«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 28

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Հեգել
Գիմնազիաներում իմաստասիրության դասավանդման մասին

Մեթոդական մշակումներ

Թամար Ղահրամանյան
«Չարենցի բանաստեղծությունների ուսուցման դաս»

Ուսումնական նյութեր

Սեյմուր Բայջան
«Ովքե՞ր են հայերը և ի՞նչ են ուզում մարդկությունից»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

Չարենց «Գազել մորս համար» (անգլերեն)

Ամիանոս Մարցելիանոս
«Հռոմեական պատմություններ»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Ռիչարդ Ֆեյնման
Դասագրքեր են ընտրում ըստ կազմերի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Դավիթ Մինասյան
Ինֆորմատիկայի համակարգված ուսուցում (առաջարկություններ)

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»

Ֆրենսիս Բեկոն
«Բարոյական և քաղաքական փորձեր կամ խրատներ»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

ԱՐՁԱԳԱՆՔ

«Հասարակագիտություն» առարկայի դասագրքի մասին

Ելենա Չիլինգարյան Հոգեբանական մի հիմնախնդրի մասին

Աշոտ Տիգրանյան
Թադևոս Մարկոսյան
Պապ թագավորի մասին

Յուրա Գանջալյան
Հանրապետական օլիմպիադայի համայնքային փուլից

Սոֆյա Այվազյան «Դպրոցականի մոմլաթե պայուսակ»

Սեյմուր Բայջան

Ովքե՞ր են հայերը և ի՞նչ են ուզում մարդկությունից

Ռենուարը պատկերել է այն, ինչ տեսել է: Ես պատկերում եմ այն, ինչ հասկացել եմ:Ֆերնան Լեժե

1213_news1 Երբ առաջացավ այս հոդվածը գրելու գաղափարը, ես սկսեցի հիշել հայկական դեմքերը, որ տեսել էի Վրաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղրղզստանում, Հայաստանում, մանկությունում: Մանկությունն ինձ համար կյանքի փուլ չէ, մանկությունն ինձ համար տարածք է: Քաղաքագետներ, լրագրողներ, վարորդներ, հասարակական գործիչներ, արվեստի գործիչներ, երեխաներ, գյուղաբնակներ, դպրոցների տնօրեններ և ուսուցիչներ, ուսանողներ, մատուցողներ... չեմ պատմի ծամծմված խաղաղարարական պատմություններ: Մենք ապրում էինք մի բակում, ձմերուկ էինք ուտում, դոմինո էինք խաղում, կռվում էինք հարևան բակի երեխաների հետ. ծեծում էինք, ծեծվում էինք: Մայրս աշխատում էր կենտրոնական հիվանդանոցում: Երբեմն դասերից հետո ես գնում էի նրա աշխատավայր: Հիվանդանոցի անձնակազմը, հատկապես բուժքույրերը, հիմնականում հայեր և մոլոկաններ էին: Այն ժամանակ ես սպիտակամաշկ և թմբլիկ երեխա էի: Ինձ լավ էին հագցնում: Այնպես որ ես տարբերվում էի գավառական մյուս երեխաներից: Այնտեղ, հիվանդանոցում, ինձ տալիս էին թխվածքաբլիթ, կոնֆետ, իրիս, շոկոլադ: Դա ինձ շատ էր դուր գալիս: Այնտեղ մի կին կար, հայուհի: Նա հագնվում էր գեղեցիկ և վառ, տարբերվում էր մյուսներից, միշտ ժպտում էր և շատ բարի տեսք ուներ: Հաճելի էր նրան նայելը: Տարիներ անց, երբ ես լսեցի, որ նա ևս յուրաքանչյուր կիրակի Ստեփանակերտում ժողովների է մասնակցում, վատ զգացի: Եվ այժմ, հիշելով այն ամենը, ինչ տեղի է ունեցել, ինչ անցել է իմ աչքերի առջևով, ինչ մենք զգացել ենք պատերազմի ժամանակ և պատերազմից հետո՝ տան կորուստ, շրջապատողների կողմից չհասկացվածություն, հեգնանքի և խղճահարության թիրախի վերածում, ես չեմ կարողանում ատել հայերին, պարզապես նրանց չեմ ներում: Չնայած տրամաբանորեն պետք է լինի և՛մեկը, և՛ մյուսը միասին: Չեմ ցանկանում բացել հերթական խոսակցությունը, թե ով առաջինը սկսեց, և ով է մեղավոր:

