«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 28

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Հեգել
Գիմնազիաներում իմաստասիրության դասավանդման մասին

Մեթոդական մշակումներ

Թամար Ղահրամանյան
«Չարենցի բանաստեղծությունների ուսուցման դաս»

Ուսումնական նյութեր

Սեյմուր Բայջան
«Ովքե՞ր են հայերը և ի՞նչ են ուզում մարդկությունից»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

Չարենց «Գազել մորս համար» (անգլերեն)

Ամիանոս Մարցելիանոս
«Հռոմեական պատմություններ»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Ռիչարդ Ֆեյնման
Դասագրքեր են ընտրում ըստ կազմերի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Դավիթ Մինասյան
Ինֆորմատիկայի համակարգված ուսուցում (առաջարկություններ)

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»

Ֆրենսիս Բեկոն
«Բարոյական և քաղաքական փորձեր կամ խրատներ»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

ԱՐՁԱԳԱՆՔ

«Հասարակագիտություն» առարկայի դասագրքի մասին

Ելենա Չիլինգարյան Հոգեբանական մի հիմնախնդրի մասին

Աշոտ Տիգրանյան
Թադևոս Մարկոսյան
Պապ թագավորի մասին

Յուրա Գանջալյան
Հանրապետական օլիմպիադայի համայնքային փուլից

Սոֆյա Այվազյան «Դպրոցականի մոմլաթե պայուսակ»

Ամիանոս Մարցելիանոս

Հռոմեական պատմություն
Հատվածներ

5-8.Պարսից Շապուհ թագավորը այդ անազնիվ չարությունը կատարելուց հետո (նկատի ունի Արշակի բանտարկությունը), ներքինի Գլակին և Արտավանին հանձնեց Հայաստանը` հանձնարարելով նրանց բոլոր ջանքերը գործ դնել ոչնչացնելու համար Արտագերսը: Նրանցից մեկը` Գլակը, ներքինի էր, իսկ մյուսը` Արտավանը` բանակի հրամանատար: Արտագերսը բերդաքաղաք էր, այն ուներ ամուր պարիսպներ և ուժեղ պահակազոր: Այստեղ էր պահվում Արշակի գանձարանը, այստեղ էր գտնվում նաև Արշակի կինը` տղայի հետ միասին:

Կատարելով Շապուհի հրամանը, առաջնորդները ձեռնարկեցին Արտագերսի պաշարումը: Բայց բերդը անմատույց բարձրունքում էր և անկարելի էր մոտենալ, մանավանդ` ձմեռը, երբ գետինը ծածկված էր ձյունով ու սառույցով: Գլակը, որպես ներքինի, ընդունակ էր կանանց հետ փաղաքշանքով վարվելու, ուստի Արտավանի ուղեկցությամբ եկավ անմիջապես պարիսպի տակ` հայտնելով, թե ինքը ինչ-որ բան ունի ասելու: Հավաստիություն ստանալով, որ իր անձը վտանգի չի ենթարկվի, իր ընկերոջ հետ միասին մտավ բերդի ներսը:

Նա թագուհուն և կայազորին սկսեց սարսափահար անել՝ խորհուրդ տալով շուտափույթ անձնատուր լինել և մեղմացնել Շապուհի կատաղությունը, նշելով նրա հանրահայտ դաժանությունը: Խոսակցությունը երկար տևեց: Բոլոր նրանք, ովքեր վճռականապես համաձայն էին բերդը հանձնելու մտքին, թագուհու արցունքներից ազդված, որ լաց էր լինում ճակատագրի դաժանության համար, խղճալով թագուհուն` փոխեցին իրենց կարծիքը: Գլակը և Արտավանը, հույս ունենալով, որ հետագայում առատ վարձատրություն կստանան հռոմեացիներից, գաղտնի խորհրդակցելով համոզեցին, որ ուժեղ մի գունդ, բաց անելով բերդի դուռը, գիշերվա պայմանավորված ժամին, անսպասելի հարձակում գործի թշնամու ճամբարի վրա: Նրանք աշխատեցին այնպես անել, որ դավադիրները մնան անհայտ: Համաձայնությունը հաստատվեց երդումով:

Գլակը և Արտավանը դուրս եկան բերդից և հայտարարեցին, որ բերդաքաղաքի պաշարվածները խնդրում են երկու օր ժամանակ տալ, որպեսզի խորհրդակցեն, թե ինչպես են վարվելու իրենք: Դրանով նրանք կարողացան պարիսպների մոտ առաջացնել կատարյալ անհոգություն: Եվ ահա գիշերը, երբ բոլորը քնած էին խորը քնով, բացվեց բերդաքաղաքի դուռը.այնտեղից արագ դուրս եկավ մարտիկների մի զորամաս` սրերը հանած, գաղտագողի կամացուկ հարձակվեց թշնամու ճամբարի վրա, ուր վտանգ չէր ակնկալվում, և առանց դիմադրության հանդիպելու, սկսեց կոտորել բազմաթիվ քնած մարդկանց:

Այս անսպասելի դավադրությունը և պարսիկների հանկարծակի կոտորածն անչափ կատաղեցրեց Շապուհին: Դրան ավելացավ նաև այն, որ Վալենտինիանոս կայսրն ընդունել էր Արշակի որդի Պապին, որը մոր խորհրդով փախել էր նրա մոտ փոքրիկ շքախմբով: Կայսրը նրան բնակության վայր էր հատկացրել Նեոկեսարիան` Պողեմոնական Պոնտոսի նշանավոր քաղաքը, և տվել էր նրա կոչմանը համապատասխան ապրուստի միջոցներ և ընդունել հարգանքով:

Գլակը և Արտավանը Վալենտինիանոս կայսեր վերաբերմունքից քաջալերված՝ դեսպանություն ուղարկեցին նրա մոտ և խնդրեցին ռազմական օգնություն ցույց տալ և թագավոր նշանակել Պապին: Կայսրը, նկատի ունենալով այդ ժամանակ ստեղծված իրադրությունը, մերժեց օգնություն ցույց տալ, սակայն հանձնարարեց Տերենտիոս զորավարին Պապին տանել Հայաստան իբրև երկրի կառավարիչ` առանց թագավորի անուն և աստիճան կրելու: Դա արվեց միանգամայն ճիշտ դիտավորությամբ, կայսրը ցանկանում էր խուսափել խաղաղության պայմանագիրը խախտելու մեղադրանքից:

Շապուհը, տեղեկություններ ստանալով Արտագերսի իրադրությունների մասին, գազանային կատաղության մեջ ընկավ. նա հավաքեց մեծ բանակ և մտավ Հայաստան ու ենթարկեց երկիրն անլուր ավերածության: Պապը, վախենալով ներխուժումից և ոչ մի տեղից օգնություն չակնկալելով, փախավ բարձր այն լեռները, որոնք բաժանում են մեր սահմանները Լազիկայից: Այնտեղ նրանք հինգ ամիս թաքնվեցին խիտ անտառներում և լեռնային կիրճերոմ: Շապուհի բոլոր ջանքերը` բռնելու թագավորին, ապարդյուն անցան: Շապուհ թագավորը, նկատի ունենալով, որ ձմռան ցրտերը վրա հասնելուց հետո իզուր ժամանակ է վատնելու, կրակի մատնեց բոլոր պտղատու ծառերը: Ուժով կամ դավադրության միջոցով նա կարողացավ տիրել Հայաստանի ուժեղ պահակազորով ամրացված բերդերն ու ամրությունները: Ապա նա իր բոլոր զորքերով պաշարեց Արտագերսը: Երբ նրան հաջողվեց հաճախակի գրոհներով բերդաքաղաքի կայազորը հասցնել ուժասպառության, պաշտպանները ստիպված եղան բաց անել ամրոցի դռները: Նա հրդեհեց ամրոցը: Այնտեղից նա տարավ Արշակի կնոջը` թագավորական գանձերի հետ միասին: Կայսրը այս դեպքերը նկատի ունենալով` այդ կողմերը ուղարկեց կոմս Արինթեոսին, որպեսզի նա օգնի հայերին, եթե պարսիկները կրկին անգամ փորձեն անհանգստացնել նրանց: Մինչ այդ Շապուհը գաղտնի միջնորդների միջոցով սկսեց բանակցություններ Պապի հետ: Խորամանկ Շապուհը համոզում է Պապին, թե նա Գլակի և Արտավանի ազդեցության տակ է, և Պապը, ցույց տալով իր հնազանդությունը Շապուհին, հրամայեց սպանել Գլակին և Արտավանին և ուղարկել նրանց գլուխները Շապուհին: Պարսիկները կարող էին կործանել Հայաստանը, եթե չվախենային պաշտպանության եկած Արինթեոսից և չհետաձգեին իրենց նախատեսած նոր արշավանքը: Նրանք այժմ սահմանափակվեցին միայն նրանով, որ դեսպանություն ուղարկեցին կայսեր մոտ` խնդրելով, որ նա չպաշտպանի հայ ժողովրդին, ինչպես որ պայմանավորված էր եղել իր և Հովիանոսի միջև կնքված պայմանագրով: Նրանց խնդրանքը մերժվեց: Հետո, երբ Սավրոմակը, որի մասին քիչ առաջ հիշեցի, դուրս քշվեց Իբերական թագավորությունից, Տերենտիոսը նորից ետ ուղարկվեց Հայաստան տասներկու լեգեոնով:

Հայաստանի թագավոր Պապը սպանվեց գաղտնի դավադրությամբ, որի գլխավոր պատճառը իմ հետազոտությունների արդյունքով մի քանի դեպքերն են:
 
Չարամիտ մարդիկ, որոնք խառնակչություններ էին անում հասարակության մեջ, Վալենտիանոս կայսր մոտ մեղադրում էին Պապին, որը նոր էր հասել չափահասության տարիքին: Այդ չարամիտ մարդկանց մեջ էր հրամանատար Տերենտիոսը: Արտաքինից նա ամաչկոտ մարդ էր և միշտ լուրջ էր, բայց իր ամբողջ կյանքում որտեղ որ եղել էր, միշտ պառակտություններ է առաջացրել: Պայմանավորվելով մի քանի տեղացի մարդկանց հետ՝ որոնք վախենում էին իրենց արարքների համար պատժվելուց, Տերենտիոսը պալատ ուղարկվող իր զեկույցներում միշտ հիշեցնում էր Գլակի և Արտավանի սպանության մասին և ավելացնում, որ պատանի թագավորը ընդհանրապես հակված է մեծամիտ գործողությունների և դրսևորում է բացառիկ դաժանություն իր ենթակաների նկատմամբ: Այդ պատճառով Պապ թագավորը հետագա անելիքների քննարկման պատրվակով կանչվեց Տարսոն: Բայց Կիլիկիայի մայրաքաղաք Տարսոնում, հատուկ թիկնապահների միջոցով նրան վեցրեցին հսկողության տակ, և նա չէր կարող ո՛չ հանդիպել կայսերը, ո՛չ իմանալ շտապ կանչի պատճառը՝ բոլորի կողմից հանդիպելով լռության: Վերջապես նա ստանում է գաղտնի հաղորդում, որ Տերենտիոսը իր նամակում կայսերը խորհուրդ է տվել անմիջապես Հայաստան ուղարկել ուրիշ թագավոր, որպեսզի հայ ժողովուրդը, Պապից ունեցած ատելությունից և վախից, որ նա կվերադառնա, կշրջվեն դեպի պարսիկները, որոնք վառվում են Հայաստանը գրավելու ցանկությունից: Հասկանալով այս՝ Պապը նախատեսեց, որ իրեն սպասում է դաժան մահ: Ուրիշ ելք չտեսնելով՝ բացի շտապ փախուստից, նա մտերիմ մարդկանց խորհրդով, որոնց վստահում էր, հավաքեց իրեն ուղեկցող 300 հոգիանոց թիկնապահ զինվորներին, արագավազ ձիերով երեկոյան մութն ընկնելու ժամանակ դուրս եկավ քաղաքից: Պրովինցիայի կառավարիչը շտապ տեղեկացավ և Պապին հասավ քաղաքի մոտակայքում և խնդրեց, որ նա մնա, բայց խնդրանքները անտեղի էին, և նա ինքը հազիվ կարողացավ փրկվել մահից: Միանգամից Պապի ետևից ուղարկվեց մի լեգեոն, բայց երբ լեգեոնը մոտեցավ փախստականներին, Պապը ետ շրջվելով, քաջարի մարդկանց հետ հարձակվեց զինվորների վրա, թշնամուն նետահարելով ինչպես կայծեր, բայց այնպես, որ ոչ մեկի չդիպչի: Վախեցած զինվորները իրենց տրիբունի հետ վերադարձան քաղաք ավելի արագ, քան դուրս էին եկել: Վտանգներից ազատված՝ Պապը երկու օր և երկու գիշեր ճանապարհից հետո հասավ Եփրատին:

Գետը անցնելու հնարավորություն չունենալով՝ նա կմնար այնտեղ, եթե տարբեր խորհուրդներից չգտնվեր հուսահատ պահին ամենաապահովը: Մի կերպ գետը անցնելով, հանգստացան և ճանապարհ ընկան՝ իրենց ավելի ապահով զգալով: Պապի փախուստի լուրը զարմացրեց կայսերը, և վախենալով, որ Պապը կապանքերից ազատվելով, կխախտի Հռոմին իր հավատարմությունը, նա միանգամից հրամայեց Դանիելին և Բարզիմերիոսին 1000 թեթև զինված նետահարների հետ ստիպելով ետ բերեն Պապին: Տեղանքին ծանոթ լինելու վստահությամբ նրանք գտան նրան կարճ ճանապարհներով, քանի որ Պապը անծանոթ էր տեղանքին և հավելյալ պտույտներ էր անում: Զորքերը բաժանելով երկու մասի՝ Դանիելն ու Բարզիմերիոսը փակեցին 2 մոտակա ճանապարհները, որոնք իրարից հեռու էին 3 մղոն, որպեսզի հանկարծակիի բերեին Պապին՝ որ ճանապարհովն էլ որ նա գնար: Բայց մի պատահականությամբ նրանց նախագիծը տապալվեց: Մի անցորդ, անցնելով այդ վայրերով, տեսավ, որ բլուրը լցված է զինվորներով, խուսափելով նրանցից անցավ շրջանցող ճանապարհով և հանդիպեց հայերին: Նրան տարան Պապի մոտ, և նա պատմեց թե ինչ է տեսել, նրան պահեցին՝ վնաս չհասցնելով: Պապը, ցույց չտալով իր վախը, մի ձիավորի հրամայեց գնալ մի ճանապարհով ուտելիք բերելու պատրվակով, երբ այդ ձիավորը գնաց, մի ուրիշ ձիավորի ուղարկեց մյուս ճանապարհով: Կատարելով այդ խելամիտ քայլերը, ինքը թագավորը իր գնդով, գնաց այն ճանապարհով, որով եկել էր անցորդը: Մինչ նրանք սպասում էին, որ նա կմոտենա իրենց, նա անարգելք մտավ իր թագավորություն: Ժողովրդի կողմից մեծ ուրախությամբ ընդունված՝ նա պահեց իր հավատարմությունը Հռոմին՝ չհայտնելով իրեն հասցված վիրավորանքները:

Դանիելը և Բարզիմերիոսը դատարկաձեռն վերադարձան: Երբ սկսեցին նրանց վիրավորել և ծաղրել իրենց անճարության համար, նրանք սպասում էին պահի, որպեսզի առաջին իսկ առիթով վնաս հասցնել Պապին: Նրանք Պապին կայսեր մոտ մեղադրանքներ էին անում: Տերենտիոսի` Պապ թագավորի մասին հաճախակի արած բամբասանքների, ինչպես նաև Պապին Տարսոն կանչելու և բռնելու անհաջող փորձի հետևանքով սաստկացավ կայսեր անհաշտ ատելությունը Պապի նկատմամբ:

Սկսեցին անընդմեջ նորանոր նենգություններ հորինել` նպատակ ունենալով զրկել նրան կյանքից: Այս դավադրությունը գլուխ բերելու գործը գաղտնի գրությամբ հանձնարարվեց Տրայանոսին, որն այն ժամանակ Հայաստանում հռոմեական զորքերի հրամանատար էր նշանակված: Աշխատելով նենգադավ խորամանկությամբ, սա մեկ նրան էր հանձնում Վաղեսի նամակները` հավատացնելով նրա բարյացակամ վերաբերմունքը, մեկ ինքն էլ գալիս Պապի մոտ ճաշկերույթի և, վերջիվերջո, երբ դավադրությունը լիովին կազմակերպվեց, շատ քաղաքավարի ձևով Պապին հրավիրեց իր մոտ ճաշի: Թագավորը, ոչ մի վտանգ չզգալով, եկավ և նստեց իրեն տրամադրված պատվավոր տեղում: Մատուցվեցին ընտիր կերակուրներ: Ընդարձակ դահլիճը դղրդում էր լարավոր և փողավոր գործիքների հնչյուններից: Երբ գինին տաքացրեց գլուխները, ինքը` հրավիրող Տրայանոսը, դուրս գնաց բնական կարիքը բավարարելու պատրվակով: Ապա ներս եկավ ահեղատես մի բարբարոս, որը կոչվում է սուպրե: Վայրենին սպառնացող հայացքով, թափահարեց պատյանից հանած սուրը, մոտեցավ երիտասարդ թագավորին, որ սպանի նրան, որի առջև փակված էին դուրս պրծնելու բոլոր ճանապարհները:

Թագավորը նրան տեսավ այն ժամանակ, երբ փոքր ինչ թեքված էր բազկաթոռում: Վեր կացավ և հանեց դաշույնը, որպեսզի որքան կարող է, պաշտպանի իր կյանքը, սակայն վայր ընկավ կրծքից խոցված որպես ամոթալի մի զոհ: Նա հոշոտվեց կրկին հասցված հարվածներից: Ահա այսպիսի նենգությամբ խարդախվեց դյուրահավատությունը: Հյուրընկալության ժամանակ օտարականի արյունը թափվեց շքեղ սեղանածածկոցների վրա` աստծո հյուրասիրության դեմ հանդիման, մի բան, որը նույնիսկ Եվքսինյան Պոնտոսի կողմում խղճմիտ երկյուղածության արժանի վարմունք է համարվում: Այնուհետև, ճաշկերույթի մասնակիցները, չափից դուրս հագեցած պատահարից, սարսափահար դուրս փախան:

Ռուսերենից թարգմանեց Վարդան Պետրոսյանը, 10-րդ դասարան

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.