«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 24

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Ա. Խինչին
«Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին»

Հակոբ Հակոբյան
Էջեր ֆիզիկայի ապագա դասագրքից (Ֆունկցիա)

Դավիթ Մինասյան
«Ինչ է HTML-ը»

Մեթոդական մշակումներ

Յուրա Գանջալյան
«Լեզվական խաղեր»

Ժաննա Հակոբյան, Գայանե Յազիչյան
Методическая разработка к уроку-обсуждению на тему “Как мы общаемся”

Դպրոցականների վատ առաջադիմության մեղավորը եղանակն է

Ուսումնական նյութեր

Վոլտեր
«Բաբելոնի արքայադուստրը»

Թամեռլան Թադտաև
«Խաղաղության ծխամորճը»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

Անահիտ Պողոսյան
Կարինե Բաշխյան
«Խնդրահարույց ուսուցում. մաթեմատիկա»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սարգիս Գալոյան
«Շվեդիայի հանրակրթական համակարգը»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Հեղինակային մանկավարժության հոկտեմբերյան բաց փորձաքննությունից

Սարգիս Գալոյան
««Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը 20-ամյակի շեմին»

Մերի Գրիգորյան
«Կարևոր է, որ երեխայի գործունեությունն իրականությունից բխի»

Նաիրա Դալուզյան
«Չդանդաղեցնենք երեխայի զարգացման ընթացքը»

Սոնա Ազարյան
Արդյունավետ օտար լեզու

Սուսան Դավթյան
«5–6 տարեկան երեխաների ուսուցումը»

Հայկանուշ Գևորգյան
«Երեխայի նախապատրաստումը դպրոցին»

Մարինե Պետրոսյան
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի առաջին դասարանցու աճի բնութագիր

Մարինե Մարտիրոսյան, Լուսինե Վարդանյան
Երկարացված օրվա ծրագիր

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Մանկավարժական ինվարիանտներ»

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»


ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)


ԱՐՁԱԳԱՆՔ


Սելեստեն Ֆրենե

Մանկավարժական ինվարիանտներ

11-15-րդ ինվարիանտներ

Իվարիանտ 16. Երեխան չի սիրում ex cathedra(1) բացատրություններ լսել:

Սա բոլորովին էլ ցրվածությունից կամ ծուլությունից չէ: Արդեն խոսել ենք այն մասին, որ և՛ երեխան, և՛ մեծը չեն սիրում լսել այն, ինչ իրենք չեն խնդրել և որի կարիքը չունեն: Այդ պատճառով էլ այդքա՛ն ապարդյուն են բոլոր այն հնարները, որոնք ուսուցիչների կողմից հորինված են, որ երեխաներին մանրախնդիր դասերի ռեժիմին ենթարկեցնեն:

Սակայն մեզ կասեն, որ երեխան, այնուամենայնիվ, պիտի իմանա և հասկանա այն, ինչը դեռ չգիտի, և ինչը հատկապես ուսուցիչը պիտի սովորեցնի: Բայց, միգուցե այլ եղանակնե՞ր էլ կան:

Մեր մեթոդները տարբեր ձևով են լուծում այդ խնդիրները: Հատկապես առաջարկում ենք հետևյալը: Երբ դասի ժամանակ ուսումնական նյութը բացատրում եք մենթորական (խրատատուի) տոնով, ձեզ ոչ ոք չի լսում: Բայց փորձեք ուսումնական աշխատանքը կազմակերպել այնպես, որ երեխան ստիպված լինի ինքնուրույն •ործել, որ փորձ անի, հետազոտի, ընտրի և դասդասի տեղեկատվական նյութերը: Այդ դեպքում նա ձեզ հարցեր կտա, որ այս կամ այն կերպ իրեն հետաքրքրում են, իսկ դուք կպատասխանեք դրանց: Արդյունքում կստացվի այն, ինչը անվանում ենք a posteriori, այսինքն՝ փորձի վրա հիմնված դաս:

Թեստ 
Բոլոր առարկաներից պարապմունքներն սկսում եք փորձարարական աշխատանքներից` դրա հետ աշակերտներին անհրաժեշտ տեղեկատվություն տալով: Կանաչ

Փորձում եք ավելի հետաքրքիր դարձնել պարապմունքները, սակայն դեռ ավանդական դասի շրջանակում: Դեղին

Դուք չեք տեղաշարժվել ex cathedra դասի փուլից: Կարմիր

Ինվարիանտ 17. Երեխան այն աշխատանքից չի հոգնում, որն իր գործառնական (ֆունկցիոնալ) կենսական պահանջմունքներին է համապատասխանում:

Թե՛ մեծերը, թե՛ փոքրերը հոգնում են ոչ թե աշխատանքից, այլ նրա ստիպողական, մարդու էությանը հակասող բնույթից:

Սխոլաստիկան համառորեն պնդում է իր մոլորությունները, որոնցից մեկն էլ այն է, թե իբր երեխան առանց ընդմիջման չի կարող 40 րոպեից ավելի աշխատել, և այդ պատճառով յուրաքանչյուր դասից հետո պետք է սահմանել տասը րոպե տևողությամբ դասամիջոց: Մեր սեփական փորձի հիման վրա հաստատում ենք, որ դա այդպես չէ. եթե երեխան զբաղված է կենդանի, իր պահանջմունքներին համապատասխան աշխատանքով, բոլորովին չի հոգնում և կարող է աշխատել 2-3 ժամ, նույնիսկ ավելին՝ և նրանից կտրվելով միայն բնական անհրաժեշտության դեպքում:

Ֆրենեի դպրոցում երեխաները առանց ընդմիջման աշխատում են 8.30-ից մինչև 11.30, և դա բացարձակապես նորմալ է:

Ձեր մանկավարժության որակը բացահայտող հաջորդ թեստը երեխաների հոգնածության մասին է:

Թեստ
Երեխան առանց հոգնելու կարող է աշխատել մի քանի ժամ: Կանաչ

Երեխան ժամանակ առ ժամանակ հոգնում է, և նրան հանգստանալ է պետք: Դեղին

Դասացուցակով անհրաժեշտ են դասամիջոցներ: Կարմիր

Ինվարիանտ 18. Ոչ ոք` ո՛չ երեխան, ո՛չ մեծերը չեն սիրում հսկողություն և պատիժ, որը հաճախ ընկալվում է որպես արժանապատվության ոտնահարում, մանավանդ եթե արվում է հրապարակավ:

Դժվար չի պատկերացնել, անգամ մեղավոր լինելու դեպքում, թե բողոքի ինչպիսի զգացում կառաջանա մարդու մեջ, որը փողոցով ստիպված ոստիկանի ուղեկցությամբ պիտի անցնի: Այս տեսանկյունից տնային առաջադրանքների ստուգումն ու ուղղումը, ինչպես նաև շարադրությունների բարձրաձայն ընթերցումը երեխայի մեջ անհանգստություն և դժգոհություն են հարուցում:

Երբեմն ասում են, թե դաժան հսկողությունն ու կարգադրություններն անխուսափելի չարիք են, սակայն դրանք հիմք են ամենատարբեր հակազդեցությունների, որոնք ձգտում են հեղափոխական նախաձեռնություններից պաշտպանելու ավանդույթը և սովորությունները: Այնուամենայնիվ, կարևոր է ոչ այնքան ստուգումներից հրաժարվելը, որքան երեխայի կատարած աշխատանքի հանդեպ հենց ուսուցչի վերաբերմունքի փոխելը:

Ավանդական դպրոցում, որպես կանոն աշակերտը միշտ մեղավոր է: Ուսուցիչը հակված է իր աշակերտի աշխատանքի մեջ առաջին հերթին թերություններ նկատելու: Նա հանցագործին փնտրող ոստիկանի պես է իրեն պահում: Երեխան, պարզվում է, մեղավոր է ու անլիարժեք, որն էլ ծայրաստիճան ստորացուցիչ է:

Եվ, իհարկե, դա է շատ երեխաների անհաջողությունների հիմնական պատճառը:

Ասում են` միևնույն է, անհրաժեշտ է երեխաների աշխատանքի մեջ շտկել սխալներն ու թերությունները, հակառակ դեպքում նրանք լավին չեն ձգտի: Բայց չէ՞ որ մայրը երբեք չի փնթփնթում սխալ բառեր արտասանող կամ առաջին քայլերն անելիս ընկնող իր երեխայի վրա: Նա բնազդաբար •իտի, որ երեխան հաջողության հասնելու համար անում է իր ուժերի չափ, անհաջողությունը նրան հանում է հավասարակշռությունից: Եթե երեխան ինչ-որ բան չի կարողանում, ուրեմն դա վեր է իր հնարավորություններից: Ուսուցիչը, ինչպես մայրը, ոչ թե պիտի պատժի, այլ աջակցի երեխային` հաջողության հասնելու:

Աջակցություն`ահա մանկավարժի միակ արժեքավոր •ործառույթը: Բայց նախ անհրաժեշտ է վերանայել աշխատանքի մեթոդները, հասնել նրան, որ սխոլաստիկ կանոնները փոխարինվեն բնական հնարներով, և երեխաները կարողանան աշխատել սեփական ցանկությամբ, այլ ոչ թե ուսուցչի հրամանով:

Թեստ
Այլևս աշակերտների աշխատանքներում կարմիր մատիտ չեք գործածում, նրանց օգնականների դիքերում եք: Կանաչ

Դեռ այդ ձեռքբերման կիսաճանապարհին եք: Դեղին

Մնում եք ավանդական մանկավարժության դիրքերում: Կարմիր

Ինվարիանտ 19. Առաջադիմության գնահատանիշ դնելը և աշակերտներին որակավորելը սկզբունքորեն սխալ են:

Գնահատականը երեխայի աշխատանքի մասին մեծի եզրակացությունն է: Այն նշանակություն կունենար, եթե արդարացի և անկողմնակալ լիներ: Այն ծայրահեղ դեպքում մասամբ կարող է այդպիսին լինել, եթե խոսքը սովորական ուսուցման մասին է, օրինակ՝ թվաբանական չորս •ործողություններին տիրապետելու մասին: Բայց ավելի բարդ աշխատանքի համար, որտեղ պետք է նկատի ունենալ աշակերտի տրամաբանական մտածողությունը, դյուրըմբռնումը և նույնիսկ տվյալ պահի հոգեկան վիճակը, գնահատման ցանկացած համակարգ արատավոր է: Ընդ որում արժե՞ արդյոք զարմանալ, որ առաջադիմության գնահատականները կարող են կրկնապատիկ բարձրանալ կամ ցածրանալ քննող անձանց կողմից, ովքեր հանգիստ խաղում են կես և քառորդ միավորներով: Այդ դեպքում ինչպե՞ս հավատանք կեղծ գնահատականների հիման վրա ստեղծված դասակարգման աղյուսակներին, և ինչպե՞ս կարելի է ապացուցել, որ ոմն աշակերտ աղյուսակում ավելի բարձր տեղ է զբաղեցնում, քան մյուսը` հիմք ընդունելով սոսկ մի քանի հարյուրերորդական միավորի ավելի լինելը: Սրանք ամենախաբուսիկ մաթեմատիկական հաշվարարություններն են, ամենահակամարդկասիրական վիճակագրությունը: Բայց և այնպես ո՛չ ուսուցիչները, ո՛չ ծնողները չեն ցանկանում հրաժարվել այդ համակարգից` պնդելով, որ արդի պայմաններում, երբ երեխաները չեն ուզում աշխատել, գնահատումը և դասդասումը համարվում են պատժի ամենագործուն միջոցներ և մրցման լավագույն ձևերը: Սակայն այս եղանակն ունի և հակառակ, բավականին վտանգավոր կողմ: Քանի որ գ նահատականը սկզբունքորեն պիտի լինի առավելագույս ճշգրիտ, մանկավարժները գլխավորապես ուշադրություն են դարձնում նրա վրա, ինչը իրոք կարող է չափվել և գնահատվել, օրինակ` վարժության կատարումը կամ խնդրի լուծումը: Բայց ինչպե՞ս չափենք վերացական մտածողության զարգացման աստիճանը, գեղարվեստական ունակությունները, գ իտական և պատմագիտական հոտառությունը: Այս բոլոր որակները ոչ մի գ նահատականի չեն տրվում և արդեն համարյա հաշվի չեն առնվում դպրոցի առօրյա կյանքում: Միայն քննություններին և մրցույթներին դրանք կարող են որևէ նշանակություն ունենալ:

Այսպիսին է ներկա իրավիճակը, որը փորձում ենք փոխել հետևյալ միջոցներով` երեխաների մեջ աշխատանքի ճաշակ, ինչպես նաև պահանջ պատվաստելով, առողջ մրցակցության ոգին արթնացնելով, վկայականների և գրաֆիկների համակարգ կիրառելով, որոնք երբևէ դուրս կմղեն գնահատականների և որակավորման արտասովոր համակարգը:

Թեստ
Նորովի եք կազմակերպում աշխատանքը, ինչը ձեզ թույլ է տալիս հրաժարվել գնահատականներից և դասակարգումից: Կանաչ

Զգուշությունից ելնելով՝ այլ կերպ եք անվանում գնահատանիշերը և դասակարգումը: Դեղին

Հին ավանդույթին հավատարիմ եք մնում: Կարմիր

Ինվարիանտ 20. Անհրաժեշտ է հնարավորինս քիչ խոսել:

Հին մանկավարժության այնպիսի ազդեցության տակ ենք, որ ցանկացած իրավիճակում շարունակում ենք խոսել, բացատրել, ցուցադրել, անգամ եթե դա անարդյունավետ է: Խնայեք ձեր ձայնը, որը մինչև վերջ բարձրացրել եք՝ փորձելով աղմուկը խլացնել: Կարիք չկա յուրաքանչյուր առիթի դեպքում տրվել բացատրություններին. դա ուժերի ավելորդ վատնում է: Ինչքան քիչ եք խոսում, այնքան շատ եք գործում:

Նա, որ գիտակցական աշխատանքով է զբաղված, չի խոսում: Բայց ձեր աշխատանքում և գ ործելակերպում այս փոփոխությունը պետք է լինի այն դեպքում, երբ յուրացնեք մեր 13-րդ ինվարիանտը:

Անհատը ոչ թե բացատրությունների և ցուցադրությունների օ•նությամբ է ձևավորվում, այլ սեփական •ործունեության և փորձարարական շոշափել-•տնելու ընթացքում: Ընդ որում պետք է անպայման շատ լավ տիրապետեք անհրաժեշտ նյութին և մեթոդներին, որոնք որակական նոր աստիճանի կբարձրացնեն ձեր մանկավարժությունը:

Թեստ
Հրաժարվել եք ավանդական դասերից, գնալով ավելի ու ավելի քիչ եք խոսում: Կանաչ

Փորձում եք քիչ խոսել, բայց դեռ ձեր մանկավարժական աշխատանքում բոլոր անհրաժեշտ փոփոխությունները դեռ չեք արել Դեղին

Առաջվա պես •երադասում եք խոսքային բացատրությունները: Կարմիր

1) Ex cathedra [էքս կատեդրա], լատին. – Ամբիոնից, պաշտոնական դիրքից, հեղինակության ուժով (խմբ.)

21-րդ ինվարիանտ

Ռուսերենից թարգմանեց Կարինե Պետրոսյանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.