«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 26

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Ա. Խինչին
«Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին»

Հակոբ Հակոբյան
Էջեր ֆիզիկայի ապագա դասագրքից (Շփման ուժ)

Դավիթ Մինասյան
«Ենթածրագրեր և պրոցեդուրաներ»

Մեթոդական մշակումներ

Հասմիկ Ղազարյան
«Նորից Աբովյանի մասին»

Անահիտ Ավագյան
«Մի նախագծի մասին»

Նաիրա Դալուզյան
«Ուսումնական նյութի ընտրության մասին»

Արմինե Աբրահամյան
«Ի՞նչն է ավելի կարևոր»

Մարգարիտ Հարությունյան
«Դասի արդյունավետությունն ապահովելու լավագույն միջոցը համագործակցությունն է»

Մարգարիտ Սարգսյան
«ՏՀՏ-ն` պոեզիայի ուսումնասիրման գրավիչ և արդյունավետ միջոց»

Աշոտ Տիգրանյան,
Դավիթ Մինասյան
«Համակցված առաջադրանքներ»

Ուսումնական նյութեր

Վոլտեր
«Բաբելոնի արքայադուստրը»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Մանկավարժական ինվարիանտներ»

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»

Հեգել
«Գիմնազիայի տնօրենի ճառեր»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

ԱՐՁԱԳԱՆՔ

Քննարկում են քոլեջի սովորողները

Մարգարիտ Հարությունյան

Դասի արդյունավետությունն ապահովելու լավագույն միջոցը
համագործակցությունն է

Ո՞րն է այսօր մեր դպրոցի հիմնական խնդիրներից մեկը: Ես կասեի` պրպտող, որոնող, ինքնուրույն որոշումներ կայացնող, ազատ, առողջ մտածող,  կյանքում իր խոսքն ու տեղը ունեցող անհատի ձևավորումն է: Այսօրվա մեր երեխան հենց այդպիսին է: Նա էլ երեկվանը չէ. երեկվանը մնաց երեկ: Երեխան այսօր ունի իր «ես»-ը, իր «այո»-ն ու «ոչ»-ը, իր կառուցած աշխարհը, որտեղ ապրում են իր համախոհներն ու իր ստեղծած հերոսները: Առաջվա խաղալիքներին փոխարինել են համակարգիչը, բջջային հեռախոսը, ֆոտոխցիկը, տեսախցիկը: Այսօրվա 5-րդցին ազատ տիրապետում է համակարգչին, օգտվում համացանցից, «փորփրում» հեռախոսը, նորանոր հնարավորություններ գտնում, նկարում ֆոտոխցիկով: ՏՀՏ-ների այս լայն կիրառումը դարձել է նրա, ինչպես նաև մեր այսօրը, մեր կենսակերպը: Իսկ ուսուցչի խնդիրը, ինչպես բոլորս գիտենք, սովորողի օրվա կազմակերպումն է: Ուսուցիչը չի կարող, իրավունք էլ չունի կառչած մնալու ուսումնական գործունեության հին մեթոդներին: Կյանքի պայմանները գիտության առաջընթացի, ՏՀՏ-ների արագ զարգացման այս փուլում թելադրում են ուսումնական գործընթացի նոր ձևեր, նոր տեսակներ ու յուրովի  մոտեցումներ:

Պետք է խոստովանեմ, որ այսօր դժվար է, այսինքն` այնքան էլ հեշտ չէ, դասը վարել այնպես, որ այն և՛ հետաքրքրի սովորողին` դարձնելով նրան դասի ակտիվ մասնակից, և՛ հաղորդի բավարար գիտելիք` զարգացած,  ինքնահաստատված ու հասարակության կողմից արժևորված անհատի ձևավորման համար, և՛ զարգացնի որոշակի հմտություններ ու կարողություններ` վաղվա օրվան դիմակայելու համար: Հենց այստեղ է, որ երեխան և ուսուցիչը դառնում են գործընկերներ` իրար օգնող, իրար լսող, միմյանց հանդուրժող և մեկմեկու լրացնող: Սովորում ենք միասին, սովորում ենք իրարից: Դասի արդյունավետությունն ապահովելու լավագույն միջոցը այս համագործակցությունն է (սովորող-սովորող, ուսուցիչ-սովորող, սովորող-ուսուցիչ):

