«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 26

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Ա. Խինչին
«Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին»

Հակոբ Հակոբյան
Էջեր ֆիզիկայի ապագա դասագրքից (Շփման ուժ)

Դավիթ Մինասյան
«Ենթածրագրեր և պրոցեդուրաներ»

Մեթոդական մշակումներ

Հասմիկ Ղազարյան
«Նորից Աբովյանի մասին»

Անահիտ Ավագյան
«Մի նախագծի մասին»

Նաիրա Դալուզյան
«Ուսումնական նյութի ընտրության մասին»

Արմինե Աբրահամյան
«Ի՞նչն է ավելի կարևոր»

Մարգարիտ Հարությունյան
«Դասի արդյունավետությունն ապահովելու լավագույն միջոցը համագործակցությունն է»

Մարգարիտ Սարգսյան
«ՏՀՏ-ն` պոեզիայի ուսումնասիրման գրավիչ և արդյունավետ միջոց»

Աշոտ Տիգրանյան,
Դավիթ Մինասյան
«Համակցված առաջադրանքներ»

Ուսումնական նյութեր

Վոլտեր
«Բաբելոնի արքայադուստրը»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Մանկավարժական ինվարիանտներ»

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»

Հեգել
«Գիմնազիայի տնօրենի ճառեր»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

ԱՐՁԱԳԱՆՔ

Քննարկում են քոլեջի սովորողները

Հակոբ Հակոբյան

Էջեր ֆիզիկայի ապագա դասագրքից

Շփման ուժ

Դաս. 2. Սահքի շփման ուժ

նախորդ դասը

ՈւսԱռ. 1. Նախապատրաստական աշխատանք (մուտքային ստուգում)

1. Դադարի շփման ուժի վերաբերյալ բերված պնդումներից ո՞րն է ճիշտ.
ա. դադարի շփման ուժը ազդում է հենարանի վրա գտնվող ցանկացած մարմնի վրա.
բ. դադարի շփման ուժը ազդում է հենարանին դրված մարմնի վրա, եթե այդ մարմնի վրա ազդում է արտաքին ուժ.
գ. դադարի շփման ուժը ուղղված է մարմնի վրա ազդող արտաքին ուժի ուղղությամբ.
դ. դադարի շփման ուժը բոլոր դեպքերում որոշվում է Fշփ. =µN բանաձևով:

2. Ո՞ր համարով է նշված բերված հարցի ճիշտ պատասխանը:
Ինչի՞ է հավասար և ո՞ր կողմն է ուղղված սեղանի վրա ազդող դադարի շփման ուժը, եթե տղան քաշում է սեղանը հորիզոնական ուղղությամբ դեպի աջ 200Ն ուժով, բայց սեղանը մնում է դադարի վիճակում.
ա. 200Ն, հորիզոնական ուղղությամբ դեպի աջ.
բ. 100Ն, հորիզոնական ուղղությամբ դեպի ձախ.
գ. 200Ն, հորիզոնական ուղղությամբ դեպի ձախ.
դ. 100Ն, հորիզոնական ուղղությամբ դեպի աջ:

3. Ընտրի´ր բերված հարցի ճիշտ պատասխանի համարը:
Հենարանի մակերևույթին դադարի վիճակում գտնվող մարմնի վրա ազդող հորիզոնական ուժը երկու անգամ մեծացնելիս մարմինը շարունակում է մնալ դադարի վիճակում: Այդ դեպքում ինչպե՞ս է փոփոխվում մարմնի վրա ազդող դադարի շփման ուժը.
ա. փոքրանում է երկու անգամ.
բ. չի փոփոխվում.
գ. մեծանում է չորս անգամ.
դ. մեծանում է երկու անգամ:

4. Մագնիսի կտորը գտնվում է դադարի վիճակում ուղղաձիգ դրված երկաթե թիթեղի վրա (նկ. 1): Ո՞ր ուղղությամբ է ուղղված մագնիսի վրա ազդող դադարի շփման ուժը:
ա. 1
բ. 2
գ. 3
դ. 4