Հայկական սփյուռք կամ Ջիմմիի վերադարձը

Հայկական սփռյուքը հայ ժողովրդի դժբախտությունն է: Նրանք իրենց պատմականորեն ուղղորդված կարոտաբաղձությամբ, ֆրանսիական, ամերիկյան անձնագրերով, դրամապանակներում փողերով, ժամանում են Հայաստան, հանգստանում բնության գրկում, հարմարավետ հյուրանոցներում, լուսանկարվում են, վայելում են կյանքը և վերադառնում իրենց տուն: Իսկ սովորական հայերը Հայաստանում մնում են իրենց հիմախնդիրներով: Նրանք տառապում են, նրանց ապագայի հույսը, հավատը, որ ինչ-որ ժամանակ կապրեն մարդավարի, օր օրի մարում է: Բայց եթե հայրենիքն այդքան գեղեցիկ է, ինչո՞ւ են մարդիկ ցանկացած հնարավորության դեպքում ցանկանում լքել երկիրը: Չէ՞ որ մարդու համար շատ դժվար է մենակ երջանիկ լինել: Մարդը պետք է երջանիկ լինի իր հարազատներով, ընտանիքով, բարեկամներով, իր ժողովրդի հետ, իր հայրենիքում: Հեշտ է ապրել հարմարավետ և սիրել հայրենիքը, բնությունը: Հայկական սփյուռքն ինձ հիշեցնում է «Դիսկո պարողը» հնդկական ֆիլմը, որում գլխավոր դերը կատարում է Միհտուն Չակրաբորտին:Մենք նրան գիտենք որպես Ջիմմի. Ջիմմին փրկեց իրեն: Նա դարձավ հանրածանոթ: Նա սպիտակ կոստյում է հագնում: Նա ինչ-որ կերպ դուրս եկավ աղքատությունից: Ճակատագիրը նրան ժպտաց: Եվ մի անգամ, հարբելով, Ջիմմին հիշում է իր անցյալը, վերադառնում այն փողոցը, որտեղ մեծացել է, աղքատներին փող է բաժանում և կրկին հեռանում՝ ապրելու իր կյանքով: Բայց չէ՞ որ մարդիկ մնում են այնտեղ, այդ նույն իրենց թշվառությամբ: Ընդսմին, Ջիմմին ամենախղճովն է նրանցից, ովքեր կարիերա են արել: Այդպիսի ֆիլմերի շնորհիվ Հնդկաստանում համարյա բոլոր չքավորները սպասում են այն ժամին, երբ հարբած Ջիմմին ինչ-որ հուշերի ազդեցության տակ կվերադառնա իր փողոցը և իրենց փող կբաժանի: Հնդկաստանում յուրաքանչյուր 20-րդ ընտանիքում կա հեռուստացույց, նրանք շատ են սիրում այդպիսի ֆիլմերը: Նույնիսկ ամենաաղքատ թաղամասերում մարդիկ փող են հավաքում, ընտրում մի մարդու, որը կարող է հետաքրքիր պատմել և ուղարկում են նրան կինոթատրոն: Իսկ երեկոյան հավաքվում են նրա շուրջը, և նա պատմում է այն ամենը, ինչ տեսել է ֆիլմում...

Խելացի՞ են արդյոք հայերը

Համաձայն վիճակագրության հայերի ինտելեկտը միջինից բարձր է: Ռուսաստանյան հեռուստաալիքների համարյա ցանկացած հաղորդման վերջում մակագրերում կարդում ենք հայկական ազգանուններ: Հայերը շատ շփվող ժողովուրդ են: Արագ հարմարվում են: Անհատական մակարդակում հայերը հավատարիմ, շատ լավ բարեկամներ են: Լեգենդներ են շրջում հայերի խորամանկության մասին, այն մասին, որ նրանք շատ խելացի են և որ շատ ուժեղ աջակցում են միմյանց, և կանեն ամեն ինչ, որպեսզի մյուս հայը կարողանա հասնել հաջողության:

Առաջին հայացքից այս ժողովուրդը նորմալ պետություն ստեղծելու համար մեծ ռեսուրս ունի: Բայց անձամբ ես հայերին չեմ կարող անվանել խելացի ժողովուրդ, որը անցյալ դարի սկզբին կորցրեց տարածքներ, որոնք կազմում են ժամանակակից Թուրքիայի մեկ երրորդ մասը: Այն ժամանակ հայերն ունեին եկեղեցի, լեզու, մշակույթ, բիզնես: Հայերն ունեին ազդեցություն, հարուստ էին: Բայց լայնորեն հայտնի իրադարձություններից հետո կորցրեցին ամեն ինչ:

Հայերը շատ աշխատասեր ժողովուրդ են: Որպես անհատ, առանձին-առանձին, նրանք խելացի են, բայց երբ հավաքվում են միասին 10 հայեր, առաջանում են ինչ-որ ֆանտաստիկ գաղափարներ: Լինեն նրանք սովորական մարդիկ, թե պրոֆեսորներ-ակադեմիկոսներ: Այդ ֆանտաստիկ գաղափարների համար նրանք հատուցում են չափից ավելի: Ընդհանրապես իրեն հարգող ժողովուրդը պետք է գործ չունենա ադրբեջանցիների հետ: Նույնիսկ այսօր, մինչև հիմա, հայերը չեն հասկանում, թե ում հետ գործ ունեն: Ադրբեջանցիների սև էներգետիկան ի զորու է կործանելու նույնիսկ Ամերիկան: Եթե հայերը մինչև ադրբեջացիների հետ պատերազմը մտածում էին ծովից ծով պետության գաղափարի մասին, ապա այժմ նրանք զբաղված են տոլմայի մասին վեճերով: Տեսնո՞ւմ եք՝ ինչքան է ընկել կուրսը:

Մինչև ղարաբաղյան պատերազմը, Բաքվում ապրող յուրաքանչյուր հայ դեռ խորհրդային ժամանակներում նվազագույնը երկու բնակարան ուներ: Հայերն ապրում էին ամենահեղինակավոր թաղամասերում: Աշխատում էին ամենաեկամտաբեր տեղերում: Եվ ոչ միայն Բաքվում, ողջ Ադրբեջանում: Եթե հայերը համբերեին ընդամենը երկու տարի, ողջ Ադրբեջանը նրանց ձեռքերում կլիներ: Այդ շփվող, աշխատասեր, հեշտ հարմարվող ժողովուրդը կարող էր հասնել ամեն ինչի: Օրինակ, BP-ում (1) հաստատ միայն հայերը կաշխատեին: Տեղի ունեցածից հետո ես չեմ կարող հայերին խելացի համարել:

Խելքից պատուհաս

Հայերն իսկապես հին ժողովուրդ են: Ունեն իրենց մշակույթը: Կրեատիվ Ստեղծական են: Բայց նրանք այնքան երկար ու բարակ զբաղվեցին իրենց անցյալով, իրենց պատմությամբ, որ այդ անցյալը վերածվեց խնդուքի (անեկդոտի): Անեկդոտ դարձավ նույնիսկ այն, ինչով ցանկացած այլ ժողովրդի ցանկացած ուրիշ ներկայացուցիչ կարող է միայն հպարտանալ: Պատմությունը անեկդոտի վերածելու մեղավորը իրենք են` հայերը: Նրանք իրենց պատմությամբ բոլորին սաստիկ ձանձրացրին: Առաջին թատրոնը իրենցն է: Կոնյակը` իրենցը: Գարեջուրը` իրենցը: Առաջին քրիստոնեական պետությունը` իրենցը: Հայերի հետ վիճել չի կարելի: Խստիվ արգելված է: Հայերը Վեճի Աստված ունեն: Նրանք այդ աստծուց ստանում են հատուկ կործանիչ ուժ: Երբ հայերը խոսում են իրենց անցյալի, պատմության մասին, միակ ելքը ժպտալն է: Միայն այդպես սովորական մահկանացուն կարող է չեզոքացնել այդ աստվածային հզորությունը:

Այլ հոդվածներում ես շատ եմ խոսել ժաղովրդի մասին, որն անցյալում է ապրում: Միայն թույլ մարդիկ, թույլ ժողովուրդները կարող են այդպես ապրել՝ անգիտակցաբար զրկելով իրենց ապագայի հույսերից: Երբ ապրում ես անցյալում, քո ձեռքերով որմնաշարում ես ապագա տանող դուռը: Հայերն անցյալ ունեն, բայց ապագա չունեն:

08.08.2009

Ռուսերենից թարգմանեց Աշոտ Տիգրանյանը

1) Նավթի-գազի արտադրության ընկերություն

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.