«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 20

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Հարցազրույց.
«Բիլ Գեյթսը տեխնոլոգիաների աշխարհում իր դերի և ապագայի մասին իր կանխատեսումների մասին»

Ա. Խինչին
«Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին»

Դավիթ Մինասյան
«Ուսումնական հաստատությունների Web կայքեր, նրանց նախագծման և տեղադրման աշխատանքներ»

Մեթոդական մշակումներ

Հակոբ Հակոբյան
«Բնագիտական առարկաների դասավանդման կազմակերպումը»

Ուսումնական նյութեր

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

Սեյմուր Բայջան
«Թիֆլիս. միշտ քիչ է»

Վոլտեր
«Բաբելոնի արքայադուստրը»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Մանկավարժական ինվարիանտներ»

Մարիա Մոնտեսորի «Երեխայի տունը».
Հենրի Հոլմսի նախաբանը

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

ԱՐՁԱԳԱՆՔ

Մանե Գևորգյան «Խորհրդայնացում»

Աշոտ Տիգրանյան
«Լեոն մեր ժանակակակիցն է»

Աշոտ Տիգրանյան
«Երրբ առաջարկը պահանջարկի կարիք չունի»


Ա. Խինչին

Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին

Սկիզբը

Մտածելակերպ

Բացի յուրահատուկ, մտահանգումների տրամաբանական ճշգրտության նկատմամբ հատկապես խիստ պահանջներից, մաթեմատիկան դպրոցում դասավանդվող մյուս գիտություններից տարբերվում է նաև իր մտածելակերպով, մտածելու ոճով: Չնայած այդ ոճը  թեև դարերի (և նույնիսկ տասնամյակների) ընթացքում բավական զգալի փոփոխություններ է կրում, բայց ունի ուրիշ գիտություններում ընդունված ոճերից զգալիորեն  տարբերվող և բոլոր դարաշրջանների համար ընդհանուր որոշակի գծեր:

Որևէ գիտության մեջ հաստատված մտածելաոճը, միայն արտաքին, ինչպես կարելի է մտածել, և այդ պատճառով էլ երկրորդական ազդակ չէ, որը միայն գեղագիտակական արժեք ունի և այդ պատճառով չի կարող զգալիորեն ազդել այդ գիտության զարգացման վրա:  Հակառակը, ըստ էության մտածելակերպով են որոշվում տեսական կապերի որոշակիությունը, գիտական կառույցների պարզությունը և հստակությունը, հասկացութունների տեսանելի կոնկրետությունը և շատ այլ բաներ, որոնցով էլ իրենց հերթին պայմանավորված են գիտական քննարկումների, գիտական դասավանդման արդյունավետությունը և արգասավորությունը,  դրանցով պայմանավորված` գիտության զարգացման տեմպերը:

Մաթեմատիկական մտածելակերպին բնորոշ հատուկ գծերի մեջ կան այնպիսինները, որոնց բնորոշ է միանգամայն ընդհանուր և լայն նշանակություն. այդպիսի գիծը, եթե այն յուրացվում է ուրիշ գիտության ներկայացուցչի կամ գործարարի կողմից, հաճախ էական ծառայություն է մատուցում ինչպես նրա սեփական մտածելակերպին, այնպես էլ աշակերտների և հետևորդների կողմից նրա աշխատանքների յուրացմանը: Գիտության այլ բնագավառի որևէ դասականի ստեղծագործություն կարդալիս մաթեմատիկոսը երբեմն զարմացած բացականչում է. «Այս մարդը լրիվ մեր նման է մտածում»: Զարմանք է առաջանում, որովհետև սովորաբար այդ գիտական բնագավառում մաթեմատիկական մտածելակերպի հետ շատ քիչ ընդհանություն ունեցող բոլորովին ուրիշ մտածելաոճ է ընդունված:

Սակայն եթե մաթեմատիկական մտածելակերպի որոշ գծերի յուրացումը կարող է գիտության և պրակտիկ գործունեության այլ ոլորտներում մտածելու ոճը ազնվացնել, այդ ոճը մտքի ավելի հզոր ու արդյունավետ գործիք դարձնել, ապա ակնհայտ է, որ չի կարելի անտեսել մաթեմատիկայի դասերի օգտագործումը երիտասարդ մտքերը զարգացնելու և նրանց կողմից այդ գծերն աստիճանաբար յուրացնելու համար, որպեսզի այդ գծերը դառնան մտածելակերպի ամուր հմտություններ` սկզբում մաթեմատիկայի շրջանակում, հետո` դրանից դուրս: Որպեսզի դա իրականացվի, առաջին հերթին պետք է ամենայն մանրամասնությամբ առանձնացնել մտածելակերպի այն գծերը, որոնց մասին խուսում էինք: Հիմա հենց դա էլ կփորձեմ անել:

Յուրաքանչյուր ճիշտ կառուցված մտքերի ընթացքի հիմքում, անկախ դրա առարկայական բովանդակությունից, այնպիսի ֆորմալ-տրամաբանական սխեմա է, որը վարժված մտքի կողմից ընկալվում է որպես բարետես և օրինաչափ որոշակի կմախք` լրացված այս կամ այն որոշակի բովանդակությամբ: Մտածելու ոճից անկախ` այդ տրամաբանական սխեման պետք է լինի օրնաչափ, բացթողումներից զերծ. առանց դրան դատողությունը անորակ է դառնում և պետք է մերժվի:

Բայց մտքերի տրված ընթացքում այդ տրամաբանական կմախքի դերը և դիրքը շատ տարբեր են լինում և հիմնականում կախված են հենց մտածելակերպից: Մի դեպքում տրամաբանական սխեման է դառնում որոշողը, մտածելու ընթացքն ուղղորդողը, այնպես որ մտածողն այն անընդհատ պահում է տեսադաշտում և դրան համապատասխան է կառուցում դատողությունների փուլերի հաջորդականությունը: Ուրիշ դեպքում` հակառակը, տրամաբանական հենքը քողարկված է մնում, միտքը հիմնականում փաստացի բովանդակությանն է ուղղվում, իսկ տրամաբանության դերը մնում է հետագա հսկումը, և այդ հսկումն էլ գրավոր կամ բանավոր խոսքի շարադրման մեջ հաճախ միայն ենթադրվում է, բայց հստակ չի իրականացվում. տրամաբանական սխեման որպես ամբողջություն դուրս է մնում մտածողի տեադաշտից: Բնական է, որ հաճախ հանդիպում են նշված երկուսի միջանկյալ մտածելակերպերը:

Մաթեմատիկայի համար բնորոշ է դատողությունների տրամաբանական սխեմայի ծայրահեղության հասնող գերակայությունը. այդ սխեման թեկուզ ժամանակավորապես աչքաթող անող մաթեմատիկոսը ընդհանրապես զրկվում է գիտականորեն մտածելու հնարավորությունից: Մաթեմատիկական մտածելակերպի այս ինքնատիպ, ուրիշ ոչ մի գիտության մեջ այդպես ամբողջական չհանդիպող գիծը շատ թանկարժեք բան է պարունակում: Ակնհայտ է, որ այն թույլ է տալիս առավելագույնս հետևել մտքի ընթացքին և ապահովում է սխալներից. մյուս կողմից` մտածողին ստիպում է յուրաքանչյուր տրոհման ժամանակ աչքի առաջ ունենալ բոլոր հնարավորությունների ամբողջությունը և ստիպում է հաշվի առնել դրանցից յուրաքանչյուրը` բաց չթողնելով ոչ մեկը (նման բացթողումները հնարավոր են և շատ են հանդիպում այլ մտածելակերպերի դեպքում): Այդ պատճառով նշված հարցի հետ կապված, մաթեմատիկայի դասերին ձեռք բերվող ոճական ունակությունները կարևոր նշանակություն ունեն սովորողների մտածողության ընդհանուր կուլտուրայի բարձրացման համար:

Մաթեմատիկայից հեռու բնագավառում, և այնուամենայնիվ այդ գծով ծայր աստիճան հագեցած մտածողության հետաքրքիր և փայլուն օրինակ են Մարքսի աշխատությունները: Երբ ուրիշ հեղինակների տնտեսագիտական աշխատանքներ ուսումնասիրելուց հետո ընթերցողը բացում է «Կապիտալը», նրան հենց առաջին տողերից զարմացնում է երկաթյա, անթերի տրամաբանությունը: Տրամաբանական սխեման իր անխափան պահանջներով ոչ միայն որոշում է հեղինակի մտքերի ընթացքը, այլ նաև հաստատակամորեն համոզում է ընթերցողին, որը չի կարողանում շեղվել նրա ուղղորդող ազդեցությունից: Տնտեսագիտական ստեղծագործության համար անսովոր այս ոճը, որը համարյա մոտենում է մաթեմատիկականի, ընթերցողի մոտ մշտապես առաջ է բերում ամրության, վստահության, ծայրահեղ համոզչության զգացողություն և միևնույն ժամանակ օգնում է կարդացածը յուրացնելուն:

Շարունակությունը

Թարգմանեց Գևորգ Հակոբյանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.