5. Փայտե չորսուն գտնվում է թեք հարթության վրա դադարի վիճակում (նկ. 2): Ո՞ր ուղղությամբ է ուղղված մագնիսի վրա ազդող դադարի շփման ուժը:
ա. 1, բ. 2, գ. 3 դ. 4
6. Ի՞նչ պայմանի դեպքում հենարանի վրա դադարի վիճակում գտնվող մարմինը կսկսի շարժվել:
ա. F <µN
բ. F-ը մեծ կամ հավասար է µN
գ. F> mg
դ. F փոքր կամ հավասար է mg:
 
F-ը մարմնի վրա հորիզոնական ուղղությամբ ազդող ուժն է,
µ-ն մարմնի և հենարանի միջև շփման գործակիցը,
m-ը մարմնի զանգվածը,
g-ն ազատ անկման արագացումը:

 7. Նկար 3-ում պատկերված է այն պահը, երբ զսպանակի ազդեցության հետևանքով չորսուն սկսում է շարժվել: Ինչի՞ է հավասար չորսուի վրա սեղանի կողմից ազդող դադարի շփման ուժի առավելագույն արժեքը:
ա. 5Ն
բ. 2,5Ն
գ. 0,5Ն
դ. 3Ն

8. Որքա՞ն է սեղանին դրված, m = 1.5կգ զանգվածով գրքի վրա ազդող դադարի շփման ուժի առավելագույն արժեքը, եթե գրքի և սեղանի մակերևույթի միջև շփման գործակիցը` µ= 0,2:
ա. 2Ն
բ. 2,94Ն
գ. 3, 94Ն
դ. 3Ն

9. 5կգ զանգվածով մարմինը հատակի վրա դադարի վիճակում է: Հորիզոնական ուղղությամբ ի՞նչ ուժով պետք է քաշել մարմինը, որպեսզի այն սկսի շարժվել, եթե շփման գործակիցը մարմնի և հատակի միջև 0,6 է.
 ա. 5,6Ն
բ. 12,8Ն
գ. 29,4Ն
դ. 19.6Ն

10. Բերված պնդումներից ո՞րը չի հակասում Նյուտոնի II օրենքին.

1. եթե մարմնի վրա ազդում է միայն մեկ ուժ, մարմինը կարող է գտնվել դադարի վիճակում.
2. որպեսզի մարմինը շարժվի ուղղագիծ և հավասարաչափ, նրա վրա պետք է ազդի արտաքին հաստատուն ուժ.
3. եթե մարմնի վրա ազդում են մեծությամբ հավասար և հակառակ ուղղված երկու ուժեր, ապա մարմինը կշարժվի ուղղագիծ և հավասարաչափ.
4. եթե մարմնի վրա ազդում են մեծությամբ հավասար և նույն կողմն ուղղված երկու ուժեր, ապա մարմինը կշարժվի ուղղագիծ և հավասարաչափ:

ՈւսԱռ 2. Սահքի շփման ուժի ուսումնասիրումը

Նախորդ առաջադրանքը այն շփման ուժի մասին էր, որը առաջանում էր հենարանի վրա դադարի վիճակում գտնվող մարմնի և հենարանի միջև, երբ մենք ուժ էինք գործադրում մարմնի վրա՝ ցանկանալով այն շարժել տեղից: Կրկնի´ր դադարի շփման ուժի մասին մեր ստացած ամենակարևոր արդյունքները:

1. ԵթեF <µN, մարմինը ………………………………………, և Fդ.շփ = (F-ը մարմնի վրա մեր ազդած ուժն է, N-ը` հենարանի կողմից մարմնի վրա ազդող հակազդեցության ուժը, իսկ µ-ն` շփման գործակիցը):

2. ԵթեF-ը մեծ կամ հավասար է µN, մարմինը ……………………………………… և Fդ.շփ =

3. Fդ.առ. ~N, կամ Fդ.առ.=

4. µ-ն կախված է միայն ա) …………………………………………, բ) …………………………………………

Ամփոփենք նախորդ առաջադրանքի արդյունքները և ճշտենք մեր հետագա անելիքը: Դու ուսումնասիրում էիր շփման երևույթը և համոզվեցիր, որ հենարանին դադարի վիճակում գտնվող մարմնի վրա, որոշակի պայմաններում (մարմնի վրա պետք է արտաքինից ուժ ազդի), հենարանը մարմնի վրա ազդում է շփման ուժով: Առաջադրանքի կատարման ընթացքում պարզեցիր այդ ուժի առանձնահատկությունները: Բայց մարմինը հենարանի վրա դադարի վիճակում գտնվելուց բացի կարող է նաև շարժվել:

Փորձիր ձևակերպել այն խնդիրները, որոնց ուսումնասիրումը տրամաբանորեն անհրաժեշտ է` շփման երևույթը ավելի խորը և ամբողջական հասկանալու համար:
1.…………………………………………………………………………………:
2.…………………………………………………………………………………:

Մարմինը հենարանի մակերևույթի վրայով կարող է շարժվել կամ սահելով կամ էլ գլորվելով: Այս առաջադրանքում կուսումնասիրենք այն դեպքը, երբ մարմինը սահում է հենարանի մակերևույթի վրայով:

1. Ի՞նչ ես կարծում, երբ մարմինը սահում է հենարանի վրայով, նրա վրա ազդո՞ւմ է արդյոք շփման ուժ: Ի՞նչ դիտումներ կամ փորձեր կարող ես նկարագրել քո ենթադրությունը հիմնավորելու համար:
……………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………..:

Փորձ 1. 1. Կատարի´ր նկ. 4-ում պատկերված փորձը: Չորսուն կպած է զսպանակին, բայց ամրացված չի: Սեղմիր զսպանակը և չորսուն պահիր դադարի վիճակում (նկ. 4 ա): Բաց թող չորսուն և նկարագրիր ի՞նչ է կատարվում:
…………………………………………………………………………………. ………………………………………………………………………………:

 2. Կատարիր պահանջվող գործողությունները և պատասխանիր բերված հարցերին.
ա. ի՞նչ վիճակում է չորսուն փորձի սկզբում (նկ. 4 ա).
……………………………………………………………………….
բ. ցո´ւյց տուր չորսուի վրա ազդող ուժերը.
գ. այդ ուժերից որո՞նք կարող են չորսուին հորիզոնական ուղղությամբ արագացում հաղորդել (ստիպել որ չորսուն շարժվի).
……………………………………………………………………………..
դ. բերված առնչություններից ո՞րն է ճիշտ
1. Fառձ. > Fդ.առ. 2. Fառձ. < Fդ.առ. 3. Fառձ. = Fդ.առ.
ե. ի՞նչ վիճակում է չորսուն, երբ զսպանակը լրիվ բացվում է (նկ. 4 բ) …………………………………………………………………
զ. ցո´ւյց տուր այդ պահին չորսուի վրա ազդող ուժերը.
 է. ի՞նչ շարժում է կատարում չորսուն մինչև կանգնելը (նկ. 4գ).
ը. զսպանակից պոկվելուց հետո չորսուի արագությունը ……………, հետևաբար, նա ունի արագացում, որն ուղղված է ………………….
թ. եթե չորսուն շարժվում է արագացումով (a-ն հավասար չէ 0), ապա …………… …………………………….., և այդ ուժը ուղղված է …………………..
ժ. ի՞նչ ուժ կարող էր չորսուին արագացում հաղորդել …………………………………………………………………………..:

Կատարածդ փորձի վերլուծությունից համապատասխան եզրակացությո´ւն արա (հիշի´ր, թե այդ փորձով ինչ հարց էիր ուզում պարզել):

Եզրակացություն: ...................................................................................................................

