«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 28

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Հեգել
Գիմնազիաներում իմաստասիրության դասավանդման մասին

Մեթոդական մշակումներ

Թամար Ղահրամանյան
«Չարենցի բանաստեղծությունների ուսուցման դաս»

Ուսումնական նյութեր

Սեյմուր Բայջան
«Ովքե՞ր են հայերը և ի՞նչ են ուզում մարդկությունից»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

Չարենց «Գազել մորս համար» (անգլերեն)

Ամիանոս Մարցելիանոս
«Հռոմեական պատմություններ»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Ռիչարդ Ֆեյնման
Դասագրքեր են ընտրում ըստ կազմերի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Դավիթ Մինասյան
Ինֆորմատիկայի համակարգված ուսուցում (առաջարկություններ)

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»

Ֆրենսիս Բեկոն
«Բարոյական և քաղաքական փորձեր կամ խրատներ»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

ԱՐՁԱԳԱՆՔ

«Հասարակագիտություն» առարկայի դասագրքի մասին

Ելենա Չիլինգարյան Հոգեբանական մի հիմնախնդրի մասին

Աշոտ Տիգրանյան
Թադևոս Մարկոսյան
Պապ թագավորի մասին

Յուրա Գանջալյան
Հանրապետական օլիմպիադայի համայնքային փուլից

Սոֆյա Այվազյան «Դպրոցականի մոմլաթե պայուսակ»

Սոֆյա Այվազյան

Դպրոցականի մոմլաթե պայուսակ

Դպրոցական պայուսակ ստեղծողը դժվար թե հայ լինի: Հայերս, չափազանց կաշկանդված լինելով առօրյա կյանքում, դժվար թե ցանկանայինք ունենալ մի առարկա, որը կաշկանդում է մեր շարժուձևը և զբաղեցնում ձեռքերը: Իսկ ձեռքերը… Նույնիսկ ազատության դրսևորման մի եղանակը` ձեռքերի թափահարումը, լիարժեք չի  արտահայտվում հայերիս մոտ այն պատճառով, որ ազատ թռիչքում գտնվող ձեռքը կարող է դեմ առնել ինչ-որ մեկի քթին: Սակայն բոլորովին այլ կերպ ենք դատում անհատի ազատության մասին, երբ գործը հասնում է օդանավակայանին և ուղեբեռին: Այստեղ իրավիճակն այլ է. ուղեբեռում կենսական նշանակություն ունեցող իրեր են, որոնք քարշ ես տալիս միայն մի քանի ժամ, իսկ ազատությունը գերադասող դժբախտների դեպքում` հինգ, տասը, նույնիսկ տասնհինգ տարի: Մեկ ուրիշ պատճառ էլ կա, թերևս, թե ինչու չենք կարող  այնպիսի անհրաժեշտ պարագայի հորինումը, ինչպիսին դպրոցական պայուսակն է, վերագրել ստեղծագործող հայերիս: Այս երկրորդ պատճառի արմատները թաքնված են ինքներս մեզ գերագնահատելու անսպառ հակման մեջ: Մի՞թե հայկական գանգում հայկական ուղեղը ի վիճակի չէ տանելու գիտելիքների այն քանակը, որը տեղավորվում է ինչ-որ պայուսակում:

«Որքան անիմաստ առարկաներ կան, որոնք տեղ են զբաղեցնում իմ գլխում և ուզում են խցկվել իմ պայուսակը,- մտածում է ֆիզմաթ թեքումով ավագ դպրոցի սովորողը,-առարկաներ, որոնք  ինձ կյանքում գլխացավանքից բացի, ոչինչ չեն պատճառելու»: Եվ այս մտքերը տրամաբանորեն մղում են ազատվելու անպետքական տետրերից, սահմանափակվել մեկ-երկու տետրով և հասկանալ, որ դպրոցական պայուսակը շատ մեծ է այդ մի քանիսի համար: Փորձենք դիտարկել հայ աշակերտի վերաբերմունքը դպրոցական պայուսակի նկատմամբ տասներկուամյա կրթության ընթացքում. 1-4-րդ դասարանում` սիրահարվածության հասնող զգացմունք, զմայլանքի և պարծանքի առարկա, 5-8-րդ դասարանում` դասընկերներից պաշտպանվելու և հարձակում գործելու առարկա, 9-11-րդ դասարանում` արխիվային նմուշ, որին փոխարինում են մոմլաթե տոպրակները, 12-րդ դասարանում` անհայտ է: Եթե դպրոցական պայուսակի գյուտը հայերինս չէ, ապա հաստատ իմացեք` դպրոցական մոմլաթե տոպրակի գյուտի «պատենտը» մերն է: Ոչ ոք այն չի կարող մեր ձեռքից խլել, մենք ամուր ենք այն բռնել, այնքան ամուր, որ գունավոր տոպրակները ներկի հետքեր են թողել մեր մատներին: Եթե ձեզ ասեն, թե առաջինը այն կրել են Կոնգոյի սևամորթները, մի՛ հավատացեք և ցույց տվեք նրանց ձեր կարմիր, կանաչ և դեղին մատները:

Եվ վերջապես, 21-րդ դարում ենք և, փառք Աստծո, դպրոցական պայուսակներին փոխարինելու եկան գրպանում տեղավորվող կրիչները և notbook-երը:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.