«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 26

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Ա. Խինչին
«Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին»

Հակոբ Հակոբյան
Էջեր ֆիզիկայի ապագա դասագրքից (Շփման ուժ)

Դավիթ Մինասյան
«Ենթածրագրեր և պրոցեդուրաներ»

Մեթոդական մշակումներ

Հասմիկ Ղազարյան
«Նորից Աբովյանի մասին»

Անահիտ Ավագյան
«Մի նախագծի մասին»

Նաիրա Դալուզյան
«Ուսումնական նյութի ընտրության մասին»

Արմինե Աբրահամյան
«Ի՞նչն է ավելի կարևոր»

Մարգարիտ Հարությունյան
«Դասի արդյունավետությունն ապահովելու լավագույն միջոցը համագործակցությունն է»

Մարգարիտ Սարգսյան
«ՏՀՏ-ն` պոեզիայի ուսումնասիրման գրավիչ և արդյունավետ միջոց»

Աշոտ Տիգրանյան,
Դավիթ Մինասյան
«Համակցված առաջադրանքներ»

Ուսումնական նյութեր

Վոլտեր
«Բաբելոնի արքայադուստրը»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Մանկավարժական ինվարիանտներ»

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»

Հեգել
«Գիմնազիայի տնօրենի ճառեր»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

ԱՐՁԱԳԱՆՔ

Քննարկում են քոլեջի սովորողները

Անահիտ Ավագյան

Մի նախագծի մասին

Ներկա իրականության մեջ, իմ կարծիքով, դպրոցում դասավանդող յուրաքանչյուր ուսուցիչ պետք է «առաջ գնա», կրի ժամանակի շունչն ու հոգին: Ուսուցիչը պետք է դառնա հետազոտող, պրպտող, ստեղծագործող: Աշխատի և ստեղծի ուսումնական տարբեր նյութեր: Չբավարարվի միայն «չոր ու ցամաք» դասագրքերով, այլ իրական գործունեություն ծավալելու հնարավորություն տա, բազմակողմանի մոտեցում ցուցաբերի դասավանդմանը և ուսուցանվող թեմաներին:

Կյանքը ճեպընթացի պես արագ է սլանում: Ամենուր և անընդհատ ծաղկում են նորանոր մոտեցումներ, աշխատանքի կազմակերպման և դասավանդման նորանոր ձևեր ու մեթոդներ:

Կրթահամալիր 2009-2012թթ զարգացման ծրագրում նշված է. «Զարգացման ծրագրի երկրորդ փուլն ուղղված է ապահովելու կրթական բարենպաստ միջավայր ՀՀ հանրակրթական պետական կրթակարգով սահմանված՝ հանրակրթական դպրոցի շրջանավարտի նկարագրի ձևավորման համար`

  • ձեռք բերած գիտելիքները կյանքում ստեղծագործաբար կիրառելու ընդունակություն,
  • ունենա ինքնուրույն մտածելակերպ, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու կարողություն,
  • դրսևորի փոխըմբռնում և կարողանա համագործակցել ինչպես տարեկիցների, այնպես էլ ծնողների, իրենից մեծերի ու փոքրերի հետ»:

2-րդ դասարանում գործող «Իմացումի հրճվանք» ծրագիրը հնարավորություն է տալիս իրականացնելու անառարկայական ուսուցում, ուսուցում իրական արտադրական գործունեության միջոցով: Երեխան դասերի ընթացքում ազատ և անկաշկանդ է իր ուսումնական գործունեության մեջ: Ինքնուրույն ստեղծագործում է, առանց վախենալու արտահայտում իր կարծիքները, առաջարկություններ անում որևէ հարցի կամ գործունեության վերաբերյալ: Դասի ընթացքում ինքնուրույն օգտագործում է թվային ֆոտոխցիկ: Կարողանում է համակարգչով մուտքագրել իր հորինած հեքիաթները, ընկերների հետ միասին խնդիր է հորինում (առանց ուսուցչի միջամտության), և միասին խմբագրում են ու մուտքագրում: Ուսումնական օրվա ընթացքում երեխան կարող է ստեղծագործել, գրել, կարդալ, հաշվել, գումարել, հանել, ձևավորել և նկարազարդել իր հորինած ստեղծագործությունը: Այսինքն` ուսումնական տարբեր գործողությունների շնորհիվ երեխան հասնում է միասնական, ոչ անջատ, փոխկապակցված, ստեղծագործական կարողությունների ձևավորմանը: Հնարավորություն է տրվում երեխայի ինքնուրույն գործունեության զարգացմանը և ձևավորմանը: Ինտեգրված ուսուցումը հանգեցնում է ընդհանուր աշխարհաճանաչողության:

SDC10092Ցանկանում եմ ներկայացնել մեր իրականացրած մի նախագիծ:
Նախ սկսեմ նրանից, որ բոլորս պատրաստվում էինք կրթահամալիրի 20-ամյակին: Մեր դասարանն էլ պետք է հանդես գար որևէ նախագծով: Մենք որոշեցինք դդումներից պատրաստել տարբեր առարկաներ և ցուցադրել դպրոցում: Նախ որոշեցինք պարզել՝ դդումը միրգ է, թե բանջարեղեն: Սկսեցինք նայել դդումին վերաբերող տարբեր ինտերնետային կայքեր:

Բացահայտեցինք, որ դդումը միրգ է: Նրա մոտ ազգականերն են` վարունգը, դդմիկը, ձմերուկը: Դեռ 5 հազար տարի առաջ Հյուսիսային Ամերիկայում դդում են աճեցրել:

Համակարգչային գրագիտության դասերի ընթացքում ինտերնետային կայքերից երեխաների հետ միասին հանեցինք դդումի բազմաթիվ նկարներ (երեխաները կարողանում էին հանել նկարները և դրանք պահպանել իրենց էլեկտրոնային թղթապանակներում). մի քանիսն էլ համակարգչով նկարում էին հետաքրքիր դդում-կերպարներ:

Մայրենիի ժամին հորինեցինք դդումի կենսագրությունը: Ասեմ, որ շատ հետաքրքիր անցավ, երեխաները մեծ աշխուժությամբ հորինում ու ստեղծագործում էին:

Ներկայացնեմ մի քանիսը:
 
Կար մի դդում:
Նրա անունն էր Դդումիկ:
Ապրում էր Դդուզենում:
Սիրում էր կախարդական գորգի վրա թռչել ու երազել օդում:
Ուտում էր ամպի կտորներ: (Գալստյան Գագիկ)

Մի դդում կար
Անունը` Դդումիկ,
Ազգանունը՝ Դդումյան:
Սիրում էր դդումների հետ խաղալ:
Չէր սիրում դդումագիրք կարդալ:
Պատրաստված էր կաղամբից ու դեղին կետերից: (Մանուսաջյան Արփի)

Դդումիկ Դդումյանը ապրում է Դդմաշենում:
Սիրում է իրեն,
Ուտում է կորիզով տոլմա:
Սիրում է կաղամբ, որ իր կուտիկները լավ պահի:
Չի սիրում պարել, քանի որ շուտ է հոգնում: (Արսենյան Միլենա)

SDC10105Նախագծի իրականցման ժամանակ օգտագործեցինք ռոդարիական հնարքներ:
«Դդում» բառով կազմեցինք և ստացանք նոր բառեր՝ դդմակոշիկ, դդմամասիկ, դդմաինքնաթիռ, դդմաշոր, դդմագիրք, դդմակենդանի և այլն, փորձեցինք գտնել այդ անսովոր բառերի բացատրությունը (բանավոր աշխատանք):

Մտածեցինք կազմել «դդումին» հականիշ բառեր: Միաժամանակ կրկնեցինք, հիշեցինք հականիշ բառերը ու հորինեցինք «նոր» հականիշ բառեր:

Երեխաների բերած փոքրիկ դդումներով դասարանում փոքրիկ տեսարան հորինեցինք ու ցուցադրեցինք: Երեխաները բաժանվեցին խմբերի, կարճ ժամանակում ամեն խումբ հորինեց փոքրիկ տեսարան և բեմադրեց, օգտագործում էին նաև չկապվող առարկներ:

SDC10104Մաթեմատիկայի ժամին երեխաները հորինեցին դդումի մասին հեքիաթ-խնդիրներ: Գրելուց բացի խնդիրը նաև նկարեցին:
Դդումի կորիզները դասավորեցին երկուական, երեքական, չորսական ու հաշվեցին, քանի որ արդեն սկսել էինք անցնել բազմապատկման աղյուսակը:

Կորիզներից պատրաստեցին վզնոցներ և յուրաքանչյուրը հաշվում էր, թե իր պատրաստած վզնոցը քանի կորիզ ունի, համեմատում ընկերոջ վզնոցի հետ: Հետո վզնոցի կորիզները ավելացնում էինք կամ պակասեցնում (այսքանով ավելի կամ այսքանով պակաս):
Փորձեցին կշռելով գտնել բերած դդումներից ամենածանրն ու ամենաթեթևը:

SDC10094Տեխնոլոգիայի ժամերին երեխաները, օգտագործելով ճաշի գդալներ, սիրով մաքրեցին դդումները, առանձնացրեցին կորիզները (ասեմ, որ աշխատում էին խմբով, իրար օգնելով): Հետո ամեն մի խումբ որոշեց, թե ինչ պիտի պատրաստի դդումից: Մի խումբը պատրաստեց դդումից մոմակալ, հետո այդ մոմակալը ջրաներկով գունավորեցին: Մյուս խումբը որոշեց սարքել ծաղկաման` ծաղիկը տնկեցին մաքրած դդումի մեջ: Մի խումբն էլ ստացավ դդում մարդուկի կերպար: Պատրաստածները ցուցադրեցինք կրթահամալիրի 20-ամյակին նվիրված ցուցահանդես-տոնավաճառում:
Քանի որ տանը դդումից մայրիկները պատրաստում են մուրաբա կամ զանազան ճաշատեսակներ, ուստի երեխաներին հանձնարարվեց մայրիկներից իմանալ պատրաստման բաղադրատոմսեր: Հետո դասարանում պատմել, համեմատել մյուսների բաղադրատոմսերի հետ, գտնել նմանություններն ու տարբերությունները:

Երեխաները որոշեցին դդումի սերմեր բերել և տնկել դպրոցի ներքին բակում: Դասարանում մնացել է 2 դդում: Որոշել ենք տեխնոլոգիայի ժամերին մեկը եփել ու ուտել, մյուսից ծիտիկների համար բույն պատրաստել (օրինակը վերցրել եմ համացանցից):

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.