ, դեռ պետք է աշխատել ու աշխատել:

ՕՀ-երի շատ խնդիրներ կապված են կազմակերպման հետ: Եթե ԱՀ-ի վրա ՕՀ եմ դնում, ապա ՕՀ-ը հատկապես այս ԱՀ-ի վրա եմ դնում: Եթե համակարգիչների մի ամբողջ գրասենյակ կամ մի քանի համակարգիչ ունեք, ապա կցանկանաք ասել. «Ուրեմն, ինձ պետք է, որ Adobe-ի այս ծրագիրը բոլոր ԱՀ-ների վրա լինի, որ այս ֆայլը բոլոր համակարգիչներում լինի»: Ադմինիստրատորին մի գործիք է պետք, որը համակարգում այդ խնդիրը կլուծի: Այդ խնդրի լուծման ուղղությամբ աշխատում ենք, սակայն դեռ չենք կարող ասել, թե ամեն ինչ կարգին է:

Այդպիսի խնդիրների լուծման գործիքներ դեռ չկան, սակայն «ամպային» հաշվումները մի քիչ հեշտացնում են կյանքը: «Ամպում» կարող ենք պահպանել երաժշտական փլեյերի, ծրագրերի և այլնի կարգավորումները: Երբ շահառուն նոր կառուցվածք է ձեռք բերում, միանգամից կարող է դա ընդհանուր տեսքի բերել:  Հիմա նոր հեռախոս գնելով` մի շարք խնդիրների եք առնչվում: Դա ճիշտ չէ: Պիտի հնարավորություն ունենաք ասելու. «Ես Մայքլ Միլլերն եմ: Ուզում եմ, որ այս սարքավորման մեջ ամեն ինչ լինի այնպես, ինչպես իմ նախկին հեռախոսում էր»: Եթե անգամ դա լիներ ուրիշ ֆիրմայի ապարատ և ուրիշ ԱՀ-ով աշխատեր, պետք է համատեղելիություն ապահովվի այնպիսի բաների համար, ինչպիսիք են հաղորդակցումը և նախագծումը: Պարտավոր չեք ամեն ինչ զրոյից սկսել:

1) «Ամպային հաշվումները» (անգլ. cloud – ամպը համացանցի փոխաբերական անվանումն է, computing – հաշվումներ) «հաշվողական ամպի» հայեցակարգն է, որի համաձայն ծրագրերն աշխատում և աշխատանքի արդյունքները տեղադրում են տեղային ԱՀ-ի վեբ-բրաուզերի պատուհանում, իսկ աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր գործնական քայլերը և տվյալները համացանցում են՝ ինչ-որ հեռու, առանձին սերվերում։ Այսինքն՝  «ամպային հաշվումները» համացանցի կամ տեղային ցանցի միջոցով շահառուին մատուցվող ծրագրային-սարքային ապահովուման ծառայություն է, որը ընտրած ռեսուրսների (հաշվողական ռեսուրսներ, ծրագրեր, տվյալներ) մեջ հեռվից մտնելու համար հարմար վեբ-ինտերֆեյս գործածելու հնարավորություն է տալիս։ Շահառուի համակարգիչն այս դեպքում համացանցին միացած շարքային տերմինալ է։ «Ամպային հաշվումներ» իրականցնող համակարգիչները կոչվում են «հաշվողական ամպ» (խմբ.)։

2) Ցանցային համաձայնությունը կապն իրականացնելու և ցանցին միացած երկու և ավելի սարքերի միջև տվյալների փոխանակման կանոնների ամբողջությունն է:Հաճախ տարբեր համաձայնություններ նկարագրում են միևնույն տիպի կապի տարբեր կողմերը: «Համաձայնություն» և «համաձայնությունների միակցում» անվանումները նույնպես նշանակում են ծրագրային ապահովում, որով համաձայնությունն իրականացվում է (ծանոթությունը` խմբագրի): 

Ռուսերենից թարգմանեց Ս. Մարկոսյանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.