«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 22

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Ա. Խինչին
«Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին»

Մեթոդական մշակումներ

Ուսումնական նյութեր

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից»

Վոլտեր
«Բաբելոնի արքայադուստրը»

Պաուլո Կոելիո
«Յոթ մահացու մեղքեր»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Բլեյան, Գևորգ Հակոբյան
«Նախամասնագիտական, մասնագիտական ուսուցման Ավագ դպրոցներ»

Գրիգոր Խաչատրյան
«Գեղարվեստի ավագ դպրոց. միջավայր, փոխազդեցություններ»

Աիդա Պետրոսյան
«Համագործակցային հանրակրթական դպրոց (Վանաձոր)»

Սարգիս Մարկոսյան
«Էլեկտրոնային գրատախտակը ուսումնական միջավայրում»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Մանկավարժական ինվարիանտներ»

Մարիա Մոնտեսորի «Երեխայի տունը»

Հեգել
«Գիմնազիայի տնօրենի ճառեր»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

ԱՐՁԱԳԱՆՔ

Հեգել

Գիմնազիայի տնօրենի ճառերը (1)
(հատվածներ)

1809թ. սեպտեմբերի 29

Գոյություն ունեն պետական կառավարման երկու բնագավառներ, որոնցում գործերի լավ վարման համար ժողովուրդը սովորաբար լինում է առավելագույն աստիճանի երախտապարտ. դրանք արդարադատության անբասիր պահպանումը և լավ դաստիարակչական հաստատություններն են: Չէ՞ որ քաղաքացին չի տեսնում ու չի զգում ուրիշ ոչ մի բանի առավելություններն ու ազդեցությունն այդպես անմիջականորեն, մոտիկ և, մասնավորապես, իր վրա, ինչպես առավելությունն ու ազդեցությունն այդ բնագավառների, որոնցից մեկը վերաբերում է նրա մասնավոր սեփականությանն ընդհանրապես, իսկ մյուսը` իր ամենաթանկ սեփականությանը` երեխաներին:

Այս քաղաքն այնքան ավելի հստակ գիտակցեց նոր դպրոցական հաստատության բարերար օգուտը, որքան մեծ և համընդհանուր դարձավ փոփոխությունների պահանջմունքը:

Այնուհետև, նոր ուսումնական հաստատությունն այն առավելությունն ուներ, որ հետևում էր ոչ թե նոր, այլ հին, հարյուրամյակներ գոյություն ունեցած դպրոցներին, այդ իսկ պատճառով հնարավոր է նրա հետ կապել տևականության, անընդհատ կենալու մեր պատկերացումը, և մեզ ընդառաջ եկող վստահությունը չի տագնապում այն մտքից, որ նոր հաստատությունը կարող է անցողիկ, փորձարարական ինչ-որ բան լինել. եթե այդպիսի միտք ներթափանցի նրանց գլուխները, ում հանձնարարված է անմիջական կատարումը, ընդունակ է իսկապես հանգեցնելու այդպիսի հաստատությունները պարզունակ փորձի:

Այդպիսի վստահության ներքին հիմքն այն է, որ նոր ուսումնական հաստատությունը էական բարելավման և ընդարձակման պայմաններում էլ ամբողջության մեջ պահպանել է նախկին դպրոցների սկզբունքը և դրանով լոկ նրանց շարունակությունն է: Ուշագրավ է, այդ հանգամանքը նոր հաստատության բնութագրական տարբերությունն է:

Քանի որ ավարտվող ուսումնական տարին առաջինն է, և դրանով իսկ մեր ուսումնական հիմնարկի այս տարվա պատմությունը նրա առաջացման պատմությունն է, ապա նրա ընդհանուր պլանների և նպատակների մասին միտքը մեզ չափազանց անմիջականորեն մոտ է թվում, որպեսզի կարողանանք շեղվել նրանից՝ ուղղելով մեր ուշադրությունը մանրամասնությունների վրա: Որովհետև այս գործը նոր է ծնվել, հետաքրքրասիրություն է առաջացնում և դրդում մտորումների: Ուստի թող թույլ տրվի ինձ հավատարիմ մնալ մեր հաստատության սկզբունքին և նրա կանոնադրության, հիմնական գծերի և նրանց իմաստի մասին մի քանի ընդհանուր մտքեր շարադրել:

Մեր ուսումնական հաստատության ոգին և նպատակը գիտություններով զբաղվելուն նախապատրաստելն է, այսինքն` նախապատրաստություն, որը հիմնվում է հույներին և հռոմեացիներին ուսումնասիրելու վրա: Ահա արդեն մի քանի հազարամյակ է, ինչ նրանք այն սնուցող միջավայրն են, որի վրա հենվում է ողջ մշակույթը, որի վրա նա ծլել է և որի հետ գտնվում է մշտական կապի մեջ: Ինչպես բնական օրգանիզմները` բույսերը և կենդանիները, դուրս են պրծնում ծանրության ուժի ազդեցության տակից, բայց չեն կարող լքել իրենց էության այդ տարերքը, այնպես էլ ողջ արվեստը և գիտությունը աճել են այդ բնահողի վրա և չնայած նրանք ինքնին դարձել են ինքնուրույն, նրանք չեն ազատվել այն նախորդ փուլի մասին հիշողություններից: Ինչպես Անթեյը նոր ուժերի կուտակում է ստանում մայր հողին հպվելիս, այնպես էլ գիտության և կրթության ցանկացած վերելք ու զարգացում ծագում է հին ժամանակներին անդրադառնալիս:
 
Բայց ինչքան որ կարևոր է այդ բնահողի պահպանումը, այնքան էլ էական է փոփոխությունն այն պայմանների, որոնցում այն ինչ-որ ժամանակ եղել է: Եվ եթե մենք ընդհանրապես սկսում ենք գիտակցել հին սկզբունքների, հիմնարկների և նրանց հետ կապված կրթության նախկին նպատակների ու միջոցների անկատարությունը, թերությունները, ապա առաջին հերթին հայտնվում է և՛ մեկը, և՛ մյուսը բացառելու ու վերացնելու միտքը: Իսկ կառավարության իմաստությունը, որը վեր է խոյանում այդ հեշտ թելադրվող մտքի վրա, ճշմարտագույն ձևով կատարում է ժամանակի պահանջը. նրանով, որ դնում է հինը ամբողջի նկատմամբ նոր վերաբերմունքի մեջ և այդպիսով, այնչափ պահպանում է էականը, որչափ փոփոխում և նորացնում է այն:

Ինձ բավական է լոկ մի քանի բառերով հիշեցնել այն հայտնի վիճակի մասին, որում հայտնվել էր նախկինում լատիներենի ուսումնասիրումը, վերջինս ոչ միայն համարվում էր գիտական նախապատրաստության պահ, այլ նաև կազմում էր նրա էական մասը և միակ միջոցն էր ավելի բարձր կրթության, որը առաջարկվում էր յուրաքանչյուրին, ով չէր ցանկանում բավարարվել ընդհանուրով, տարրականով. այլ գիտելիքների ստացման համար, որոնք օգտակար են հասարակության մեջ ապրելու համար կամ ունեն ինքնին արժեք, հազիվ թե ձեռնարկված լինեին գոնե դույզն-ինչ նշանակալի միջոցներ, ամեն ինչ տրամադրված էր այդ լեզվի ուսումնասիրմանը՝ անկախ նրանից, թե այդ գիտելիքներից ինչ և ինչ չափով էր յուրացվում. այդպիսի գիտելիքները մասամբ համարվում էին հատուկ արվեստ և միաժամանակ կրթության միջոց չէին, այլ մեծ չափով պարուրված էին այդ լեզվական թաղանթով:
 
Բարձրացավ համընդհանուր բողոքի ձայն ընդդեմ լատիներենի այդպիսի` չարաբաստիկ դարձած, ուսումնասիրման, մասնավորապես այնպիսի զգացողություն առաջացավ, թե չի կարելի ուսյալ համարել այն ժողովրդին, ով իր սեփական լեզվով գիտության բոլոր գանձերն արտահայտել և ցանկացած բովանդակությունից ազատորեն ու հմտորեն օգտվել չի կարող: Այն սրտառուչությունը, որով պատկանում է մեզ մեր մայրենին, չկա այն գիտելիքներում, որոնք տրված են մեզ միայն օտար լեզվով. նրանք բաժանված են մեզնից անջրպետով, որը թույլ չի տալիս նրանց ոգով հարազատ լինել:
 
