«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 28

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Հեգել
Գիմնազիաներում իմաստասիրության դասավանդման մասին

Մեթոդական մշակումներ

Թամար Ղահրամանյան
«Չարենցի բանաստեղծությունների ուսուցման դաս»

Ուսումնական նյութեր

Սեյմուր Բայջան
«Ովքե՞ր են հայերը և ի՞նչ են ուզում մարդկությունից»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

Չարենց «Գազել մորս համար» (անգլերեն)

Ամիանոս Մարցելիանոս
«Հռոմեական պատմություններ»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Ռիչարդ Ֆեյնման
Դասագրքեր են ընտրում ըստ կազմերի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Դավիթ Մինասյան
Ինֆորմատիկայի համակարգված ուսուցում (առաջարկություններ)

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»

Ֆրենսիս Բեկոն
«Բարոյական և քաղաքական փորձեր կամ խրատներ»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

ԱՐՁԱԳԱՆՔ

«Հասարակագիտություն» առարկայի դասագրքի մասին

Ելենա Չիլինգարյան Հոգեբանական մի հիմնախնդրի մասին

Աշոտ Տիգրանյան
Թադևոս Մարկոսյան
Պապ թագավորի մասին

Յուրա Գանջալյան
Հանրապետական օլիմպիադայի համայնքային փուլից

Սոֆյա Այվազյան «Դպրոցականի մոմլաթե պայուսակ»

Յուրա Գանջալյան

Հանրապետական օլիմպիադայի համայնքային փուլից

Առարկայական օլիմպիադայի անգլերենի հարցաշարերը, ինչպես նաև նրանք, որոնք տրվում, են ավարտական և միասնական քննությունների ժամանակ, ստուգում են միայն աշակերտների ընկալելու կարողությունները: Աշակերտը միայն պասսիվ ընտրողի դերում է: Այստեղ նույնիսկ որոշակի դեր է խաղում բախտը:

Անցյալ տարի ես փորձելու համար նմանատիպ մի իտալերենի հարցաշարի պատասխանեցի: Չնայած, որ ես իտալերեն ոչ մի բառ չգիտեմ, հարցերի 48%-ին ճիշտ պատասխանեցի: Ընդամենը 12% չբավականացրեց, որպեսզի համակարգիչը գրանցեր իտալերենի իմ բավականին լավ իմացությունը: Դա անհեթեթ է:

Իմ կարծիքով օլիմպիադայի, ինչպես նաև ավարտական ու միասնական քննությունների հարցաշարերում պետք է տեղ գտնեն նաև ստեղծագործական առաջադրանքներ: Օրինակ`

ա/ Ուղղորդվող շարադրություն. Տրվում են բառեր և բառակապակցություններ, որոնցով պետք է որոշակի թվով նախադասություններից բաղկացած կապակցված խոսք գրել: Ստուգվում է աշակերտի գրելու կարողությունը:

բ/  Ազատ շարադրություն, բայց ոչ թե աշնան դեղնած տերևների մասին, այլ ստուգվի մի որևէ վիճահարույց հարցի մասին աշակերտի սեփական կարճիքը արտահայտելու կարողությունը:

գ/ Իրավիճակային առաջադրանքներ. « ի՞նչ կանես, եթե..»

դ/ Թարգմանություն մայրենի լեզվից օտար լեզու:

Օլիմպիադայի կազմակերպման մասին

Ես այդպես էլ չիմացա համայնքային օլիմպիադայի կազմակերպման կարգի մասին: Չկա այդպիսի մի խելամիտ կարգ: Ամենակարևոր հարցը, թե ով է իրավունք ստանում մասնակցելու մարզային փուլին, շատ մշուշոտ է և անհամոզիչ:

Օրինակ` մեր տասներորդ դասարանցի Շուշան Բլեյանը համայնքում երկրորդն էր իր արդյունքով, բայց իրավունք չստացավ շարունակելու իր պայքարը: Ութերորդցի Արտակը առաջին տեղն էր գրավել, և նույնպես անարդյունք:

Մի քանի ամիս առաջ իմ դասարանի երկու Շուշանները կատաղի, բայց արդար մրցակցությունում հաղթահարեցին ԱՄՆ-ի դեսպանատան կողմից կազմակերպված մրցույթի առաջին փուլը, իսկ Սողոմոնյան Շուշանը նույնիսկ հաղթահարեց երկրորդ` ստեղծագործական փուլը: Հարյուրավոր իր հասակակիցների մեջ ընդգրկվեց 30 լավագույնների մեջ: Սողոմոնյան Շուշանին չեն զիջում Առաքելյան Լիաննան, Սուքիասյան Սոնան, Ավանեսյան Հայարփին ու առավել ևս` մյուս Շուշանը: Ես չեմ կարծում, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքում կա այդպիսի մեկ այլ դասարան, ուր    այսպիսի գիտելիքներ են ստացել միայն շնորհիվ դպրոցում ճիշտ կազմակերպված ուսումնական պլանի, որը նոր տիպի ավագ դպրոցի խորհուրդն է կրում իր մեջ: Եվ եթե այս դասարանից որևէ մեկը չի ներկայացնելու մեր համայնքը մարզային փուլում, ապա ինչպես Սարոյանը կասեր իր հերոսի՝ մանկան անմեղ շուրթերով. «Ինչ-որ տեղ ինչ-որ մի բան սխալ է»: Պետք է ուղղել այդ սխալը:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.