«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 22

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Ա. Խինչին
«Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին»

Մեթոդական մշակումներ

Ուսումնական նյութեր

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից»

Վոլտեր
«Բաբելոնի արքայադուստրը»

Պաուլո Կոելիո
«Յոթ մահացու մեղքեր»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Բլեյան, Գևորգ Հակոբյան
«Նախամասնագիտական, մասնագիտական ուսուցման Ավագ դպրոցներ»

Գրիգոր Խաչատրյան
«Գեղարվեստի ավագ դպրոց. միջավայր, փոխազդեցություններ»

Աիդա Պետրոսյան
«Համագործակցային հանրակրթական դպրոց (Վանաձոր)»

Սարգիս Մարկոսյան
«Էլեկտրոնային գրատախտակը ուսումնական միջավայրում»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Մանկավարժական ինվարիանտներ»

Մարիա Մոնտեսորի «Երեխայի տունը»

Հեգել
«Գիմնազիայի տնօրենի ճառեր»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

ԱՐՁԱԳԱՆՔ

Սարգիս Մարկոսյան

Էլեկտրոնային գրատախտակը ուսումնական միջավայրում

Ինչպես թուղթն ու գրիչը հեղափոխություն կատարեցին ուսումնական միջավայրում, այնպես էլ ՏՀՏ- ներն արեցին մեր դպրոցում: Տեղեկատվական տեխնոլոգիաներն իրենց հետ բերեցին սովորելու և սովորեցնելու նոր հնարավորություններ: Հնարավոր դարձավ անցկացնել էլեկտրոնային դասեր, որոնք շատ ավելի արդյունավետ են, քանի որ ավելի պատկերավոր, այսինքն մատչելի են, քան սովորական կանաչ գույնի գրատախտակով և սպիտակ կավիճով դասերը:

Թեև ՏՀՏ- ն ունի այդքան առավելություններ, նրանցից կարելի է առանձնացել էլեկտրոնային գրատախտակը, քանի որ եթե մնացած ՏՀՏ- ները կարելի է օգտագործել տարբեր բնագավառներում, էլեկտրոնային գրատախտակը մասնագիտացված է հատկապես ուսումնական միջավայրում օգտագործելու համար: Այսինքն՝ գրատախտակը իր կոմպլեկտով թույլ է տալիս դասերը անցկացնել: Թեև ավելի ճիշտ կլինի առանձին-առանձին թվել էլեկտրոնային գրատախտակի առավելություններն ու թերությունները:

Սկսեցինք: Ուրեմն սկսենք նրանից, որ օգտագործելով ՏՀՏ- ները՝ բոլորս կարող ենք օգտվել ինտերնետից, իսկ դա ոչ միայն արտաքին ինֆորմացիայի աղբյուր է, այլ էլեկտրոնային լաբարատորիաների, միլիոնավոր փորձերի, բառարանների, էլեկտրոնային գրքերի, միլիարդավոր խնդիրների, հարցերի և առաջադրանքների աղբյուր: Բացի դրանից գրատախտակի Notpad ծրագիրն իր մեջ ունի ինտերակտիվ դասեր անցկացնելու համար շատ-շատ նկարներ և անիմացիաներ: Շնորհիվ էլեկտրոնային գրատախտակի կարելի է նախապես պատրաստել դասը և արագ-արագ անցում կատարել A մասից B մասը՝ չկորցնելով ինֆորմացիան, հետո նորից B մասից՝ A մասը և այդպես դասի ցանկացած պահին անցնել մի մասից մյուսը՝ առանց ժամանակ կորցնելու: Նաև այն ամենը, ինչ պետք է անընդհատ գրել, հետո ջնջել և նորից գրել, հետո նորից ջնջել կարելի է ընդամենը պահպանել և անցնել հաջորդ նյութին: Կարելի է նաև օգտագործելով Document Camera-ն՝ անցկացնել դասը՝ օգտագործելով գրքերի, թերթերի, ամսագրերի մեջ եղած ինֆորմացիան, արտածել գրատախտակի վրա, քանի որ Document Camera- ն նկարում է, նկարածը արտածում գրատախտակի վրա, իսկ Nero Vision ծրագիրը թույլ է տալիս աշխատել այդ նկարի հետ: Կարելի դասը նկարել և հետո քննարկել- վերլուծել դասի արդյունքներ: Կարելի է մի դասի ժամանակ ստեղծված նյութերը մյուս դասին շարունակել, վերադառնալ- վերհիշել անցած դասի եղածը, նույնիսկ կարելի է դասը տալ սովորողներին, որ իրենք ցանկացած ժամանակ կարողանան կրկնել: Կարելի է մշակել ինֆորմացիան. կատարելագործել, ուղղել, չգիտեմ, ավելի ընդլայնել, ինչ ուզեք, կարող եք անել: Բացի դրանից կարելի է ուրիշ դասարանում գործածել արդեն ստեղծված նյութը: Գրանցելով խմբային արդյունքները՝ կարելի է ցուցադրել դրանք: Ափսոս, որ ժամանակ չկա էլեկտրոնային գրատախտակի բոլոր առավելությունները թվելու համար, բայց սխալ կլինի նաև չասել էլեկտրոնային գրատախտակի թերությունները:

Դե, ինչ ասեմ: Թեև նրա միակ տրամաբանական թերությունն այն է, որ նա, ինչպես որ բոլոր տեխնիկական սարքերը, նույնպես ճառագայթում է: Ճիշտ է, դա վնաս է առողջությանը, բայց չի կարելի հրաժարվել էլեկտրոնային գրատախտակից միայն դրա պատճառով, չէ՞ որ մենք բոլորս ունենք բջջային հեռախոս, որ նույնպես ճառագայթում է, բայց մենք միևնույն է օգտագործում ենք և չենք էլ մտածում դրա մասին, նույն ձևով էլ էլեկտրոնային գրատախտակն է, չնայած, որ ճառագայթում է, ոչ մի երկրում այս գործիքը մարդկանց չի վնասել, այդ դեպքում ինչու հենց մեզ պետք է վնասի: Մնացածը սովորելու բան է` եթե կարողանանք ճիշտ օգտագործել, նա մեզ չի վնասի, իսկ ընդհանրապես ավելի շուտ մենք նրան կվնասենք, քան թե ինքը մեզ: Դե քանի որ թերություններն էլ բացահայտեցինք արժե խոսել նրա մասին, թե ինչպես են օգտագործում այս հրաշալի գործիքը մեր կրթահամալիրում:

Հիմա ինչ որ կասեմ, մեր ուսուցիչների հետ հարցազրույցների ինֆորմացիան է: Մեր ուսուցիչներն ասում են, որ էլեկտրոնային գրատախտակը իրենց հիմնականում օգնում է անիմացիոն դասեր անցկացնել, դրանք պահպանել նորից ցույց տալու համար, այն ավելի հեշտացնում և արագացնում է աշխատանքը, դասը ավելի մատչելի է դարձնում սովորողի համար (դա ես էլ կարող եմ հաստատել, որպես այդ դասին մասնակցած աշակերտ), թույլ է տալիս ինտերնետից ներբեռնել և դասի ժամանակ օգտագործել շատ նյութեր, խնդիրներ, փորձեր և այլ բաներ, օրինակ, կարելի է ինտերնետից ներբեռնել այնպիսի փորձեր, որոնք գործնականում կատարելը ուղղակի դպրոցի հնարավորություններից վեր է, նյութերի բացակայության, վտանգի կամ այլ բաների պատճառով, բացի դրանից ինտերնետային փորձը դիտելու ժամանակ կարող ենք ցանկացած պահին կանգնեցնել, բացատրել որևէ հատված և անցնել առաջ: Կենսաբանները կարող են վերցնել բույս, միջատ կամ  ցանկացած ուրիշ բան, պատկերել գրատախտակի վրա Document Camera- ի օգնությամբ և անցկացնել իրենց դասը ավելի կենսաբանական պայմաններում: Գրատախտակի լավն այն է, որ այն կարելի է օգտագործել ցանկացած առարկայի ժամանակ, ցանկացած դեպքում: Ավելացնեմ, որ կարելի է նաև դա որպես սովորական գրատախտակ օգտագործել, դա ամենավերջում, երբ էլ ուրիշ անելիք չկա:

Վերջում էլ կուզեի ձեզ հրավիրել մեր կրթահամալիր,  որը արդեն բավականին երկար ժամանակ օգտագործում է էլեկտրոնային գրատախտակներ: Այդտեղ դուք կարող եք գործնականում տեսնել, թե ինչպես ենք օգտագործում ՏՀՏ-ները, և ինչպես են կիրառվում էլեկտրոնային գրատախտակներով մեր 11 նոր ՏՀՏ կենտրոնները մեր կրթահամալիրում: Դուք կարող եք գալ ցանկացած ուրբաթ՝ ժամը 15.00-16.00, և կարող եք տեսնել մեր՝ սովորողներիս և մեր ուսուցիչների ստեղծած էլեկտրոնային ուսումնական նյութերը և ֆիլմերը: Մանրամասների համար կարող եք այցելել մեր կայքը՝ երեք w, կետ, mskh, կետ, am: Շնորհակալություն ուշադրության համար:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.