«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 26

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Ա. Խինչին
«Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին»

Հակոբ Հակոբյան
Էջեր ֆիզիկայի ապագա դասագրքից (Շփման ուժ)

Դավիթ Մինասյան
«Ենթածրագրեր և պրոցեդուրաներ»

Մեթոդական մշակումներ

Հասմիկ Ղազարյան
«Նորից Աբովյանի մասին»

Անահիտ Ավագյան
«Մի նախագծի մասին»

Նաիրա Դալուզյան
«Ուսումնական նյութի ընտրության մասին»

Արմինե Աբրահամյան
«Ի՞նչն է ավելի կարևոր»

Մարգարիտ Հարությունյան
«Դասի արդյունավետությունն ապահովելու լավագույն միջոցը համագործակցությունն է»

Մարգարիտ Սարգսյան
«ՏՀՏ-ն` պոեզիայի ուսումնասիրման գրավիչ և արդյունավետ միջոց»

Աշոտ Տիգրանյան,
Դավիթ Մինասյան
«Համակցված առաջադրանքներ»

Ուսումնական նյութեր

Վոլտեր
«Բաբելոնի արքայադուստրը»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Մանկավարժական ինվարիանտներ»

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»

Հեգել
«Գիմնազիայի տնօրենի ճառեր»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

ԱՐՁԱԳԱՆՔ

Քննարկում են քոլեջի սովորողները

Աշոտ Տիգրանյան
Դավիթ Մինասյան

ՀԱՄԱԿՑՎԱԾ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Իրականությունը մեկն է: Նրա բաղկացուցիչները` բազմաթիվ: Գիտությունը մեկն է` իմաստասիրություն: Ըմբռնման ոլորտներն են տարբեր:
 
Տիեզերքի, մարդկության, էթնոսի և հասարակության պարույրաձև զարգացումը 21-րդ դարում պարտադրում է աստիճանաբար վերադառնալ իրականության ամբողջական ընկալմանը, յուրացմանը և կենսագործունեության օբյեկտիվացմանը:

Ելնելով վերոշարադրյալ հիմնադրույթներից` մենք «Հասարակագիտություն», «Օտար լեզու» և «ՏՀՏ» դասընթացների ժամանակ սովորողների ձեռք բերած գիտելիքների, հմտությունների և արժեքային համակարգի մակարդակների ստուգման գործընթացների միավորման ճանապարհով խնդիր դրեցինք առավելագույնս կենսականացնել կրթական իրականությունը:

Հիմնային չափանիշ վերցնելով «Հասարակագիտություն» առարկայի պետական ծրագիրը և Բ մակարդակի չափորոշիչները` «Օտար լեզու» և «ՏՀՏ» դասընթացների հեղինակային ծրագրերի միջին նպատակայինը ներկայացվող առաջադրանքների հեղինակները ցուցաբերել են ներքոշարադրյալ մոտեցումները:

Առաջադրանքերի կառուցվածքն այսպիսին է. տրվում է լրացուցիչ տեղեկություն հասարակագիտական որևէ հիմնախնդրի մասին (հայերեն և օտար լեզուներով), որը դասագրքում լիարժեք բացահայտված կամ կարևորված չէ, այնուհետև «Հուշող հարցեր և առաջադրանքներ» բաժնում արվում են հարցադրումներ, որոնք յոթ բնույթի են`1. որոնողական, 2. վերլուծական, 3. թարգմանական, 4. գեղարվեստական, 5. հռետորական, 6. հետազոտական, 7. զուտ կենսափորձային:

«Հուշող հարցեր և առաջադրանքներ» բաժնի բովանդակությունը հետապնդում է չորս գլխավոր նպատակ`սովորողների համակցված գործունեության պատրաստվածության մակարդակի բացահայտում, մտավոր-սոցիալական և գեղարվեստական հմտությունների իրացում, օտար լեզուների իմացության կենսականացում և հասարակագիտական խնդրի լուծման ուղղորդում:

Առաջադրանքի երրորդ բաղկացուցիչը`խնդիրը, սովորողի առարկայական, այսինքն`հասարակագիտական, ստուգման բարձրագույն մակարդակն է, որը միաժամանակ լուծողի, առաջին հերթին`սովորողի, սոցիալականացմանը նպաստելու նպատակ է հետապնդում: Խնդրի լուծումը պահանջում է համակարգված գիտելիքներ բոլոր հանրակրթական առարկաներից և մտածական հմտություններ ու կարողություններ:

Առաջադրանքի չորրորդ բաղկացուցիչը`ՏՀՏ միջոցների կիրառումը, ամրապնդում է թվային տեխնիկա օգտագործելու`սովորողների ունակությունը, համակարգչային նոր ծրագրեր յուրացնելու մոտիվացիան, ինչպես նաև ցանկացած տեխնիկական միջոց որպես գործիք դիտարկելու մոտեցումը:
 Հարկ ենք համարում ընդգծել այն հանգամանքը, որ համակցված առաջադրանքի բազմաշերտությունը խթանում է սովորողների հետաքրքրասիրությունը և օժանդակում խմբային գործունեության ծավալմանը:

Իրականության բարեփոխման գլխավոր ճանապարհը սկսվում է իրականության իրական իմացությունից: Կրթությունը սկսվում է իրականության ուսումնասիրման գործիքների և յուրացման միջոցների տրամադրմամբ: Համակցվածության մեթոդաբանությունն այդ մոտեցման առանցքն է (միջուկն է):

26.12.09թ.
 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.