«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 20

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Հարցազրույց.
«Բիլ Գեյթսը տեխնոլոգիաների աշխարհում իր դերի և ապագայի մասին իր կանխատեսումների մասին»

Ա. Խինչին
«Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին»

Դավիթ Մինասյան
«Ուսումնական հաստատությունների Web կայքեր, նրանց նախագծման և տեղադրման աշխատանքներ»

Մեթոդական մշակումներ

Հակոբ Հակոբյան
«Բնագիտական առարկաների դասավանդման կազմակերպումը»

Ուսումնական նյութեր

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

Սեյմուր Բայջան
«Թիֆլիս. միշտ քիչ է»

Վոլտեր
«Բաբելոնի արքայադուստրը»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Մանկավարժական ինվարիանտներ»

Մարիա Մոնտեսորի «Երեխայի տունը».
Հենրի Հոլմսի նախաբանը

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

ԱՐՁԱԳԱՆՔ

Մանե Գևորգյան «Խորհրդայնացում»

Աշոտ Տիգրանյան
«Լեոն մեր ժանակակակիցն է»

Աշոտ Տիգրանյան
«Երրբ առաջարկը պահանջարկի կարիք չունի»


Դմիտրի Լիխաչյով

ՆԱՄԱԿՆԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ

28-29-րդ նամակներ

Երեսուներորդ նամակ

Բարոյական բարձունքները և դրանց նկատմամբ վերաբերմունքը

Ահա թե ինչի մասին եմ ցանկանում խոսել: «Գրառումներ ռուսականի մասին»-ում և  «Երկխոսություններ երեկվա, այսօրվա և վաղվա մասին»-ում ես արդեն ուշադրություն եմ դարձրել ռուս ժողովրդի բնավորության մի քանի գծերին, որոնց վերջին ժամանակներս ընդունված չէ ուշադրություն դարձնել` բարություն, պարզություն, համբերություն, ազգային սնապարծության բացակայություն և այլն: Ընթերցողն իրավունք ունի հարցնելու, թե «Գրառումներում» ո՞ւր են կորել ռուս մարդու բացասական գծերը:  Արդյո՞ք ռուսներին միայն դրական գծերն են բնորոշ, իսկ մյուս ժողովուրդները զուրկ են դրանցից: Վերջին հարցի պատասխանը ընթերցողը ցանկության դեպքում կարող է հենց «Գրառումներում» գտնել. ես այնտեղ ոչ միայն ռուս ժողովրդի մասին եմ խոսում: Ինչ վերաբերում է առաջին հարցին`ռուսների թերությունների մասին, ապա ես ամենևին չեմ համարում ռուս ժողովրդին դրանցից զուրկ. հակառակը դրանցից նա շատ ունի, բայց...    Ժողովրդին կարո՞ղ ենք նրա թերություններով բնութագրել:  Չէ՞ որ երբ մշակույթի պատմություն է գրվում, ընդգրկում են միայն բարձրագույն նվաճումները, լավագույն ստեղծագործությունները: Միջակ կամ վատ ստեղծագործություններով չի կարելի գեղանկարչության կամ գրականության պատմություն կառուցել: Եթե ցանկանում ենք որևէ քաղաքի մասին պատկերացում կազմել, սկզբում ծանոթանում ենք նրա լավագույն շենքերին, հրապարակներին, հուշարձաններին, փողոցներին, լավագույն տեսարաններին, «քաղաքային բնապատկերներին»: Ուրիշ հարց է, երբ ծանոթանում ենք առանձին մարդկանց` նրանց բարոյական կամ բժշկական կողմերի հետ: Չէ՞ որ խոսում ենք ժողովրդի մասին պատկերացումների մասին:  Ժողովուրդը մշակույթի ստեղծագործության նման է. սա է իմ մոտեցումը «Գրառումներում» ցանկացած ժողովրդի նկատմամբ:

Յուրաքանչյուր ժողովրդի մասին պետք է դատել այն բարոյական բարձունքներով և այն իդեալներով, որոնցով նա ապրում է: Բարյացակամություն յուրաքանչյուր ժողովրդի, ամենափոքրաքանակի նկատմամբ: Այս դիրքորոշումն ամենաճիշտն է, ամենաազնիվը:
Ընդհանրապես, ցանկացած անբարյացակամություն միշտ անընկալելիության պատ է բարձրացնում:

Բարյացակամությունը, հակառակը, բացում է ճիշտ ընկալման ճանապարհները:

Ինքնաթիռը գետնին չի ընկնում ոչ թե այն պատճառով, որ թևերով «հենում է օդին», այլ որ ներծծվում է վերևի, երկնքի մեջ...  Ժողովրդի մեջ ամենակարևորը նրա իդեալներն են:

Երեսունմեկերորդ նամակ
Բարոյական նստակեցության շրջանակը

Ինչպե՞ս ինքդ քո և ուրիշների մեջ դաստիարակես «բարոյական նստակեցություն»` կապվածություն սեփական ընտանիքին, տանը, գյուղին, քաղաքին, երկրին:

Կարծում եմ, որ դա ոչ միայն դպրոցի և երիտասարդական կազմակերպությունների գործն է, այլ նաև ընտանիքի:

Տանը և ընտանիքին կապվածությունը ոչ թե դիտավորությամբ, դասախոսություններով ու հրահանգներով է ստեղծվում, այլ ամենից առաջ այն մթնոլորտով, որը տիրում է տանը: Եթե ընտանիքում կան ընդհանուր հետաքրքրություններ, ընդհանուր զվարճանքներ, ընդհանուր հանգիստ, ապա դա արդեն բավականին շատ է: Դե, իսկ եթե տանը ժամանակ առ ժամանակ նայում են ընտանեկան ալբոմները, խնամում հարազատների շիրիմները, պատմում, թե ինչպես են ապրել նախապապերն ու նախատատերը, ապա դա կրկնակի շատ է:  Համարյա յուաքանչյուր քաղաքաբնակի նախնիներից գոնե մեկը եկած է լինում մոտակա կամ հեռավոր գյուղից, և այդ գյուղն էլ պետք է հարազատ մնա: Թեկուզ երբեմն, բայց պետք է այնտեղ գնալ ամբողջ ընտանիքով, հոգ տանել անցյալի հիշողությունները պահպանելու համար և ուրախանալ ներկայի հաջողություններով: Իսկ եթե հարազատ գյուղ կամ գյուղեր չկան, ապա համատեղ շրջագայությունները երկրով ավելի խորն են տպավորվում, քան անհատականները: Տեսնել, լսել, հիշել, և այս ամենը մարդկանց նկատմամբ սիրով. որքա´ն կարևոր է սա: Բարին նկատելը այնքան էլ հեշտ գործ չէ: Չի կարելի մարդկանց միայն մտքի և մտավորականության համար գնահատել. նրանց գնահատեք իրենց բարության, աշխատանքի համար, այն բանի համար, որ իրենց շրջապատի ներկայացուցիչն են` համագյուղացիներ են կամ համադասարանցիներ, համաքաղաքացիներ են կամ ուղղակի ինչ որ բանում «յուրային են», «հատուկ»:

Բարոյական նստակեցության շրջանակը շատ լայն է:

Հատուկ ուշադրություն եմ ցանկանում դարձնել մեկին` գերեզմանների և գերեզմանոցների նկատմամբ մեր վերաբերմունքին:

Շատ հաճախ քաղաքաշինարար-ճարտարապետներին զայրացնում է այն հանգամանքը, որ քաղաքի տարածքում գերեզմանոց կա: Նրանք ցանկանում են այն վերացնել, վերածել այգու, այնինչ գերեզմանոցը քաղաքի տարր է, քաղաքային ճարտարապետության ինքնատիպ և շատ կարևոր տարր:

Գերեզմանները սիրով են արվել: Շիրմաքարերը մարմնավորել են հանգուցյալների հանդեպ երախտագիտությունը, նրանց մասին հիշողությունը հավերժացնելու ձգտումը: Այդ պատճառով էլ դրանք այդքան տարբեր են, անհատական և միշտ յուրովի հետաքրքիր: Կարդալով մոռացված անուններ, երբեմն այնտեղ փնտրելով թաղված հայտնի մարդկանց, հարազատների կամ ուղղակի ծանոթների` այցելուները ինչ-որ չափով սովորում են «կյանքի իմաստությունը»:  Շատ գերեզմանատներ յուրովի բանաստեղծական են: Այդ պատճառով էլ միայնակ շիրիմների կամ գերեզմանոցների դերը «բարոյական նսատեկության» դաստիարակման գործում շատ մեծ է:

32-րդ նամակ

Թարգմանեց Գևորգ Հակոբյանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.