«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 22

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Ա. Խինչին
«Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին»

Մեթոդական մշակումներ

Ուսումնական նյութեր

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից»

Վոլտեր
«Բաբելոնի արքայադուստրը»

Պաուլո Կոելիո
«Յոթ մահացու մեղքեր»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Բլեյան, Գևորգ Հակոբյան
«Նախամասնագիտական, մասնագիտական ուսուցման Ավագ դպրոցներ»

Գրիգոր Խաչատրյան
«Գեղարվեստի ավագ դպրոց. միջավայր, փոխազդեցություններ»

Աիդա Պետրոսյան
«Համագործակցային հանրակրթական դպրոց (Վանաձոր)»

Սարգիս Մարկոսյան
«Էլեկտրոնային գրատախտակը ուսումնական միջավայրում»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Մանկավարժական ինվարիանտներ»

Մարիա Մոնտեսորի «Երեխայի տունը»

Հեգել
«Գիմնազիայի տնօրենի ճառեր»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

ԱՐՁԱԳԱՆՔ

Նախամասնագիտական, մասնագիտական ուսուցման Ավագ դպրոցներ
Ավագ դպրոց-վարժարան, Գեղարվեստի ավագ դպրոց, Արհեստների ավագ դպրոց

(14.07.09թ. «Ավագ դպրոց. խնդիրներ, լուծումներ» Կլոր սեղանի զեկուցում)

ԿԳՆ հավանությանն արժանացած կրթահամալիրի 2009-2012թթ. Զարգացման ծրագրով որոշված են կրթահամալիրի Ավագ դպրոցների գործունեության փուլերը և ուղղությունները առաջիկա երեք տարիների համար:

 Զարգացման ծրագրի հավելված «Նախամասնագիտական, մասնագիտական ուսուցման Ավագ դպրոց» ծրագրով որոշված է 2009-2010 ուստարվա հիմնական աշխատանքների բովանդակությունը:

Մեր Ավագ դպրոցը ՀՀ կառավարության 2008թ. մարտի 27-ի 12-րդ արձանագրային որոշումով հաստատված «Ավագ դպրոցների համակարգի ստեղծման ռազմավարական  ծրագրի» պահանջներին համապատասխան է: «Ավագ դպրոցների ստեղծման ռազմավարական ծրագրով» նախատեսված է «...ստեղծել սովորողների համար նախընտրելի հոսքային ուղղության, այդ թվում, նախնական մասնագիտական կրթության ընտրության հնարավորություն: Այդ նպատակով ավագ դպրոցի կրթական ծրագիրը դարձնել ճկուն` հնարավորություն ստեղծելով արձագանքելու աշակերտների կրթական պահանջմունքներին և նախասիրություններին: .... Հիմնական կրթության այն շրջանավարտները, որոնք չեն ձգտում բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն ստանալ, կամ չեն ունեցել բավարար առաջադիմություն հիմնական դպրոցում, պետք է հնարավորություն ունենան ստանալու գոնե նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն, միաժամանակ չկորցնելով միջնակարգ կրթություն ստանալու հնարավորությունը, կամ ուսումը շարունակել միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում:

Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ավագ դպրոցի շրջանավարտների որոշ մասը չի կարողանա կամ չի ցանկանա շարունակել կրթությունը բուհում: Նրանց այլընտրանքը կարող է լինել միջին մասնագիտական կրթությունը կամ ելքը դեպի աշխատանքի շուկա: Նկատի ունենալով, որ միջին մասնագիտական կրթության ծավալները սահմանափակ են, ավագ դպրոցը պետք է ապահովի նաև որոշակի նախնական մասնագիտական պատրաստվածություն
»:

Մեր Ավագ դպրոցի տասներորդ դասարանի սովորողի ուսումնական պլանները պարզաբանումներով, սովորողին ներկայացվող պահանջներով, խորացված ուսուցման մասին անհրաժեշտ այլ տեղեկություններ, առանձին գրքույկի ձևով տրվում է յուրաքնաչյուր սովորողի:

Մենք խուսափում ենք Հիմնական դպրոցի շրջանավարտների գիտելիքների ստուգումից՝ որպես Ավագ դպրոց ընդունելության պայման: Մեզ համար գլխավորը մասնագիտորեն կողմնորոշված ուսումնատենչ անձն է, եթե սովորողը և նրա ծնողը պատրաստ են կատարել ուսումնառության պայմանագրով որոշված պարտավորությունները:

Այսպիսով տասներորդ դասարանցու ազատ ընտրությամբ (2008-2009 ուստարվա համար 27-30 մասնագիտացումներ) շաբաթական 11-14 ժամ խորացված ուսուցում, 10-15 հոգանոց  խմբերով, մասնագիտական միջավայրում, իրենց բնագավառի հայտնի մասնագետների ղեկավարությամբ: Խորացված ուսուցմանը տասնմեկերորդ դասարանում կհատկացվի շաբաթական 13-16 ժամ, տասներկուերորդ դասարանում` 19-22 ժամ: Եռամյա խորացված ուսուցումը սովորողի ընտրությամբ կարող է ավարտվել արհեստագործական որակավորմամբ:

Խորացված ուսուցման դասընթացի լրիվ ծավալը ավարտած սովորողը կարող է մասնագիտական ուսումը շարունակել կրթահամալիրի քոլեջում (նաև այլ քոլեջներում) երկրորդ կամ երրորդ կուրսում։

Հիմնական դպրոցի շրջանավարտը կարող է ազատ ընտրել մեկամյա արհեստագործական ուսուցման ծրագիրը լիցենզավորված 16 մասնագիտություններից մեկով։