Այս տեսակետը դեն նետեց սխալ, հաճախ կատարյալ ձևամոլության վերածված մեթոդները, շատ ու կարևոր գործնական գիտելիքների և հոգևոր ունակությունների ձեռքբերման ոլորտում բացթողումները վերացրեց, աստիճանաբար ազատեց լատիներենի իմացությունը հիմնական գիտության դեր ունենալու նկրտումներից և զրկեց նրան կրթության ընդհանուր և համարյա բացառիկ միջոց լինելու վաղուց վավերացված պատվից: Նա դադարեց նպատակ համարվելուց, և ավելին, հոգու այդ գործն ականատեսը դարձավ այն իրողության, որ իրեն գերազանցեցին այսպես կոչված առարկաները, իսկ նրանց շարքում ամենօրյա զգայական երևույթները, որոնք ունակ չեն իրեցից կրթության համար նյութ ներկայացնել: Չմտնելով այդ հակասությունների և նրանց հետագա սահմանումների, նրանց չափազանցությունների կամ արտաքին բախումների մեջ՝ սահմանափակվենք այստեղ նրանով, որ ուրախանանք այն իմաստուն կանոնակարգով, որ հաստատել է մեր բարձրագույն կառավարությունը:
 
Նա, առաջինը, գերմանական ազգային դպրոցների կատարելագործման միջոցով ընդարձակեց քաղաքացիների կրթությունը. դրա շնորհիվ բոլորին հնարավորություններ են տրվում յուրաքանչյուրի համար՝ որպես մարդ, ողջ էականը և որպես իր խավի ներկայացուցիչ՝ օգտակարը ուսումնասիրելու. այդպիսի հնարավորություն տրվում է նաև նրանց, ովքեր մինչ այժմ զրկված էին եղել լավ կրթություն ստանալու հնարավորությունից, իսկ նրանց համար, ովքեր հանուն ավելի բարձր կրթություն ստանալու, քան անբավարար ընդհանուրն է, կարող էին դիմել միայն կրթության վերոհիշյալ եղանակին, դա դառնում է քիչ անհրաժեշտ և փոխարինվում ավելի նպատակահարմար գիտելիքներով ու հմտություններով:
 
Երկրորդ՝ գիտությունների ուսումնասիրումը և ավելի բարձր հոգևոր ու օգտակար ունակությունների ձեռք բերումը, անկախ հին գրականությունից, համապատասխան հարազատ ուսումնական հաստատությունում ստացավ իր կատարյալ միջոցը:
 
Երրորդը, վերջապես, հին լեզուների ուսումնասիրումը պահպանվեց: Մասամբ նա, ինչպես և նախկինում, բաց է յուրաքանչյուր մարդու համար՝ որպես ավելի բարձր կրթության միջոց, մասամբ էլ նա դարձավ գիտական կրթության կայուն հիմք: Կրթության մյուս միջոցների և գիտական մեթոդների հետ միասին տեղ գրավելով նույն շարքում՝ այն կորցրեց իր բացառիկությունը և, գուցե, մարի ատելությունն իր նախկին նկրտումների նկատմամբ: Մի կողմ քաշվելով՝ հին լեզուների ուսումնասիրությունն առավել ևս ունի իր առանձվածության մեջ ինքնուրույն զարգացման և հետագայում` նույնիսկ օտար միջամտությունից ազատ մնալու իրավունք:

  Շարունակությունը

Ռուսերենից թարգմանեց ԱշոտՏիգրանյանը 

1) Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգելը (1770-1831)՝ գերմանական դասական փիլիսոփայության և ռոմանտիկ փիլիսոփայության հեղինակներից մեկը, 1806-1816 թթ եղել է Նյուրեմբերգի դասական գիմնազիայի տնօրենը։  

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.