Այդ ուժն անվանում են սահքի շփման ուժ կամ պարզապես շփման ուժ:

Սահքի շփման ուժի գոյության մեջ կարելի է համոզվել նաև հետևյալ փորձով:

Փորձ 2. 1. Օգտվելով նկար 5-ից՝ բերված նախադասությունները դասավորիր այնպես, որ ստացվի պահանջվող փորձի ճիշտ նկարագրությունը:
ա. Քաշում ենք ուժաչափից այնպես, որ չորսուն սկսի շարժվել:
բ. Վարժվում ենք այնպես քաշել, որ չորսուն տակդիրի վրայով շարժվի համարյա հավասարաչափ:
գ. Նրան ամրացնում ենք ուժաչափի կեռիկը:
դ. Չորսուն տեղադրում ենք հորիզոնական հարթակի վրա:

2. Բերված պնդումները հավաքիր այնպիսի տրամաբանական շղթայի մեջ, որի արդյունքում հիմնավորվի չորսուի վրա ազդող շփման ուժի գոյությունը:

3. Կատարված երկու փորձերում ո՞ր կողմ էր ուղղված սահքի շփման ուժը: ………………………………………………………………………:

4. Նկար 6-ում պատկերված է տարբեր ուղղություններով չորսուի շարժման մի քանի օրինակներ: Յուրաքանչյուր դեպքում ի՞նչ ուղղություն ունի չորսուի վրա ազդող շփման ուժը:

5. Վերջացրու բերված նախադասությունը. Սահքի շփման ուժը միշտ ուղղված է …………………………………..

6. Շփման ուժի ուղղության մասին բերված պնդումներից ո՞րն է ճիշտ.
ա. շփման ուժը ուղղված է շփման մակերևույթին ուղղահայաց.
բ. շփման ուժը ուղղված է շփման մակերևույթին զուգահեռ.
գ. շփման ուժը ուղղված է շփման մակերևույթի նկատմամաբ որոշակի անկյան տակ:

6. Ո՞ր մարմինն է ազդում սահքի շփման ուժով: ………………………:

7. Ո՞ր մարմնի վրա է ազդում սահքի շփման ուժը: ………………..

Օգտվելով նկար 7-ում բերված սխեմայից՝ ձևակերպիր սահքի շփման ուժի սահմանումը:

Սահմանում ………………………………………………………………………………………………………………………………………………………………………
………………………………………………………………………………….:

Ուսումնասիրվող հարցերից մեկի պատասխանը ստացանք: Համոզվեցինք, որ հենարանի մակերևույթով սահող մարմնի վրա հենարանը ազդում է շփման ուժով: Նշենք, որ շփման, ինչպես երկու մարմինների ցանկացած այլ փոխազդեցության դեպքում, ուժերը առաջանում են զույգերով, որոնք մեծությամբ հավասար են և ուղղված են նույն գծով` հակառակ ուղղություններով (համաձայն ……………….. օրենքի): Սա ճիշտ է բոլոր տեսակի շփման ուժերի համար: Նկար 7-ում պատկերված են սեղանի մակերևույթի վրայով սահող մարմնի և սեղանի փոխազդեցության ժամանակ ազդող ոչ բոլոր ուժերը (նկարում մարմինը պատկերված է սեղանի մակերևույթից մի փոքր բարձրացված, որպեսզի կարողանաս ճիշտ ցույց տալ շփման տեղում առաջացող ուժերը ): Լրացրո´ւ նկարը, պատկերելով պակասող ուժերը:

Նկարագրված փոխազդեցության ժամանակ ազդող ո՞ր ուժերի հավասարությունն է հետևում՝
ա. Նյուտոնի II օրենքից:
բ. Նյուտոնի III օրենքից:

Հայտնաբերել ես նոր տեսակի ուժ: Այժմ պարզիր, թե այդ ուժը ինչ հատկություններ ունի (քո ձևակերպած երկրորդ խնդիրը):

Սահքի շփման ուժի հատկությունները

1. Սահքի շփման ուժի ուղղության հարցը նախորդ փորձերում արդեն պարզել ես:
Սահքի շփման ուժը ուղղված է …………………………………………………………………………………………………………………………..:

2. Քո կարծիքով, ինչի՞ց կարող է կախված լինել շփման ուժի մեծությունը: Հիշի´ր դադարի շփման ուժի համար քո առաջարկած նմանատիպ ենթադրությունները: Այս դեպքում տարբերությունն այն է, որ մարմինը շարժվում է և ունի արագություն:

Փորձ 3. Շփման ուժի կախումը ճնշման (հակազդեցության) ուժից:
1. Փորձի նպատակը …………………………………………………………...
2. Փորձի ժամանակ ի՞նչն ենք պահելու անփոփոխ ……………………….
……………………………………………………………
3. Ի՞նչ մեծություններ ես չափելու …………………………………………..
4. Նկարագրի´ր, թե ինչպես ես չափելու սահքի շփման ուժը (նախ լուծիր նկ. 8-ում բերված խնդիրը):
……………………………………………………………………………………………………………………………………………………………………
5. Ինչպե՞ս ես փոփոխելու և չափելու ճնշման (հակազդեցության) ուժը: …………………………………………………………………………..

