«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 28

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Հեգել
Գիմնազիաներում իմաստասիրության դասավանդման մասին

Մեթոդական մշակումներ

Թամար Ղահրամանյան
«Չարենցի բանաստեղծությունների ուսուցման դաս»

Ուսումնական նյութեր

Սեյմուր Բայջան
«Ովքե՞ր են հայերը և ի՞նչ են ուզում մարդկությունից»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

Չարենց «Գազել մորս համար» (անգլերեն)

Ամիանոս Մարցելիանոս
«Հռոմեական պատմություններ»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Ռիչարդ Ֆեյնման
Դասագրքեր են ընտրում ըստ կազմերի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Դավիթ Մինասյան
Ինֆորմատիկայի համակարգված ուսուցում (առաջարկություններ)

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»

Ֆրենսիս Բեկոն
«Բարոյական և քաղաքական փորձեր կամ խրատներ»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

ԱՐՁԱԳԱՆՔ

«Հասարակագիտություն» առարկայի դասագրքի մասին

Ելենա Չիլինգարյան Հոգեբանական մի հիմնախնդրի մասին

Աշոտ Տիգրանյան
Թադևոս Մարկոսյան
Պապ թագավորի մասին

Յուրա Գանջալյան
Հանրապետական օլիմպիադայի համայնքային փուլից

Սոֆյա Այվազյան «Դպրոցականի մոմլաթե պայուսակ»

«Հայ ենք մենք» նախագիծ

Թադևոս Մարկոսյան
10-րդ դասարան

Պապ թագավորը
Ստ. Զորյանի «Պապ թագավոր» վեպի նյութերով

Նա անփորձ էր, երիտասարդ, նրա վրա կարելի էր ազդեցություն ունենալ, խելք սովորեցնել և բացատրել Հայոց աշխարհի օգուտն ու վնասը։ Նա բյուզանդացիների ազդեցության տակ էր: Իսկ այդ ժամանակներում կաթողիկոս էր Ներսեսը` ինքնահավան և շահամոլ, ով սեփական անվան փառաբանման համար ամեն ինչ կտար, անգամ եթե տուժեին երկիրը և պետականությունը:

Պապը կողմնակից էր բյուզանդացիներին, որոնք կբերեին իրենց հետ անցանկալի փոփոխություններ և բացառիկ առավելություններ եկեղեցուն և նրա բարձր իշխանավոր խավին, որոնք սովոր էին քիթը խոթելու պետական գործերի մեջ, սեփական կամքը թելադրելու իշխաններին և անգամ թագավորներին:

Հայաստանի հետաքրքրությունը Բյուզանդիայի նկատմամբ զարգացրեց պարսիկների թշնամանքը, որոնց հետ հայերը մոտ էին սովորույթներով և սովորություններով:

Զորյանի կարծիքով Պապը արտաքինից փափուկ էր, սակայն որոշիչ պահերին նրա խարտյաշ, խոշոր աչքերում և հոնքերի արանքում հայտնվում էր անսպասելի կամք, որը խոսում էր նրա հաստատակամության մասին: Կարևոր պահերին նա ինքնասածի էր: Անգամ կաթողիկոսը չկարողացավ համոզել, որ Պապ թագավորը չմասնակցի Ձիրավի ճակատամարտին: «Անգամ եթե ժողովուրդը ների` իմ սիրտն ինձ կմեղադրի», - ասում է նա կաթողիկոսին: Պապ թագավորը Նախիջևանի ճակատամարտի ժամանակ կարող էր հեռվից հետևել իր բանակի գործողություններին, սակայն անձամբ է մասնակցում, քաջալերում հայ զինվորին, ինչով և պայմանավորում է անսպասելի հաղթանակը` փախուստի մատնելով Շապուհի կանոնավոր շարքերը: Բագրատունի և Կամսարական իշխանները կարող էին ապահովել հայկական զորքի բարձր ոգին, սակայն եթե պարսիկները վախ էին սերմանում` դիմելով փղերի օգնությանը, ապա Պապ թագավորը շրջապատված հայ զորավարներով, վախ էր առաջացնում հակառակորդի զորքերում:

Պապը սուր միտք ունի: Արածանիի ափին նա կարողացավ փղերին շրջել, մեծ հարված հասցնել պարսիկներին` իրենց զենքը իրենց իսկ դեմ օգտագործելով:

Պապ թագավորը իր հորից` Արշակից, ավելի բարեսիրտ էր. նա չի պատժում Հայր-Մարդպետին, որը ժամանակին դաստիարակել էր փոքր Պապին, բայց որը մայր թագուհու հեռանալուց հետո Արշակունյաց պալատում պատսպարել էր նրանց թշնամուն` Մերուժան Արծրունուն: Իսկ Արշակ թագավորը գլխատում էր իր թշնամիներին:

Պապ թագավորը սիրում էր նաև զվարճանքը և որսը: Նրա սիրերի վայրերից էին Խոսրովի անտառները, որոնք հայտնի էին իրենց կենդանիներով:

Անտեսելով կաթողիկոսի զգուշացումները` նա շարունակում էր իր երթևեկությունը ամբողջ երկրով, ինչը զարմացնում էր բոլորին հատկապես Զարմանդուխտ թագուհուն: Նրան մտահոգում էին Պապ թագավորի գիշերային, անգամ երկու-երեք օրերով բացակայելը: Նա վստահում էր Պապի ընկերներին` Բատին և Իերեմիային, սակայն խանդում էր ամուսնուն: Պապը բացատրում էր իր բացակայությունների պատճառները պատերազմին պատրաստվելու միջոցառումներով: Քանի որ իր վերջնական նպատակը Հայոց աշխարհը պարսիկներից ազատագրումն էր, նա չէր կարող հանգստանալ ընտանիքի և հարազատների գրկում: Եվ երիտասարդ թագուհու խնդրանքները անտեսվում էին: Պապը տխուր էր և վրեժով լեցուն:

Պապը գիտեր, լսել է և այժմ էլ տեսնում էր, որ հայ նախարարների մեջ չկար ընդհանուր երկրի շահագրգռություն, մտավոր կրթություն, որ հասկանային երկրի, հայրենիքի ազատությունը: Չէր եղել նաև մի իշխանություն, որ այս ամենը հասկացներ նրանց. յուրաքանչյուր նախարար անում էր այն, ինչ ցանկալի և ինչ նպատակահարմար էր գտնում իր համար, իր դիրքի համար, իր շահի համար… Ամեն նախարար ուներ իր բանակը և, անհամաձայնության դեպքում, անջատվում էր կենտրոնից կամ քաղաքական ներքին պատերազմ սկսում: Իսկ երկրի դեմ արտաքին պատերազմ ծագելիս` ավելի սեփական անձի ու կալվածքի մասին էին մտածում, քան երկրի. վտանգի դեպքում երբեմն կա՛մ հնազանդվում էին թշնամուն, կա՛մ մատնության ու շառով ապահովում իրենց: Պարսից ինքնակալները, լավ իմանալով նախարարների այս թուլությունը, հաճախ կաշառում էին կամ առատ խոստումներով իրենց կողմը գրավում այս-այն նախարարին ու բդեշխին և պառակտում երկիրը:

Պապ թագավորը հավաքագրում էր գյուղացիներին` հզորացնելով հայոց բանակը և իր հրահանգներով բողոքի ալիք էր առաջացրել հոգևորականների ղեկավորության մեջ: Անգամ Ներսես կաթողիկոսը նրա քայլերը համարում էր չկշռված երիտասարդի քայլեր:

Բյուզանդիայի խորհրդականը Հայաստանում զգուշացնող նամակ է ուղարկում Վալենտիանոս կայսեր: Նրա օգնությանն է դիմում Ներսես կաթողիկոսը, որի շահերը չէին համապատասխանում Պապի ձեռնարկած քայլերին: Անգամ պարսիկամետների նկատմամբ Պապ թագավորի բարյացակամ անտարբերությունը ջղայնացնում էր հայ նախարարներին ու հոգևորականներին, որոնք սկսել էին դավեր նյութել թագավորի դեմ:

Զարմանդուխտ թագուհին զգուշացնում է Պապին եկեղեցականների դավաճանության մասին: Նա փորձում է համոզել ամուսնուն շահել Ներսես կաթողիկոսի խաթրը: Պապ թագավորը մեծ կամքի ուժ ցուցաբերեց՝ զրկելով եկեղեցուն հարկեր հավաքելու իրավունքից և չվախեցավ Աստծո պատժից և Բյուզանդիայի կայսրից: Ներսես կաթողիկոսը մահացավ սրտի կաթվածից, սակայն մեղադրեցին թագավորին: Պապին չկանգնեցրեց հոգևորականների դժգոհությունները:

Նա շարունակում էր նախարարներից զինվոր և ձիեր պահանջել բանակը ամրապնդելու համար, ինչով «նվաճել» էր նախարարների զայրույթը, որոնք պատրաստ էին դիմելու պարսիկների օգնությանը: Չնայած այն բանին, որ պարսիկը գերեվարել էր հայ նախարարներին, հայոց թագավորին ու թագուհուն: Որպեսզի մյուսներին դաս լինի, Պապ թագավորը պատժում է և սպանում Հայ-Մարդպետին:

Պապ թագավորը ցուցաբերում է մեծ ինքնուրույնություն` նոր կաթողիկոս օծելու արարողությունը անցկացնելով Հայաստանում, այլ ոչ թե Բյուզանդիայում:

Պապը հասկացել էր, որ հույսը պետք է կապել սեփական ժողովրդի հետ, որ ուժը սեփական ինքնուրույնության մեջ լինի: Սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի հետ բռնկված վեճում Պապ թագավորը էլ նման չէ անփորձ երիտասարդի, նա անճանաչելի փոխվել էր: Պապ թագավորին հաջողվում է համոզել, որ բյուզանդացիները պարսիկներից չեն տարբերվում, և նվաճել սպարապետի վստահությունը:

Պապ թագավորը գիտեր, թե ինչ է ընկերությունը, վստահությունը, սերը: Մինչև վերջին պահը նա կասկածում էր, թե Բյուզանդիայի ներկայացուցիչը` Տերենտիոսը, կարող էր աղվեսաբար խաբել առանց կասկածներ առաջացնելու, քանի որ Ձիրավի ճակատամարտի ժամանակ նա մտահոգված էր թագավորի կյանքի համար: Պապը սիրում էր իր հավատարիմներին` Բատին, Իերեմիային, կնոջը` Զարմանդուխտ թագուհուն և զավակներին:

Երբ Վալենտիանոս կայսրը թակարդ էր լարել և ուզում էր գերեվարել հայոց թագավորին` կանչելով Տարսոն քաղաք, Պապը հնարամտություն, խիզախություն ցուցաբերեց 300-անոց ջոկատով` չվախենալով հռոմեական կանոնավոր բանակից, որը պաշարել էր շրջակայքը, փախուստի դիմեց:
Նա չկրկնեց իրեն նախորդողների ճակատագիրը, եթե հիշենք ինչպես Կարակալան հրավիրելով Սանատրուկ Հայ թագավորին զրկեց նրան գահից և գրավեց Հայաստանը; Անտոնիոսին խաբելով թագավոր Արտավազդին շղթայեց նրան և տարավ Եգիպտոս ու նվիրեց Կլեոպատրա թագուհուն; Շապուհը խաղաղություն խոստանալով հրավիրեց Արշակ թագավորին և բանտարկեց:

Պապ թագավորը հասկացել էր, որ գերտերությունները չէին կարող հաշտվել հարևան հայերի ինքնուրույնությանն և միշտ ձգտելու են ենթարկեցնել հայերին:
Հայաստանը չունի բարի դրացական տրամադրված հարևաններ և ոչ մեկին չի կարելի վստահել:
Շրջելով Հայաստանում նա հասկացավ, թե որքան աղքատ և թշվառ վիճակում է ժողովուրդը և փորձելով լավացումներ մտցնել նա հաճախ հակադրվում էր եկեղեցու, նախարարության, իշխանների շահերին: Վեպի վերջում ընկնում է երկրով մեկ ու մեկ առ մեկ համոզում նախարարներին միաբանվել:

Զորյանը մի դրվագ է նկարագրում. ա մուսնացած կինը նետվում է թագավորի ձիու ոտքերի տակ և խնդրում է ամուսնալուծվել: Թագավորը հրամայում է քննել այդ դեպքը և հակադրվելով եկեղեցու կանոններին ու արժանանալով կաթողիկոսի զայրույթին՝ թույլ է տալիս դժբախտ ամուսնացածներին բաժանվել և յուրաքանչյուրը նոր ընտանիքում ունենալ երեխա, ինչը նրանց չէր հաջողվում:

Դա խոսում է Պապի արդիականության ու նորարարության մասին:

Ամեն օր նա ստիպում էր իրեն տեղեկանալ երկրում կատարվող իրադարձություններին և մարդկանց խնդրանքներին: Իմանալով, որ մենաստանում 17 տարեկան աղջիկ է կախվել, նա տեղեկություն է հավաքում հոգևոր մենաստաններում տեղի ունեցող անարդարության մասին և հրահանգ է արձակում փակել կանանց մենաստանները: Դրանով վերջնականապես զայրացնում է նոր Խադ կաթողիկոսին, որը անիծում է Պապ թագավորին:

Պապ թագավորը իր ճիշտ ապրելակերպով, քաղաքականությամբ, դիվանագիտությամբ ու կտրուկ պահին համապատասխանող ճիշտ քայլերով նվաճեց ժողովրդի վստահությունը:

Երբ Տերենտիոսը իր ամառային դղյակում հյուրնկալելով Պապին գաղտագողի սպանեց նրան օգնության էին շտապել նախարարներից շատերը: Անգամ հայոց թագավորի մահը համախմբեց հայ ժողովրդին և վախեցրեց Բյուզանդիային նոր պատերազմ սկսելու հարցում:

Երբ նրա հաջորդողը` Վարազդատը եկավ գահակալության բյուզանդական կայսրը ուղարկեց նրան գահն ու թագավորական թիկնոցը:

Աշոտ Տիգրանյան

Իմ ամփոփ խոսքը Պապ արքայի մասին

Մի փոքր ձևափոխելով Ֆորտինբրասի խոսքը Համլետի մասին (Շեքսպիրի վարկած) ես ասում եմ. «Եթե ողջ մնար ու շարունակեր/ Հայոց աշխարհը, անշուշտ, կծաղկեր»:

Պապը հայամետ Հայքի ջատագով էր (վկա նրա արտաքին քաղաքականությունը):

Պապը ճկուն քաղաքական գործիչ էր (վկա ելքը Տարսոնից և հայատյաց Շապուհի վիշտը նրա սպանության լուրն առնելիս):

Պապը տաղանդավոր և խիզախ զորավար էր, վկա Ձիրավի հերոսամարտն ու Մեծ Հայքի ազատագրումը և միասնականության վերականգնումը:

Պապը սոցիալական արդարության և համերաշխության կողմնակից էր, Հայքը Արշակավանի վերածելու տեսլականի զիվոր (վկա հողերի վերաբաշխումը, հարկերի թեթևացումը և անմիջական շփումները ժաղովրդի բոլոր խավերի հետ):
 
Պապը միաժամանակ և՛ իր ժամանակի ծնունդ էր (վկա ժողովրդի սերը), և՛ ապագայի պատգամաբեր (վկա նրա դատապարտվածությունը):
 
Նա 18 տարեկանում արդեն կանգնած էր Արրատայի քրմերի, արարչազարմ Հայկի, Արամ Աշխարհակալի, Արտաշես Բարեպաշտի և պավլիկյան առաքյալների կողքին:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.