«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 22

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Ա. Խինչին
«Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին»

Մեթոդական մշակումներ

Ուսումնական նյութեր

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից»

Վոլտեր
«Բաբելոնի արքայադուստրը»

Պաուլո Կոելիո
«Յոթ մահացու մեղքեր»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Բլեյան, Գևորգ Հակոբյան
«Նախամասնագիտական, մասնագիտական ուսուցման Ավագ դպրոցներ»

Գրիգոր Խաչատրյան
«Գեղարվեստի ավագ դպրոց. միջավայր, փոխազդեցություններ»

Աիդա Պետրոսյան
«Համագործակցային հանրակրթական դպրոց (Վանաձոր)»

Սարգիս Մարկոսյան
«Էլեկտրոնային գրատախտակը ուսումնական միջավայրում»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Մանկավարժական ինվարիանտներ»

Մարիա Մոնտեսորի «Երեխայի տունը»

Հեգել
«Գիմնազիայի տնօրենի ճառեր»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

ԱՐՁԱԳԱՆՔ

Գեղարվեստի ավագ դպրոց. միջավայր, փոխազդեցություններ

(14.07.09թ. «Ավագ դպրոց. խնդիրներ, լուծումներ» Կլոր սեղանի զեկուցում)

Գեղարվեստի ավագ դպրոց. միջավայր,փոխազդեցություններ

Դպրոցն իրավամբ պահապանողական հաստատություն է` ելնելով իր գործառույթից:
Սակայն մենք բացի արվեստի ավանդական ձևերից, փոխանցում ենք սովորողներին նաև այլ մասնագիտական հիմնարար հմտություններ ու գիտելիքներ, ինչ երկնել ծնել է մեր անդուլ հոգին: Կերպարվեստ, լուսանկարչություն, երաժշտություն, լրագրություն, օպերատորություն, մոնտաժ, համակարգչային գրաֆիկա, ճարտարապետական նախագծում, դիզայն, դերասանի վարպետություն, ռեժիսուրա:

Այս մասնագիտությունները դասվանդողները  գործող են և իրենց բնագավառում հայտնի: Բավական է ասել, որ ֆրանսիայում Հայաստանի մշակութային տարվան մեր ուսուցիչներից ֆրանսիական կողմի ընտրությամբ մասնակցել են 4 արվեստագետներ, համեմատության համար ասենք, որ Թերլեմեզյանից սկսած, գեղարվեստի ակադեմիայով վերջացրած՝ մասնակիցներ  չկան:
Արվեստը լինում է ժամանակակից կամ չի լինում:

Այսօրվա արվեստագետի զինանոցի հիմնական բաղադրիչներից են, բացի ներկից ու վրձնից, լուսանկարը, վիդեոն, երաժշտությունը, տեքստը, պերֆորմանսը:

Այդ բոլոր մասնագիտություններին անհրաժեշության չափով տիրապետում են մեր արվեստագետները, քանի որ դժվար է պատկերացնել  ժամանակակից արվեստն առանց այս արտահայտչամիջոցների, որոնք նրանք  չեն սովորել իրենց ուսումնական հաստատություններում:

Գեղարվեստաթատերական ինստիտուտի ամբողջ հմայքն ու առավելությունը գեղարվեստի և թատրոնի մարդկանց փոխադարձ շփումն էր, որով նրանք մեկմեկու հարստացնում էին, ինչը ենթադրում էր, որ մեկ հաստատության մեջ կմիացվեն նաև մյուս մերձ ճյուղերը, ինչի փոխարեն եղածն էլ բաժանեցին:

Երբ Ֆելինիին ասացին  «Ամարկորդի» վերաբերյալ, որ այնտեղ տեսնում են «Ուլիսի» ազդեցությունը, նա պատասխանել է, որ երբեք Ջոյս չի կարդացել, բայց չի ժխտում կրած ազդեցությունը, որովհետև ինքը շփված կլինի անպայման մեկի հետ, որ Ջոյս է կարդացել, որից էլ փոխանցված կլինի այդ ազդեցությունը: Բացի մեկմեկու և ուսուցիչների հետ շփումից, սովորողները  հնարավորություն ունեն շաբաթական երեք ժամ լրացուցիչ կրթության հաշվին հմտություններ, գիտելիքներ ձեռք բերելու մերձ մասնագիտությունների գծով:

Մեր մասնագետների շնորհիվ տպագրվում-ձևավորվում են գրքեր, պլակատներ, նրանք ձևավորում են դպրոցի արտաքին և ներքին տեսքը՝ ներգրավելով այդ աշխատանքներում սովորողներին:

Մեզ մոտ գրեթե վերացված է սովորելու և սովորեցնելու սահմանը, ապրելու և աշխատելու սահմանը, արդյունքում ոչ սովորողներն են շտապում տուն գնալ, ոչ ուսուցիչները: Մեզ մոտ գործում է «հանուն սովորողների ամեն ինչ ուսուցիչների համար» բանաձևը, հակառակ դեպքում դժվար կլիներ կրթության մեջ ներգրավել այդքան հայտնի արվեստագետների:

Մենք սերտորեն համագործակցում ենք «Արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի» հետ: Այս տարի արդեն չորրորդ անգամ մեր մոտ իրականացնում է «արվեստի համադրողների ամառային դպրոց» դասընթացները, ուր դասավանդում են հրավիրված միջազգային մեծ ճանաչում ունեցող արվեստի քննադատներ, իսկ սովորողները գալիս են աշխարհի տարբեր ծայրերից:

Մեր ցուցասրահները, որոնց շուտով կմիանա  500 ք. մետր նկուղային տարածք, կթեթևացնի կենտրոնի մշակութային կյանքը ի հաշիվ ծայրամասի: Մեզ մոտ պարբերաբար տեղի են ունենում կինոդիտումներ, քննարկումներ, միջազգային ցուցահանդեսներ, մեր սովորողները մասնակցում են Նորարար փորձառական արվեստի կենտրոնի ցուցահանդեսներին, որն ամենակարևոր մշակութային կենտրոններից է Երևանում:

Մենք հիմա իրականացնում ենք «անտառ» ամենակարևոր ծրագրերից մեկը, որը «կրթություն միջավայրում և միջավայրի միջոցով» ծրագրի հիմնական բաղկացուցիչն է, ինչը հակադրվում է 17-18-րդ դարերում ձևավորված աբսոլյուտիստական մոնարխիաների վերսալյան տիպի այգեգործությանը, իրենց մշակված գազոններով սիմետրիկ դասավորված ծառերով և թփերով, իր համահարթեցման գաղափարով:

Այնպես, որ դպրոցի այգեպան պաշտոնը կադրերի բաժնի գործերի թղթապանակում վերափոխվի անտառապահի, որպեսզի այդ անտառից դուրս գան նորօրյա Ռոբին Հուդերը՝ վերականգնելու համար Հայաստանում սահմանադրական կարգը և  ունենան քաջությունն ու համարձակությունը պայքարելու իրենց իրավունքների համար:

Գրիգոր Խաչատրյան

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.