Այսպիսի Ավագ դպրոցը պատվիրատու է որակապես նոր Հիմնական դպրոցի, որը կրթահամալիրում գործում է երկու ինքնուրույն կրթական ծրագրերի օրգանական միասնության ձևով`«Անգլերենի, ռուսերենի, համակարգչային ծրագրերի խորացված ուսուցման և նախասիրությունների զարգացման 1-6-րդ դասարաններ» և «Սովորողի նախասիրությունների զարգացման և մասնագիտական կողմնորոշման 7-9-րդ դասարաններ»։ Նախասիրությունների զարգացումը կատարվում է սովորողի ազատ ընտրությամբ` սկսած 2-րդ դասարանից, ուսումնական պլանով նախատեսված գործունեության կազմակերպման միջոցով` 12-15 հոգիանոց խմբերով, մասնագիտական միջավայրում, հմուտ մասնագետների ղեկավարությամբ:

Մեր Ավագ դպրոցի (ինչպես նաև Հիմնական դպրոցի) սովորողի ընտրությամբ (խորացված, մասնագիտացված կամ մասնագիտական) դասընթացների ծրագրերը, ձեռնարկները, կազմակերպական եղանակները մշակում են կրթահամալիրի դասավանդողները: Այս աշխատանքները նախատեսված են և պետական աջակցություն են ստանում (պիտի ստանան) «Փորձարարական մանկավարժական ծրագրերի իրականացում հանրակրթությունում» բյուջետային  ծրագրով:

Թվային ուսուցման միջոցները և մեդիա տեխնոլոգիաները գործածվում են առավելագույն ծավալով և տեսակներով՝ սկսած առաջին դասարանից: Ռուսերենը և անգլերենը, ինչպես նաև ինտերնետը գործածվում են որպես ուսուցման արդյունավետ գործիքներ՝ սկսած առաջին դասարանից:

Խորացված ուսուցումն իրականացվում է տեխնիկապես հագեցած, անհատական և խմբային հետազոտական աշխատանքին հարմար արհեստանոց-արվեստանոց-լոբորատոր միջավայրում: Խորացված ուսուցման ղեկավարներն ընտրվում են մրցույթով կամ հատուկ կարգով հրավիրվում են աշխատանքի. նրանք իրենց բնագավառում գործող մասնագետներ են: Խորացված ուսուցման արդյունավետությունը ենթադրում է ուսումնական ճամփորդությունների (հատուկ պարապմունքներ թանգարաններում, այլ արվեստանոցներում, արտադրամասերում) մասնագիտական փորձառությունների, ուսումնական-հասարակական նախագծերի, ցուցահանդեսների, համաժողովների կազմակերպում և մասնակցություն ուսուցման ողջ շրջանի ընթացքում:

Ավագ դպրոցում կիրառվում է անհատական ուսումնական պլան, որը հնարավորություն է տալիս սովորողի խորացված ուսուցումը մի մասով կազմակերպել նաև կրթահամալիրից դուրս: Օրինակ՝ սովորողն ընտրել է չինարենի և թարգմանության խորացված ուսուցումը. կրթահամալիրում այսօր պատրաստ չենք չինարեն սովորեցնելու, բայց սովորողը, ծնողի խնդրանքով այն պատրաստ է իրականացնելու այլ ուսումնաական կենտրոնում: Այլ օրինակ՝ մարզչական խորացված ուսուցմամբ  տասներորդ դասարանի սովորողը բռնցքամարտիկ է...

Խորացված ուսուցման դասարաններում սկսած յոթերորդ դասարանից, լայնորեն կիրառվում է հեռավար ուսուցումը, որպես անհապաղ ստացիոնար ուսուցման արդյունավետ միջոց: Ահա ինչու, բոլոր դասավանդողները կրթահամալիրում տիրապետում են համակարգչային ծրագրերի և տանը ունեն ինտերնետին միացված անհատական համակարգիչ: Ահա ինչու, պահանջ է առաջանում, որ կրթահամալիրի յուրաքանչյուր սովորող ունենա ինտերնետին միացված անհատական համակարգիչ:

Խորացված ուսուցման դասարաններում սովորողը գնահատվում է վերը նշված ամբողջական գործունեության արդյունքներով` պարբերական (շաբաթական, ամսեկան, կիսամյակային, տարեվերջյան) հրապարակային ելույթներ, ցուցադրություններ, հասարակական պահանջարկ ունեցող ծառայություններ ու ապրանքներ: Այսօր բացակայում է խորացված ուսուցման պետական ֆինանսավորումը` տարեկան, մեկ սովորողի հաշվով` ոչ պակաս քան 100.000 դրամ; Այս գումարը` որպես լրացուցիչ կրթական ծառայությունների համար, վճարում է սովորողի ծնողը ուսումնական տարվա համար կնքված լրացուցիչ կրթական ծառայությունների պայմանագրով նախատեսված չափով և կարգով: Մենք այս հարցով մեր հիմնավորված առաջարկը ներկայացրել են ԿԳ նախարարին:

Հատուկ ուշադրություն է դարձվում ֆիզկուլտուրային, հայրենագիտական արշավներին և ակումբային գործունեությանը, ուսումնահետազոտական ճամբարներին, ստուգատեսներին  սովորողների մասնակցությանը: Ֆիզկուլտուրան ոչ թե առարկա է, այլ սովորողի ընտրած մարզաձև, որպես գրավիչ, արդյունավետ ու անհատի պահանջմունքները բավարարող պարբերական գործունեություն:

Ա. Բլեյան
Գ. Հակոբյան

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.