Իմ փորձից
Հետաքրքիր և աշխույժ են անցնում կենդանիների մասին դասերը: 5-6-րդ դասարանցիներն անցնում են Վ. Անանյանի «Փչոցները», Հ. Թումանյանի «Գելը», «Եղջերուն», Ստ. Զորյանի «Չալանկը»: Հետաքրքիր է նրանց համար կենդանական աշխարհը: Շատերը կենդանիներ են պահում, եղել են գազանանոցում, էկզոտարիումում: Հաշվի առնելով այն, որ այսօրվա երեխան տեղեկացված է, ուսուցիչը շատ անելիք ունի: Հարկավոր է մանրամասն պատրաստվել դասին: Անցնում ենք «Գելը»: Նախօրոք հանրագիտարանում (թե՛ մանկական, թե՛ Սովետական) կարդում եմ գայլի մասին և սկսում նորանոր  նյութեր հավաքել նրա մասին: Դասը սկսում եմ ԽԻԿ համակարգի խթանում փուլով` օգտագործելով ԳՈՒՍ- ի մեթոդը: Գիտեմ սյունակում գրելով իրենց իմացած տեղեկությունները գայլի մասին` երեխաները ոգևորվում են, ուզում են ավելին իմանալ և հենց այդ հարցերն էլ գրում են երկրորդ սյունակում (Ուզում եմ իմանալ): Սկսվում են փնտրտունքները: Սրանից էլ լավ հետազոտական աշխատա՞նք: Դպրոց եմ տանում իմ անձնական գրադարանից Յուրի Դմիտրիևի «Մարդը և կենդանիները», «Иллюстрированная энциклопедия животных», Ջ. Լոնդոնի «Սպիտակ ժանիքը» գրքերը: Գրադարանում  օգնության են հասնում մեր աշխատողները, որոնք սիրով  երեխաներին են տրամադրում գայլի մասին նյութեր և գրքեր: Է՛լ ավանդություններ, է՛լ հեքիաթներ ու առակներ, է՛լ առածներ ու հանելուկներ, դարձվածքներ: Սովորողի հետաքրքրությունը գնալով մեծանում է: Բա համացա՛նցը... սկսում են դուրս բերել գայլի նկարներ, տեղեկություններ: Հավաքվում է մեծ նյութ, որից հետո այդ ամենը դասդասվում է, համակարգվում և դառնում ուսումնական նյութ: Երբ դա՞սը յուրացվում է, սկսում ենք ստեղծագործել. գրում ենք հնգյակներ, ակրոստիքոս, հեքիաթներ, հորինում հանելուկներ: Ուսուցողական է Վեննի դիագրամը` հակադրելով և համադրելով գայլին և շանը:

Հետազոտական աշխատանքներ են նաև ուսումնահասարակական նախագծերը: Համացանցն օգնում է տեղեկանալ դրսում իրականացվող նախագծերի մասին, շատ նախագծեր ծնվում են հենց մեր դպրոցում, շատերն էլ երեխաներն  են առաջարկում: Նախագծեր  ծագում են դասի ժամանակ, ինքնին, ակամա: Մեծ է այսօր երեխայի հետաքրքրությունների շրջանակը: Նրան հետաքրքրում են աշխարհի անցուդարձը, քաղաքական թոհուբոհերը, մարդկանց հուզող հարցերը, շրջապատի տեսարժան վայրերը, աղտոտությունը, հակածխախոտային ակցիան, պայքարը կոոռուպցիայի դեմ, «Կանաչ մոլորակը», Մաքուր համայնքը», «Իմ պահած կենդանիները», «Մեր ուսուցիչները»... Երեխան ինքն է ուզում տեսնել, շոշափել, զգալ, իր կարծիքն հայտնել, իր հարցերի պատասխանները գտնել:   

Հենց այստեղ էլ ակտիվանում են սովորողները. նրանք փորձում են գտնել պատճառները, ելք են փնտրում: Նրանց տեսածն ուզգացածը դառնում են նրանց դասը: Դրա համար հարցազրույցներ են վարում, բանավեճեր կազմակերպում, լուսանկարում, տեսաֆիլմեր ստեղծում:
Որտեղ կա աշխատանք, այնտեղ կա զարգացում: Երեխաները չեն դոփում իրենց տեղում. նրանք ընդարձակում են ոչ միայն իրենց մտահորիզոնը, այլև ինքնահարտահայտման նորանոր ձևեր են փնտրում: 

Սիրում են հետազոտել երեխաները: Սիրում են իրենք փնտրել, գտնել իրենց կարծիքը հայտնել, եզրակացություններ անել: Դպրոցի համակարգիչն ու ինտերնետը հնարավորություններ են տալիս բավարարելու սովորողի պահանջները: Ինտերնետից իրենց հետաքրքրող նյութը հանելով, թարգմանելով, մշակելով, երեխան ավելի շատ բան է  սովորում և իմանում: Ուսուցումը դառնում է հետաքրքիր ու արդյունավետ:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.