6. Քեզ ի՞նչ սարքեր են պետք փորձը կատարելու համար. …………………………………………………………………………………
7. Գծի´ր չափումների արդյունքները գրանցելու համար հարմար աղյուսակ:
8. Կատարի´ր չափումները և տվյալները լրացրո´ւ աղյուսակում:
9. Օգտվելով փորձի արդյունքներից՝ համապատասխան եզրակացություն արա:
ա. Fշփ.-ը ………………… ճնշման (հակազդեցության) ուժից:
բ. Fշփ.-ը ի՞նչ օրենքով է կախված N-ից:
10. Գրիր Fշփ.-ն N-ից ունեցած կախվածության բանաձևը:
Fշփ.=

Փորձ 4. Շփման ուժի կախումը մարմնի և հենարանի հպման մակերեսի մեծությունից:
Օգտվելով երրորդ փորձի օրինակից նախագծի´ր այս փորձի կատարման ընթացքը: Կատարի´ր փորձը և արա´ համապատասխան եզրակացություն:
Սահքի շփման ուժը …………………… մարմնի և հենարանի հպման մակերեսի մեծությունից:

Փորձ 5. Շփման ուժի կախումը մարմնի և հենարանի մակերևույթների հղկվածության աստիճանից:
Նախագծիր, իրականացրու փորձը և արա համապատասխան եզրակացություն:
Սահքի շփման ուժը …………………… մարմնի և հենարանի հպման մակերևույթների հղկվածությունից:

Ընտրի´ր նախադասության ճիշտ շարունակությունը.
Նույն ճնշման ուժի դեպքում որքան շփվող մակերևույթները լավ են հղկված ….
ա. այնքան շփման ուժը մեծ է.
բ. այնքան շփման ուժը փոքր է.
գ. շփման ուժը նախ փոքրանում է, ապա սկսում է նորից մեծանալ:

Փորձ 6. Շփման ուժի կախումը շփվող մարմինների նյութերի տեսակից:
Նախագծի´ր, իրականացրո´ւ փորձը և արա´ համապատասխան եզրակացություն:
Սահքի շփման ուժը ……………………. հենարանի և սահող մարմնի նյութերի տեսակներից:

Փորձ 7*. Շփման ուժի կախումը մարմնի շարժման արագությունից (ինքնուրույն հետազոտական աշխատանք)

Ինֆորմացիայի էլեկտրոնային և տպագիր աղբյուրներում փնտրի´ր, կամ, եթե կարող ես, ինքդ առաջարկի´ր շփման ուժի` մարմնի շարժման արագությունից ունեցած կախվածությունը ուսումնասիրելու համար նախատեսված փորձ: Փորձի նկարագրությունը և ստացված արդյունքները ներկայացրո´ւ ռեֆերատի տեսքով:

Քննարկվող հարցի փորձնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սահքի շփման ուժը բավականաչափ բարդ ձևով կախված է մարմնի շարժման արագությունից: Բայց ամեն դեպքում արագությունը փոփոխելիս շփման ուժը այնքան քիչ է փոփոխվում, որ գործնականում կարելի է համարել, որ շփման ուժը կախված չի արագությունից:
 
Սահքի շփման ուժի համար դու ստացար` Fշփ. =µN: Այդ բանաձևից հետևում է, որ շփման ուժը կախված է հակազդեցության ուժից և շփման գործակցից: Բայց հաջորդ փորձերը ցույց տվեցին, որ նույն ճնշման ուժի դեպքում (N=հաստ.) շփման ուժը տարբեր է լինում` կախված շփվող մակերևույթների հղկվածության աստիճանից և հենարանի ու մարմնի նյութի տեսակից: Ինչպե՞ս կարելի է դա բացատրել: Այդ փաստից ի՞նչ եզրակացություն կարելի է անել:

Եզրակացություն: Տվյալ հենարանի և մարմնի միջև շփման գործակիցը ……………………………………………………………………………………………………………………………………………..:

Փորձ 8. Համեմատիր երկու մարմինների միջև ազդող դադարի շփման ուժի առավելագույն արժեքը սահքի շփման ուժի հետ` նույն պայմաններում:
 Նախագծիր և իրականացրու փորձը:
Բերված առնչություններից ո՞րն է ճիշտ.
ա. Fդ.առ.> Fշփ. բ. Fդ.առ.= Fշփ. գ. Fդ.առ.< Fշփ.
Դադարի և սահքի շփման ուժերի մասին յուրացրածդ գիտելիքները ներկայացրու նկ. 9-ում պատկերված առանցքների վրա գրաֆիկի տեսքով:
 

ՈւսԱռ 3 Ելքային ստուգում – ամփոփում

1. Ընտրիր նախադասության ճիշտ շարունակությունը:
Սահքի շփման ուժ առաջանում է …
ա. երկու պինդ մարմինների հպման դեպքում.
բ. հեղուկի և պինդ մարմնի հպման դեպքում.
գ. գազի և պինդ մարմնի հպման դեպքում.
դ. գազի և հեղուկի հպման դեպքում:

2. Ո՞ր տառով է նշված այն նկարը, որում պատկերված չորսուի վրա ազդում է սահքի շփման ուժ (Նկ. 9):

Սահքի շփման ուժը ազդում է այն մարմնի վրա, ….……………………………….
……………………………………………………………………………………………:

3. Ո՞ր տառով է նշված այն նկարը, որտեղ ճիշտ է պատկերված հենարանի վրայով սահող մարմնի վրա ազդող սահքի շփման ուժի ուղղությունը (նկ. 10): F-ը մարմնի վրա ազդող արտաքին ուժն է:

1. ա 2. բ 3. գ 4. դ
Դադարի շփման ուժը միշտ ուղղված է ………………………………………………………:

4. Բերված գրաֆիկներից (նկ. 12) ո՞րն է ճիշտ արտահայտում սահքի շփման ուժի մեծության կախվածությունը հենարանի հակազդեցության ուժից:

1. ա
2. բ
3.գ
4. դ

Fշփ – ը հակազդեցության ուժից կախված է …………………………………. օրենքով. Fշփ =

5. Բերված գրաֆիկներից (նկ. 13) ո՞րն է ճիշտ արտահայտում սահքի շփման ուժի մեծության կախվածությունը հենման մակերեսի մեծությունից:
1. ա
2. բ
3.գ
4. դ

Սահքի շփման ուժը ……………………………………. մարմնի հենման մակերեսից:

6. Լրացրու բերված նախադասությունը:
Սահքի շփման գործակիցը (µ) կախված է …
ա. ……………………………………………………………………….
բ. ………………………………………………………………………..

Հորիզոնական հարթության վրա գտնվող 1կգ զանգվածով մարմնի վրա ազդում է հորիզոնական ուղղված F ուժը: Գտնել մարմնի վրա ազդող շփման ուժը հետևյալ երկու դեպքերում. F= 0,5Ն և F= 2Ն, եթե շփման գործակիցը մարմնի և հարթության միջև µ= 0,1:

Խնդիրը լուծելու համար պետք է նկատի ունենալ հետևյալը. կախված այն բանից, թե տվյալ ուժի ազդեցության դեպքում ինչպես է իրեն պահում մարմինը, շփման ուժը կորոշվի տարբեր բանաձևերով (նկ. 13):

Հետևաբար առաջին հերթին պետք է պարզես` տվյալ ուժի ազդեցության տակ մարմինը կմնա՞ դադարի վիճակում, թե կշարժվի: Ինքդ մտածիր ինչպե՞ս դա անել և լուծիր խնդիրը:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.